ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, July 14, 2013 20:08 - 2 քննարկում

Նախկին գռուզչիկը նույն ինքը համբալ ,վերածվել է վիշապի և իր բազմաչարչար հետույքով փակել բնակչության ջուրը

Բորժոմիի շրջանի հայկական Տաբածղուրի գյուղի շրջակա տարածքում գտնվող լճից բնակչությունն արդեն 3 տարի է, ինչ չի կարող օգտվել: 2010 թ. ձևական աճուրդի ժամանակ այն վաճառվեց և այժմ համարվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի սեփականությունը: Հայտնում է Akhaltskha.net-ը:

Տաբածղուրիի բնակչության խոսքերով` Հայաստանում բնակվող այս գործարարը նախկին իշխանությունների աջակցությամբ անօրինականորեն սեփականացրել է լիճը: Նշված լճից օգտվում էին 2 գյուղեր` Տաբածղուրիի և Մոլիթի բնակիչները:

400-ից ավելի ընտանիքների եկամտի աղբյուրը տվյալ լիճն էր, որտեղ բնակչությունը ձուկ էր որսում: Գյուղի բնակիչների խոսքերով` կլիմայական խիստ պայմանների պատճառով այստեղ անհնար է զարգացնել գյուղատնտեսությունը, հենց այդ պատճառով էլ լիճը խիստ անհրաժեշտ է ժողովրդին:

Տաբածղուրիի լիճը երեք տարի առաջ ստացել է լիցենզավորում 20 տարով: Լճի սեփականատեր Վարդան Այվազյանը որոշել էր գյուղում զարգացնել խեցգետինների գործը: Ինչպես նշում է բնակչությունը` սեփականատերը խախտել է լիցենզիայի պայմանները և 2 տոննայի փոխարեն լիճ է լցրել 18 տոննա խեցգետին, ինչի հետևանքով լճում ձկները սկսել են վերանալ:

«Լճեր» կազմակերպության ներկայացուցիչը հայտարարում է, թե բնակչության բողոքը անօրինական է: Նրա ներկայացմամբ` չնայած որ բնակչությանը արգելվել է լճում ձկնորսությամբ զբաղվել, նրանք դարձյալ շարունակում են ձուկ որսալ:

Տաբածղուրիի բնակիչներից մի քանիսը Akhaltskha.net–ի հետ զրույցում հայտարարել են, որ իրավիճակը գյուղում խիստ լարված է և ցանկացած պահի կարող է վերահսկողությունից դուրս գալ ու մեծ խնդիրներ առաջացնել:

Բնակչությունը պահանջում է լիճը վերադարձնել տեղացիներին: Տաբածղուրցիները հայտ են ներկայացրել դատարան, որի միջոցով կփորձեն վերադարձնել իրենց եկամտի միակ աղբյուրը:
zham.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Armen
Jul 15, 2013 6:48


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27563') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB5\xD6\x80\xD6\x87\xD5\xAB \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB5\xD6\x80\xD6\x87\xD5\xAB \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB5\xD6\x80\xD6\x87\xD5\xAB \xD5\xAA\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require( in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219