ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, June 23, 2013 20:02 - 2 քննարկում

ՔՈ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ: Ժողովրդական բանաստեղծ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ: Էլիտար բանաստեղծուհի ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ:

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»
կամ «ԱՆԵԾՔ»…Ծնվեցինք անցյալ դարի լույսի տակ,
Ապրեցինք ազնիվ, անկեղծ ու շիտակ,
Կարդացինք գրքեր, հետո դարձանք մարդ,
Եւ ակոսեցինք մեր ճամփան անհարթ։Հետո ուզեցինք, որ լինենք անկախ,
Արհամարեցինք գիրք, ուսում եւ բախտ,
Ուժով բացեցինք նոր ճամփա կանաչ՝
Ու մի նոր երկիր բացվեց մեր առաջ։

Հոգնատանջ օրեր, պատերազմ ու ցուրտ,
Բարկություն, մոլուցք, ահից սառած շուրթ,
Ինչ-որ մի չափով՝ հաղթեցինք թուրքին,
սակայն երկիր էր պետք սարքել կրկին…

…Բայց երկրին տիրեց էակ՝ աչքը շեղ,
ամեն ինչ փրթվեց, թե ծառ թե տաշեղ…
Գործով հաստատեց մի խոսք կարեւոր՝
ու կտրեց հողի լույսը դարավոր…

…Առաջնորդները էլ չելան հարթակ,
այլ պատերազմի թավշյա քողի տակ՝
երկիրը մաս-մաս, հատ-հատ ծախեցին՝
…գործարան, թատրոն, գոմ, եկեղեցի։

…Ու որ չզոհվենք երկրի մթի տակ,
Որ էլի ապրենք անկեղծ ու շիտակ,
Որպեսզի ապրենք ու որ մնանք մարդ,
Ընտրեցինք դրսի ճանապարհն անհարթ։

Եւ աշխարհ տեսանք՝ կիրթ ու ողջամիտ,
Ուր թեեւ կար հոգս, բայց կար նաեւ միտք,
Բայց օտար երկրում համարվեցինք մարդ՝
Էստեղ կծկվեցինք որպես մահապարտ…

Հետո լույս տվին՝ երեք թե չորս ժամ
(Թեեւ լույս ուներ ամեն մի խուժան)
Փորձեցինք կրկին նոր ճամփա հարթել՝
Բայց մարդկանց հոգին զնդան էր արդեն։

…Հետպատերազմյա բանակը հայոց…
…ստորացում ու ծեծ, արցունք անհոգոց…
Շուն գեներալներ՝ փնթի, անթրաշ…
…ու խեղանդամված մի սերունդ չարքաշ։

Տեսանք ամենը, գուցե չզգացինք…
«Ինչ էլ որ լինի՝ կարոտ չենք հացի»
Թե ծնվել ենք մարդ՝ մարդ ապրենք պիտի,
թե չէ՝ դժոխքում ի՞նչ կա, ո՞վ գիտի…

Որ առաջնորդն էլ նստեց էս գահին
Ազգին համարձակ նվիրեց մահին,
Բայց ինչ էլ եղավ, ասացինք՝ հուսանք
սակայն ավելի վատ բաներ տեսանք…

…Արցախից բոբիկ եկած պատանին՝
ո՞նց էս մայր երկրին քաշեց պատանքի…
Գրպան ու գլուխ՝ դատակ ի ծնե,
սակայն իր մորից միլիարդ փախցրեց…

Տեսանք բոսյակներ անտաշ ու անխելք
Սրտներում անեծք, ձեռքերի մեջ զենք…
եւ առաջնորդներ՝ գնդակից խոցված,
Եւ կաթողիկոս՝ արյունով օծված։

Եկավ թալանի մի նոր տասնամյակ,
Փող կրծողների մի նոր գումարտակ,
Անտաղանդ, բռի, սերունդ նողկալի,
Բողոքողների վաշտեր տաղտկալի։

Արդեն մեկը չէ, մեծ զորք են կազմել
որտեղ պատահի՝ շնթռել են, բազմել
Տարածում են վիշտ, սփռում սով, կարիք՝
Ու նվաստացնում միմԻանց մայրիկ…

Եվ ուր էլ նայենք՝ ուղիղ, աջ թե ձախ՝
օդի տեղ մուր է, գինու տեղ քացախ
Ու պարզ հասկացանք՝ ով միլիոն ունի,
Ինքն իր մայրիկը շուտով կ…

Վարաքը լցվեց ու կազմեց շրջան,
Որքա՞ն թույն լցվեց ազգանվան մեջ «յան»
«Ընդդիմություններ»՝ առանց պարանոց…
Ու հինգ տարին մեկ՝ միտինգ ու ոռնոց։

Տեսանք ամենը, գուցե չզգացինք,
Ապրեցինք ուղիղ, ոչ միայն հացիվ,
բայց խավը ստորին վեր ելներ պիտի
Ի՞նչ կա դժոխքում։ Տավարն ի՞նչ գիտի՞…

Արդեն քսան տարի՝ ով ապրեց, մեռավ,
Ով տիրեց երկրին՝ քանդեց ու կերավ…
Գահին նստողը՝ տականք, անկարող՝
Ընդդիմադիրը՝ պատվեր կատարող…

Ով որ մտավ դաշտ՝ սփռեց թույն ու վիշտ,
Բոլորը զզվանք, կեղտոտ, ամբարիշտ,
Բոլորն անխտիր, կրտսեր թե ավագ…
Որտեղի՞ց էսքան պոռնիկի զավակ…

Մեր հույսից մնաց՝ միմիայն մի հետք
Անկախությունը, ասեք, ո՞ւմ էր պետք…
Եթե կեղտարյուն թերմացքը ազգի՝
պիտի տիրանար ցորենի հասկին։

Ի՞նչ պատասխանենք տղեքին զոհված,
որ մեզ թողեցին՝ հող, ազգ, ջուր ու հաց…
Ասենք՝ կտրեցի՞ն ձեր թողած հացի՞ց…
Ասենք՝ խղճո՞վ է թուրքը սրանցից…

Իսկ նրանք կասեն դեպի մեզ հակված՝
«Գարշանքը արյան մեջ է թաքնված,
թշնամին սա է, վարաք է ներքին,
սրանց մորթեինք, անցնեինք թուրքին»…

…Ծնվեցինք անցյալ դարի լույսի տակ,
Ապրեցինք ազնիվ, անկեղծ ու շիտակ,
Ամենուր լցվեց տառապանք ու ցավ,
Մեր ուղին կյանքն էր, որն անեծք դարձավ…

ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ
22-24 հունիսի, 2013թ

ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ. “Վարդաշրթունք պցիկս, վերջում էլ` պլորիկս…”

Վիոլետ Գրիգորյանի  հարուստների  ներքնաշխարհը բացահայտող շեդեվր: Տաղ անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ:

(վասն հանդէսի «Ինքնագրոյ»)

 

Ծլի, ծլի, ծլիկս,

պստըլիկ խլւլիկս,
ձայնազուրկ ու թլիկս,
անլեզու ծլւլիկս,
գեղագանգուր ցլիկս,
ամենակուլ բկլիկս,
վարդաշրթունք պցիկս,
անլուսամուտ խցիկս,
թոթովխօս ճտպտիկս,
խորոտիկ վտվտիկս,
ջրիկ ու կչկչիկս,
գլուխգովան փչիկս,
չար, խաղացկուն բալիկս,
մշտականգուն ֆալիկս,
խարտիշածամ փափլիկս,
գլխիդ տուած բամփլիկս,
ծափ-ծափիկ ափլփիկս,
տափը մտած խաբլիկս,
մերթ անթրաշ ու մերթ էլ
բմբըլահան սափրիկս,
սափրագլուխ տափլիկս,
անբարբառ շրթունքիկս,
վարդավառ վարդշունչիկս,
հարսնաբար լուռ-մունջիկս,
ներս գցող ու դնջիկս,
սիրտը դող տրտունջիկս,
ճոխ պուճախ ու քունջիկս,
խունջիկ-մունջիկ փունջիկս,
սարի լալայ, սմբուլս,
բաղի բալայ, բլբուլս,
ճնճուղի թեւ, թռիկս,
հեւիհեւ թռվռիկս,
սասնա խեւ ու ծռիկս,
բազմաձեւ դեւ, ֆռիկս,
վառման հնոց փռիկս,
անմար բոց ու ժրիկս,
ճռճռան ու ճռիկս,
աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղւորիկս,
քաջ զավակ, Տալւորիկս,
կարմրատոտիկ լորիկս,
լորիկս, պլորիկս…

Էստեղ մերս զանգեց, ասեց՝ այ, բալա, հե՞ր Ամերիկայից հետ էկար, մե քիչ էլ մնայիր, գրին-քարտ կստանայիր, գոնե գործում իր, փող իր ղրկում, մե ձեւ ապրում ինք խոբ։ Հիմա, էն ա, կայծի վարձը, ջրի վարձը չեմմանում ոնց ենք տալու, թե էդ անտեր ջրաչափը հեր զոռով դնել տվին, ախպերդ էլ չի բաշարում էս տեղացիների նման մագնիս ա, ինչ ա, դնի, անտեր սլաքը գազանի պես վազում ա, բաբամ, ձմեռն էլ էկավ՝ էս գազի վարձը որդի՞ց տանք, է՜, որը ասեմ… Էն օրը, որ ոտներս Թեհրանից դուս դրեցինք, էկանք էս քամբախը, բադբախտ էլանք- գնացինք, ես չիմ ուզում գայիմ, էն վըրդնգոլը՝ թեզ գնացած մեծմամեդ էր թումբանը փեշերն ընկի, քշերը դեսպանատան դռան առաջ էր քնում, որ մեր տունը քանդի, բիչարա անի, Սերոբն էլ դեսպանին տաս հազար թուման տվեց՝ յանի մայր հայրենիքին օգնություն, հետո էկանք ըստեղ, իմացանք՝ էդ կոչվում ա կաշառք… Պարսիկ հարեւանին հիշո՞ւմ ես՝ աղայե Մեհրզադին, էն որ տղի՝ Զամիի ձեռը կծել իր, միսը պոկել իր, ասում էր՝ աղայե Խաչիկ, խանումե Անի, շոմա քար էշթեբահի միքոնին բե Շորավի միրին, քեշվարի քե դարհայե վորուդի ռո բազ քարդե, ամա ռույե դարհայե խորուջիշ ղոֆլ գոզաշթե, նեմիթունե քեշվարե խուբի բաշե, բաբա ջուն… բայց ո՞ւմ ես ասում, աղայե Խաչիկն ու վըրդընգոլ մերը վայրով ին էլի, ես չիմ ուզում գայիմ, խանում իմ, էկամ ըստե, էլամ ընկերուհի, էլամ քիրա, առաջին անգամ լսացիմ, կարմրեցիմ, լավ ա, պարսկերեն չեն իմանում… Ժուժու ջան, հիշո՞ւմ ես, փոքր ժամանակ քեզ ըտենց ինք ասում, մե բան եմ ուզում ասեմ, բայց խոբ չջղայնանաս, Էլմիրան էկավ, ասեց՝ տամ կախակապետառան փող տալիս ախկատ մարդ, ինվալիդ մարդ, Ժուժու ջան, ես էլ, պապեդ էլ ինվալիդ ենք, թող էթամ օգնություն խնդրեմ, ախե աչքերդ քամփյութերի առաջ քոռացրեցիր, էլի փող չես աշխատում, մեղք ես, մենք հո քո վզին թավան չե՞նք… Գոռգոռացի, հեռախոսը շպրտեցի։

…աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղւորիկս,
քաջ զավակ, Տալւորիկս,
կարմրատոտիկ լորիկս,
լորիկս, պլորիկս,
կլորիկ, ճլորիկս,
շլոր ու սալորիկս…

Չէ, էլ չիլնում, բանս լրիվ իջավ, էսօր՝ ադբոյ, պըրծ, ֆինիշ, թամամ, վերջ…

Բայց սա վերջն է առաջին համարի։



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ակսել Վարդանյան
Jun 24, 2013 7:26


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27298') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBC\xD5\xA1\xD5\xBE\xD5\xB6 \xD5\xA7 ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBC\xD5\xA1\xD5\xBE\xD5\xB6 \xD5\xA7 ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBC\xD5\xA1\xD5\xBE\xD5\xB6 \xD5\xA7 \xD5\x8E\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219