ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, June 18, 2013 1:10 - 2 քննարկում

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՍԻՍ–ՄԱՍԻՍԸ ԽՈՍԵՑ, ՈՒ ՇԱՔԱՐԱՄԱՆԻՑ ԵՐԵՔ ԿՏՈՐ ՇԱՔԱՐ ՊԱԿԱՍԵՑ…(TV) Part-1



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Աբրահամյան Ստեփան
Jun 18, 2013 5:54

ՄԱՍ 5. ՀԱՆՐԱՊԵՏԵԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՄԲԿԱՀԱՐՎՈՂ ՝՝ԱՍՏՎԱԾԸ՝՝ կամ՝ ՈՒՌՃԱՑՎԱԾ ՊՈՌՈՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՈՒՄԸ.ՆԺԴԵՀԸ,ՎՐԱՑՅԱՆԸ ԵՎ ԲԱԽՏՈՐՈՇ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ… Ամփոփենք տվյալ շրջանում Նժդեհի գործունեությունը: Նախ նա իբր՝՝խաբնվում՝՝ է Վրացյանի կողմից.չունենալով անհրաժեշտ ինֆորմացիան ,շարունակում է ՝՝մաքառել՝՝ հանուն ՝՝Լեռնահայաստանի փրկության՝՝: Ինչու՞ եմ ես այս բառակապակցությունը վերցնում չակերտներում,քանի որ դեռ եվ ոչ մեկի կողմից մանրամասնորեն պարզաբանված չէ,թե որքա՞ն էր այդ ՝՝Լեռնահայաստանի՝՝ սահմանները,տարածքը եվ առաջկա շարադրանքում պարզ կլինի ձեզ թե ինչու էր նա ՝՝խաբնվում ՝՝ Վրացյանին:Նժդեհի՝ որպես կռվող զինվոր-հրամանատարի համար եվ դաշնակցականի ՄԵԾԱՄԱՍԱՄԲ կար միայն հետեվյալը. կռվել եվ ՝՝մաքառել՝՝ համաձայն ՝ դաշնակցական գերագույն պարագլուխ հանդիսացող Վրացյանի կարգադրությունների: Հետայսու, նրա բոլոր հուշերում արդարացնելու համար իր սիրելի Վրացյանի ստորությունները կասի որ այդ ամենը արել եմ ՝՝հանուն հայրենիքի եվ ժողովրդի փրկության ՝՝ եվ սրա տակ անընդհատ կխուսանավի :Փաստացիորեն , իսկական դավաճան Վրացյանը այդպես էլ մինչեվ կյանքի վերջը հանդիսացավ Նժդեհի սիրելին,որը երեվում է նույնիսկ Նժդեհի 1953 թվականի մարտի 12 -ին Երեվանի բանտից ՝Վրացյանին գրած մի նամակից,որը սկսվում է ՝՝սիրելի Սիմոն՝՝ -ով: Այնինչ, քաղաքացի-գեներալիսիմուս Իոսիֆ Ստալինին հղած իր նամակում նա Դրոյին հայտարարում է դավաճան: Հարց. Ինչպես կարող էր նա՝ որպես իսկական հայրենասեր Սիմոն Վրացյանի նման լպրծուն տականքին,որը գործարքների էր գնում թուրքերի հետ Նժդեհի համար լիներ սիրելի… Եվ այդ այն դեպքում,երբ Նժդեհի համար Խորհուրդներն էին հանդիսանում արդեն իբր ջախջախված թուրքերից հետո որպես թիվ մեկ թշնամին: Սովորաբար ասում են նման դեպքում,որ ՆՄԱՆԸ՝ ՆՄԱՆԻՆ է ԳՏՆՈՒՄ… Ինչեվէ, ինձ հետաքրքրում է այն հանգամանքը,որ մի կոնկրետ ժամանակահատվածում պայքարելով մի կողմից բաշիբոզուկ թուրքերի դեմ,Նժդեհը պայքարում է նաեվ Խորհրդային զինուժի դեմ ,մի հանգամանք ,որը անհասկանալի է մնում: Նույնիսկ բազմաթիվ հավաստիացումները նրան իբր նրան անդրդվելի վիճակից չեն հանում եվ նա շարունակում է իր այսպես կոչված ՝՝մաքառումները՝՝: ՝՝Պաշտոնական՝՝ կոչեցյալ պատմությունը մեզ հայտնում է որ Նժդեհի համար հիմք է ծառայում Զանգեզուրի մասով Հայհեղկոմի 1921 թվականի ամռան՝ հունիսի 13-ի հայտարարությունը ,համաձայն որի Նժդեհին հավաստիացվում է ,որ Զանգեզուրը կմնա է Խորհրդային Հայաստանի կազմում: Այնինչ,Նժդեհը, մինչ այդ հայտարարում էր իր հերթին,որ՝ սուտ են նրանց հավաստիացումները եվ առանց Զանգեզուրի անկարելի է պատկերացնել Մեծ եվ Միացյալ Հայաստանը՝ այսինքն՝ Արարատյան Հայաստանը,որը հենց դաշնակցականների գլխավորած Հաայաստանն էր նկատի առնվում: Այլ տեսակ Հայաստան չգիտեր եվ չէր պատկերացնում Նժդեհը,միայն թե Խորհրդային չլինի այդ Հայաստանըէ նույնիսկ դաշնակցելով թուրքերի հետ եվ զիջելով Ղարաբաղը թուրքերին գնով: Սակայն մի կարեվոր տրամաբանական հանգամանք եկեք քննարկենք հարգելի պատմությունով հետաքրքրվող ՝՝նժդեհականներ՝՝: Լավ,ընդունենք թե տեսականորեն հետեվյալ դեպքը. բուն դաշնակցական Հայաստանը խորհրդայնացվեց այսպես թե այնպես եվ ընդունենք նաեվ ,որ Նժդեհը մինչեվ խոր ծերություն մնաց եվ ՝՝պայքարեց՝՝ հանուն իր երազած Մեծ Հայաստանի,այդ դեպքում խորհրդային Զանգեզուրը ի՞նչ ապագա կունենար,եթե նա՝ Նժդեհը այդպես էլ հավատ չէր ընծայելու եվ ոչ մի տեսակ հավաստիացումներին…Դժվար չէ պատասխանելը այս հարցին՝ Զանգեզուրը,ինչպես եվ բուն մնացած Հայաստանը այսպես թե այնպես խորհրդայնացվելու էր: Նժդեհը կդիտվեր եվ դիտվում էր որպես խռովարար-դաշնակցական և իրականում նրա այդ ՝՝մաքառումները՝՝ խորհրդային Կարմիր բանակի դեմ նրան հենց այդ կարգավիճակին էլ հավասարեցրին: Իսկ նրա բնական մահվանը չէր սպասի եվ ոչ մի գերտերություն,ինչպիսին որ հանդիսանում էր Ռուսական խորհրդային կայսրությունը. կանցներ ևս ամենաշատը մոտ 1,առավելագույնը՝ 1,5 տարի եվ Զանգեզուրի ՝՝փառապանծ՝՝ առաջնորդը,որը ինչ խոսք,փայլուն յուրացրել էր ՝՝պատերազմը լեռներում՝՝ մարտավարությունը,կգնդակահարվեր մի դիվերսանտ -բոլշեվիկի կողմից եվ միանգամից կավարտվեր գործը: Կամ մեկ այլ բան տեղի կունենար.եթե այդքան ՝՝ստոր՝՝ կգտնվեյին բոլշեվիկները,որոնց Նժդեհը անվանում է մեժամասնականներ. հանկարծ այն ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՎԱԾ Հայաստանը բաժան-բաժան անեյին Վրաստանի,Քեմալական Թուրքիայի և Ադրբեջանի մեջ…Իսկ թե ի՞նչ ՝՝իրավական՝՝ հիմքով,կհարցնեք դուք… Պատասխանեմ՝ կհայտարարեյին վարչա-տարածքային բաժանում եվ այդպիսով կփակվեր հարցը՝ ի պատասխան Նժդեհյան ՝՝մաքառումների: Օ՞վ կարող էր այդ դեպքում ծպուտ հանել,օ՞ վ կարող էր պատմական արդարություն պահանջել…Նկատի ունենանք որ Հայաստանը աղետալի դրության մեջ էր գտնվում եվ որեվէ կերպ հակազդել անկարող նման պայմաններում: Այդ ո՞ր մի գործիչը կարող էր դեմ դուրս գալ եվ պահանջել ՝՝հայինը-հայերին՝՝-ը… Եվ կատարեմ վերջնական հարցադրումս. նորի՞ց հայտարարելու էր Նժդեհը թե առանց Զանգեզուրի Արարատյան Հայաստան գոյություն ունենալ չի կարող,թե ինքնասպանություն կգործեր այդ ժամանակ… Սակայն նման սցենար տեղի չունեցավ զուտ այն պատճառով,որ որոշները,բացի Նժդեհից հասկանում էին,որ Խորհրդային Ռուսաստանը իրագործում է նախկին կայսերապատկան հողահավաքի քաղաքականությունը: Թե ինչպիսի լիցենզիայով էին Հայաստանի Հանրապետության՝՝անկախությունը՝՝ առաջնորդում Դաշնակցականները,հայտնի է ՝ ուղղակիորեն Թուրքիայից,երբ Բաթումի պայմանագրով Հայաստանը չանավեց որպես պետություն … Թուրքիայի կողմից: Հետեվաբար,որեվէ արժեք եվ իրավական ուժ չունի այդ լիցենզիան Բոլշեվիկյան Ռուսաստանի համար,որը հանդիսանում է ցՑարական Ռուսաստանի իրավահաջորդը: Իսկ թե ինչ մեթոդնորով է կատարվում այդ քաղաքականությունը,դա արդեն հայի գործը չէ… Ահա թե ինչու նման սցենար տեղի չունեցավ եվ ահա թե ինչու Դաշնակցականների գլխավորած Հայաստան մտած Բոլշեվիկները իրականում ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՌՉԱԿԵՑԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ:Ահա եվ ողջ տրամաբանությունը կատարվող իրադարձությունների եվ այն մեղմ ասած ահավոր- հնարավոր վտանգի,որի իրականացումը հնարավորինության շեմին էր եվ ոչ այնքան հեռու: Այն, որ համատարած ճակատ գոյություն չի ունեցել Զանգեզուրում ,եվ որի առկայությունը ինձ անկարելի է ապացուցել թեկկուզեվ ամենաճմրթված եվ նեխման հետքերով արխիվային ինչ որ մի ՝՝գտնված՝՝ փաստաթղթով,ես կպնդեմ այդ մասին շարունակ: Անուղղակի եվ ուղղակի ապացույցներ այդ մասին շատ կան : Այդ մասով հետաքրքիր է մի տեղեկություն,ըստ որի.՝՝Թշնամին՝ թուրքը ,կանգ չէր առնում ոչնչի առջև: Անգամ 3 միլիոն ռուբլի գլխագին նշանակվեց Նժդեհի համար՝՝ : Իսկ սովորաբար գլխագին նման դեպքերում նշանակվում է անորսալի մի մարդու համար,որի գործելաոճի մեջ է մտնում մառախուղը,գիշերը անակնկալ հարձակումը եվ արագ նահանջը եվ այլն: Այսինքն՝ տիպիկ պարտիզան: Սակայն խնդիրը միայն համատարած կամ կանոնավոր ճակատի առկայությունը չէ,դա երկրորդական հարց է միայն,ինչը նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր էլ չէ՝ հաշվի առնելով Զանգեզուրի ֆիզիկաաշխարհագրական պայմանները: Հարցը այստեղ քաղաքականն է: Մինչեվ կյանքի վերջը Սիմոն Վրացյանը,որը հանդիսացել է իրականում հայրենիքի դավաճան եվ թշնամի անձնավորություն շարունակում է մնալ Նժդեհի համար ՝՝ՍԻՐԵԼԻ՝՝,մի հանգամանք,որը ավելի քան անհասկանալի է: Մասամբ հասկանալի կլինի,եթե ասենք,երկուսին էլ դիտարկենք որպես համալսարանական ընկերների՝երկուսն էլ ուսանել են Սանկտ-Պետերբուրգում,որոնք անցնելով կուսակցական -դաշնակցական գործունեության,լինելով հավանաբար ԵՐԴՎՅԱԼ ընկերներ պայքարել են սկզբնապես Ցարական Ռուսաստանի ,իսկ այնուհետ՝ Խորհրդային Ռուսաստանի դեմ: Իսկ թե ինչու են պայքարել… սա արդեն մեկ այլ հետազոտության թեմա կլինի,որից վստահեցնում եմ Ձեզ,բնավ նրանց բարի համբավը չի ավելանա… Եվ դա այն դեպքում,երբ իբր վրացյանական ամեն տեսակ խաղերի եվ քմահաճույքների ՝՝զոհն՝՝ է դարձած լինում Նժդեհը:Իհարկե,ես այդ զոհ բառը չակերտներով եմ ասում,քանի որ նա քաջատեղյակ չէր կարող չլինել կնքված ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ,քանի որ առաջարկում էր իր նամակներում դաշնակցել թուրքերի հետ եվ դուրս գալ Ռուսաստանի դեմ. փաստորեն սա Ալեքսանդրապոլի պայմանագրի կոնկրետ կետի կատարման ապահովումն էր,ըստ որի. ՝՝…իր կողմից Թուրքիայի կառավարությունը,պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին ,երբ այդ պահանջի ԱՐՏԱՔԻՆ ԿԱՄ ՆԵՐՔԻՆ վտանգը եվ երբ Հայաստանի Հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով՝՝: Սա պայմանագրի 5-րդ կետն է : Ակնհայտ է ,որ այն ուղղված է Խորհրդային Ռուսաստանի դեմ :Մեկնաբանություններն արդեն ավելորդ են ,սակայն ես այն կանեմ՝ առավել համոզիչ լինելու համար հաստագլուխ ՝՝Նժդեհականների՝՝ կամ ՝ Փսիխոնժդեհականների առջեվ: Հետաքրքրական է այս առումով հետեվյալ գրությունը նորից իր սիրելի Վրացյանին,որտեղ . ՝՝ Հարգելի ընկեր Սիմոն Վրացյան,Այսու անհրաժեշտ ենք գտնում ՍՈՍԿ ԻԲՐԵՎ ԸՆԿԵՐՈՋ հաղորդակից անել ձեզ այն խնդրին,որ այսպես թե այնպես ՝զբաղեցնում է մեզ և կարող է դժվարությունների ու թյուրիմացությունների դուռ բանալ: Ապրիլի 27-ին Տաթեվում ընտրվեց Լեռնահայաստանի կառավարությունը,որին հանձնվեցին թե՛ Երեվանի զորամասերը եվ թե՛ Հայաստանի Հանրապետության փոքրաթիվ գույքը եվ դրամական արժեքների մի փոքր մասը: Լեռնահայաստանի կառավարության համար,այսպիսով,բարոյական եվ շոշափելի պատճառներ ստեղծվեցին դառնալ փաստական եվ իրավական ժառանգորդը Հայաստանի Հանրապետության կառավարության ,գործնականում կատարելով նրա բոլոր իրավասությունները“: Փաստորեն ,Վրացյանը , համաձայն կնքված պայմանագրչի կետերի Նժդեհին հրահանգ է տալիս ապահովել մի թզաչափ տարածք,որը իրավական առումով պետք է հանդիսանա որպես ՝՝պետություն՝՝ որի անունից նա կարողանա թուրքերից ստանա անհրաժեշտ օգնությունը՝զենք-զինամթերքը,զինված ցեղերին նաեվ ՝ուղղելու այն Կարմիր բանակի դեմ: Այստեղ մի պահ կանգ առնենք եվ միանգամից շրջվենք դեմքով դեպի այն պայմանագրերը,որոնք Հայաստանի համար ունեցան բախտորոշ նշանակություն տարածքային կորուստների առումով: Կսկսեմ Ալեքսանդրապոլի դեկտեմբերի 2-ի պայմանագրից,որը հետեվյալն է “.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, 2 դեկտեմբեր,1920 թ.: Լիազորված անձիք, Հայաստանից՝ Խատիսյան,Գյուլխանդանյան եվ Կորգանյան,Թուրքիայից՝ Քյազիմ Կարաբեքիր փաշա,Համիդ բեյ և Սուլեյման Բեջադի բեյ: 1-ին կետով Պատերազմը Հայաստանի և Թուրքիայի միջեվ ավարտված է“: Հաշտության պայմանագրի 4-րդ կետով Հայաստանը լիակատար կապիտուլյացիայի է ենթարկվում եվ հանձնվում է բառացիորեն Թուրքիայի ողորմածությանը: Իրականում Ալեքսանդրապոլի պայմանագրի 6-րդ և 7-րդ կետերով… ՎԵՐՋԱԿԵՏ Է ԴՐՎՈՒՄ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ,ԳԵՆՈՑԻԴԻ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԽՆԴՐԻՆ՝ ՄԻ ԽՈՍՔՈՎ ՝՝ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ՝՝-ին,որը ձեվակերպվել էր դեռևս 1878թվականի Բեռլինի կոնգրեսից եվ միջոց էր հանդիսացել անընդհատ շահարկումների համար: Ներկայացնեմ այդ կետերն ամբողջությամբ. կետ 6- ՝՝Պայմանավորվող կողմերը համաձայնվում են նախկին սահմանի տերիտորիայում իրենց տեղերը վերադարձնել բոլոր գաղթականներին,բացառությամբ նրանցից,ովքեր արտաքսվել են համաշխարհային պատերազմի ընթացքում եվ թշնամու շարքերում կռվել են իրենց կառավարության դեմ եվ նրանցից,ովքեր մասնակցել են ջարդերին: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հայրենիք վերադարձող գաղթականներին տալ այն իրավունքները,որ տրվում են փոքրամասնություններին առավել քաղաքակիրթ երկրներում:՝՝: Իսկ այժմ տեսնենք թե ինչ է ասում պայմանագրի 7-րդ կետը. ՝՝հենվելով մարդկության սկզբունքների վրա…Թուրքիայի կառավարությունը…հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից,ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐ ՆԱ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ : Պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ՝՝, մեջբերման ավարտ: Պայմանագրի փաստաթուղթը վերցրել եմ ՝՝Հայաստանը Միջազգային դիվանագիտության եվ Սովետական Ռուսաստանի արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝՝ պրոֆ. Ջոն Կիրակոսյանի խմբագրությամբ,Երեվան,1972 թ-ի գրքից: Ահա թե ինչու է Նժդեհի համար մինչեվ կյանքի վերջը սիրելի Վրացյանը իր Զանգեզուրից մեկնելուց առաջ կատարում մի գործարք,որով մի թուրքական քոչվոր զինված ցեղի հրավիրում է Զանգեզուր.Նա փաստորեն կատարում է դրանով պայմանագրի հենց 6-րդ և 10-րդ կետերը.մասնավորապես, 10-րդ կետը ասում է. ՝՝Հայաստանի կառավարությունը պարտավորվում է ապահովել մուսուլմանական բնակչության իրավունքները հանրապետության տերիտորիայում եվ մուսուլմանական բնակչության կրոնական ու կուլտուրական զարգացումն ապահովելու նպատակով պարտավորվում է նաև ոչնչով չարգելակել այդ հասարակությունների կազմակերպումը…՝՝:Այդ գործարքի դեմ հետո կբողոքի Նժդեհը Թվրիզում,սակայն ընդամենը կբողոքի… եվ Վրացյանը կշարունակի նրա համար մնալ սիրելի,քանի որ նա նրա երդվյալ ընկերն է՝ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ: Այնինչ,հետո կտեսնենք,որ իրեն Նժդեհ հորջորջած Գարեգին Տեր-Հարությունյանը գրում է իր տխրահանրահռչակ ՝՝Ցեղը եվ իր տականքը՝՝ այսպես կոչված ՝՝երկը՝՝: Սակայն Վրացյանը չգիտես ինչու չի հայտնվում այդ տականքի շրջանակներում,որից ես միանշանակորեն եզրակացնում եմ ,որ Դաշնակցականի համար երդվյալ ընկերը մնում է այդպիսին մինչեվ կյանքի վերջը: Այստեղ արդեն հայրենիք բառը նշանակություն չի ստանում նրա համար եվ կգրվի փոքրատառով: Վրացյանի համար, այդ քայլը լրիվ ՝՝իրավաչափ՝՝ քայլ էր,քանի որ կար պայմանագրում համապատասխան կետը: Ահա թե ինչպես պետք է հասկանալ այդ զինյալ ամբոխի հրավերը: Իսկ թե ինչու պետք է հատկապես այդ զինյալ ամբոխը մտներ այդ պիսի քանակությամբ Զանգեզուր,որպեսզի պայքարեր Խորհրդային կարմիր բանակի դեմ ՝ միացած Նժդեհին. ահա եվ այդ քայլի ողջ տրամաբանությունը: Իսկ Թավրիզի ձեվական դատը միայն քողարկելու բնույթ ուներ ՀՀ Դաշնակցական կառավարության դավաճանական քայլերը: Ամեն բան այս հարցով իր տեղն է ընկնում,երբ մենք տեսնում ենք Նժդեհի նամակները թուրքերի հետ համագործակցության մասին,հետեվաբար ես հակված եմ եզրակացնելու,որ ՆԺԴԵՀԸ ՏԵՂՅԱԿ ԷՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲՈԼՈՐ ԿԵՏԵՐԻՑ: Ալեքսանդրապոլի պայմանագիրը պատասխանում է գրեթե բոլոր հետագա նամակների մեջ տեղ գտած ՝՝առաջարկներին՝՝:Մասնավորապես այն հարցին,թե ինչու՞ էր ձեվակերպված հետեվյալ.՝՝…ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐ ՆԱ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ՝՝ նախադասությունը: Սրան դեռ կանդրադառնամ: Պայմանագրի 9-րդ կետը ասում է . ՝՝…Որպես հաշտ ապրելու իր ցանկության եվ Թուրքիայի հարևանական իրավունքները հարգելու անկեղծության ապացույց,Հայաստանի կառավարությունը պարտավորվում է ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ԱՅՆ ԲՈԼՈՐ ԱՆՁԱՆՑ,ՈՎՔԵՐ ՀՐԱՀՐՈՒՄ ԵՎ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ՝ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ: Այսինքն,այն,ինչը այժմ անվանում են սխալմամբ ՝՝ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝՝ ,կամ ՝ ՝՝ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱ՝՝,այն արդեն ավանտյուրա չէր,այլ՝ լիովին Ալեքսանդրապոլի պայմանագրի դրույթների կատարումն էր իրենից ներկայացնում,երբ այդ կոալիցիոն կառավարության ներկայացուցիչները գտնվել են Մոսկվայում բանակցությունների սեղանի շուրջը,եվ չեն եկել համաձայնության այն պատճառով ,որ ամենայն մեծ հավանականությամբ հայ հեղկոմի անդամները դեմ են եղել նման փոքրիկ Հայաստան ունենալու մտքից,ինչով որ նախատեսված էր Ալեքսանդրապոլի պայմանագրով,գաղտնի հեռագրով նշան է տրվել Վրացյանին,որ խախտվում է Ալեքսանդրապոլի պայմանագրի դրույթը. այն է ՝ ՝՝…,ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ԱՅՆ ԲՈԼՈՐ ԱՆՁԱՆՑ,ՈՎՔԵՐ ՀՐԱՀՐՈՒՄ ԵՎ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ…՝՝: Ամեն բան իր տեղն է ընկնում եվ Հայաստանում տեղի է ունենում այսպես կոչված ՝՝Փետրվարյան խռովությունը՝՝ կամ ՝՝Փետրվարյան Հեղափոխությունը՝՝: Ի դեպ ուշադրություն դարձրեք ՝՝ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝՝ բառին,որը լիովին դաշնակցական տերմին է հանդիսանում տվյալ դեպքում եվ պատմագիտական շրջանառության մեջ այդպես էլ գործածվում է: Սա հենց այնպես,՝՝ձեռքի հետ՝՝ ,ինչպես ասում են : Եզրակացնում եմ,որ Ռուսաստանը եվ ո՛չ մի մեղավորություն չունի այս հարցում ,որ բանակցությունները տեղի են ունենում առանց որեվէ մի հայկական կողմի մասնակցության: Վրացյանի գլխավորած այս ՝՝ՄԻՋԱԴԵՊԸ՝՝,որին ես նույնիսկ գնահատական չեմ տա դեռ , թե ինչպիսին էր իր բնույթով, բավարարում էր սոսկ Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ահա թե ինչու ես դեռ և ոչ մի պատմաբանի,ակադեմիկոսի կամ պրոֆեսորի մոտ չեմ տեսել եվ չեմ էլ տեսնի այս պայմանագրի կարեվորագույն դրույթները,որոնք լիուլի բացատրություն են տալիս այսպես կոչված Նժդեհյան ՝՝մաքառումների՝՝ մասին Զանգեզուրում եվ փետրվարյան ՝՝Միջադեպի՝՝ մասին ,որը երբեք իմ համար չի կարող լինել խռովություն կամ ապստամբություն: Այնուամենայնիվ,ես այն կանվանեմ հաշվի առնելով նաեվ Ալեքսանդրապոլի հանցավոր պայմանագիրը ՀԱՆՑԱՆՔ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ,քանի որ գոյություն ունեցող հանրապետությունը միայն այնքանով էր հանրապետություն,որքանով որ տեղ էր գտնում այս կամ այն արձանագրություններում: Իսկ իրականում այդտեղ ՝՝Հանրապետություն՝՝ այդ բառի լայն եվ նեղ իմաստներով գոյություն չուներ. կար միայն ՝՝իրավաբանորեն՝՝ հանրապետություն եվ ընդամենը… Իսկ Նժդեհի ՝՝մաքառումների՝՝ մասին խոսում են նրա զգացմունքներով հարուստ նամակները իր ՍԻՐԵՑՅԱԼ ՎՐԱՑՅԱՆԻՆ< մինչեվ կյանքի վերջը՝սիրելի: Փաստորեն,ելնելով վերոնշյալից,կարելի է եզրակացնել,որ ողնուծուծով թուրքամետ Վրացյանը եվ անուղեղ Նժդեհը եվ իր վայ կառավարությունը մինչեվ վերջ էլ պահպանում են Ալեքսանդրապոլի պայմանագրի դրույթները, նույնիսկ Զանգեզուրից չվախենամ կոպիտ ասել՝ ռադ լինելուց հետո: Նրանք իրենց մեջ շարունակում են իրար կոչել եվ պատվել որպես ՝՝ԱԶԱԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ վարչապետ ,սպարապետ եվ լիազորություններ ունեցող անձեր: Զավեշտ է, եվ զավեշտ է արդեն այն հանգամանքը ,որ ցանկանում են մեր վայ պատմաբանները Դաշնակցականների կատարած հանցագործությունից ծնված մեղքը բարդել բոլշեվիկների՝Նժդեհի բառապաշարով ասած՝ մեծամասնականների վրա: Ինչ խոսք,Մայիսյան ապստամբությունը,եթե հաղթեր երկրում,մենք կունենայինք առավել մեծ Հայաստան ,քանի որ ամեն մի ոտնձգություն խորհրդային Հայաստանի վրա կդիտվեր որպես նաեվ ավտոմատ կերպով ոտնձգություն Խորհրդային Ռուսաստանի հանդեպ: Սա է մեր պատմության այս շրջանի տրամաբանությունը,սա է այն շրջանը,երբ Կատարելով իր սիրեցյալ Վրացյանի պահանջները ՝՝մնալ եվ կռվել Զանգեզուրում՝՝-ը հանգեցրեց մի կատարյալ կատաստրոֆայի՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը դառնում էր 10.000-12.000 քառ.կմ,որի վրայով անարգել Թուրքիան կարողանալու էր անցնել եվ ոտնատակ անել ողջ Կովկասը. բացեք եվ ընթերցեք այդ պայմանագրի 11-րդ կետը: Եվ ավելին ,կատարեմ առավել արմատական եզրակացություն. Մնալով եվ իբր ՝՝մաքառելով՝՝ արդեն 1920 թվականի ԱՄՌԱՆԻՑ ՀԵՏՈ, իբր հանուն Զանգեզուրի եվ իբր հանուն ՝՝Հայաստանի անկախության՝՝ համար Նժդեհը կատարում էր սեպարատիստական դեր,այն պատճառով,որ երբ 1920 թվականին նոյեմբերին հռչակվում է Հայաստանը Խորհրդային,նա իր պայքարով փաստացիորեն չի ճանաչում Զանգեզուրը որպես Հայաստանի անբաժան մաս՝ պատճառաբանելով որ իբր պետք է քննարկվի Նախիջեվանի,Զանգեզուրի եվ Ղարաբաղի հարցերը որպես վիճելի տարածքներ՝Մոսկվայի կոնֆերանսում: Այնինչ,նրանից միայն պահանջվում էր հայտարարել Հայաստանը արդեն Խորհրդային Հայաստանի անբաժան մասը եվ ընդունել Հայաստանի խորհրդայնացումը: Ընդամենը…Եվ ոչ էլ նա հանդիսանում էր հեռատես քաղաքական գործիչ,այլ միայն կատարում էր արդեն սկսած դեկտեմբերի 2-ից այդ ստոր պայմանագրի դրույթները,որով իր սիրելի Վրացյանական կառավարությունը համաձայնվում էր ունենալ 12.000 քառ.կմ -ոց Հայաստան՝ ճեղքված երկու անհասկանալի տձեվ մասերի… Փաստորեն այն դաշնակցականների մասը,որը գտնվում էր Մոսկվայում բանակցությունների մեջ,կատարեց իր սեվ գործը՝ բավարարելով այսպես կոչված ՝՝Փետրվարյան հեղափոխությամբ՝՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի կետն ու տառը՝ ի կատարումն Թուրքիայի առջեվ ստանձնած պարտավորությունների: Որեվէ մեկը նման կերպ ներկայացրե՞լ է արդյոք այս չարաբաստիկ պայմանագիրը,որը դարձավ հետագա ողջ խժդժությունների եվ ավելորդ արյունահեղությունների պատճառ… Ո՛չ,եվ երբեք էլ չեն անդրադառնա,քանի որ պետք է կամ քացի տան Չիչերինին,մի անձ,որի հրեական ծագումը դեռ ոչինչ չի ասում՝որպես նորմալ դիվանագետի,եվ մյուս կողմից էլ կեղծ թեզեր առաջ քաշեն թե իբր .՝՝ բոլշեվիկյան դաժանություններից բռնկեց հակառուսական ապստամբություն եվ Վրացյանը սկսեց իր կապիկությունները՝ Նժդեհի հետ միասին: Հետագայում այս կեղծ թեզերի շուրջը կպաշտպանվեն դիսերտացիաներ եվ ամեն բան կջարդվի Խորհրդային կողմի վրա: Այնինչ,բանակցությունները վարելով առանց հայկական որեվէ մի կողմի,խորհրդային ռուսաստանը ԿԱՐՈՂԱՑԱՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ՝ՈՐՊԵՍ ԿՌՎՈՂ ԿՈՂՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՂԹԱԾԻ ՀԱՆԴԵՊ : Ահա եվ իմ գնահատականը Մոսկվայում ընթացող բանակցություններում արդյունքների մասին,որով Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը ունեցավ առավել շատ տարածքներ՝ 30.000,քան որ նախատեսված էր Դաշնակցականների կնքած ստոր ՝՝հաշտության՝՝ պայմանագրով: Կարծում եմ ,ակնհայտ է տարբերությունը և դեսուդեն ընկնելու տեղ չի մնում: Այսպիսով պարզ է դառնում ԼԻՈՎԻՆ թե ինչ նպատակներ ունեին Նժդեհը եվ Վրացյանը Զանգեզուրում: Պետք է ընդամենը ուշադրությամբ ընթերցել այդ ալեքսանդրապոլի պայմանագիրը,որից հետո ծավալված իրադարձությունները լիովին համապատասխանում են այդ պայմանագրի կետին եվ տառին,առանց մի ստերակետի բացթողման: Եվ այսքան ակնհայտ փաստերից հետո տեսեք թե ինչ հիմար հայտարարություն է անում Նժդեհը. իր Խորհրդային Հայաստանի Հեղկոմին ուղղած դիմումի մեջ որտեղ ասվում է ՝՝սաստող՝՝ տողերով. ՝՝Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ էլ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավել Լեռնահայաստանը: Որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունը ստիպված չլինի մեկ էլ ինձ օգնության կանչելու, աշխատեք բավարարել հայ գյուղացիության եւ նրա մտավորականության արդար պահանջը՝՝: Այնինչ,իրականությունը ասում է ,որ թիվ մեկ սեպարատիստը նա է հանդիսանում,նախ նրանով,որ պատրաստ էր զիջելու Ադրբեջանին Ղարաբաղը,իսկ Թուրքիայից ստանալ անհրաժեշտ զենքն ու զինամթերքը պայքարելու Խորհրդային Ռուսաստանի դեմ: Իսկ թե ինչ տեսակ իշխանության դեմ էր պայքարում Նժդեհը արդեն ասվել է նախորդ հրապարակմանս՝ մաս 4-ի մեջ: Երկուսն էլ մինչեվ վերջ հավատարմաբար կատարեցին Ալեքսանդրապոլի պայմանագրի տառն ու ստորակետը,թե՛ տեսականորեն,թե՛ գործնականորեն : Այնինչ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները ,թե Մոսկվան էր նախապատրաստել ՝՝ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ՝՝: Այդ Մոսկվային մազաչափ անհրաժեշտ չէր ,քանի որ այնպիսի փորձառու դիւվանագետներ,ինչպիսիք որ հանդիսանում էին Լենինը,Չիչերինը կամ ՝ Բորիս Լեգրանը, բնավ չէին գնա այն քայլին,որ Հայաստանում գլուխ բարձրացնեն խռովարար ուժերը եվ վտանգվի ինչպես խորհրդային իշխանության հեղինակությունը,այնպես էլ՝ կայսրության ֆիզիկական աշխարհագրության տարածքը: Ավելցուկով կգտնվեյին ճանապարհներ տվյալ բանակցությունները դիվանագիտորեն այլ հարթության վրա կազմակերպելու համար,դա հոգ չէր կարող լինել: Եվ բացի այդ,չէին վտանգի իրենց այն ներդրումները եվ օգնությունը,որը միտված էր՝ լինելով խորհրդային իշխանության առաջին քայլեր,ուղղված էր Հայաստանի սոցիալիստական շինարարությանը: Այնինչ, ուսումնասիրելով ամենայն մանրամասնությամբ Ալեքսանդրապոլի պայմանագիրը,ակնհայտ է դառնում ,որ դաշնակցությունը կատարում է իր պայմանագրով ստանձնած պարտավորությունը Թուրքիայի առջեվ,մի բան ,որը ես ապացուցեցի իմ տրամաբանված շարադրանքում: Այնինչ,ուղղակիորեն չէր կարող պատահականություն լինել այն,որ Նժդեհի նամակները իրենց բովանդակությամբ ճիշտ եվ ճիշտ համապատասխանեյին պայմանագրի բովանդակությանը: Իսկ Թավրիզի ավելորդ դատավարությունը հրդեհված նավից փախած առնետների ժողովն է հիշեցնում,որտեղ ամփոփում են իրենց տարաբնույթ ախմախությունները կամ հանցագործությունները: Միայն թե ծիծաղելի պարադոքսն այն է ,որ բոլորն էին հանցագործը… Այժմ վերադառնանք այն հարցին,թե ինչու՞ էր Թուրքիան պայմանագրում նշում ,որ պատերազմը պայմանավորված էր իր ՍՏԻՊՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ… Ակներեվ է այն հանգամանքը,որ հայկական զորքերը չեն կռվել այնպես,որը նման լիներ կռվի եվ այդ հանգամանքը նետում են կուրորեն իբր հայ բոլշեվիկների հանցագործ ագիտացիայի վրա,որոնք իբր կամենում էին շուտափույթ ջախջախված տեսենել Հայաստանը ,որ Կարմիր բանակը առանց դիմադրության մտնի Հայաստան եվ Հայաստանը դառնա խորհրդային: Առաջին հայացքից դա կարող է ճշմարիտ երեվալ,սակայն… Չեմ հավատում այդ թեզին . եվ այդ թեզը հենց ակունք է առնում ճիշտ այն ժամանակների ասեկոսեներից,հենց դաշնակցական պրոպագանդայի արդյունք կարող է եղած լինել: Հայոց ցեղասպանությունը իրենց աչքի առջեվ տեսած եվ ոչ մի հայ զինվոր զենքը վայր չէր դնի թուրքի առաջ. հայ զինվորը ,որի հրամանատարները դաշնակցական խմբապետերն ու զորականներն էին հանդիսանում ,երբեք չէր կարող մոռանալ,որ իր ազգուտակը կոտորած թուրքը իբր իսկական բոլշեվիկ է : Ահա թե ինչու այդ ասեկոսեների արդյունքում էլ ծնվել են ճիշտ այն ժամանակ այդ կեղծ թեզերը,որ իբր հայ բոլշեվիկների ագիտացիայի հետեվանք էր,որ զինվորը չկռվեց թուրքի դեմ : Այդտեղից էլ՝ բազմապիսի այսպես կոչված ՝՝վկայությունները՝՝ այն մասին ,որ հայկական բանակը դասալքում էր երբ իմանում էր,որ իր առջեվ բոլշեվիկ թուրքն է : Այս ամենը դաշնակցականների հերյուրանքներն էին եվ շարունակում են լինել որպես հերյուրանքներ,քանի որ նման դեպքում ժամանակը չի փոխում բուն ստորությունը: Տասնամյակներով գտնվելով Ռուսաստանի տիրապետության տակ հայի համար խելքից դուրս բան կլիներ ձեռք բարձրացնել Ռուսական զորքերի դեմ,լինեյին այդ զորքերը կարմիր,կանաչ,թե սեվ գույների… սակայն այլ կլիներ վիճակը թուրքերի հետ կապված: Բացառություն են կազմում Նժդեհի գլխավորած այն մի քանի չոբան գյուղացիների երդվյալ,ընդ որում տգիտությունն էլ հետը անուղեղ-երդվյալ ՝՝մաքառումները՝՝: Այնինչ պետք է եզրակացնել ,որ ՝՝հայ-թուրքական՝՝ կոչեցյալ պատերազմում Թուրքիան այն պատճառով է ասում պայմանագրում այդ ՝՝ՍՏԻՊՎԱԾ՝՝ բառը,որը պայմանավորված է կամ՝ դաշնակցականների կողմից Թուրքիային հրավեր անելով դեպի Հայաստանի տարածքներ արշավելով,կամ էլ՝ Թուրքիայի կողմից իր արեվելյան սահմաններին նշմարվող ռուսական զորքերի՝ Կարմիր բանակի առաջխաղացումը կասեցնելով: Թերևս,առավել ճիշտ կլիներ ասել,որ Դաշնակցականները,հասկանալով ,որ Խորհրդային Ռուսաստանը նպատակ է դրել վերականգնելու նախկին կայսերական սահմանները,վաղ թե ուշ մտնելու է Հայաստան ,հետեվաբար Մայիսյան ապստամբությունը,որը բարձրացվել էր հայ բոլշեվիկների կողմից,դա նրանց ստիպեց առավել հեռուն տանող քայլեր ձեռնարկել եվ զգուշանալ՝բանակցելով թուրքերի հետ գալ համաձայնության . այն է ՝ Թուրքիան պետք է արշավի Հայաստանի վրա ,որով 1.Կփրկվի դաշնակցականների իշխանությունը,ինչ տարածք էլ որ Թուրքիան տա Հայաստանին ,փույթ չէ,միայն թե փրկվի,միայն թե դաշնակցականները մնան իշխանության ղեկին, 2. Թուրքիան կապահովի իր արեվելյան սահմանները ռուսական վտանգից ստանալով Հայաստանի Դաշնակցական Հանրապետությունից տարածքներ: Ձեռնտու դիվանագիտական առեվտուրէ ,այնպես չէ՞… Ահա եվ այստեղ տեղն է գալիս ամեն ինչ,երբ նայում ենք այն փաստը,որ դեռեվս 1920 թվականի ամռանից,երբ Դրոն Զանգեզուրում նիստ է հրավիրում քննարկման նյութ ունենալով Զանգեզուրի խորհրդայնացումը, հանկարծ տեղի է ունենում տարաձայնություններ նրա և Նժդեհի միջեվ… Ամեն բան գալիս է իր տեղը… Ահա թե ինչու,այն դաշնակցական զորահրամանատարները,ումը որ հայտնի չէր այդ գաղտնի պայմանավորվածության մասին, առանձին ճակատներում կատաղի դիմադրություն էին կազմակերպում թուրքական զորքերի դեմ: Ահա թե ինչու էին ինքնասպանությամբ վերջ դնում իրենց կյանքին առանձին քաջ դաշնակցական ազնիվ իսկական հայրենասեր զորահրամանատարները: Այնինչ այդ ամենը առանց հիմքերի բարդում են հայ բոլշեվիկների վրա… Ապա էլ ում պետք է մեղադրեյին հայ բոլշեվիկներից բացի… Ահա թե ինչու էր Թուրքիան Ալեքսանդրապոլի պայմանագրում նշում ՝՝Ստիպված՝՝ բառը,որը շատերի համար անհասկանալի էլ կմնար,եթե այդպես հիմնավոր ապացույցներով չներկայացնեյի այդ ժամանակների իրավիճակը: Լրացուցիչ նշեմ ,որ Քեմալական Թուրքիան երբեք չէր կարող Ռուսաստանի կողմից դիտվել որպես դաշնակից կամ արեվելքում այսպես կոչված ՝՝համաշխարհային հեղափոխության՝՝ կենտրոններից մեկը: Ահա եվ ապացույցը.՝՝ՌԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոն 1920 թ. նոյեմբերի 27-ի նիստում (թիվ 66 արձանագրություն) կովկասյան գործերի մասին Ստալինի զեկուցման հիման վրա իր համաձայնությունը տվեց Մ. Քեմալի առաջարկությանը Մոսկվայում ռուս-թուրքական խորհրդաժողով հրավիրելու մասին: Դեկտեմբերի 1-ին Ստալինը Օրջոնիկիձեի միջոցով Մդիվանուն ուղղված հեռագրում հայտնում է. «Մենք (ՌԿ(բ) Կ ԿԿ քաղբյուրոն – Ա. Հ.) որոշեցինք համաձայնվել հաշտության կնքմանը,պատվիրակություն կուղարկենք, Չիչերինից կստանաս համապատասխան նոտա: Հարկավոր է թուրքերին հետ պահել Բաթումի վրա հարձակվելուց՝՝: Այժմ հասկանալի է դառնում,որ Ստալինը փայլուն հասկանում էր Թուրքիայի ախորժակները եվ երբեք էլ չի տարվել ցնորամիտ համաշխարհային հեղափոխություն իրականացնելու հիմար փսիխոտրոցկիստական բարբաջանքներով,ավելին՝ պայքարել է այդ պրոպագանդայի դեմ եվ վտարել է երկրից Տրոցկուն.սակայն դա այլ թեմա է քննարկման,չշեղվենք: Եվ առավել ևս,չի կարելի լուրջ ընդունել Վրացյանի տարագրության մեջ գրված հերյուրալի երկը,որը կրում է ՝՝Հայաստանը քեմալական սալի եվ բոլշեվիկյան մուրճի արանքում՝՝ վերնագիրը,մի փորձ,որով ճիգ է արվում ապացուցել ,թե իբր Հայաստանի հանրապետության կործանումը պայմանավորված էր այդ երկուսի քաղաքականությունից: Այնինչ ես ապացուցում եմ ,որ նա՝ Վրացյանը գաղտնի պայմանավորվածություն է ըստ ամենայնի ձեռք բերում թուրքերի հետ,որի ՈՒՂՂԱԿԻ ապացույցերից մեկը հանդիսանում է Ալեքսանդրապոլի կապիտուլյացիոն պայմանագիրը,իսկ ԱՆՈՒՂՂԱԿԻ ակնարկը՝ մինչ այդ ՝՝պատերազմական գործողություններում՝՝ այսպես կոչված՝ ՝՝ապաշնորհ հրամանատարության ՝՝ առկայությունը,երբ մեկը մյուսի հետեվից եվ կայծակնային ժամկետներում թուրքիան առանց լուրջ դիմադրության հայտնվում է այնտեղ,որտեղ որ հայտնվում է… Ռուս-թուրքական 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը հետեվաբար արդեն պետք է ընթանար առանց հայկական որեվէ մի կողմի մասնակցության, քանի որ մի կողմից Խորհրդային Ռուսաստանը չէր ճանաչի այդ դաշնակցական -վրացյանական կառավարությունը,իսկ մյուս կողմից թուրքերը այդ պաշտոնական բանակցություններում չէին կարող ճանաչել Խորհրդային իշխանությունը Հայաստանում: Այս խառնիճաղանջ վիճակը միածամանակ պարզվում է այն պատճառով,որ այդ բանակցությունների սեղան նստելու հրավերը կատարել էր քեմալական Թուրքիան,քանի որ շահագրգռված էր ամրագրելու իր նվաճումները եվ ձեռքբերումները Կովկասում: Ահա թե ինչու է խորհրդային կառավարությունը ստիպված համաձայնում է գնալ բանակցությունների՝ առանց հայկական կողմի մասնակցության: Պատերազմում ՝՝հաղթած՝՝ Թուրքիան չափ ու սահման չուներ իր պահանջներում,եվ դա բնական է ,քանի որ հաղթածներն են թելադրում.Իսկ Թուրքիան ուներ հարուստ դիվանագիտական պատմական անցյալ ,փորձ եվ հաղթանակներից օգտվելու մեծ դիվանագիտական հմտություն: Խորհրդային Ռուսաստանը այլ ելք չուներ ,քան բավարարելու ՝՝հաղթողի՝՝ պահանջը՝ Ղարաբաղը եվ Նախիջեվանը թողնելու պայմանով Ադրբեջանի կազմում,ինքնավարության հիմունքներով,իսկ Հայաստանի սահմանները որոշել Արաքս-Ախուրյանով,որով Հայաստանը ունենում է մոտ 29,5 քառ.կմ տարածք,որը կլորացնելով ասում են հաճախ 30.000 քառ.կմ: Այստեղ նորից դառնանք Նժդեհ կոչեցյալին: Միթե՞ հիվանդ չէ այս մարդը,որը այսքանից հետո շարունակում է իր ՝՝մաքառումները՝՝ հանուն ՝՝Մեծ եվ միացյալ Արարատյան Հայաստանի՝՝… Նույնիսկ,երբ կնքվում է նման մի պայմանագիր որի մասին ինքը քաջ տեղյակ է լինում ըստ էության ,սակայն դեռ շարունակում է Զանգեզուրում իր գիշերային կծան կռիվները եվ նույնիսկ Վրացյանի հետ լրջորեն քննարկում է Անդրկովկասում ստեղծել թուրքերի հետ դաշնակլցած հակառուսական ճակատ,այսինքն՝ բավարարվել այն Ալեքսանդրապոլի պայմանագրով,որով Հայաստանի տարածքը չպետք է գերազանցեր 10.000-12.000 քառ.կիլոմետրը: Եվ այդքանից հետո ,երբ հեռանում է ի վերջո Զանգեզուրից, դեռ մի հատ էլ մատ է թափահարում Հայհեղկոմի ուղղությամբ եվ ասում ,որ դեռ հետ կգա եվ մի քանի տասնյակ երդվյալ-զոմբիներով կվերատիրի Զանգեզուրին,եթե…սակայն էլ ի՞նչ ՝՝եթե՝՝-ների մասին կարող է խոսք լինել… Հիվանդ մա՛րդ,ուրիշ պիտակավորում հնարավոր չէ տալ Նժդեհին: Այս ամենով ես ապացուցված եմ համարում ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ,որ Նժդեհը ՝՝մաքառումներին՝՝ պետք է ճիշտ անվանում տալ,այն է ՝ ՎՐԱՑՅԱՆԱԿԱՆ ՓԵՏՐՎԱՐՅԱՆԱԿԱՆՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ո՛չ ավել, եվ ո՛չ պակաս: Այսպիսով ,ևս մեկ ավելորդ անգամ ապացույց այն բանի,որ հողային տարածքների հարցը որոշվում է մեծամասամբ դիվանագիտական ատյաններում,որքան էլ ռազմականապես տվյալ երկիրը զորեղ լինի,եթե պարտվեց դիվանագիտական ատյաններում,ուրեմն կորած է ռազմուժով ջեռք բերված հաղթանակի արդյունքը: Տեղին է հիշատակել Հաննիբալի եղբայր Հասդրուբալի խոսքերը. ՝՝Հաննիբալը գիտե ինչպես հաղթել,սակայն օգտվել հաղթանակից ,նա չի իմանում՝՝: Սակայն ես գնահատում եմ Խորհրդային Ռուսաստանի դիվանագիտական հաղթանակը,որով փաստացիորեն, վերանում է դաշնակցականների Ալեքսանդրապոլի դեկտեմբերի 2-ի կապիտուլյացիոն պայմանագիրը,որով Հայաստանին ցույց էր տրվում Վրացյանի համար բարեկամ Թուրքիայից Հայաստանի տեղը արեվի տակ… Իսկ իրավաբանորեն Ալեքսանդրապոլի պայմանագիրը վերանում է Կարսի 1921 թվականի հոկտեմբերի 13-ի պայմանագրի 1-ին հոդվածով: Իսկ գոյություն ունեցող իրադրության պայմաններում արդեն Կարսի պայմանագիրը նախապատրաստվել էր Մոսկվայի բանակցություններով ,ինչի մասին կա հենց Մոսկվայի բանակցություններում հատուկ նշում:Այստեղ արդեն եվ ոչ մի չինֆորմացվածության պատճառաբանություն Նժդեհին եվ Վրացյանին չի կարող ուղղակիորեն արդարացնել: Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածը մասնավորապես ասում է . ՝՝Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների եվ խմբերի առաջացումն ու գոյությունը,որոնք ունեն մյուս երկրի,կամ նրա տերիտորիայի ՄԻ ՄԱՍԻ կառավարության դերը ստանձնելուհավակնություն,ինչպես նաեվ պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը,որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ: Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսիպարտավորություն նաեվ Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ…՝՝: Եթե կարողանում եք նկատել,այստեղ Խորհրդային դիվանագիտությունը կարողանում է բացահայտել եվ Թուրքիայի հովհանավորվող Վրացյանա-Նժդեհական համագործակցությունը ,որով Թուրքիան պատրաստակամ էր զինական օգնություն տրամադրել Հայաստանին,եվ որով .՝՝ Թուրքիայի կառավարությունը հավաստիացնում է ,որ անկեղծորեն ձգտում է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ցույց տալ Հայաստանի կառավարությանը՝նրա հեղինակության զարգացման և ամրապնդման գործում՝՝ : Այսքանով վերջակետ նժդեհա-վրացյանական չակերտավոր բոլոր տեսակի ՝՝մաքառումներին…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 8 Thumb down 10

NAREK FR.
Jun 19, 2013 4:07

Հարգելի Ստեփան, ծայրեծայր կարդացի քո հինգ մասից բաղկացած անզուգական վերլուծությունը նվիրված առաջին հանրապետության անցքերին և գործող անձանց:
Եթե ողջ լիներ Գարեգին Նժդեհը. քեզ կգրկեր ու կասեր,«Ապրես տղաս ինձ ազատեցիր այս ոռմտնուկ տեսակից, որ շահարկում են իմ անունը և տառապանք պատճառում ազգիս: Այն ինչ դու գրում և մեկնաբանում ես բացարձակ ճշմարտություն է, որը ցավոք ես չկարողացա թողնել սերունդներին կուսակցական շղթաների պատճառով, քանզի երդվել էի… Այդ երդումը կապանքներ դրեց իմ մտքին և գործողություններին: Դու ազատ ես, ազատորեն մտածում և մեկ առ մեկ մեջտեղ ես բերում այն, ինչ ես գիտեի, բայց չեի կարող ուղղակի գրել: Այո ես և կուսակցությունը, ինչպես նաև ամբողջ հայ ժողովուրդը զոհ գնացինք հուդա-դաշնակցության ատաման Վրացյանին, ով մեր քթից բռնած քարշ տվեց պատմության փշոտ արահետներով»:
Հարգելի Ստեփան, դու քո 5 մասից բաղկացած փաստերով և վերլուծականներով լույս սփռեցիր պատմության մութ անկյուններինև ամենակարևորը, մի ձեռքով գրում էիր, իսկ մյուսով ճշմարտության սուրը ձեռքիդ հալածում ու վանում վրա տված կեղծ հայրենասերներին, ովքեր նույնիսկ բանավիճել չգիտեն, անգետ են ու նաև անմեղսունակ, նման Հայաստանի առաջին հուդա-քրիստոնյաններին, ովքեր կործանեցին հազարամյակների փառքով պարուրված Աստվածների Երկիր Հայաստանը:
Նույն ձեռագիրն է, նույն մոտեցումը, չկարողանալով հասկանալ իրականությունը, այս տեսակը դառնում է մոլի հավատացյալ ու խաբվում, սա 1700-ամյա հիվանդություն է, որ ներարկեցին հուդա-քրիստոնեության մոգպետները:
Քո 5-րդ վերլուծականով նրանք հեռու փախան և այլևս չեն երևում:
Շնորհակալ եմ քեզ քո տիտանական աշխատանքի համար, հուսով եմ որ այն շարունակական կլինի պատմական այլ դրվագներ լուսաբանելու համար:
ՆԱՐԵԿ Ֆրանսիայից:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 6 Thumb down 4

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*