ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 7, 2013 21:08 - 1 քննարկում

ԿԱՐՈ՞Ղ ԷՐ ՍՏԱԼԻՆԸ ՓՐԿԵԼ ԻՐ ՈՐԴՈՒՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Կարծիք կա, որ Ստալին առաջնորդը չուզեց փրկել իր որդուն այն բանի համար, որ նրա նկատմամբ ջերմ հայրական սեր չէր տածում, նրան համարում էր դյուրագրգիռ և անհաջողակ: Այդպե՞ս է արդյոք: Պետք է ասել, որ իր ավագ որդու դաստիարակությամբ Իոսիֆ Ստալինն իրոք չի զբաղվել: Յաշան ծնվել էր 1907-ին և 6-ամսական հասակում որբացել: Նրա մայրը, Ստալինի առաջին կինը` Կատո Սվանիձեն, տիֆից մահացավ, և Յաշային իր հոգացության տակ վերցրեց տատը: Երեխան համարյա ոչինչ չգիտեր իր հեղափոխական հոր մասին, որը զբաղված էր ընդհատակյա աշխատանքով: Յաշան Մոսկվա տեղափոխվեց միայն 1921-ին, երբ Ստալինն արդեն մեծ մարդ էր:
Նա երկրորդ կինն ուներ և երկու երեխա նրանից` Սվետլանան և Վասիլին: 14-ամյա Յաշան, որը մեծացել էր գավառում և վատ էր խոսում ռուսերեն, դժվար էր հարմարվում մոսկովյան կյանքին և հոր նոր ընտանիքին: Ստալինը միշտ դժգոհ էր նրա ուսումից` սկզբում դպրոցում, հետո ճարտարագիտական ինստիտուտում և զինվորական ակադեմիայում: «Ժողովուրդների հորը» դուր չէր գալիս նաև Յակովի անմիտ անձնական կյանքը: Երբ նա 18 տարեկան էր, հայրը արգելեց ամուսնանալ 16 տարեկան աղջկա հետ` «Շուտ է»: Հուսահատությունից դրդված Յակովը փորձեց ինքնասպան լինել, բայց անհաջող: Ստալինը նրան «խուլիգան և նենգաբարո» անվանեց ու «հեռացրեց իրենից»` «Թող ապրի ուր ուզում է և ում հետ ուզում է»:
Հայրը չխրախուսեց որդու կապը Օլգա Գոլիշևայի հետ` Ուրյուպինսկ քաղաքից: Յակովը ուսանողուհուց երեխա ունեցավ, բայց չամուսնացավ նրա հետ: 1936-ին Ստալինի ավագ որդին պաշտոնապես ամուսնացավ օդեսացի պարուհի Յուլիա Մելցերի հետ, որին խլեց ՊԱԿ-ի աշխատակից-ամուսնուց: Այն բանից հետո, երբ նորապսակներն ունեցան դուստր Գալյային, Ստալինը փափկեց և նրանց առանձնացրեց բնակարան Գրանովսկի փողոցում :
…Երբ 1941-ին հայտնի դարձավ Յակովի գերեվարման մասին, Յուլիային ձերբակալեցին` կասկածելով գերմանական հետախուզության հետ կապերի մեջ: «Այդ կինը, ըստ երևույթին, ազնիվ մարդ չէ,-ասաց Ստալինը աղջկան՝ Սվետլանային («20 նամակ բարեկամիս»), – գործը պետք է քննել… Յաշայի աղջիկն առայժմ թող մնա քեզ մոտ… » :
Երկու տարի Յուլիային հարցաքննելուց հետո` ազատ արձակեցին:
Այն, որ իրականում Ստալինը սիրում էր իր ավագ որդուն և խորը ապրումներ ուներ նրա համար, իր հիշողություններում պատմում է մարշալ Գեորգի Ժուկովը` վերապատմելով իր ոչ պաշտոնական զրույցը գերագույն հրամանատարի հետ պատերազմի սկզբում:
«Ընկեր Ստալին, ես վաղուց էի ուզում իմանալ ձեր որդի Յակովի մասին: Կա՞ն արդյոք տեղեկություններ նրա ճակատագրի մասին»,-հարցնում է Ժուկովը: Ստալինը երկար դադարից հետո խուլ ձայնով պատասխանում է. «Գերությունից Յակովը չի վերադառնա: Կգնդակահարեն նրան ֆաշիստները: Տեղեկությունների համաձայն, նրան պահում են մյուս գերիներից մեկուսացված և օգտագործում են քարոզչական նպատակով»:
Իբարուրիի գաղտնիքը
Տեղեկություններ կան, որ իրականում Ստալինը բազմիցս փորձել է Յակովին գերությունից ազատել: Գերմանական տարածք են ուղարկվել դիվերսիոն խմբեր` համակենտրոնացման ճամբարից Ջուղաշվիլուն առևանգելու նպատակով: Մի այդպիսի հատուկ գործողության մասին է պատմել Իվան Կոտենյովը`«Независимая газета»-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, խումբը գիշերվա քողի տակ թռավ Գերմանիա: «Ֆաշիստների խորը թիկունքում վայրէջք կատարելուց հետո թաքցրինք պարաշյուտները, վերացրինք բոլոր հետքերը և լուսաբացին կապ հաստատեցինք միմյանց հետ… Մինչև համակենտրոնացման ճամբար մնացել էր երկու տասնյակ կիլոմետր: Պարզվեց, որ բոլորովին վերջերս Յակովին տեղափոխել էին ուրիշ ճամբար: Խումբը վերադառնալու հրաման ստացավ: Վերադարձը շատ ավելի դժվար եղավ: Դժբախտաբար, եղան զոհեր…» Անհաջող ավարտվեց և երկրորդ փորձը: Այդ մասին իր հիշողություններում գրում է իսպանացի հայտնի կոմունիստ Դոլորես Իբարուրին: Խումբը ճակատի գիծ նետվեց 1942-ին` Զակենհաուզենի ճամբարից Յակովին առևանգելու առաջադրանքով: Բոլոր մասնակիցները զոհվեցին:
1943-ի ապրիլի 14-ին Յակով Ջուղաշվիլին դուրս վազեց իր բարաքից և «Կրակեք ինձ վրա» խոսքերով նետվեց դեպի փշալարերը: Ժամապահը կրակեց գլխին… Նրա մահվան հանգամանքները հայտնի դարձան միայն տարիներ անց, երբ հնարավոր դարձավ ձեռք բերել գերմանական արխիվները: Յակովի կնոջ` Յուլիային և նրա աղջկան՝ Գալյային Ստալինը հոգ տարավ մինչև իր կյանքի վերջը: Ըստ Գալինա Ջուղաշվիլու՝ պապը իրեն վերաբերվում էր քնքշանքով և անընդհատ համեմատում էր զոհված որդու հետ` ասելով. «Նման է, նման…»

ttp://www.article.diplomat.am/publ/bacahaytumner/stalin_2/18-1-0-420



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SERJ
Aug 8, 2013 3:02


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27781') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD0\x94\xD0\xBE\xD1\x80\xD0\xB5\xD0\xB2\xD0\xBE...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD0\x94\xD0\xBE\xD1\x80\xD0\xB5\xD0\xB2\xD0\xBE...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD0\x94\xD0\xBE\xD1\x80\xD0\xB5\xD0\xB2\xD0\xBE\xD0\xBB\xD1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219