ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, August 19, 2013 7:08 - 2 քննարկում

«Վազգեն Սարգսյանը իր շուրջը ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց»

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը կամ, ինչպես շատերին է հայտնի, Կոմանդոսը:

-Պրն. Թադևոսյան, ազատամարտիկներն այսօր ապրելու նվազագույն պայմաններ են պահանջում:Ինչպես հայտնի է, նրանք օրեր շարունակ նստացույց կազմակերպեցին, սակայն ռեալ հաջողություն դեռեւս չեն ունեցել: Ձեր գնահատականը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

-Դե մեր պետությունն ամեն ինչի համար փող ունի, ազատամարտիկների համար չունի, նրանք, ովքեր ավելի ունևոր են, գծեր ունեն, մեր պետությունը ոնց որ իրենց մասին ավելի է մտածում: Ազատամարտիկներին գովում են, մի երկու հատ մեդալ ու պատվոգիր են տալիս, դրանով իրենց թվում է, թե մեծ գործ են անում: Մարդիկ, ովքեր ստեղծեցին այս պետությունը, անկախ պետության հիմքը դրեցին, այսօր անտեսված են:

-Հայտնի է, որ անտեսված են, նույնիսկ մոռացության են մատնված մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել պատերազմում: Օրինակ` հակաօդային պաշտպանությունը ստեղծողների անունը չի շրջանառվում, մասնավորապես Նորատ Տեր-Գրիգորյանցի: Այս հանգամանքը ինչպես կարելի է բացատրել:

-Դա բացատրվում է նրանով, որ ուրիշների արածը իրենց են վերագրում, հետո մենք ճիշտ պատմություն չունենք, միշտ ինչ-որ կողքի մարդիկ են հայտնվում, սկսում են իրենց գովել, մեր կառավարության բնույթն էլ էն ա, որ իրանք իրանց գովան, ասեն՝ մենք էս ենք արել, էն ենք արել…ինձ զանգում են իմ մարտական ընկերներից ու ասում, որ ամեն ամիս դեղերը 200-300 դրամով, իրանք մի փոքր գումար են ստանում, բայց էդ կոպեկներն էլ դեղերի վրա է գնում:

Էդ մարդիկ ստեղծեցին էս անկախ երկիրը ու տեսան, թե ում ձեռքն ինչ անցավ:

Էն որ Իշխան Զաքարյանն ասեց՝ խախտումներ կան, վայ, սաղ էնպես խառնվեցին, իրանց մաքուր, արդար ներկայացրին, թե ոնց կարա էդպիսի բան լինի:

Ինչ վերաբերում է Գրիգորյանցին, ինքը ռազմական տեսակետից շատ խելացի մարդ է, մեծ ներդրումներ ուներ արած, բայց չէր կարողանում մեր պրոբլեմների մեջ մնալ, ինքը իր առաջ դրեց էն հարցերը, որ պիտի լուծեր, լուծեց ու թողեց գնաց, չուզեցավ էն պրոբլեմների մեջ մնալ, որ կային մեր բանակում:

-Մեր մենթալիտետի՞ հետ չհաշտվեց, որ թողեց հեռացավ:

-Դե նույնիսկ ցանկացած կոլեկտիվում մի քանի խմբավորումներ են լինում, ինչն էլ թուլացնում է կոլեկտիվը, ու որոշումներն էլ միասնական չեն լինում, ինքը երբ հասկացավ, թե ինչ է կատարվում մեզ մոտ, թողեց ու գնաց:

-Գիտեմ, որ Վազգեն Սարգսյանի հետ էլ է խնդիրներ ունեցել, ինչի՞ց էին առաջացել հակասությունները՝ ռազմակա՞ն տեսակետից, թե՞ լիդերության խնդիր կար:

-Դե չեմ կարող ասել, որ մենակ Վազգեն Սարգսյանի հետ է հակասություն ունեցել:

Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց, բայց կային մարդիկ, ովքեր համակերպվեցին, իրենք կոչումներ ստացան, մեդալներ ստացան, պաշտոններ:

Վազգեն Սարգսյանը էն մարդն է, ումից հիմա խոսելն արգելված է, պիտի ասես, որ ինքը ինչ արել է, ճիշտ է արել, ամեն ինչ ինքն է արել, բայց ինքը սխալ բաներ շատ է արել, օրինակ՝ Շուշին կարող էր ղեկավարել մեկը, ինքը որոշեր ասեր՝ արդեն դու չես ղեկավարում, ու ուրիշին ասեր ղեկավարի:

Շուշին ազատագրելուց տասը տարի հետո ինձ նոր մի հատ մեդալ են տվել, փաստաթղթերս էլ որ նայեք, էնտեղ նշված չէ, թե ես Շուշի եմ մասնակցել, Ղարաբաղ եմ մասնակցել:

Ժամանակը կանցնի, և ամեն ինչ իր տեղը կընկնի. ինչպես Տեր-Պետրոսյանը, այնպես էլ Վազգեն Սարգսյանը իրենց հայացքներն ունեին:

Չկա ճիշտ գրականություն Շուշիի մասին, ՊՆ-ն փորձեց գիրք տպագրել, բայց էնտեղ շատ բաներ կան, որ չեն համապատասխանում իրականությանը:

-Շուտով արդեն տասնչորսերորդ տարին է լրանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, սակայն այն այդպես էլ մնաց չբացահայտված, ու՞մ էր պետք Վազգեն Սարգսյանի մահը:

-Վազգեն Սարգսյանը, իմ կարծիքով, իր շուրջը ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց, ոչ ադրբեջանցիք, ոչ թուրքերը, ոչ էլ ռուսներն արեցին, հայերը վերացրին իրեն, հետո էլ ինչ-որ թատրոններ սարքեցին, Հունանյանին բերեցին:

Վազգենի մասին դեռ շուտ է խոսելը, երբ ամեն ինչ տաք է, նա շատերին լավություն է արել, շատերին էլ վատություն, շատերը հարստացել են իր շնորհիվ, իր անունով արձաններ սարքել:

-Խոսելով արցախյան ազատամարտից, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ, թե այդ տարիներին ինչու՞ ՀՀՇ-ն արգելեց ՀՅԴ-ի գործունեությունը, ի՞նչն էր պատճառը, որ պատերազմի ժամանակ ջոկատները միասին չէին պայքարում:

-Դաշնակներն իրենց ջոկատներն ունեին, ՀՀՇ-ն իրենը, ցեղակրոնները իրենց, մենք շատ թույլ էինք ու քիչ, զենք չունեինք, բայց մեր բախտը բերեց, որ մենք միավորվեցինք՝ հասարակ ժողովուրդն ու ազատամարտիկները, սակայն դեռ Շուշին չգրաված՝ առաջնորդները իրար դեմ դուրս եկան:

Ես ոչ դաշնակ եմ, ոչ ՀՀՇ, բայց պիտի ասեմ, որ Շուշիի ժամանակ գլխավոր դերը ՀՅԴ-ն էր խաղում, ՀՅԴ-ի գիծը ճիշտ գիծ էր, իրենք պաշտպանում էին Ղարաբաղը, ուզում էին, որ շարժումը համաժողովրդական լինի, ես շփվել եմ երկու կողմի հետ էլ, կարող էի ՀՀՇ-ի կողմից անպատիվ խոսքեր լսել դաշնակների մասին, դաշնակները տենց չէին խոսում:

Մեր թույլ կողմն էն էր, որ միասնական չէինք ու շատ բան կարող էինք անել, եթե ՀՅԴ-ի ու ՀՀՇ-ի ջոկատները համագործակցեին, իրանք երկուսն էլ թուրքերի դեմ էին, բայց իրար հետ չէին համագործակցում:

Հիմա էնքան մարդկանց են որպես հերոս ասում. Լիսկան ոչ մի տեղ չի մասնակցել, բայց իրան մարտական խաչ են տվել, իսկ մեր իրական շատ հերոսներ մոռացվել են:

Սեդա Ղուկասյան
Նորություններ 19.08.2013 | 15:40
http://www.galatv.am/news/view/arkadi-ter-tadevosyan_1908.html



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

P1
Aug 19, 2013 18:48


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27899') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80 \xD6\x87 ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80 \xD6\x87 ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD6\x80 \xD6\x87 \xD5\xB6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louy in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219