Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, July 18, 2013 10:47 - 1 քննարկում

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԴԱՐ,ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ

Չգտնվե՞ց մեկ հայ մարդ,որ մեր ազգակցին գոնե մեկ զույգ քաղաքացիական հագուստ՝ տղամարդու տաբատ և վերնաշապիկ ուղարկի… որտե՞ղ է Արա Աբրահամյանը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահը… Որտե՞ղ է մեր այնտեղի դեսպանը… Ինչո՞վ է զբաղված այդ դեսպան կոչեցյալը այնտեղ… Ես ռուսին չեմ մեղադրում… Այն,որ այդ աղմուկը առավել շատ բարձրացավ ոչ թե այն բանի շուրջ ,որ այդքան զոհեր են եղել,այլ միայն այդ հագուստի պատճառով,ակնհայտ է: Ի վերջո,ինչու՞ են մշտապես հայ մարդու ՝՝արածին՝՝ մշտապես այսքան թշնամանքով վերաբերվում: Մարդկային արժանապատվության մասին և ոչ մի գաղափար անգամ չունեն ո՛չ մեր հայ իշխանավորները,ո՛չ էլ ռուսական լրատվամիջոցները և իշխանությունները: Սա ուղղակի խայտառակություն է նրանց համար,որով ցույց է տրվում,որ հայ մարդը ամենաանպաշտպան վիճակում է գտնվում Ռուսաստանում: Հարցը այն մեկ տասնյակից ավելի զոհերը չէին.նման քանակի ՝՝զոհեր՝՝ ամեն օր հարյուրավոր անգամներ ավելի մասշտաբոցվ տեղի է ունենում այդ հսկայական երկրում,որի հանդեպ հայ մարդը կապված է երախտագիտական բազմաթիվ պատմական և առօրեական հուշերով,կապերով: Ուրեմն,այստեղ պետք է գալ այն եզրակացության ,որ այդ ամենը պետք հրապարակավ քննարկել ու քննարկել,սարքել թիրախ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ: Գաղտնիք չէ,որ աշխարհով մեկ զանգվածային լրատվամիջոցներին տիրում ե հրեական գործակալները,որոնք հարմար պահը բաց չեն թողնի իրենց ուզած խանգարող տարրերին թիրախ սարքելու: Հայտարարված են չակերտավոր ՝՝անկախ՝՝, սակայն կատարում են չգիտես թե ինչ մութ ուժերի պատվերը,որոնք ցանկանում են սեպ խրել ամեն մի նվազագույն առիթով հայ և ռուս ժողովուրդների նախկին ժամանակներից ծնված բարեկամության մեջ… Ամոթ է նախ և առաջ ռուս այն հանրությանը,որոնց պապերը կռվել են հայ ռազմիկի հետ ուս ուսի՝ ԽՍՀՄ-ը ազատագրելու համար ֆաշիզմից: Նրանք չպե՛տք է թույլ տային,որ նման խալաթային տեսքով նմեր հայրենակիցը ներկայանար լրատվամիջոցների առջև: Ներկայիս ռուս սերնդից ավելին սպասել անիմաստ է.նրանք մեծացել են միայն պրոպագանդայից առաջացած ասեկոսային մակարդակի արևմտյան կեղծ-արժեհամակարգի ազդեցության տակ,մի պլանքյաշ սերունդ,որը միայն գիտե կուրորեն ընդօրինակել ՖԻԼՄԱՅԻՆ ՝՝բարոյականությունը՝՝: Վատ է,այս հարցը չպետք է դուրս գար մամուլի և հեռուստաէկրանների քննարկման մակարդակ: Հրեայի հետ այսպես չէին վարվի,իսկ հայից վախենալու հիմքեր չունեն,քանի որ նրա միջազգային հեղինակությունը հավասար է զրոյի. հայի հետ կարելի է վարվել ինչպես վարձու հիմունքներով աշխատող ստրուկի: Խոպանչի հայության հետ՝ առավել ևս՝ կարելի ՝ հագցնել կանացի խալաթ՝ հայ տղամարդու մեծատառերով ԹԱՍԻԲԱՅԻՆ կերպարը նսեմացնելու համար: Անմարդկային է: Մեր հայրենակիցը կների՞ իր հանդեպ նման խայտառակ վերաբերմունքի համար ռուսական իշխաանություններին. հազիվ թե: Ահավոր է սա հայրենակիցներ.կրկնում եմ՝ չգտնվեց մի հայ մարդ,որ այդ մեր խոպանչի հայրենակցին հասցներ մեկ զույգ գոնե հագած,օգտագործված տղամարդկային հագուստ… Ինչի՞ մասին է խոսում այս ամենը… Որտե՞ղ է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը… Որտե՞ղ է նրա համառուսաստանյան հայերի առաջնորդ լինելը… Որտե՞ղ են հայ բանդիտների ներքին կապերը ռուս իրավապահպան ոչ պակաս հանցագործ մարմինների հետ… Չէ՞ որ գործ ունեն հայի անվան հետ: Ի վերջո,կարելի է ասել,որ այս ամենը կազմակերպված է եղել Ռուսաստանի ներկայիս 5-րդ էշելոնի կողմից,որը իրականում կոչվում է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ և իրենից ներկայացնում է որպես՝ այսպես կոչված՝ 4-րդ իշխանություն: Պատկերացնու՞մ եք նման անարժանապատիվ վերաբաերմունք ցուցաբերվեր ԽՍՀՄ-ում հայի կամ վրացու,ուզբեկի հանդեպ… կամ նման վերաբերմունք ցուցաբերվեր ասենք ներկայումս Եվրոպայում,ասենք մի ինչ որ թուրքի հանդեպ… քաղաքներ կհրդեհեյին ,կավիրեյին ամբողջ Բեռլինը,լիներ այն Փարիզում՝ կավիրեյին Փարիզը: Միայն այն անզգույշ սպանությունը դրդեց,որպեսզի Շվեդիայի երիտասարդությունը հրդեհի փողոցներում կանգնած ավտոմոբիլները,կործանի խանութներ և այլ անկարգությունների դիմի,քանի որ մանկուց մոր կաթի հետ միասին սովորեցրել են ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ,այլ ոչ թե ներկայիս մարդակերական կառավարման նման սովորեցնում են շովինիզմ: Նայեք ,թե ինչ կուսակցություններ են առաջնորդում երկու երկրները և նայեք թե ինչ գաղափարախոսություններ են դավանում այդ կուսակցությունները: Նմանությունները շատ են: Ռուսական քաղաքակրթությունը համոզված եմ,կանցնի դեռ ինքնամաքրման ճանապարհը և ուղղություն ցույց կտա նաև իր կրտսեր գործընկերոջը ինչպես անել այդ: Դատական պատասխանատվության պետք է կանչվի այն լրատվամիջոցները,որոնք մեր հայրենակցին նկարահանել են նման շորերի մեջ: Պետք է քրեական կարգով պատասխանատվության կանչվեն բոլոր այն անձինք,ովքեր նրան ստիպել են հագնել այդ շորը՝ դիտավորությամբ օգտվելով մեր ՏՈՒԺԱԾ հայրենակցի անօգնական,շոկային, հուսահատ վիճակից: Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգիրքը ասում է . Հոդված 136. ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ
1. Վիրավորանքը՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով:
2. Վիրավորանքը, որը դրսեւորվում է հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ զանգվածային լրատվության միջոցներով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:որպես անձի արժանապատվությանը,բարի համաբավին դիտավորությամբ վնաս հասցնելը հոդվածին համապատասխան կետերով: Հարգելի հայրենակիցներ,սույն հոդվածի հիման վրա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք,այն լրատվամիջոցները,ովքեր մեղավոր են մեր տուժած հայրենակցին նման կանացի,մարդկային և տղամարդկային արժանապատվությունը վիրավորող զգեստով հրապարակային տեսանյութ պատրաստելու,տարածելու և հեռարձակելու համար՝ օգտվելով տուժողի անօգնական շոկային ,վհատ հոգեվիճակից: Կարծում եմ,որ այսքանից հետո Ռուսաստանի Դաշնության մեջ բնակվող մեր հայ համայնքի մի որևէ իրավաբան ձեռնամուխ կլինի այս խայտառակության համար հայց ներկայացնել այնտեղի դատարան ՝ պահանջելով սույն հոդվածի հիման վրա որոշում ընդունել՝ հրապարակավ ներողություն խնդրելու մեր հայրենակցից: Դատարանի որոշումը ըստ ամենայնի պետք է լինի. ՝՝ Դատարանը ապացուցված է համարում ,որ տուժողի պատվին և արժանապատվությանը հասցված վնասը եղել է դիտավորությամբ կատարված ,իսկ պատասխանող կողմի (կամ՝ կողմերի) արդարացումները այն մասին,որ ժամանակ և միջոց չի գտնվել զբաղվել տուժողին տրամադրելու տղամարդկային զգեստներ,հայտարարում է չապացուցված: Ըստ այդմ,դատարանը վճռեց՝ տուողի օգտին կատարել պատասխանողի կողմից նյութական փոխհատուցում՝ դրամական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով,իսկ տուժողի բարի համբավին հասցված վնասի համար զանգվածային լրատվամիջոցներում հայտնել ներողություն՝՝: Այսքանն է պահանջվում կատարել այնտեղ գտնվող մեր հայրենակից իրավաբաններից ՝հանուն մարդկային իրավունքների պաշտպանության և մեր հայրենակցի պաշտպանության: Խնդիրը ազգային է…

Stepan Abrahamyan



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

grigori
Jul 18, 2013 12:04


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27590') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\xBC\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD\xD5\xA1\xD5\xBD...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\xBC\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD\xD5\xA1\xD5\xBD...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\xBC\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD\xD5\xA1\xD5\xBD\xD5\xBF\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219