Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, July 10, 2013 11:31 - 10 քննարկում

Հայը, աքաղաղը և մարգարիտը: Ծուղրու՜ղու, մարգարիտ եմ գտել….

Հայ ծրագրավորողը լուծել է խնդիր, որն անիմաստ է դարձնում կոդերը

    • Կարինե Իոնեսյան
    • Հարցազրույց – Շաբաթ, 06 Հուլիսի 2013, 16:16

Հարցազրույց Կառլեն Ղարիբյանի հետ, ով լուծել է աշխարհի 7 բարդագույն խնդիրներից մեկը՝ արդյոք P=NP 

Պարոն Ղարիբյան, Դուք լուծել եք համաշխարհային բարդագույն խնդիրներից մեկը: Կասե՞ք, թե դա ինչ խնդիր է, եւ ի՞նչ համաշխարհային նշանակություն կարող է ունենալ վերջինիս լուծումը: 

Մոտ 45 տարի առաջ, համակարգիչների զարգացման հետ զուգահեռ առաջացան տարատեսակ խնդիրներ, որոնք մարդկային հասարակության զարգացման համար մեծ նշանակություն ունեն: Այդ խնդիրներից մեկը ձեւակերպվեց Ստեֆան Կուկի (1971 University of Toronto) կողմից, ու այդ խնդիրն առնչվում է մարդկային գործունեության համարյա բոլոր բնագավառների հետ՝ այդ թվում ԴՆԹ հետազոտությունների հետ, որն անմիջական կապ ունի քաղցկեղի բուժման հետ: Այն առնչվում է նաեւ դիաբետի՝  շաքարի բուժման հետ: Այդ խնդրի լուծումը թույլ է տալիս գեներացնել կամ սինթեզել այնպիսի սպիտակուցներ, որոնք ուղղորդված կարող են բուժել դիաբետը՝ շաքարը: Այս խնդրի լուծումը նպաստավոր է նաեւ համաշխարհային համակարգերի անվտանգության համար, որոնցից մեկն ինտերնետն է իր անվտանգության կոդերով, ինչպես նաեւ ամբողջ համաշխարհային բանկային համակարգը: Այդ բոլոր կոդերը ձեւավորվում են՝ հաշվի առնելով, որ այս խնդիրը լուծել հնարավոր չէ: Բայց ես այդ խնդիրն արդեն լուծել եմ եւ, հաշվի առնելով, որ ոչ մի ընդդիմախոսական հերքող աշխատություն չի տպագրվել իմ աշխատությունից հետո, շուտով այդ խնդրի լուծումը ճանաչում կստանա ամբողջ աշխարհում: 

Փաստորեն Դուք արդեն լուծել եք այն խնդիրը, որը տարիներ առաջ չկարողացավ լուծել Ստեֆան Կուկը: 

Այդ խնդիրը ես լուծել եմ ոչ միայն տեսականորեն, այլ գրել եմ նաեւ ծրագիր, որի շնորհիվ ապացույցները կարող եք տեսնել ակնհայտորեն: 2007 թվականին Silicon Valley-ի մասնագետները, այն հետաքրքիր աշխատանք համարելով, տպագրել են համաշխարհային նշանակություն ունեցող ամսագրերից մեկում: Այդ խնդրի անունն է «Արդյոք P=NP»-ի: Եթե նման խնդրի լուծումը գոյություն ունի, այն կարելի է ստուգել շատ կարճ ժամանակում: Օրինակ, եթե մարդու ԴՆԹ-ի մասին մտածենք, մի քանի տարի է պետք, որ այն կոդավորվի ու դրա հատկանիշը ձեւավորվի, բայց խնդրի լուծումը հնարավորություն է տալիս նույն բանին հասնել վայրկյանների ընթացքում: Համաշխարհային Business Initiative Directions  կազմակերպությունը՝ BID-ը, աշխարհի 118 երկրներւմ իր հարցումներով innovation-ների ասպարեզում այս աշխատանքը արժանի է համարել համաշխարհային ոսկե պարգեւատրության: Սրանք առաջին ծիծեռնակներն են, որոնք հաստատագրում են այդ աշխատանքի կարեւորությունն ու ճշմարիտությունը: Բայց համաշխարհային մասնագիտացված էլիտայի վերաբերմունքը, ես կասեի անտարբերությունն այս խնդրի նկատմամաբ շատ զարմանալի է: Կամ չեն հասկանում, կամ նրանց մոտեցումը խիստ ուղղորդված է: Վերջերս մի հնդիկ մաթեմատիկոս՝ Vinay Deolalikar-ը հոդված է գրել {P != NPայս խնդրի վերաբերյալ ու արժանացել է համաշխարհային հերքումների ու քննադատության: Իմ հոդվածը ոչ մեկը չի հերքել եւ չի էլ կարող հերքել, քանի որ այն ունի խիստ մաթեմատիկական ապացույց: 

Հայաստանում այդ խնդրի լուծումը կիրառելըիրատեսական համարու՞մ  եք: 

Ես երկար տարիներ փորձել եմ աշխատել այնպես, որ այս խնդիրը ներկայանա հենց Հայաստանի կողմից, քանի որ այս խնդրի տերը հետագայում կդառնա աշխարհի ամենահզոր երկրներից մեկը: Հոդվածը տպագրվել է Հայաստանի ArmTech միջազգային կոնգրեսում ( Karlen Gharibyan, Does P=NP?, in Proceedings of the first international Arm Tech Congress 2007.[PDF]), եւ մեր գիտնականների վերաբերմունքը զրոյական է: Նույնիսկ չնչին ֆինանսական  ներդրումներով կարելի է միլիոնավոր գումարներ վաստակել այս խնդրի շնորհիվ: Օրինակ, մենք ուսումնասիրել ենք նավահանգիստներում բեռների կուտակման խնդիրները, որոնք եւս կարող են հստակ լուծվել այս խնդրի օգնությամբ: Հարյուրավոր միլիարդների վնասներ են կրում այդ կազմակերպությունները միայն նրա համար, որ չգիտեն, որ այս խնդիրը լուծվում է: Արդյունքում ինտերնետային արագությունը բազմաթիվ անգամներ կարելի է մեծացնել: 

Փաստորեն այս խնդրի լուծումը ակնհայտորենհուշում  է նաեւոր կարելի է ցանկացածգաղտնաբառ ջարդել: 

Մինչեւ հիմա, որ գաղտնաբառերը կոտրել են, շատ խիստ հարաբերական է եղել: 95 և ավելի տոկոս դեպքերում միջամտում են ներսի մարդիկ ու նրանք, ովքեր այլ շահեր են հետապնդում: Իսկ այս խնդիրը ոչ մի սահման չի ճանաչում՝ հազարավոր բայթ մեծության գաղտնաբառը կարելի է կոտրել վայրկյանների ընթացքում: Այստեղ բնական է, որ կան նաեւ ռիսկեր: Մինչեւ խնդրի հասարակայնացնելը, մասնագետներն արդեն պետք է մտածեն գաղտաբառերի փոխարինման մասին, քանի որ դրանք այլեւս չեն կարող իմաստ  ունենալ այդ խնդրի լուծման դեպքում: Էլեկտրոնային փաստաթղթերն ու ստորագրությունները եւս վտանգավոր են: Նշեմ, որ այս խնդրով հետաքրքվել են տարբեր երկրներից, այդ թվում նաեւ հրեաները եւ թուրքերը: 

Որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը: 

Նախ ուզում եմ այդ խնդրի պարզագույն  լուծման տարբերակը տպագրել, որ մասնագետները ավելի պարզ հասկանան: Clay Mathematics Institute եմ դիմելու, քանի որ նրանք ասում են, որ եթե խնդիրը հրապարակվում է, հերքում չի լինում առաջիկա մեկ տարվա ընթացքում եւ աշխատանքը լայն հնչեղություն է ստանում, այդ դեպքում խնդիրը համարվում է լուծված, եւ լուծողը ստանում է 1 միլիոն դոլար պարգեւ:

– See more at: http://www.lragir.am/index/arm/0/interview/view/85182#sthash.i4c1YJUj.lFj7VUyX.dpuf



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Anonymous
Jul 10, 2013 12:10


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27525') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD5\xA1\xD5\xA6\xD5\xA3...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD5\xA1\xD5\xA6\xD5\xA3...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD5\xA1\xD5\xA6\xD5\xA3\xD5\xAB ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219