Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, August 1, 2013 10:36 - 2 քննարկում

ԱՐԴՅՈ՞Ք ՝՝ՄՈԴՈՒՍ ՎԻՎԵՆԴԻ՝՝ -Ն ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ…

ՄՈԴՈՒՍ – լատիներեն բառ է, նշանակում է՝ տարատեսակություն, միջոց, նորմա: Եզրակացությունների տարատեսակությունը, որտեղ փոխկապակցված են ենթադրությունները եւ եզրակացությունները (տրամաբանություն): Ըստ մեկ այլ ստուգաբանության, ՄՈԴՈՒՍ նշանակում է՝ տեսակ, չափ, միջոց: Փիլիսոփայության մեջ նշանակում է՝ առարկայի հատկությունը: Տրամաբանության մեջ՝ եզրակացությունների տարատեսակությունը, որը որոշվում է եզրակացությունների ձևի և չափի փոխկապակցվածությամբ: Երաժշտության մեջ՝ հարմոնիկ սանդղակ, ռիթմիկ բանաձև, զգացմունքային կառուցվածք: ՄՈԴՈՒՍ բառի բացատրությունները այսքանով չեն ավարտվում: Կա այդ բառի իրավաբանական բացատրությունը՝ այն է իրավաբանական հասկացություն է, որն ընդգրկում է մի շարք լրացուցիչ պայմանավորվածություններ՝ հատկապես նվիրատվություններ և կտակներ, անհատուցանելի իրավաբանական գործարքներ կատարելուց: Մոդուս տերմինի տակ ենթադրվում են նվիրատուի կամ կտակ կատարողի կողմից գույքի, ունեցվածքի մասնակի փոխանցման պարտավորվածությունը, որը ենթակա է կատարման վախով կամ և պատասխանատվությամբ՝ տուգանքի, վնասների փոխհատուցման, գույքի բռնագրավման տեսքով որի համար հիմք է հանդիսանում իրավաբանական գործարքը: Որպես ՄՈԴՈՒՍ թույլատրելի է ամեն տեսակ սահմանումներ, որոնք չեն հակասում օրենքին և բարոյականությանը և չեն դնում գույք ստացող անձին երկակի կամ ծիծաղելի իրավիճակների մեջ՝ այս կամ այն գործողությունները կատարելիս հօգուտ մատնանշնշված անձանց: Այստեղ ուշադրություն՝ ընդգծում եմ. ՄՈԴՈՒՍԻ ՉԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ, ՈՐԸ ՃԱՆԱՉՎԱԾ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՅՆ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՀԻՑ. ՈՐՈՇԱԿԻ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՅՆ ՈՒՆԻ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՈՒՑԻՉ, ԱՅԼ ՈՉ ԹԵ՝ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ: Համաձայն այս բնութագրման ՄՈԴՈՒՍԸ դասվում է որպես գործարքի լրացուցիչ իրավաբանական պարտավորեցուցիչ հարաբերություն, որը չի կապված նրա հետ ըստ էության: Լատիներեն ՝՝Modus Vivendi՝՝ այսպիսով նշանակում է ապրելակերպ, գոյության միջոց, պայմաններ, որոնք ապահովում են երկու հակամետ կողմերի համատեղ գոյությունը, ԳՈՆԵ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽԱՂԱՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼԸ ՄԻՄՅԱՆՑ ՄԻՋԵՎ: Միջազգային իրավունքում դիվանագիտական տերմին է, նշանակում է որեվէ միջազգային պայմանագրերի վերանվանում, որը կնքվում է ոչ շարունակական ժամանակով՝ առկա հանգամանքների առկայության բերումով և որի պատճառով հասնել մշտական կամ երկարատև համաձայնության անհնար է: Լատինական Modus Vivendi – ն միջանկյալ համաձայնագիր է , երբ հանգամանքներից ելնելով հնարավոր չէ հասնել լիակատար համաձայնության, սակայն ներառում է առաջիկայում փոխարինել այն մշտական ​​համաձայնությամբ: Այսպիսով, Արա Պապյանը ՝՝Մոդուս վիվենդի՝՝ կենտրոնի ղեկավարն է, եղել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան 2000-2006թթ: Ինչևէ, Արա Պապյանի կողմից գլխավորվող այդ կենտրոնը, որը կոչվում է ՝՝Մոդուս Վիվենդի՝՝, տարածել է համացանցում հետևյալ հայտարարությունը.

՝՝ՆՈՅԵՄԲԵՐԻ 22 – «ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ»
Սրտանց շնորհավորում ենք համայն Հայությանը այս փառապանծ օրվա՝
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22 – ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ առթիվ:
1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց Իրավարար վճիռը Հայաստանի-Թուրքիա սահմանի վերաբերյալ:
Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Ապրիլի 24-ը հանդիսանում է հայ ժողովրդի նվիրական օրերից մեկը` հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը: Հայ իրականության մեջ այդ օրը մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր: Այսուհանդերձ, այդ օրը կորստի օր է` առավելագույնը կորուստը ճանաչել տալու օր:
Սակայն որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն մենք կարիք ունենք հաղթա­նակի ու հատուցման օրվա, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր իրականու­թյան մեջ կա այդ օրը. հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը: Այդ օրն իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը` նրա հյուսիս-արևելյան հատվածը: Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը.
ա) կատարման համար պարտադիր է,
բ) իրավական տեսանկյունից անբեկանելի է և
գ) իրավունքների գոյության առումով անժամանցելի է:
Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական Կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Հնդկաստանի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովա­կիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա և ուժի մեջ է մտել ստորագրման պահից, ուստի այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է բոլոր վերոհիշյալ երկրների կամ նրանց իրավահաջորդների համար: Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ Իրավարար վճիռը կրում է ԱՄՆ-ի Մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ-ի նախագահի և ենթաստորագրված է ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից:
Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի, որն ամրագրված է միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, Իրավարար վճռի ի կատար ածումն այդ փաստաթղթին կողմ հանդիսացող, այսինքն` հայցադիմումը ստորագրած, բոլոր երկրների անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելի հանձնառությունը: Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և, մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օրը: Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի մեկ բառով` ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ:
Այսու, կոչ ենք անում, որպեսզի ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ սահմանադրության 62-րդ հոդվածի 2-րդ պարբերության հիման վրա ընդունի հայտարարություն, որով նոյեմբերի 22-ը կհռչակվի ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ:
«ՄՈԴՈՒՍ ՎԻՎԵՆԴԻ» ԿԵՆՏՐՈՆ՝՝
Մեջբերման ավարտ:
Այժմ, որպեսզի հասկանանք, թե այս ամենը ուր է տանում, դիմենք պատմությանը, որը մեզ կհուշի նորից, որ առաջին հայացքից գայթակղիչ երևացող պապյանական կենտրոնի հայտարարությունները իրենց դեմագոգիկ բնույթով ունեն հայ հանրությանը ապակողմնորոշելու և մոլորեցնող դեկլարատիվ բնույթ: Ինչպես երևում է այդ կենտրոնի տարածած հայտարարությունից, հիմք է ընդունվում հայ- թուրքական սահմանների և տարածքների կարգավորման Վիլսոնյան 1922 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը:
Իսկ պատմությունը մեզ ասում է, որ. ՝՝Սեպտեմբերի 22-ին, ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ, թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին ՀՀ տարածք՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Հայկական բանակը ՝՝նահանջեց՝՝։ Ստեղծված ծանր պայմաններում ՀՀ կառավարությունը դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնություն ցույց տալու խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող Անտանտի տերությունները մերժեցին որևէ օգնություն տրամադրելուց։ Սեպտեմբերի 29-ին թշնամին գրավեց Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 9-ին թուրքերի առաջարկած հաշտության ծանր պայմանները՝՝:
Թե ինչու եմ ընդգծում այդ ՝՝ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ՝՝ բառերը, ապա այն հիմքով, որ դաշնակցականների կառավարությունն էր հրավիրել, որպեսզի Թուրքական զորքերը մտնեն նշված տարածքները: Այդ մասին րացուցիչ առաջարկում եմ ծանոթանալ Ալեքսանդրապոլի պայմանագրին, որտեղ թուրքական կողմը նշում է , որ ՍՏԻՊՎԱԾ Է ձեռնարկել այդ պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ և չի պարտավորվում հատուցել Հայաստանին պատերազմի ընթացքում հասցված վնասները: Թուրքերի առաջխաղացումը մտնում էր Անգլիայի շահերի մեջ: Դաշնակիցները հույս ունեին, որ թուրք-հայկական պատերազմում թուրքերի առաջխաղացմանը կհաջորդի թուրքական ագրեսիայի ընդլայնումն Անդրկովկասում, ինչը կհանգեցնի Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի: Անգլիական հնամենի նենգ դիվանագիտության համար սովորություն է ուրիշի ձեռքերով մեկ ուրիշի հետ կռվելը, իսկ հետո հարմար պահին միջամտելը և օգուտներ կորզելը: Ահա թե ինչու դաշնակցականների գաղտնի դիվանագիտությունը իր վրա է հրավիրում թուրքական զորքերին՝ հավաստիացնելով, որ էական դիմադրություն տեղի չի ունենա, մարտերը չեն կրի լուրջ բնույթ և կպայմանավորվի թուրքերի հետ հրաժարվելու Սևրի պայմանագրից. միայն թե իրենց մնալը Հայաստանի իշխանության ղեկին ապահովվի: Կատարվում է ծրագրվածը. Ալեքսանդրապոլի պայմանագրով Դաշնակցականները հրաժարվում են Սևրի պայմանագրից: Իսկ ինչ վերաբերում է նրանց կողմից Սևրի պայմանագրի ստորագրմանը, ապա այստեղ Սևրի պայմանագիրը չէր էլ գործելու, քանի որ Թուրքիան կարողացավ պայմանավորվել Արևմտյան պետությունների հետ և նույնիսկ համաշխարհային պատերազմում որպես պարտված կողմ՝ չվավերացվեց նրանց կողմից այդ թղթի կտորը: Այդ թղթի կտորը հակասում էր նրա կողմից ընդունված այսպես կոչված ՝՝թուրքական ազգային ուխտ՝՝ – ին, որը Թուրքիայի տարածք էր ճանաչում բոլոր այն հողերը, որոնք Օսմանյան կայսրության կազմում էին Մուդրոսի զինադադարի (1918 թ. հոկտեմբերի 30.) կնքման պահին՝ առանց արաբական երկրների: Փաստորեն, արդեն տեր դառնալով Թուրքիայի արաբական գաղութներին, Անգլիական դիվանագիտությանը այլևս պետք չէր, որպեսզի Թուրքիան բաժան-բաժան արվի. Թուրքիան պետք կգա՝ բախման տանելու համար Անդրկովկասում ընդդեմ խորհրդային Ռուսաստանի ծավալման: Միայն այս ամենը հասկանալը հնարավոր կդարձնի հասկանալ, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ Սևրի պայմանագիրը և նրանից հետո ծավալված իրադարձությունները: Ես էլ չեմ ասում Նժդեհի ՝՝մաքառումների՝՝ մասին Զանգեզուրում ընդդեմ խորհրդային բանակի, որոնք կազմում են այդ ամենից եկող տրամաբանական օղակըներից ընդամենը մեկ դրվագը: Այդ մասին ահագին ասվել է իմ նախորդ հրապարակումներում: Փաստորեն, Սևրով Արևմուտքը ոչ թե սեպ էր խրում Դաշնակցական Հայաստանի և Թուրքիայի միջև, այլ՝ հակառակը՝ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԷՐ հայ դաշնակցականներին և թուրքերին: Այդ միավորումը արդեն պայմանավորված էր այն իրողությամբ, որ անմիջականորեն Արևմուտքը Սևրով իրեն էր թեքում Դաշնակցականների գլխավորած Հայաստանին, քաջ հասկանալով, որ Թուրքիան չի կարող ընդունել այդ պայմանները, քանի որ այն հակասում էր նրա կողմից ընդունված ՝՝ազգային ուխտին՝՝, հետրաբար վավերացման կամ նույնիսկ լուրջ քննարկման առարկա չի կարող լինել, իսկ Հայաստանը ստիպված կդիմի Թուրքիային իր օգնության համար արշավել դեպի Հայաստան, որպես երախտիքի նշան հրաժարվելով Սևրից: Եվրոպական քաղաքականության բնորոշ հատկանիշը Թուրքիայի խնդրում միասնական դիրքորոշման բացակայություն էր: Այդ հանգամանքը հատկապես պարզորոշ արտահայտվում էր անգլո-ֆրանսիական մրցակցության պարագայում, դեռ սրան էլ ավելացրած՝ արևելյան գործերում հաստատուն քայլերով ամրապնդվել ձգտող ԱՄՆ -ի դեմ այդ երկուսի ընդհանուր դիմակայությունը: Այդ պատճառով միջպետական հակամարտությունը Մերձավոր Արևելքում գրեթե բացառում էր Թուրքիայի դեմ համատեղ գործելու իրական հնարավորությունը: Արեւմուտքի դիվանագիտության քայլերը Հայաստանի հանդեպ մասնավոր բնույթ չէին կրում: Այն անհրաժեշտ է մեկնաբանել ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ընդհանուր քաղաքականության և Մերձավոր Արևելքում նրանց ռազմավարական նպատակների ու շահերի ենթատեքստում: Իսկ նման գերխնդրի լուծման համար, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գերիշխանություն հաստատելու տեսանկյունից, նրանք պատրաստ էին (ինչը և արեցին) զոհաբերել Հայաստանին. սակայն Հայաստանյան կառավարությունն էլ դեմ չէր այդ զոհաբերմանը, միայն թե դաշնակցականները գտնվեյին երկրի իշխանության ղեկին: Այսինքն, ամեն ինչից երևում է ,որ դաշնակցական Հայաստանը պայմանավորվում է վերջին հաշվով ոչ թե Թուրքիայի հետ, այլ՝ Անգլիայի հետ, որի համաձայն Թուրքիան պետք է ՝՝արշավի՝՝ Հայաստանի վրա և այն էլ՝ առանց պատերազմ հայտարարելու, քանի որ պատերազմ հայտարարելու դիվանագիտական և ոչ մի հիմնավորում, դրդապատճառ չկար: Ահա և այս խաղի շնորհիվ ստացավ հայ ժողովուրդը այն, ինչը ստացավ:
Այսպիսով, Արա Պապյանի կողմից ղեկավարվող ՝՝Մոդուս Վիվենդի՝՝ կենտրոնը զբաղված է նեղ իրավաբանական գործունեությամբ: Դրա հիման վրա իբր ցանկանում է հարություն տալ Սևրի պայմանագրին՝ հղում կատարելով այն ժամանակվա քաղաքական հանգամանքներից բխած Վիլսոնյան որոշումներին, որը ինչ խոսք այն պատճառով տեղի ունեցավ, քանի որ հայությունը կամ նրա քաղաքական վերնախավը հանդիսանում էր ցնորապաշտ և մյուս կողմից էլ՝ իշխանության ղեկին մնալու համար պայքարող: Պետությունների միջև փոխհարաբերությունների կարգավորման առումով իրավական միջոցներ են միջազգային պայմանագրերը: Դրանք միտված են նաև հարթել միջպետական հակասությունները: Այսպիսին կարող էր լինել Սևրի պայմանագիրը, եթե այն վավերացում գտներ: Սևրը վավերացում չէր կարող գտնել, քանի որ այն ընդամենը խայծ-միջոց էր՝ նետված դաշնակցականներին, որպեսզի վերջիններս իրենց քաղաքական կողմնորոշումը չփոխեն Արևմուտքի հանդեպ և միաժամանակ մնան իշխանության ղեկին: Միայն այն հանգամանքը, որ այդ պայմանագիրը չվավերացվեց, և ոչ մի պետության կողմից, որոնք դրել էին ստորագրությունը դրա տակ, արդեն բավական է, որպեսզի այդ պայմանագիրը համարվի թղթի կտոր: Իսկ Թուրքիան ամեն կերպ պահանջեց դաշնակցական գործիչներից, որպեսզի հրաժարվեն նույնիսկ այդ թղթի կտորից, քանի որ այն հակասում է իրենց այսպես կոչված ՝՝Ազգային ուխտին՝՝: Իսկ այս ենթատեքստում հենց Արևմուտքի տերությունները ձևակերպեցին այսպես կոչված ՝՝Հայկական հարցը՝՝ և ՝՝Արաբական հարցը՝՝, որպեսզի այդ բորբոքված ՝՝հարցերի՝՝ շուրջը հյուսեն ԻՐԵՆՑ երիտթուրքերին իշխանության բերելու ծրագիրը և Օսմանյան կայսրության վերջը տան՝ կոտորել տալով հայերին և ապստամբեցնելով արաբներին: Հայերից ապստամբներ դուրս չեկավ, քանի որ անհաջողակ, սակայն ՝՝առաջնակարգ՝՝ քրիստոնյաներ էին, այնինչ մահմեդականներին միայն այդ ճանապարհով կարելի կլիներ գրգռել թուրքական կայսրության դեմ, քանի որ մահմեդականների կրոնը՝ իսլամը հայտարարում է . եթե պատերազմ, ապա՝ հաղթական ավարտով: Հայերը այդ ծրագրում կարող էին ունենալ առաջատար դերակատարություն. այստեղ նրան խանգարեց իր մահմեդական աշխարհին չպատկանելը՝ քրիստոնյա լինելը: Այնինչ արաբական աշխարհը կարողացավ շնորհիվ իր դոկտրինայում՝ Ղուրանում առկա այդ ռազմական դրույթի ապստամբել՝ իհարկե անգլիական գործակալական ցանցի հմուտ կազմակերպմամբ, որը ղեկավարում էր հանրահայտ Լոուրենս Արաբացին: Վերջինս քաջ հասկանում էր, որ օսմանյան կայսրությունը հիմնված է տնտեսական և ռազմական գերակայությունների վրա: Քրիստոնյա հայերին ռազմի կոչելը անշնորհակալ, ուժերն անիմաստ վատնելու աշխատանք կլինի, այնինչ արաբների հետ աշխատելը մեկից մեկ գործ է: Նկատենք, որ թե՛ թուրքը, թե՛ արաբը իր մեծամասնության մեջ կրոնական պատկանելիության տեսանկյունից հանդիսանում է մահմեդական: Արաբներին ինքնուրույնություն կամ անկախություն տալու հավաստիացումների հիման վրա անգլիացիները կարողացան գործը գլուխ բերել : Անգլիացիների այն համոզման համար, ըստ որի հայերից ապստամբ դուրս չի գա, հիմք հանդիսացան նախորդ տասնամյակների ընթացքում պարբերաբար կրկնվող ֆիդայական այսպես կոչված ՝՝պայքարը՝՝, որը մեկ-երկու գյուղից ավելի տարածք չընդգրկեց իր մասշտաբայնությամբ, իսկ սոցիալական շերտերի առումով՝ առավել ևս: Իսկ Սասունի և Զեյթունի ապստամբությունները կրեցին մասնակի խռովության բնույթ, սակայն այդպես էլ չվերածեցին համաժողովրդական ապստամբության, որին կհարեյին հասարակության բոլոր մեծամասնական շերտերը: Այդ պատճառով, օգտագործելով իրենց իսկ բուծած երիտթուրքական շարժումը, անգլիացիները հարվածեցին կայսրության տնտեսական գերակայությանը, որն իր ուսերին էր կրում հայությունը, իսկ ներսից ռազմական գերակայությանը հարվածելու համար ոտքի հանեցին արաբական – մահմեդական աշխարհը: Արդյունքում կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց: Մուդրոսի զինադադարի պայմանները դաշնակիցների անունից Թուրքիային թելադրել էր անգլիացի ծովակալ Քալթորպը՝ առանց համաձայնեցնելու Անտանտի մյուս անդամների հետ: Այդ պայմանները քննարկման առարկա դարձան 1919-ի հունվ. 18-ին Փարիզում բացված հաշտության կոնֆերանսում: Հունվարի վերջին Անտանտի գերագույն խորհուրդը որոշում ընդունեց Օսմանյան կայսրությունից Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Արաբիայի և Միջագետքի անջատման մասին: Սակայն հետագայում Անտանտի պետությունները ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին իրագործելու Մուդրոսի զինադադարի այն պայմանները, որոնք կնպաստեին ՝՝Հայկական հարցի՝՝ արդարացի լուծմանը. հայերի հարցը արդեն լուծվել էր ցեղասպանությամբ: Անկարայում կազմված թուրքական կառավարությունը մերժեց Մուդրոսի զինադադարը և հասավ դրա փաստական վերացմանը: Հայաստանի համար Անգլիան այլ սցենար չէր էլ կարող մտածել. հայերը, վերջին հաշվով, առևտրից բացի այլ գործերով չէին զբաղվում կայսրության ներսում և պատկառելի զանգված առևտրական կապիտալից գտնվում էր հայության ձեռքին: Սակայն ես շեղվեցի մի փոքր. վերադառնամ Արա պապյանի ՝՝մոդուսական՝՝ խաղերին:
Այժմ դիտարկեմ Արա Պապյանի իր նշած կետերը փոքր ինչ իրավական տեսանկյունից՝ դիմելով պարբերաբար ՓԱՍՏԱՑԻ պատմությանը: Պապյանի կենտրոնի կողմից համացանցում տարածած հայտարարության մեջ նշվում է հետևյալը. կրկնեմ այստեղ այն նորից. ՝՝… այդ օրը նոյեմբերի 22-ն է` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը: Այդ օրն իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը` նրա հյուսիս-արևելյան հատվածը: Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը.
ա) կատարման համար պարտադիր է,
բ) իրավական տեսանկյունից անբեկանելի է և
գ) իրավունքների գոյության առումով անժամանցելի է:

Նշեմ, որ այդ պայմանագիրը չի վավերացվել և ոչ մի պետության կողմից, իսկ կնքված Լոզանի պայմանագիրը ՓԱՍՏԱՑԻՈՐԵՆ խաչ քաշեց ամեն տեսակ Սևրի պայմանագրի վրա: Առավել կոնկրետ և վերջնական կասեմ հետևյալը. բոլոր ժամանակների միջազգային իրավունքի դիրքերից Վիլսոնյան որոշումը անօրինական էր Թուրքիայի մասով, քանի որ այդ պայմանագիրը հակասության մեջ էր մտնում Թուրքիայի կողմից ընդունված ՝՝Ազգային ուխտի՝՝ հետ, որը հռչակում էր փաստացիորեն նրա տարածքային ամբողջականության գաղափարը: Երկրորդ, հաշվի առնելով քաղաքական հանգամանքները, որտեղ շարունակ հայերին օգտագործելու և ապակողմնորոշելու, խաբելու դիվանագիտությունն էր գործում, նորից այդ պայմանագիրը ընդամենը մնաց թուղթ և չվավերացվեց և ոչ մի պետության կողմից: Եվ վերջապես երրորդ, Լոզանի պայմանգիրն իսկապես չեղյալ համարեց Սևրի պայմանագիրը, որին այնքան սիրում են մեջբերել հայ պատմաբաններն ու հրապարակախոսները` չգիտես ինչու մոռանալով իրավական ասպեկտի մասին. հին պայմանագիրը կորցնում է իր ուժը, եթե դրա փոխարեն ստորագրվում է նորը: Այնուամենայնիվ, համառորեն, հայերը տարեց տարի պահանջում են կյանքի կոչել Սևրի պայմանագիրը, սակայն ապարդյուն: Միշտ էլ դժվար է համակերպվել նրա հետ, որ այս աշխարհի ուժեղները` սկսած Առաջին համաշխարհային պատերազմից, հայերին զոհաբերել են հանուն իրենց շահերի: Սակայն էլ ավելի բարդ է իրավիճակը ի նպաստ սեփական շահերի փոխելը: Անիմաստ է խոսել իրավունքի և նմանատիպ բարձր գաղափարների մասին, ինչպես և անիմաստ է պահանջել Թուրքիայից Հայոց ցեղասպանության ճանաչում: Անկարան երբեք չի խոստովանի, որ Թուրքիան կառուցված է հայերի, հուների և ասորիների ոսկորների վրա: Այն օրը, երբ Թուրքիան կհաղթահարի ինքն իրեն և իր մեղավորության մասին կհայտարարի ի լուր աշխարհի, կդադարի գոյություն ունենալուց: Սակայն այդ օրը կգա՞. պատասխանեք ինքներդ, եթե իհարկե կարողանում եք իրատեսորեն մտածել: Հենց այդ պատճառով թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը հայտարարել է, որ. ՝՝Լոզանի պայմանագիրը, պահպանելով մեր ազգային արժանապատվությունը, հիմք դրեց ժամանակակից Թուրքիային: Եվ այսօր մեր երկիրը վստահորեն շարունակում է առաջ շարժվել` փորձելով հասնել ժամանակակից քաղաքակրթությունների մակարդակին և փոխզիջումների չգնալով այնպիսի հարցերում, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունն ու մեր պետության անկախությունը՝՝: Ճիշտ է, Լոզանի պայմանագրով Թուրքիան ստիպված եղավ պահպանել մնացած ազգային փոքրամասնությունների իրավունքները` մշակույթի, լեզվի և ավանդույթների պահպանման տեսակետից: Սակայն այդ ամենը մնաց միայն թղթի վրա. հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը չէր ճանաչում երկրում որևէ այլ ազգ` բոլորը միայն թուրքեր էին: Սկսվել էր ազգային փոքրամասնությունների կենցաղում թուրքերենի սերմանումը` «Քաղաքացի, խոսիր թուրքերեն» կարգախոսով: Ինքը Աթաթյուրքը միշտ կրկնում էր. «Որքան երջանիկ է նա, ով ասում է` «ես թուրք եմ»: Նրա այս խոսքերը միչև օրս գրված են Թուրքիայում` ցանկացած վայրում: Աթաթյուրքի խոսքերն անգամ գրված են լեռնալանջերին: Այս ամենը հնարավոր դարձավ հենց Լոզանի հաշտության պայմանագրի ստորագրման արդյունքում: 1923-ի Լոզանի պայմանագրում Դաշնակիցները միջազգայնորեն ճանաչեցին Մ. Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի. Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք անցել էին իբր Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով: Ավելին, նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն: Դա Թուրքիայի լիակատար իրավաբանական և քաղաքական հաղթանակն էր: Սևրի հաշտության պայմանագիրը մնալու էր թղթի կտոր հենց իրավաբանության տեսանկյունից, քանի որ այդպես էլ չվավերացվեց և ոչ մի պետության կողմից: Այսքանը բավական է ապացուցված համարելու համար ՝՝մոդուսական՝՝ նախաձեռնության դեմագոգիա լինելը: Հետևաբար, Արա Պապյանի այս նախաձեռնությունը, մոտեցումները միայն տանում է Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց հեռացնելուն: Նրա՝ գլխավորած կենտրոնը ներքուստ քաջ համոզված է, որ նման անիրական գաղափարների առաջ քաշելը կմնան այդպես էլ՝ որպես անիրական գաղափարներ: Եվ այն հաշվարկը, որով Հայաստանի առաջին հանրապետության կործանման հիմնական մեղավոր է համարվում միտումնավորությամբ կեղծված պատմության հիման վրա Խորհրդային Ռուսաստանին, դրանից ելնելով հայ նոր սերունդը պետք է դրսևորի պրոարևմտյան կողմնորոշում: Ահա դրան է տանում այս ՝՝մոդուսական՝՝ գործընթացը: Պապյանի գլխավորած կենտրոնը ինքն իր համար որոշել է շատ հարցեր, այդ թվում և տարածքային հարցերը՝ մանիպուլյացիայի ենթարկելով պատմությունից և քաղաքագիտությունից հեռու մարդկանց ուղեղները իր նեղ իրավաբանական ձևակերպումներով: Ժամանակի քաղաքական պատկերից կտրված նրա դատողությունները և իրավաբանական տառակերության վրա հիմնված նրա եզրակացությունները զուրկ են տրամաբանությունից, քանի որ չեն արտացոլում տվյալ ժամանակի իրերի իսկական վիճակը, որտեղ առկա է նենգ դիվանագիտությունը՝ թիկունքում ունենալով ուժը և միջոցները: Մեջբերեմ նրա կողմից առաջ քաշված ևս մեկ անտրամաբանական միտք այդ առումով և նորից հերքեմ այն .
՝՝Դեռևս XIX դ. կեսերից միջազգային իրավունքը զարգացրել էր հստակ դիրքորոշում՝ պայմանագրի ոչ մի փոփոխություն կամ նորափոխում չի կարող լինել իրավականորեն վավերական առանց նախկին պայմանագրի բոլոր կողմերի մասնակցության: Լոնդոնի կոնֆերանսի Առաջին արձանագրության առդիր Հռչակագիրը (13 մարտի, 1871թ.) (The Declaration annexed to the First Protocol of the London Conference, 13 March 1871), որին մաս են կազմել 7 երկիր, այդ թվում նաև Թուրքիան, միանշանակորեն հռչակում է. «Ազգերի իրավունքի էական սկզբունքն է, որ ոչ մի երկիր իրեն չի կարող ձերբազատել պայմանագրի պարտավորություններից և ոչ էլ կարող է նորափոխել դրա պայմանները, քանի դեռ չունի բոլոր մասնակիցների բարեհաճ համաձայնությունը»: Այսու, Հայաստանի Հանրապետությունը, բռնազավթված լինելու պատճառով, չի մասնակցել Լոզանի կոնֆերանսին և չի ստորագրել այդ պայմանագիրը: Ըստ այդմ, Լոզանի պայմանագիրը որևէ իրավական պարտավորություն չի ստեղծել և չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը՝՝: Մեջբերման ավարտ: Այս մեջբերումը նրա կողմից ինչպես տեսնում եք, վերաբերում է Լոզանի կոնֆերանսին. ահա այստեղ նա հայտնվում է իմ կողմից պատրաստված մի դաժան հարցի առջև՝ որպես այսպես կոչված միջազգային իրավունքի ՝՝մասնագետ՝՝:
Իսկ ի՞նչ կասի Պապյանը ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ մասի՞ն (1921 թվականի հոկտեմբերի 13): Կարսի պայմանագրին որպես կողմ մասնակցել է Հայաստանի Խորհրդային Հանրապետության ներկայացուցիչները՝ Հայաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունը՝ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանին, Ներքին գործերի ժողովրդական կոմիսար Պողոս Մակինցյանին որպես լիազոր ներկայացուցիչներ նշանակելով: Իրավաբանորեն և փաստացիորեն դեռևս Լոզանից երկու տարի առաջ գոյություն ուներ արդեն Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Նրա մոտեցումը հարցին իրեն ձեռնտու դիրքերից ասում է, որ այն ժամանակ, երբ կնքվում էր Լոզանի պայմանագիրը, Հայաստանը իբր բռնազավթված է եղել՝ ամենայն հավանականությամբ նկատի առնելով ոչ թե իր մտացածին թղթյա Սևրյան- Վիլսոնյան ՝՝պետությունը՝՝, այլ՝ ԲՈՒՆ Խորհրդային Հայաստանը: Հենց այս հանրապետության ներկայացուցիչներն են իրենց ստորագրությունները դրել Կարսի պայմանագրի տակ, որով համաձայնության են եկել նաև սահմանային կարգավորման հարցերի շուրջ: Կարսի պայմանագիրը կնքվել է Խորհրդային Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի միջև, որով կողմերը համաձայնության են գալիս տարածքային հարցերի շուրջ: Այսքանից հետո պապյանական կենտրոնի համար այսպես կոչված ՝՝բռնազավթված՝՝ է համարվում Հայաստանը, սակայն ինչ հիմքով՝ հայտնի չէ: Փստորեն նրա ՝՝մոդուսական՝՝ մոտեցումը հետևյալի մեջ է որտեղ որ հարկն է, կարելի է օգտվել դիվանագիտական և պատմական փաստարկումներից, իսկ որտեղ ոչ՝ ուրեմն՝ հարկավոր չէ: Եթե իրավաբանորեն կար և գոյություն ուներ ՀԽՍՀ, ուրեմն չէր կարող լինել բացի պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչությունից մեկ այլ բան. այդ հանդիսանում էր հենց՝ ՀԽՍՀ-ն: Հետևաբար, ելնելով Կարսի պայմանագրի սահմանային կարգավորման դրույթներից Թուրքիան և մնացած բոլոր մասնակից երկրները միանգամայն միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան կերպով են վարվել՝ ճանաչել են Թուրքիայի փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքները, այդ թվում և՝ այսպես կոչված ՝՝Վիլսոնյան Հայաստանի՝՝ տարածքների պատկանելիությունը Թուրքիային, տարածքներ, որոնք ճանաչել են Կարսի պայմանագրով բոլոր մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչները և ՎԱՎԵՐԱՑՐԵԼ այն: Արա Պապյանը այս մասին լռում է. դե իհարկե, այսպես ասած՝ ՝՝ձեռք չի տալիս՝՝… Մարդ միայն կարող է զարմանալ այդ նախաձեռնության ցնորամտության վրա. միթե՞ պապյանական կենտրոնը կարծում է, դեռ որ Հայաստանը կարող է լինել այսպես կոչված ՝՝ծովից-ծով՝՝: Եվ այս հիվանդ միտքը ներարկվում է այդ կենտրոնի կողմից անցկացված սեմինար պարապմունքների տեսքով երիտասարդների ուղեղները. հարցին ըստ էության մոտենալու պարագայում՝ ներարկվում է հակառուսական կողմնորոշում ուղեղների լվացման իրավաբանական ձեռնածություններով: Այլ խնդիր չի իրականացնում այդ կենտրոնը:
Այնուամենայնիվ, ցանկանում եմ անդրադառնալ հետևյալ մեջբերմանը՝ կապված Վիլսոնյան իրավարար վճռին. այսպիսով, ըստ Արա Պապյանի՝
՝՝Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ.
Իրավարար վճռի նախընթացը.
1920թ.-ի ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի երագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ-ի նախագահին երկու խնդրանքով. ա/ ստանձնել Հայաստանի մանդատը, բ/ իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը: Երկրորդ խնդրանքը նաև պաշտոնապես ամրագրվեց խաղաղության վեհաժողովի նախագահի` Ֆրանսիայի վարչապետ և արգործնախարար Ալեքսանդր Միլերանի 1920թ.-ի ապրիլի 27-ի պաշտոնագրով : Նույն խնդրանքը, 89-րդ հոդվածի տեսքով, ներառվեց Սևրի դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև դաշնագիրը ստորագրած գրեթե քսան երկրի, անունից հղվեց ԱՄՆ-ի նախագահին: ԱՄՆ-ի նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, պաշտպանության նախարարությունը և նախագահի վարչակազմը ) և համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆ. Վեստերմանի գլխավորությամբ), մանրակրկիտ ուսումնասիրեցին հայցը և կայացրին իրավարար վճիռը: Վուդրո Վիլսոնը իրավար վճիռը ստորագրեց 1920թ. նոյեմբերի 22-ին: Այն դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվեց Փարիզ` դաշնակից ուժերի Գերագույն խորհրդին: Սույն վճռի պաշտոնական և ամբողջական անվանումն է. ՙԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ՚ 22 նոյեմբերի 1920թ.:
Իրավար վճռի բովանդակությունը.
Ըստ իրավարար վճռի, Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները:
Իրավար վճռի ներկա կարգավիճակը.
Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր է կատարման համար : Այն չունի ժամանակային սահմանափակում և նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանարպես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում : Ըստ միջազգային իրավունքի, կողմերը համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ : Կողմերից մեկի մերժումը ի կատար ածելու իրավարարությունը, չի ազդում վճռի վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 18 այլ երկներրի, կողմից ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար, որոնք ներկայումս հետևյալ երկրներն են` Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխիա և Սլովակիա: Այն պարտադիր է նաև իրավարարի` Միացյալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ-ի նախագահի ցանկացած պաշտոնական դիրքորոշում հանդիսանում է երկրի դիրքորոշումը և իրավարությունից բխող քայլերը պարտադիր են կատարման համար :
Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի Կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի ա/ և բ/ ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրավար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա:
Արա Պապյան
ՙՄոդուս վիվենդի՚ կենտրոնի ղեկավար
Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, 2000-2006թթ.
Մեջբերման ավարտ:
Ի վերջո, ի՞նչ է ուզում այդ ՝՝մոդուս վիվենդի՝՝ կենտրոնի ղեկավարը… Կամենում է վե՞րջ տալ Թուրքիայի պատմական գոյությանը, և բաժան-բաժան անել Թուրքիան մի ինչ որ թղթի կտորի հիման վրա. անհնար է, ոչինչ չի ստացվի, քանի որ Սևրի պայմանագրի և ոչ մի դրույթ վավերացված չէ և ոչ մի երկրի օրենսդիր մարմնի կողմից: Նույնիսկ վավերացված լինելու դեպքում չեն կարող մասնատել Թուրքիան, քանի որ կա ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Թուրքիան Արևմուտք է և տարածաշրջանում ինչպես նախկինում, այնպես էլ այսօր նրա դերը այնքն մեծ է, որ երբեք Արևմուտքը և ոչ մի հանգամանքներում չի հրաժարվի նրա մատուցած ծառայություններից: Այդ է պատճառը, որ միջազգային իրավունքի բնույթ ունեցող պայմանագրերից օգտվում են միայն այն պետությունները, ում շահը և հնարավորությունները իրական են և ապահովված են իրենց թիկունքում ուժով, միջոցներով, տարաբնույթ հնարավորություններով: Ի վերջո, ՝՝մոդուսական՝՝ կենտրոնը լռություն է պահպանում Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին, այն պայմանագրի, որը դաշնակցականները կնքեցին Թուրքիայի հետ և հրաժարվեցին ամեն տեսակ տարածքային և նյութական փոխհատուցումներից: Սա կարո՞ղ է հերքել ՝՝մոդուսական՝՝ կենտրոնի ղեկավարը իրեն սիրած մեջբերումներով և հղումներով: Պայմանագիրը, որը կնքվում է երկու հակամարտող կողմերի միջև, հաստատուն և իրական պայմանագիր է: Եթե վավերացված չէ Սևրի պայմանագիրը և ոչ մի եվրոպական պետության կողմից և այդքանով հանդերձ Արա Պապյանը անձնատուր չի լինում այդ փաստի առջև ու շարունակում է երազանքներ փայփայել, որ կարող է միջազգային իրավունքի դրույթներին հղում անելով վերակենդանացնել այն, ապա նույն տրամաբանությամբ էլ Թուրքիան կցանկանա վերանայել Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր 12.000 քառ.կմ-ով: Որքանով հասկացել եմ ես նրան, պայմանագիրը շարունակում է մնալ պայմանագիր: Այս ՝՝մոդուսական՝՝ նախաձեռնության աբսուրդայնությունը այնքան մեծ է, որ որքան մեծ է Ծիր Կաթինի և Անդրոմեդա գալակտիկաների միջև հեռավորությունը: Լոզանի պայմանագրով պաշտոնապես մասնակից պետությունները ճանաչել են Թուրքիայի սահմանները. այդքանով կարելի է վերջակետ դնել մոդուսական ամեն տեսակ անիրական ցնորքներին: Այդ ճանաչումը չէր կարող վերաբերել այն մտքին, թե հայկական կողմը ներկայացված չէր և այդ պատճառով այդ կոնֆերանսի որոշումները չեն կարող վերաբերել Հայաստանին, քանի որ արդեն առկա էր Կարսի պայմանագիրը, որտեղ 5 մասնակից պետությունները իրավաբանորեն պայմանավորվել էին սահմանային հարցերի շուրջ և ստորագրել են այդ պայմանագրի ներքո, իսկ հետո վավերացվել է նույն պետությունների կողմից: Ինչու՞մն է խնդիրը… Ահա թե ինչումն է . Արա Պապյանը ՝՝պարզաբանում է գործը հետևյալ կերպ. մեջբերում եմ նրա մեկ այլ հոդված, որը վերաբերում է Մոսկվայի պայմանագրին.
՝՝Sասնյակ գրքեր ու հարյուրավոր հովածներ են գրվել Մոսկվայի պայմանագրի մասին, սակայն, որքան էլ տարօրինակ է, միջազգային իրավունքի տեսանկյունից եnբեք չի կատարվել պայմանագրի փորձաքննություն՝ որոշելու համար նրա վավերական կամ ոչ վավերական (valid or not valid) լինելը: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»: (International treaties are agreements between subjects of International Law – creating, amending or terminating their mutual rights and obligations): Ինչպես գրված է Մոսկվայի պայմանագրի նախաբանում, այն կնքվել է «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության» միջև: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցվում է այն ստորագրողների իրավական կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը 1921թ. մարտի 16-ի դրությամբ: I. Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (РСФСР) կարգավիճակը 1921թ.-ին:
Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն» (РСФСР) ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ: Բնականաբար, նրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի, արդեն ՍՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսել է միայն 1924-ից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (1 փետրվարի, 1924թ.): (Այստեղ ստիպված եմ միջամտել և որպես պատմական փաստ հատուկ Պապյան Արամի համար տեղեկացնել, որ ԽՍՀՄ միջազգային ճանաչման համար կա հետևյալ ժամանակագրական սանդղակը, ինչին նորից անտեղյակ է Արա Պապյանը՝ որպես հետազոտական կենտրոնի ղեկավար: ԽՍՀՄ-ը ճանաչել են 1923 թ. ՀՈՒԼԻՍԻ 23-ին հետևյալ պետությունները՝ Աֆղանստան, Գերմանիա, Իրան, Մոնղոլիա, Լեհաստան, Թուրքիա, նոր հետո միայն 1924 թվականի փետրվարի ոչ թե 1-ին, այլ՝ 2-ին՝ Անգլիան, փետրվարի 8-ին՝ Իտալիա, 13-ին՝ Նորվեգիա, 25-ին՝ Ավստրիա, իսկ մնացած պետությունները դոմինոյի էֆֆեկտի նման ճանաչեցին, որի համար տեղադրում եմ հատուկ հղում՝ ծանոթանալու համարhttp://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B5%D0%B6%D0%B4%D1%83%D0%BD%D0%B0%D1%80%D0%BE%D0%B4%D0%BD%D0%BE-%D0%BF%D1%80%D0%B0%D0%B2%D0%BE%D0%B2%D0%BE%D0%B5_%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B5_%D0%A1%D0%A1%D0%A1%D0%A0 Աբ. Ստ.):

Մինչև 1924թ.-ը տեղի ունեցած, այսպես կոչված, «ճանաչումները», չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից: Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից: Օրինակ, 1920-ին սովետական կառավարությունը ճանաչել է Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունվել Դաշնակից ուժերի կողմից, այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէր: Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով: Այսպես, ՌՍՖՍՀ-ն ընդդեմ Կիբրարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923թ.), ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայցը այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ: (Նորից միջամտեմ և հատուկ Պապյանի համար նշեմ, որ որպես պետություն արդեն իրավաբանորեն և փաստացի ճանաչվել էր Խորհրդային Ռուսաստանը արդեն Բրեստի պայմանագրում՝ 1918 թվականին՝ որպես պատերազմող կողմ, որը պատերազմից դուրս է գալիս- Աբ. Ստ.): Նմանատիպ վճիռ, նույն հիմնավորմամբ կայացրել է Շվեդական Գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիքսոնի (Soviet Government vs. Ericsson) դատական գործում (1921թ.):
Վերոհիշյալ և տասնյակ այլ դատական վճիռներ և կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսնակյունից գոյություն չունեն, հետևաբար որևէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին և այլն) չեն կարող ծավալել:
II. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.-ին:
Ըստ էության, սովետական իշխանության և կառավարության վերաբերյալ վերոգրյալը վերաբերում է նաև, այսպես կոչված, «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի» կառավարությանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկվայի պայմանագիրը: Հիշարժան է, որ անգամ քեմալականները որևէ հավակնություն չունեին օրինական իշխանությունների առկայության դեպքում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թե Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարության անունից, այլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կառույցի «կառավարության»:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO) և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ: Նմանօրինակ կազմակերպություններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրերում, այդ թվում նաև Հայաստանում:
Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը: Աներկբայորեն, առնվազն մինչև 1922-ի նոյեմբերը, այսինքն սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը և միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որևէ անձի՝ հանդես գալու երկրի անունից:
Ընդհանրապես քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որոնք են՝ երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարումը:
Մուստաֆա Քեմալը 1921-ին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր: Այդ իսկ պատճառով դեռևս 1920թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) Մուստաֆա Քեմալը մահվան էր դատապարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920թ. մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից: Ի դեպ, Քեմալի և քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923թ. հուլիսի 24-ին՝ ներման համապատասխան հայտարարագրով:
Ի լրումն սրա, Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի ևս մի խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության:
Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում. «A treaty does not create either obligations or rights for a third State without its consent»: Այսպիսով, ըստ վերոշարադրյալի, Մոսկվայի պայմանագիրը.
ա) անօրինական է ու անվավեր;
բ) այն չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել ևս որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում հոդված 1) կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադnբեջանին (պայմանագրում հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) բացահայտ ոտնահարումով: Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում, «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»: (Article 53. A treaty is void, if at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm (jus cogens) of general international law).
Այժմ սկսեմ հերքելը նրա անիրական մտքերը: Պապյանը իր հոդվածում հղում է կատարում ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկին, որը դեռ գոյություն չուներ որպես այդպիսին: ՄԱԿ-ի կանոնադրությունը ստորագրվել է 1945 թ.-ի հունիսի 26-ին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում և ուժի մեջ է մտել 1945 թ.-ի հոկտեմբերի 24-ից, հետևաբար, 1921 թվականի Մոսկվայի պայմանագրին չէր կարող վերաբերել. հակառակ դեպքում, դենոնսացիայի կենթարկվեյին բոլոր մինչ այդ կնքված պայմանագրերը: Պապյանի տրամաբանությամբ պայմանագիրը կնքելը պայմանավորված է կնքող կողմերի ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ: Նշում է , որ Մոսկվայի պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն» (РСФСР) ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ և նրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: Այն, որ նա թույլ է պատմությունից, դա արդեն գաղտնիք չէ. սկսեմ այն բանից, որով հերքում եմ նրա այն միտքը, ըստ որի ՌՍՖՍՀ-ի, արդեն ՍՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսել է միայն 1924-ից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (1 փետրվարի, 1924թ.): Սկսեմ այն բանից, որ Վայմարյան հանրապետությանը Անտանտի երկրների կողմից պարտադրվում է Գերմանիային Վերսալյան պայմանագիրը, որը կնքվում է 1919 թվականի հունիսի 28-ին: Գերմանիան հանդիսանում է փաստացիորեն իրավաբանական կողմ, միջազգային իրավունքի սուբյեկտ: Ավելին, Խորհրդային Ռուսաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ ՝ է հանդիսացել սկսած Բրեստ-Լիտովսկում կնքված հաշտության պայմանագրից՝ 1918թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ միության պետությունների միջև կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի շուրջ 1 մլն. քառ. կմ. Ռուսաստանը զիջում էր: Դրանից չորս տարի անց՝ 1922 թվականի ապրիլի 16-ին Գերմանիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվում է ՌԱՊՈԼԼՈՅԻ պայմանագիրը, որով ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ Է Խորհրդային Ռուսաստանը դառնում միջազգային իրավունքի սուբյեկտ՝ մասնակից: Իսկ իրավաբանորեն ձևակերպումը դա դեռ չի հակասում այդ միջազգային իրավունքի ՍՈՒԲՅԵԿՏ հանդիսանալու ՓԱՍՏԱՑԻ ՀԻՄՔԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: Այդ նույն հիմքով էլ գործում է նաև Խորհրդային Ռուսաստանի բոլոր մինչ այդ կնքած պայմանագրերը: Տվյալ պետությունը , անհրաժեշտաբար առանց նույնիսկ միջպետական կնքված պայմանագրի, կամ՝ ճանաչման նախապայմանի հանդիսանում է որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, քանի որ իրենից ներկայացնում է պետություն, որի տարածքային սահմանները, որոնք շփվում են իրեն հարակից այլ պետական կազմավորման սահմանների հետ, այդ արդեն իրավահարաբերություն է, որտեղ կողմերը ունեն միմյանց միջև սահմաններ: Այսքանի՞ց էլ ավելի իրավահարաբերություն և միջպետական իրավունքի սուբյեկտ: Նշեմ, որ ՝՝միջազգային իրավունքի մասնակից՝՝ հասկացությունը հարաբերական հասկացություն է: Հարաբերական է այն առումով, որ ամեն մի պետական կազմավորում իրենից ներկայացնում է մի համակարգ, որը պայմանավորում է տվյալ ֆիզիկա-աշխարհագրական տարածքում կոնկրետ մի իշխանության առկայություն, որը իրականացնում է տվյալ երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը. թե ինչ է սահմանում այսպես կոչված ՝՝միջազգային իրավունքը՝՝ հետագա տարիների իր զարգացման համար, դա անտեսվում է նախորդ իրավիճակների համար և անտեսվում է այն պատճառով, որ տվյալ պետական կազմավորումը ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Իսկ այն այսպես կոչված ՝՝ճանաչված՝՝ պետությունների համար, ինչպիսիք որ ճանաչված են համարվում միայն այն բանով, որ հաստատված են նրանց հետ ամենատարբեր տեսակի հարաբերություններ մյուս պետական կազմավորումների, պետությունների կողմից, իրենց իրավասու չեն երբեք հայտարարելու, թե այսինչ պետությունը գոյություն չունի, կամ ճանաչելի չէ: Ելակետը որտե՞ղ է այդ ճանաչման: Առավել հասկանալի լինելու համար արտահայտվեմ հետևյալ կերպ. եթե տվյալ պետությունը, որը այսպես կոչված չի ճանաչվել ինչ որ մի այսպես կոչված ՝՝ճանաչված՝՝ պետության կողմից, ինչ է, իրենից չի՞ ներկայացնում պետություն կամ միջազգային հարաբերությունների մասնակից: Ներկայացնում է, և ներկայացնում է նույնիսկ այդ այսպես կոչված ՝՝չճանաչման՝՝ մեջ, քանի որ այսպես թե այնպես տվյալ երկիրը ունի իր սեփական տարածքը, ժողովուրդը, օրենքները, բանակը և հազար տեսակ կառավարման մարմինները, որոնք ամբողջության մեջ կոչվում են պետություն, իսկ միջազգային իրավունքը կարող է բխել միայն պետական կազմավորումների հետ նվազագույն պաշտոնական կամ ոչ պաշտոնական հարաբերություն, հաղորդակցություն, կապ, առևտրական պայմանագիր կնքելու, դեսպաններ, միջնորդներ ուղարկելու միջոցով. արդեն դա հանդիսանում է միջազգային իրավահարաբերություն, որից էլ բխում է միջազգային իրավունքը, քանի որ շփման մեջ են գտնվում երկու առանձին պետական կողմեր, միավորներ կողմեր: Ի վերջո, միջազգային իրավունքի սուբյեկտներ հանդիսանում են ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Միջազգային իրավունքի ծանրակշիռ հիմք են համարում պայմանագրերը, հետևաբար, որտեղ որ կա պայմանագիր, այնտեղ էլ կա ճանաչում որպես իրավահարաբերության կողմեր: Արա Պապյանի համար, որտեղ որ հարմար է, հարցը քաղաքականացնում է, իսկ որտեղ որ հարմար չէ, նրբորեն շրջանցում է այն: Այդպես էլ Խորհրդային Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան կատարեցին քայլ, որը բխում էր տվյալ երկրների ներսում առկա կոնկրետ պետական իշխանության առկայությունից, վերջին հաշվով՝ պետությունից և կնքում են իրար միջև Կարսի պայմանագիրը, որը Մոսկվայի պայմանագրի դրույթների ամփոփումն էր: Այժմ, եկեք հասկանանք, թե ինչ էր իրենից հանդիսանում Մոսկվայի պայմանագիրը իրավաբանական կողմից: Դրա համար պետք է նորից դիմենք պատմությանը: Ինչպես որ ցույց եմ տվել նախորդ հրապարակումներիցս մեկում Նժդեհի այսպես կոչված ՝՝մաքառումների՝՝ մասով, Փետրվարյան այսպես կոչված ՝՝խռովության՝՝ մասին, Մոսկվայի բանակցությունների ժամանակ 1921 թվականի փետրվարի 16-ից ապրիլի 2-ը Հայաստանում չկար որպես այդպիսին Խորհրդային իշխանություն, դաշնակցականները հավատարիմ մնալով իրենց Ալեքսանդրապոլի կապիտուլյացիոն պայմանագրի պարտավորվածություններին, ապստամբում են և գրավում իշխանությունը: Այդ ժամանակահատվածում էլ այնտեղ գտնվող խորհրդային Հայաստանի պատվիրակությունը չէր կարող մասնակից լինել բանակցություններին, քանի որ արդեն փաստացիորեն չէր ներկայացնում իր երկրում իշխանություն, չէր ներկայացնում խորհրդային Հայաստանին որպես պետության. Հայկական պատվիրակությունը այսպիսով իրավունք անգամ չուներ մասնակից լինել կոնֆերանսի աշխատանքներին, քանի որ փաստացիորեն դաշնակցականները, գրավելով իշխանությունը Հայաստանում հայտարարեցին, որ իրենք են առաջնորդում Հայաստանը: Նման երկակի դրությունը թույլ չէր տա, որ հայկական որևէ մի կողմ ՝ լինի հայ դաշնակցական , թե հայ բոլշևիկ, մասնակցություն ունենա կոնֆերանսի աշխատանքներին: Այդ պատճառով Խորհրդային Ռուսաստանը ստիպված իր վրա է վերցնում այդ բանակցությունների հիմնական դիվանագիտական ծանրությունը և կարողանում է հաղթանակ տանել՝ պայմանավորվելով առաջիկայում հրավիրել մեկ այլ կոնֆերանս Կարսում, որի կնքման համար ներկա կգտնվեն օրինական Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչները: Այստեղ է ամբողջ իրողությունը: Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվել է իր հերթին երկու իշխանության՝ թուրք քեմալականների և հայ դաշնակցականների միջև; Մոտեղումները այստեղ սուբյեկտիվ բնույթի են. բոլշևիկները որքանով էին իշխանություն ներկայացնում, դա կախված էր դաշնակցական գործիչների գնահատականներից, թե որքանով էր դաշնակցականը լիազորված կնքելու այդ պայմանագիրը՝ նորից հարցը սուբյեկտիվ բնույթի է և կապված է բոլշևիկների գնահատականներից: Այնպես որ այսպես թե այնպես, եթե պայմանավորվող կողմերը իրենց համարում են օրինական իշխանություն և կնքում են պայմանագրեր՝ անկախ դրա բովանդակությունից, ուրեմն պայմանագիրը գործում է ՝ նորից՝ անկախ այդ պայմանագրի հետագա վավերացումից: Հետևաբար, սուբյեկտիվ կողմից պայմանագիրը այնքանով է պայմանագիր, քանի դեռ այդ կողմերը կցանկանան կատարել կամ չկատարել այդ պայմանագիրը. այստեղ նույնիսկ վավերացումը չի կարող դեր խաղալ: Հայաստանի համար կործանարար Ալեքսանդրապոլի պայմանագիրը Ռուսաստանը կարողացավ չեղյալ հայտարարել հենց Մոսկվայի բանակցություններում, քանի որ Մոսկվայի պայմանագրի վերջնական կնքումը պետք է կատարվեր Կարսում, իսկ թե՛ Մոսկվայի, թե՛ Կարսի պայմանագրերում խոսք չկա Ալեքսանդրապոլի պայմանագրով նախատեսված 12.000 քառ.կմ-ոց Հայաստանի մասին: Սա մի կողմ: Եթե նույնիսկ ընդունենք, որ միջազգային իրավունքը չի բացառում որևէ մի պայմանագիր հարություն չտալու պրակտիկան, նորից Սևրի և Վիլսոնյան Իրավարարության մասին խոսակցությունները որևէ հնարավորինություն չեն պարունակում իրենց մեջ, քանի որ Սևրից հետո կնքված հազար տեսակ պայմանագրերը իրենց բովանդակությամբ և հստակեցումներով ուղղակի և անուղղակի ժխտում են այդ պայմանագրի վերածննդի հնարավորինությունը: Միայն բավական է այստեղ մեջբերել Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը Արա Պապյանի բնորոշման իրավական հիմքեր չունի, քանի որ իբր. ՝՝ Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը: Այդ նրա մոտեցումն է, ող մնա որպես նրա մոտեցում, խնդիր չկա: Իսկ իմ մոտեցումը հետևյալի մեջ է Ամեն մի պայմանավորվող կողմ արդեն հանդիսանում է միջազգային իրավունքի մասնակից, քանի որ կնքում են պայմանագրեր իրենց որպես տվյալ երկրների իշխանություն հռչակած երկրների կառավարությունների անունից. թե որքանով են այդ հռչակմանը պատասխանում այլ երկրները, որով իբր ճանաչում կամ չեն ճանաչում,այդ տվյալ երկրների կողմից հարցի սուբյեկտիվ կողմն է: Կրկնում եմ՝ այն, ինչը որ կրում է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ անվանումը, հանդիսանում է վերջին հաշվով սուբյեկտիվ գնահատականներից ձևավորվող միջազգային իրավահարաբերություն, ճիշտ այնպես, ինչպես որ օրը ցերեկով գողություն կատարող մեղադրյալին դատարանում հարցնում են իր արաքի սուբյեկտիվ ընկալումների մասին. արդյո՞ք ինքը գիտակցում էր, որ իր գործողությունները հանցանքի կատարման պահին ակնհայտ են եղել մարդկանց աչքին, թե ոչ: Այդ հանգամանքը կարևոր է, քանի որ նման հարցման սուբյեկտիվ պատասխանի դեպքում դատարանը կարող կլինի համապատասխան վճիռ կայացնել այդ մարդու արաքը քրեական օրենսրքով նախատեսված որ հոդվածի տակ է մտնում՝ գողության, թե՝ կողոպուտի: Համանման վիճակ է հանդիսանում նաև տվյալ դեպքում միջազգային իրավունքի հայեցակարգի տեսանկյունից, այն ,թե տվյալ երկիրը ներկայացնող կողմը որքանով էԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ տվյալ երկրում պետական իշխանության կրողը. նման պարագայում ներքին օրենսդրության կետն ու տառը խախտելը ոչինչ չի նշանակում, Դա այդ պետության ներքին խնդիրն է , այլ ոչ թե միջպետական պայմանավորվածության՝ պայմանագրի առարկան: Միայն ելնելով դիվանագիտական խուսանավումներից տվյալ պայմանավորվող կողմը պայմանագիր կնքելիս կարող է հմտորեն իրեն ձեռնտու դիրքերից պայմանագրին անհրաժեշտ ուղղություն տալու համար հղում անել իր ներքին օրենսդրությանը, այնպես, ինչպես որ կատարեցին թուրքերը՝ ընդունելով իրենց ՝՝ԱԶԳԱՅԻՆ ՈՒԽՏԸ՝՝: Միջպետական գործարքի գնալը կատարվում է երկու պայմանավորվող կողմերի սեփական կամքով և իրենց տվյալ պետության լիազոր մարմին պատկերացնելու դիրքերից: ՝՝Մոդուսական՝՝ հետազոտական կոչեցյալ կենտրոնը չի խոսում ակնհայտ այն ճշմարտության մասին, որ ցանկացած երկիր կարող է կնքված ցանկացած միջպետական պայմանագիր չեղյալ հայտարարել կամ էլ՝ չվավերացնել, որը իրենից նշանակում է, որ միջպետական կոչված պայմանագրերը չեղյալ համարելու կամ դրանց հետ չհամաձայնելու համար գոյություն ունի հատուկ ընթացակարգ: Միջպետական պայմանագիրը այնքան ժամանակ է գործում, քանի դեռ այն դենոնսացիայի չի ենթարկվել: Իսկ վավերացումը միայն նշանակում է , որ տվյալ երկրի կառավարությունը համաձայն է այդ պայմանագիրը գործողության մեջ դնելուն, ընդամենը: Հստակ երևում է Արա Պապյանի քաղաքական կողմնորոշումից, որ նրա համար միջազգային իրավունքի սուբյեկտ է հանդիսանում միայն արևմտյան երկրների կողմից պաշտոնական հայտարարությունները: Այդ կամայական մոտեցում է, քանի որ Միջազգային իրավահարաբերությունը կարող է առաջանալ միայն ինքնին պետական միավորման՝ պետության առկայության դեպքում. ճանաչել-չճանաչելը այս հարցում միայն հարցի սուբյեկտիվ կողմն է, այսպես կոչված ՝՝բարի կամքի՝՝ դրսևորում, ինչը կամայական է. ՏՎՅԱԼ ՄԻ ՈՐևԵՎԷ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉՃԱՆԱՉԵԼԸ ՉԻ ԶՐԿՈՒՄ ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԻՐ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏ: Կրկնում եմ՝ պետականության առկայությունը տվյալ մի որևէ ֆիզիկա-աշխարհագրական տարածքում արդեն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերություններում որպես կարգավիճակ, քանի որ սուբյեկտիվ կերպով այլ այսպես կոչված ՝՝ճանաչված պետությունների՝՝ հնարավոր մոտեցումները որպես ՝՝բարի կամքի ՝՝ արտահայտություն իրական կյանքում չեն կարող փոխել տվյալ պետության կարգավիճակը և զրկելու նրան միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակից: Ստացվում է, որ Խորհրդային Ռուսաստանը՝ որպես կայացած պետական միավոր և հետևաբար պետություն, նման պապյանական մոտեցումների դեպքում կարող էր իր հերթին չճանաչել Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող եվ ոչ մի պետական կազմավորման և այդպիսով այդ պետությունները չէի՞ն հանդիսանալու իրենց կարգավիճակով որպես միջազգային հարաբերությունների, կամ՝ իրավունքի մասնակիցներ… Աբսուրդ է: Միջազգային հարաբերություններում շուտասելուկային բան գոյություն չունի, իսկ եթե ունի, ապա այդ արդեն ողնուծուծով քաղաքականություն է: Միջազգային քաղաքականության հիմաքում ընկած են միջպետական պայմանագրերը, մի հանգամանք, առանց որի անհնար է պատկերացնել միջազգային հարաբերությունները: Կարճ՝ պետությունները ազատ են միմյանց միջև կնքելու պայմանագրեր սեփական կամահայտնության և նախաձեռնությունից ելնելով՝ չսպասելով թե ով է իրենց կամենում ճանաչել, կամ՝ չճանաչել: Միջազգային իրավունքի տեսանկյունից պետությունները ազատ են իրար միջև կնքելու պայմանագրեր, էլ ին՞չ ճանաչման մասին կարող է խոսք լինել… Հենց կնքված պայմանագիրն էլ առավելապես է հիմնավորում այդ ճանաչումը. ճանաչման համար պարտադիր պայման չէ հատուկ հեռագիր ուղարկելը՝ յուղոտ և խոշոր պետական կնիքով: ՝՝Մոդուսական՝՝ այդ կենտրոնի ղեկավարը չի ցանկանում , կամ դիտավորյալ չի ուզում տեսնել, որ քաղաքականությանն են հարմարեցվում միջպետական պայմանագրերը: Օրինակ, Ալեքսանդրապոլի պայմանագիրը վավերացված պայմանագիր չէր, սակայն այդ պայմանագրի կետին և տառին համապատասխան տեղի ունեցավ փետրվարյան հեղաշրջումը Հայաստանում: Խորհուրդ կտամ նրան՝ ԱրաՊապյանին գնալ պատմություն ընթերցել, սակայն ոչ պաշտոնական պատմությունը, քանի որ այն ծայրիցծայր կեղծ է: Եվ վերջապես, զարմանալ կարելի է, թե նման հայացքներ կամ պատմությունից ՝՝տեղյակ՝՝ նման մակարդակ ունեցող անձը ինչպե՞ս է կարողացել դեսպան աշխատել Կանադայում…
Այսպիսով, ատարեմ ամփոփիչ եզրակացություն և կարծիք հայտնեմ, որ Արա Պապյանի կողմից ղեկավարվող ՝՝Մոդուս վիվենդի՝՝ կենտրոնի գործունեությունը նպատակ ունի կամա թե ակամա մոլորեցնել հայ հանրության ուշադրությունը կենսական կարևոր ստրատեգիական նպատակներից դեպի դատարկություն և ոչինչ չտվող մի պայմանագրի վրա, որին երբեք վիճակված չէ դառնալ իրականություն՝ կապված աշխարհաքաղաքական անցյալ և ներկա իրավիճակների հետ:

Stepan Abrahamyan



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

VAN
Aug 3, 2013 7:39


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27746') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.lrat...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219