Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, June 20, 2013 18:28 - 10 քննարկում

ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒԸ ԴԵՊԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՁԳՏՄԱՆ ԿԱՄՔՆ Է.

 Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ֆԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԿՈՒՅՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ԼԻ ՆԱՄԱԿԻ…

 

Այն,ինչը դու ասում ես լպիրշություն կամ տգիտություն, անվանիր եթե այդպես քեզ ՀԱՐՄԱՐ Է հասկանալը, քանի որ ես հենց այն իրատեսն եմ ,որի համար չկան հեղինակություններ ,այլ միայն ՝ առողջ բանականություն, որի համար դառնում եմ քեզ եվ քեզ նման այսպես կոչված ՝՝ցեղակրոնների՝՝ աչքի փուշը, ջհուդը կամ թուրքը…
Այդպիսի մտածելակերպդ պարոն Գեվորգ, նման է ճիշտ եվ ճիշտ փսիխոտրոցկիստների մտածելակերպին,որն ասում է ՝ ՝՝ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ,ՆԱ ՄԵՐ ԴԵՄ Է՝՝: Հետեվաբար իմ կողմից քեզ եվ քեզ նմաններիդ տրվածս պիտակավորումը ՓՍԻԽՈՆԺԴԵՀԱԿԱՆՆԵՐ անվանումը,մի տերմին է ,որը լիուլի պարունակում է իր մեջ քո եվ մյուս ՝՝ցեղակրոն՝՝ կոչեցյալների հոգեբանության բոլոր տարրերը:
Այժմ անդրադառնամ քո ՝՝մեկնաբանություններին՝՝,որոնք ես նույնիսկ կվերցնեմ չակերտների մեջ,քանի որ դա մեկնաբանություն մեղմ ասած՝ դժվար է ասելը: Դու կրկնում ես իմ այն մտքերը քո ՝՝մեկնաբանությունում՝՝,ասելով թե .՝՝ նույնիսկ դպրոցականը գիտե ,որ Նժդեհը եղել է սոսկ այդ ժամանակ Կապարգողթի հրամանատարը՝՝… Սա ինչ տեսակ հերքման ձեվ է,կարո՞ղ ես ասել: Դու վերադարձնոում ես այն ,ինչը ես եմ նշել,եվ ինչը բոլորին հայտնի ճշմարտություն է, այնինչ ,երբ բացում եվ ՀԱՏԸՆՏԻՐՆ ենք կարդում Նժդեհի,տեսնում ենք ,որ միայն նրան են վերագրված Զանգեզուրը թուրքական ավազակային բանդաներից մաքրելու գործը եվ դրան գումարած էլ Խորհրդային Կարմիր բանակի դեմ մղած կռիվները ներկայացվում են որպես չվախենամ ասել -՝՝շահված հայրենական պատերազմ՝՝:
Դու էլ քեզ պատմաբան ես կոչում,գիրք ես գրել,հայրենասեր ես քեզ երեվակայում… Եվ ուշիուշով հետեվելով Լույս Աշխարհ կայքում տեղ գտած անգրագետ մեկնաբանումներին եվ անգրագետ-մաղձոտ բանավեճերին,որոնցից միայն սրտխառնուք է առաջ գալիս նորմալ,տրամաբանող մարդու մոտ,հիացած ես մնում հավանաբար: «Ամբոխը մարդկանց հավաքածու է,ովքեր ապրում են պատգամներով եվ մտորում հեղինակություններով» Վ.Գ. Բելինսկի:
Նման ակնհայտ ճշմարիտ աֆորիզմով եմ խոսում,որ պարզ եվ հասկանալի լինի իմ մտածելակերպը քեզ: Փոխանակ առողջ մթնոլորտ ստեղծես,առաջարկես նորմալ քննարկում կազմակերպել,միայն կարմիր գույն տեսած ցլի նման հարձակվում ես գրածի հեղինակի վրա . դա արդեն հոգեկան անհավասարակշիռ մարդու մասին է խոսում:Ես դեռ չեմ եզրակացնում,որ դու ,ինչպես եվ մյուս ՝՝ցեղակրոններդ՝՝ հոգեկան հիվանդներ եք,սակայն ամեն ախտանիշները առկա են ձեր մոտ:
Եթե հիշում ես նրա Զրադաշտից կա մի լավ միտք. ՝՝Հարյուրավոր շավիղներ կան ,որոնցով դեռ ոչ ոք չի գնացել,հազարավոր առողջություններ կան և թաքուն կղզիներ կյանքի: Չսպառված ու չգտնված են դեռ մարդն ու մարդկային աշխարհը…՝՝: Սա քեզ պետք է մի շատ լուրջ բան հուշի. որ չի կարելի ամփոփվել եվ պարփակվել մի գաղափարի շուրջը,որքան էլ որ այն լավը լինի եվ լինի հայրենամետ,ինչպիսին որ հռչակվել է ՝՝Նժդեհյան ուսմունքը՝՝: Եթե ուշադիր ես եղել այդչափ այնտեղի քննարկումներում ,ապա պետք է որ տեսած լինես ,թե ես ինչպիսի դիրքորոշում ունեմ ամեն տեսակ գաղափարախոսությունների հանդեպ,որոնք հավակնում են այս կամ այն իշխանության կողմից դառնալու ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԸԹՅՈՒՆ: Ես դեմ չեմ եվ ոչ մի ուսմունքի,սակայն դեմ եմ ամեն տեսակ պաշտոնական հռչակված գաղափարախոսություններին,իսկ թե ինչու,կարող ես այցելել իմ էջը եվ ծանոթանալ,քանի որ իմ էջը բաց է բոլորի առջեվ եվ ծածուկ մարդ չեմ …Այնինչ ես զրկված եմ քո հրապարակումները տեսնելու հնարավորությունից. դու փակ ես այն պահում իմ համար…եվ այս քո երկարաշունչ մեկնաբանությունը Լույս Աշխարհ կայքում կատարվողի մասով ,չվախենամ ասել՝ հիմնարար քննարկմանը չի համապատասխանում եվ ոչ մի կերպ առողջ բանականության դիրքերից: Ես իմացա քո հրապարակման մասին երրորդ ,եվ չորրորդ անձերից միայն:
Այդպես էլ չտեսա եվ ոչ մի հիմնավոր պնդում կամ ապացույց,որը հերքեր իմ տեսակետը եվ այդ կամակոր փաստերին ու փաստաթղթերին որեվէ մի նորմալ մոտեցում լիներ՝ բացի զգացմունքայնությունից,մի բան ,որի իրավունքը լուրջ պատմաբան իրեն պատկերացնող մարդը ՄԵԾԱՄԱՍԱՄԲ իրավունք չունի: Ինչպես հայտնի է քեզ ես շատ անգամ եմ փորձել կապի դուրս գալ քեզ հետ ՝ ձեռքիս տակ ունենալով իմ համեստ հետազոտության արդյունքները,որոնք ապացուցել են ինձ եվ շատերին որ Նժդեհը,որպես պատմական կերպար ուռճացված կերպով է այժմ մատուցվում աճող սերնդին ,որից միայն վատ հոտ է գալիս: Դատարկ կերպարներ ստեղծելը երբեք չի նպաստի ազատախոհ սերունդ դաստիարակելու գործին: Չպետք է մատուցել կոնկրետ մի հերոսի կերպար որպես ամենավերջին աստիճանի առաքինությունների մարմնացում…դա աբսուրդ է ,այնպիսի աբսուրդ ,ինչպիսին կարող է լինել առողջ բանականության մարդու համար՝ ոտքով լուսին գնալը: Իսկ այժմ դու քո շուրջբոլորն ես հավաքել մարդկանց խումբ,որոնց մեջ ես լուրջ որեվէ մեկի չեմ տեսնում,թե՛ մտածողության տեսանկյունից,թե՛ մասնագիտական առումով:
Դու խոսում ես գաղափարախոսություններից,դրանք կարող են լինել անթիվ-անհամար,դրա մասին ասել եմ արդեն: Վարկաբեկման խնդիր չեմ դրել եվ ոչ մի գաղափարախոսություն,ես միայն պնդում եմ ,որ ոչ մի գաղափարախոսություն չպետք է կրի պաշտոնական բնույթ,իմ ասածը դա է: Սակայն մյուս կողմից ես դուրս եմ գալիս մի կերպարի դեմ,որի անունն է Նժդեհ այն պատճառով,որ միայն իմ համեստ հետազոտության արդյունքում եկել եմ եզրակացության ,որ Նժդեհը հերոս կոչվելուց հեռու է ,որի համար բերում եմ ինչպես ՔՈ ԿՈՂՄԻՑ ԻՆՁ ՈՒՂՂԱՐԿՎԱԾ ՆՐԱ ԱՐԽԻՎԸ,թեեվ ոչ լրիվ,այնպես էլ այլ աղբյուրներ՝փաստաթղթեր,որոնց մոտենալով վերլուծաբար հանգել եմ նման եզրակացության:
Հանրապետական կուսակցությունը,որը իշխող կուսակցություն է,պարբերաբար թմբկահարում է ամեն տեսակ ամբիոններից ,որ Գարեգին Նժդեհը հերոս է,այդպիսով հանդիսանում է պաշտոնական գաղափարախոսություն,ինչին ես դեմ եմ .ինչպես գիտական-պատմական առումով,այնպես էլ՝ գաղափարադաստիարակչական առումով: Գտնում եմ ,որ իշխող կուսակցության կողմից նրա՝ որպես հերոսի շրջանառության մեջ դնողի կերպարը դարձել է պաշտոնական գաղափարախոսություն, ինչին ես դեմ եմ զուտ նախ՝ ճշմարտության ,ապա՝ հայեցակարգային դիրքերից ելենելով: Միանգամից ասեմ,որ ես ձեռնամուխ եմ եղել նրա կերպարը եվ գործերը ուսումնասիրելու միայն անձնական նախաձեռնությամբ:
Եթե հիշում ես ,ես քեզ հետ օվույով ունեցած զրույցի ժամանակ հաղորդեցի,որ բացարձակապես ծանոթ չեմ այդ շրջանի տխուր հայոց պատմությանը… Հավանաբար կհիշես: Այնպես որ մտքիցդ հանիր ամեն մի ՝՝չար՝՝ դիտավորություն,որ իբր պատվերով եմ արել այս ամենը,թեև վատ բան չեմ տեսնում ճշմարտության բացահայտման մեջ… Պարոն Քիրեմիջյանը չի հանդիսանում ո՛չ եղբայրս, և ո՛չ էլ բարեկամս. ես նրա հետ համագործակցությունս շարունակում եմ զուտ այն պատճառով,որովհետեվ տեսնում եմ նրա դատողություններում բանականություն, իրատեսություն: Թող չթվա ,թե անում եմ նրա գովքը. արտահայտվում եմ այն ,ինչ զգում եմ եվ տեսնում եմ դա է իմ մոտ ամենալավ եվ շիտակ հատկանիշը,որը շատերին դուր չի գալիս, քանի որ պարփակված մտածելակերպը թույլ չի տալիս հարցերին մոտենալ ըստ էության: Քանի որ Հայրենասիրությունը ամեն մարդու մոտ անհատական զգացողության մակարդակում է եվ նույնիսկ մինչ Նժդեհը առանձին վառ անհատների մեջ ուժեղ զգացմունք է եղել,երբեք դա չի նշանակել,թե այն մարդը,ով Նժդեհական չի,ուրեմն հայրենասեր լինել չի կարող կոչվել: Միթե՞ չես կարողանում տեսնել,որ Հայրենսիրությունը Նժդեհի պատկերացրած երբեք չի կարող համեմատվել եվ ոչ մի տեսակ հայրենասերի անհատական պատկերացումներին եվ զգացողությունների հետ: Ես դեռ չեմ ուզում խոսել այն մտքի մասին,որ նույնիսկ կասկածներ ունեմ ,որ նրա ՝՝ցեղակրոն՝՝,որը դուք կոչում եք որպես՝ ուսմունք ազգասիրության,հայրենիքի մասին ՝՝տեսությունը՝՝ նրա գրչին չի պատկանում:
Սակայն միայն կասկածներ ունեմ եվ դեռ մերկապարանոց իրվաունք չունեմ հայտարարելու: Ես՝ որպես ազնիվ մարդ,խոստովանում եմ ,որ Լույս աշխարհի հաղորդումներում աղբանոցը բացակայում է, թե ինչ չափանիշով ես ասում այդպես, լիովին հասկանալի է . նա՝ Քիրեմիջյանը քո պատկերացրած նժդեհականը չէ ,քանի որ այդ հարցի շուրջ ունի սեփական կարծիքը: Իսկ քո եվ մյուս նժդեհականների պնդմամբ՝ ով մեր հետ չի ,նա մեր դեմ է կարգախոսով, հասնում եվ նմանվում եք Փսիխոնժդեհականության մակարդակին:
Ահա եվ ողջ այսպես կոչված ՝՝հակասությունը՝՝,արհեստական իր բնույթով եվ անիմաստ տեղում առաջ եկած… Սակայն փաստարկել,թե որքանով ես դու հայրենասեր Քիրեմիջյանից,կամ ցանկացած սփյուռքաբնակ մարդուց,անկախ Լույս Աշխարհ կայքի ադմին լինելուց,անկարող ես ,քան միայն՝ ամբողջ համացանցով տարածելու քո փսիխոնժդեհական կեցվածքը իբրեվ Նժդեհի ՝որպես իրական հայրենասերի կերպարի պաշտպանի: Աբսուրդ է այս ամենը: Կրկնում եմ . ամեն ոք հայրենասիրության եվ հայրենիքի մասին իր կապվածության աստիճանը եվ պատկերացումներն ունի. Նժդեհը չէ,որ իր այսպես կոչված ՝՝ուսմունքով՝՝ սովորեցնի հայ մարդուն որն է հայրենիքը եվ տոհմը,ազգը եվ պետությունը,պետական,ազգային կամ ՝ իշխանական մտածելակերպը: Նժդեհը չէ,որ զորու է ամեն հայի սովորեցնի ,թե ինչպես պետք է պաշտպանի իր հայրենիքը…
Իմ ամբողջ կյանքում,ասում է ֆիլմի հերոսը՝ Հեկտորը,ես սովորել եմ հետեվյալը՝ սիրիր կնոջդ,պատվիր աստվածներին եվ պաշտպանիր հայրենիքդ: Նժդեհը այլ կերպ է չէ՞ ասում… մի քիչ այլ ՝ սեփական թեքումով,եթե կուզես…
Մեկ ուրիշի համար էլ հայրենիքը սկսվում եվ ավարտում է ջիփ քշելով,փողի համար պայքարով,իշխանություն ունենալու տենչով,մեկ այլ մարդու համար՝ բարեկեցիկ երկիր ունենալով,երկրի ներսում բարեգործություն անելով,մարդկանց բուժելով,մեկ ուրիշի համար՝ ընտանիք կազմելու պատասխանատվությունից խուսափելով եվ հանուն ՝՝լուսավոր ապագայի համար ՝՝պայքարով.տարբեր են ընկալումները…
Եվ համոզված եղիր,որ նույնիսկ նման կեղծ կերպար ստեղծելով,ինչպիսին որ Նժդեհի կերպարն է հանդիսանում, եվ որը քարոզվում է շուրջ արդեն մոտ քսան տարի Հայաստանի ՝՝Հանրապետությունում՝՝,դրանից բնավ հայ ազգը չդարձավ թունդ հայրենասեր,քանի որ ամեն ոք իր զգացմունքների չափով է սիրում երկիրը եվ նրանում ապրող մարդկանց՝որպես հայրենիք կոչվածի իրական արժեքավոր ռեսուրսի: Ի վերջո,կուզենամ քեզ մի տրամաբանական հարց տալ. Նժդեհը երբ հեռացավ Զանգեզուրից եվ իբր կատարեց իր չվախենամ ասել՝ հիմար հայտարարությունը,որ կվերադառնա եվ կվերատիրի Զանգեզուրին ,եթե . ՝՝չկատարվի աշխատավոր գյուղացիության արդար պահանջը՝՝,նա ինչ է ,իսկապե՞ս հավատում էր իր ասածին… թե դա հորինվածք է հետագայի…
Հազիվ թե նա հավատար իր ասածին,քանի որ երաշխիքներ նա այսպես թե այնպես չուներ,որ Զանգեզուրը կմնա խորհրդային Հայաստանի կազմում: Ինչ է,վախեցա՞վ խորհրդային Ռուսաստանը Նժդեհից…սա արդեն ֆանտաստիկայի ժանրից է ուղղակի… եվ դա այն դեպքում,երբ Նժդեհի իշխանությունը մի աննշան հողակտորի վրա կարող էր լինել,եվ այն էլ միայն որպես՝ ընդհատակյա իշխանություն: Իսկ Կարմիր Բանակին հասցրած մի քանի առանձին կծոցները ոչ մի եղանակ չէին կարող փոխել: Փաստացիորեն Կարմիր Բանակը հաստատվել էր Սյունիքում, եվ բնավ վատ իրեն չէր զգում,չհաշված մի քանի գիշերային պարտիզանական կծոցներին: Եվ ոչ մի հիմք չկա պնդելու,որ Նժդեհի շնորհիվ փրկվեց Զանգեզուրը՝ որպես պատմական Հայաստանի մասնիկ՝մնալով Խորհրդային Հայաստանի կազմում: Այդ ընդամենը կեղծ ինֆորմացիա է ,քանի որ ես իմ մաս 5- րդում ցույց եմ տվել Ալեքսանդրապոլի պայմանագիրց բխող բոլոր դրույթները,որի պահանջների համաձայն էլ ՝՝մաքառում՝՝ էր Նժդեհը,իհարկե Վրացյանական ՝՝դաբռոներով՝՝:
Դատելով իրադարձություններից,պետք է եզրակացնել,որ Հայաստանի Խորհրդայնացումը վերաբերում էր նաեվ Սյունիքին.,քանի որ Կարմիր բանակը երկու կողմից էր մտնում Հայաստան՝ մեկը ՝Իջեվանի կողմից,մյուսը՝ Սյունիքի: Վերջինում էլ գտնվում էր Նժդեհը,որը միայն հայտարարել եվ պայքարում էր այդ իշխանության դեմ,ուրեմն նրա պայքարը միայն կարող է վերաբերել պայքար՝ Զանգեզուրի Չ՛ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՄԱՆ համար՝ համաձայն Վրացյանի հրահանգի եվ Ալեքսանդրապոլի պայմանագրի դրույթների: Այն ,ինչը ,որ դու անվանում ես. ՝՝ Գարեգին Նժդեհի զանգեզուրյան տարիների «լուսաբանմանը» նվիրված մի զառանցանք՝՝ ,դա զառանցանք չէ,ինչպես տեսնում ես,այլ տրամաբանված եվ փաստարկված վերլուծություն իմ կողմից,որի հեղինակը միայն ես եմ հանդիսանում եվ այդ վերլուծության միակ պատասախանատուն ես եմ:
Թեև դու ինքդ էլ համաձայնում ես որ նա եղել է ընդամենը ճակատամասերից մեկի հրամանատարը,դրանով ստիպված ես ընդունել նաեվ ,որ նրա շնորհիվ չէ,որ Զանգեզուրը գտնվում է Հայաստանի կազմում,այլ՝ Մոսկվայում կայանալիք բանակցությունների շնորհիվ է ,քանի որ Մոսկվան նստելով բանակցությունների սեղանի շուրջը թուրքերի հետ ճիշտ այն ժամանակ,քանի դեռ ընթանում էր ՝՝Վրացյանական Միջադեպը՝՝ ,երբ Հայաստանի բախտը անորոշ կերպով վտանգվեց,այնտեղ կայացավ համաձայնություն. Հայաստանի մասով պայմանավորվածությունները առաջիկա մեկ այլ կոնֆերանսով,որը պետք է կայանար Կարսում: Մոսկվայի կոնֆերանսը կայանում էր 1921-թ-ի մարտին,իսկ Նժդեհը իբր այնտեղ՝ Զանգեզուրում, ստեղծել էր դաշնակցական դիմադրության սոսկ մի կղզյակ: Նույնիսկ եթե ընդունենք էլ,որ Զանգեզուրը դեռ խորհրդային չէր այլ՝ դաշնակցական,սակայն դա կարող էր միայն խանգարել բանակցություններին,քանի որ Թուրքական կողմը կարող էր ասել,որ այնտեղ չեմ տեսնում խորհրդային իշխանություն,այնտեղ կա Նժդեհ,որը չի ընդունում ձեր իշխանությունը: Այնինչ,մնում է եզրակացնել,որ Խորհրդային կողմը հենց Մոսկվայի բանակցություններում,սահմանային հարցերը քննելիս պնդում է թուրքերի առաջ ,որ Զանգեզուրը ճանաչվում է Խորհրդային ռուսաստանի կողմից Խորհրդային. եվ այն էլ որպես Հայաստանի անբաժան մաս,քանի որ այնտեղ տնօրինում է Կարմիր բանակը: Այսպես թե այնպես միանշանակորեն եզրակացնում եմ ,որ Մոսկվայում Ռուսական կողմը տանում է դիվանագիտական հաղթանակ ընդդեմ թուրքական կողմի՝ հղում անելով երկրամասում Կարմիր Բանակի առկայությանը,մի հանգամանք,որով հենց այդ բանակցության շնորհիվ է ,որ Հայաստանը ունի այդ երկրամասը իր կազմում:
Այնինչ մենք տեսնում ենք ,որ պաշտոնական պատմությունը մեզ ,համենայ դեպս՝ ինձ ուզում է խաբել,թե իբր Նժդեհի պայքարի շնորհիվ է որ այն մնացել է Հայաստանի կազմում: Ռուսական կողմի համար միակ փրկարար միջոց-փաստարկը եղել է Կարմիր Բանակի առկայությունը,որով չափավորել է Թորքիայի ախորժակը: Այնինչ,կատարելով Ալեքսանդրապոլի պայմանագրի կետն ու տառը,Նժդեհը պայքարել է այդ նույն պայմանագրով նախատեսված 3 անգամ քիչ Հայաստան ունենալու համար: Այլ եզրակացություն չկա այստեղ: Պատասխանիր,ուրեմն թե ո՞րն է իմ .՝՝վանող ոճով պրոռուսական քարոզչությունը տանելը, իսկ մյուս կողմից՝ սքողված թուրքամետ քարոզչությունը՝՝,երբ ես ելակետ ունեմ այս դեպքում երկրի և՛ ժողովրդին տրված օգնությունը և՛ օգուտը՝ տարածքների կատաստրոֆիկ կորստից խույս տալը՝ շնորհիվ իրական ռուսական դիվանագիտության եվ օգնության… Պատասխանիր,եթե կա պատասխան… Եվ չեմ կարծում,որ պատմությունը վերագնահատելը,վերաարժեվորելը ապազգային քայլ է ,գոնե դու այդ մասին լավ պետք է իմանաս, քո ՝՝Հայոց տերերը ՝՝ աշխատությամբ: Իսկ թե ինչու եմ ես Հանրապետականների թմբկահարվող ՝՝աստվածը՝՝…՝՝ նման կերպ վերնագրել,ապա դա մեկնաբանությունների տեղիք չպետք է որ տա իմ վերոնշյալ շարադրանքից հետո: Այսպիսով,տեսնում ես ,որ ես՝ Աբրահամյան Ստեփանս վարձու գրչակ չեմ ,եվ որեվէ ուղղորդումներ չեմ ունեցել գլխիս վրա, եվ ոչ էլ հանդիսանում եմ կամակատար,այլ ունեցել եմ միայն իմ մտքերը,դատողությունները եվ եզրակացությունները: Եվ այսքանից հետո ինձ անվանում ես անհուսալի տգետ: Ահա քո գիտական բանավեճի մեջ մտնելու մակարդակը: Ի դեպ,սա քեզ մոտ մեթոդիկա է . կհիշես հավանաբար թե ինչպես տեղի ունեցավ մեր այսպես կոչված ՝՝ծանոթությունը՝՝,երբ դու անտեղի վիրավորական խոսքեր գրեցիր իմ հասցեին,որպեսզի կպնելով իմ արժանապատվությանը ես չդիմանամ, հայհոյանք գրեմ եվ հեռացվեմ քննարկումից… տիպիկ բոյկոտողի մարտավարություն,տիպիկ պրովոկատոր…
Մի նեղացի,քանի որ սա իրականություն է ,եղելություն, եվ շատերն են հիշում. կա նույնիսկ այդ մասին հաղորդում,որտեղ ես եվ դու պարզաբանումներ էինք պահանջում այդ միջադեպի հետ կապված եվ մի փոքրիկ ժամանակով մտերմացանք: Սակայն դա երկար չտեևեց… քանի որ դու հանրապետական կուսակցության մեջ ես… իսկ այդ տոտալիտար կառույցը ութգլխանի մի դեվի առաջնորդությամբ իր գաղափարական գծով տեղակալի հետ միասին, նստած ես այդ ալիքի վրա եվ քարոզում ես հայրենասիրություն,որի մասին դու նույնիսկ ունես անհատական պատկերացում ,որքան էլ որ կարդաս Հայկ Ասատրյան կամ՝ Նժդեհ:
Արդեն ապացուցված եմ համարում եվ ավելորդ անգամ չեմ կրկնի,որ Նդեհը չի եղել զանգեզուրի ՄԻԱԿ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ազատարարը թաթարներից: Դու, շարունակ, առանց տալու իմ անունը, սակայն վիրավորական բառեր գրելով, Քիրեմիջյանին ես կպնում՝ որով իբր մատնացույց ես անում ,որ իմ պատվիրատուն հանդիսանում է նա… քո պրովոկացիոն բնույթից է դա… այդ ամենը հասկանալի բան է եվ դրա վրա չեմ կենտրոնանա: Պատմաբան ես քեզ կոչում եվ դեռ այսքան ապացույցներից հետո հավատում ես ՝՝Լենին-Քեմալյան վարակներին՝՝ ?? Դու ուղղակիորեն կրկնում ես քո սիրելի խռովարար Նժդեհի հերյուրանքները, կրկնում ես նույն դաշնակցականների ագիտացիան…Իսկ Կարմիր Բանակի քո նշած ՝՝հորդաների՝՝ Նժդեհի կողմից ջախջախմա՞նն էլ ես հավատում պարոն ՝՝ցեղակրոն՝՝… Հավատա… հավատալը ապացույցներ չի պահանջում. ո՛չ փաստացի,ո՛չ էլ ՝ տրամաբանական:
Իսկ մնացած քո նշած մի քանի տասնյակ ՝՝ հուսալքվածներին համախմբելը՝՝ ոչ այլ ինչ էր,եթե ոչ խաբեբայություն ՝ այսպես կոչված ՝՝Լենին-Քեմալյան՝՝ վարակների՝որպես կեղծ գաղափարի, դեմն առնելու արդյունք: Քարոզչամեքենան արեց իրենը ,ինչպես այն ժամանակ՝ ազգադավ դաշնակցականներինը,այնպես էլ՝ ներկայիս հանրապետականներինը՝ երբ այսքան չվախենամ ասել՝ օրհասական վիճակում Նժդեհի մասին ֆիլմ են հանում հակառուսական բնույթի, մի երկրի դեմ ՝՝պայքարի՝՝ մասին ,որը նախ առասպել է իր մի ծայրով,իսկ մյուսով՝ հակառուսական: ՝՝Սովորել կարելի է մշտապես՝ նույնիսկ թշնամուց…՝՝ :
Լատինական այս ասույթը հավանաբար խորթ է քո մտածելակերպին,քանի որ չես կամենում տեսնել այն ,ինչը ակնհայտ է եվ արդեն քանի անգամ ապացուցված իմ կողմից,որ Նժդեհը հերոս չէ…որ նա ՝՝հերոս՝՝ է այնքանով ,որքանով որ կատարել է Զանգեզուրը մաքրելուն միտված ընդհանուր օպերացիայից բխող հրամանները՝ լինելով ճակատամասերից ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿԻ ՀՐԱՄԱՆԸ, իսկ մնացած նրա մաքառումները…հոգնեցի արդեն…մի խոսքով, վերընթերցի Լույս Աշխարհում մաս 5-րդը եվ ամեն բան պարզ կդառնա:
Պատմական իրականությունը այդ է Ռուսաստանի դիվանագիտական հաղթանակով է որ ունենք մեր այսօրվա Հայաստանը իր ներկա մարզերով հանդեձ: Այդ երբվանի՞ց շարքային ավանտյուրիստը դարձավ ազգային հերոս կամ ազգային սրբություն… Պատասխանում եմ ՝ այն հակախորհրդային տարրերի կողմից,ում կողմից որ առաջ քաշվեց պատմության մոռացված արխիվից մի հակախորհրդային կերպար եվ սկսեցին թմբկահարել,որ նա հերոս է : Դե իհարկե,այդ գործը կազմակերպողները,որպես հակախորհրդային տարրեր կամ տզրուկներ,պարտոկրատներ,ձեռնտու չէր իրենց հալալ քրտինքով աշխատանքի պտուղները վայելելը ,հետեվաբար պետք է փնովվեր ամեն տեսակ խորհրդայինը,իսկ Նժդեհի կերպարը ճիշտ եվ ճիշտ համապատասխանում էր այդ գործիքի դերը ստանձնելու առաքելությանը: Պետք է ներկայացվեր նա որպես հակախորհրդային մարդ,որը պայքարել է իբր Կարմիր բանակի դեմ խոչընդոտելու համար Հայաստանի անդամահատումը…մի բան ,որը ինչպես ապացուցվեց իմ կողմից չի համապատասպանում իրականությանը եվ ընդամենը հանդիսանում է դաշնակցականների ագիտացիան. այդ կեղծ ագիտացիան էլ հանձնվեց ՀՀՇ լիբեռաստներին ,իսկ հետո՝ Հանրապետական կուսակցության պարտոկրատներին… Տեսնու՞մ ես նմանությունները ,պարոն Գեվորգ Հովհաննիսյան …
Եվ հետո,եթե հարգարժան պարոն Քիրեմիջյանը ատում է ըստ քո պատկերացման ՝՝ցեղակրոն՝՝ կոչեցյալ գաղափարախոսությունը,ուրեմն ես տեղեկացնեմ քեզ. ատում եմ ամեն տեսակ այն գաղափարախոսությունը, ինչը պրոպագանդվում է որպես ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ: Իսկ թե ինչու,այնուամենայնիվ կտեղադրեմ իմ ֆեյսբուքյան էջին արդե հրապարակած սեղմ հեդվածը. ՝՝ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ,ԹԵ ԻՆՉՈՒ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ… Հանրապետական կուսակցության քարոզչամեքենան արել է իր սեվ գործը,երբ աստվածացրել է Նժդեհին եվ որպես պաշտոնական գաղափարախոսություն միմիայն մեծարանքի խոսքեր ենք լսում ամեն տեղից նրա հասցեյին,եվ հարկ եմ համարում նկատել՝ անտեղի մեծարանքի խոսքեր են դրանք: Իսկ թե ինչու՞,հավանաբար ,արդեն մասնակիորեն ծանոթացած կլինեք իմ հրապարակումներին: Ինչեվէ,ամեն դեպքում քարոզչամեքենան մասնակիորեն հասել է իր նպատակին,երբ ազգապահպանման կարեվորագույն պրակտիկ գործերը թողած,այսինքն՝չստեղծելով երկրում բնականոն պայմաններ հայ մարդու գոյապահպանության ,զարգացման եվ ինքնակատարելագործման համար,քարոզում եվ թմբկահարում է մի մարդու կերպար,որը մեղմ ասած ուռճացված եվ չափազանցված կերպար է,այնպես,ինչպիսին որ հանդիսացել է Վարդան Մամիկոնյանի կերպարը՝ հարյուրամյակներ շարունակ,սակայն այս անգամ ՝եկեղեցու կողմից որպես սրբացված նահատակ:
Նման կեղծ հերոսները,որոնք արտաքնապես պայքարի մեջ են գտվնվել իբրեվ ՝՝հանուն հայրենիքի՝՝ ,սակայն իրականում ծառայել են մի նեղ կուսակցական շերտի,երբեք չեն կարող լինել իրական հերոսներ: Հայոց պատմությունը,ինչպես եվ համաշխարհային պատմությունը աղավաղվել է եվ այդ ամենի ապացույցը պաշտոնական գաղափարախոսության առկայության մեջ է: Մի բան ,եթե կրում է պաշտոնական բնույթ,ուրեմն այնտեղ կա կեղծիք եվ նենգ նպատակ: Համենայն դեպս,գաղափարախոսությունների մասով ,եթե դրանք մի որեվէ կոնկրետ պետական իշխանության կողմից հայտարարվում են պետական պաշտոնական ,լինի այդ կրոն կամ ուսմունք,միեվնույն է .ուրեմն կա հատուկ միտումնավորություն մարդկանց գիտակցությունը զբաղեցնել այդ փչովի ՝՝հերոսներով՝՝ որոնց հերքողները երբեք չեն վայելի հասարակության մեծամասնության համակրանքը եվ կհամարվեն հերետիկոսներ: Դա է ներկայիս իշխանությունների իշխանական կառավարման տեխնոլոգիան. վերցնել կերպարներ,նրանց շուրջը հյուսել պատումներ,հայտարարել այդ ամենը պաշտոնական գաղափարախոսություն եվ վերջակետ դնել այլ ամեն տեսակի ազատ մտքին,դատողությանը: Մի խոսքով,դարձնել իրենց փչած կերպարի համար հարմար ձեռնասուն,ընտելացված կադրեր պատրաստել. թեկնածուական եվ դոկտորական ատենախոսություններ ՝՝պաշտպանել՝՝ պաշտոնական գաղափարախոսության շրջանակներում,որը պետք է առավել ծանրակշիռ տեսք տա իրենց հերոսին նրա ուսմունքին եվ պաշտպանված ատենախոսություններին,ինչպես որ արվում էր ոչ վաղ անցյալում մարքսիզմ-լենինիզմ կոչեցյալ ուսմունքի միջոցով:
Վատ բան չեմ տեսնում եվ ոչ մի ուսմունքի մեջ,քանի որ ամեն մի ուսմունքում կգտնվի արժեքավոր գաղափար,սակայն այն համոզմանն եմ ,որ այդ ուսմունքը,որքան էլ որ լավը լինի չի կարելի հայտարարել որպես միակ եվ այն էլ հայտարարել պաշտոնական գաղափարախոսություն ազգի համար,քանի որ ամեն մի ուսմունք չի կարող լինել միակը եվ բացարձակը ինչպես իր գաղափարաբանության մեջ,այնպես էլ հայրենասիրություն քարոզելու մեջ:
Հայտարարելով տվյալ որեվէ անձի ուսմունքը պետական պաշտոնական գաղափարախոսությունը,տվյալ ազգը դադարում է ունենալ առաջընթաց,քանի որ առաջընթացը պայմանավորված է մարդու մտահորիզոնի անընդհատ զարգացմամբ,մտածողության եվ նոր լուծումներ գտնելու կարողությամբ,ինչի հնարավորությունը չի կարող տալ պաշտոնական գաղափարախոսությունը: Արդեն մենք ականատես ենք լինում մի ստոր գործընթացի. երբ բոլոր կառավարման օղակներում հանրապետական կոչեցյալ կուսակցությունն է՝որպես տոտալիտար կառույց,որի կառավարումից ազգի դրությունը չլավացավ եվ պաշտոնական գաղափարախոսությունն էլ,այսպես կոչված՝ Նժդեհականությունը,հանդիսանում է նրա կողմից առաջ քաշված եվ միակը լինելու մի ՝ պարտադրանք: Հայրենասիրությունը այնպիսի կատեգորիա է,որը պայմանավորված չի եղել եվ չի էլ կարող լինել մեկ անձի ուսմունքով: Առհասարակ,երբ խոսում են հայության գոյապահպանության գաղափարախոսություն ունենալու անհրաժեշտությունից,ինձ համար նորից հառնում է տոտալիտար ռեժիմ առաջ քաշելու գերպահանջը… այսինքն դա վկայում է այն մասին որ մեր ազգը ի վիճակի է հասկանալ եվ գտնվել միայն ամբողջատիրական-մարդակերական կառավարման ներքո՝ունենալով այնպիսի պետական իշխանություն,որն առանց պաշտոնական կոչվող գաղափարախոսության չի կարող գոյություն ունենալ:
Կատարում եմ համարձակ եզրակացություն,որ եթե մենք չընդունենք հանրապետական կուսակցության ՝՝աստծուն՝՝ Նժդեհին ՝որպես միակ եվ իսկական հայրենասերի,ինչպիսին որ մատուցվում է մինչ օրս,որպես կեղծ կերպար,ապա չենք ունենա նաեվ այս մարդակերական կառավարումը,որից միայն տուժում է հայ մարդը եվ երկիրը: Կարող եք պաշտել ցանկացած մարդու,հերոսի,պատմական մի ինչ որ մեկ այլ դեմքի,ում կերպարը առավել ձեզ սրտամոտ է ,սակայն ընդունել եվ ԿԱՐԳԵԼ տվյալ հերոսին իր ուսմունքով հանդերձ,նշանակում է՝ ապահովել տվյալ կոնկրետ իշխանական ուժի վերարտադրման եվ անսահման իշխելու արատավոր տեխնոլոգիան: Ահա թե ուր են տանում գաղափարախոսությունները,որոնց վիճակված է դառնալ պաշտոնական… Եվ իսկապես,եթե մի պահ մտովի պատկերացնենք,որ Հանրապետական կուսակցության աստծուն՝Նժդեհին, գահընկեց ենք արել որպես պաշտոնական գաղափարախոսության միակ հավակնորդի եվ ՝՝միակ՝՝ հայրենասերի,միակ նահատակի,էլ ու՞մ անունից ելույթ կունենան եվ իրենց համար գաղափարական հիմնավորում կփորձեն գտնել…
Չկասկածե՛ք… անմիջապես հաջորդ օրը մեկ այլ ՝՝հերոսի՝՝ կհռչակեն իրենց համար ՝՝աստծու՝՝ վերցելով իրենց համար նրա հուշերը եվ աֆորիզմները՝ որպես միակ եվ անքննադատելի ուսմունք,որի շուրջը նորից կսկսեն թմբուկի զարկել՝ որպես ՄԻԱԿ հայրենասիրություն… Այնպես որ իմ պայքարը նմանատիպ ՝՝հերոսների՝՝ եվ ցանկացած պաշտոնական գաղափարախոսությունների դեմ պայմանավորված է հենց հայ ազգի շահով,որի մտածողության եվ ազատ մտքի,ԲՆԱԿԱՆԻՑ եկող հայրենասիրության վրա եվ ոչ մի լրացուցիչ այլ տեսակի ուսմունք չի կարողանա ազդել,ստիպել մտածել ՝՝պաշտոնապես՝՝,մտածել ուսմունքների եվ տեսությունների կաղապարներում…՝՝ Հուսով եմ ,գոնե այսքանից հետո հասկանալի կդառնա քեզ համար ՝՝ինչու՝՝-ն եվ ՝՝ինչպես՝՝-ը: Այո,դու միայն մի բանում ես ճշմարիտ՝ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է … Հարգանքներով եվ առանց կույր ատելության՝ Ստեփան Աբրահամյան



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Mikael Poghosyan
Jun 20, 2013 22:14


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27236') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x81\xD5\xA5\xD5\xBC\xD6\x84\xD5\xB8\xD5\xBE...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x81\xD5\xA5\xD5\xBC\xD6\x84\xD5\xB8\xD5\xBE...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x81\xD5\xA5\xD5\xBC\xD6\x84\xD5\xB8\xD5\xBE\xD5\xBD ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219