ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, May 23, 2013 2:39 - 2 քննարկում

Վախենալիք իշխանություն՝ Հայաստանի գլխին, ինչպես պահակ գայլեր՝ ոչխարի հոտի վրա:

Հեղափոխություն Հայաստանի ընդերքում

ԱՄՆ մասնագետները Հայաստանում ուսումնասիրել են շերտաքարային գազի պաշարները, որի արդյունքի մասին զեկույցը կներկայացվի հանրությանը: Շերտաքարային գազը համաշխարհային էներգետիկ քարտեզում ավելի ու ավելի լայն տեղ է զբաղեցնում: Լայնածավալ ուսումնասիրություններ ու արդյունահանման հեռանկարներ են առկա Ուկրաինայում, որը այդ միջոցով էապես նվազեցնելու է իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: 

Հայաստանի համար շերտաքարային գազը կարող է ունենալ հեղափոխական նշանակություն, եթե ուսումնասիրությունը պարզած լինի, որ պաշարները բավական են ռազմավարական հեռանկարների համար: Չի բացառվում, որ շերտաքարային գազի ուսումնասիրության արդյունքները Հայաստանի համար կարող են խոստումնալից լինել, ինչի պատճառով էլ Ռուսաստանը շտապեց ոչ միայն գազը թանկացնել, այլ նաեւ հայտարարել ադրբեջանական տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, արդարացնելով Հայաստանի թուրք-ադրբեջանական բլոկադան: 

Բայց, թերթաքարային գազի պաշարները Հայաստանի համար կարող են լինել ներքին լուրջ մարտահրավեր: Բանն այն է, որ ցանկացած հավելյալ ռեսուրս ենթակա է թալանի, եթե երկրում գործում է պետական ու հանրային ռեսուրսների թալանի վրա հիմնված եւ դրանով սնուցվող իշխանական համակարգը: 

Այստեղ կա իհարկե մի նրբերանգ: Գազի արդյունահանման տեխնոլոգիա այդ համակարգը չունի: Հետեւաբար, թերթաքարային գազի պաշարներն այդքան էլ արագ չեն հարստացնի Հայաստանի օդիոզ պաշտոնյաների եւ օլիգարխների հանքերի ցանկը: Իսկ Արեւմուտքը նրանց չի տա այդ հնարավորությունը, այսինքն տեխնոլոգիա չի նվիրի, լավ իմանալով, թե ինչի է հանգեցնելու դա: Բայց, թերթաքարային նավթի ու գազի արդյունահանման տեխնոլոգիա ունի նաեւ Ռուսաստանը: Եվ այստեղ պետք չէ բացառել հայ-ռուսական հերթական գործարքը, ավանդական փայաբաժնով ու երաշխիքներով: 

Համենայն դեպս, գազի պաշարների առկայության պարագայում, մրցակցությունն իսկապես թեժ է լինելու, եւ Ռուսաստանն անկասկած կփորձի խլել Արեւմուտքի ձեռքից նախաձեռնությունը, հենց տեսնի, որ խնդիրը առարկայանում է: Նույնը տեղի ունեցավ նոր ատոմակայանի նախագծի հարցում: Հասկանալով, որ Արեւմուտքը գործնական շահագրգռություն կարող է ունենալ Հայաստանի նոր ատոմակայանի հարցում, Մոսկվան անմիջապես այդ նախագիծը վերցրեց իր ենթակայության տակ, ու բարեհաջող քնեցրեց: Հայաստանում բաշխիչ էլցանցերի հարցում էլ, Ռուսաստանը հաջողությամբ տապալեց ցանցերի մրցակցային մասնավորեցման հեռանկարը, որով շահագրգիռ էին արեւմտյան մի շարք ընկերություններ՝ իսկ ռուսական ընկերությունները դուրս էին մնացել մրցույթից, որից հետո օֆշորային ճանապարհներով միանձնյա տիրացավ բաշխիչ էլցանցերին: 

Այնպես որ, կասկած չկա, որ Հայաստանում թերթաքարային պաշարների հեռանկարային ծավալի դեպքում, Ռուսաստանը փորձելու է գնալ նույն ճանապարհով եւ տիրանալ այդ պաշարներին: Իսկ այդ հարցում Հայաստանի իշխող «վերնախավի» զգալի մասը իհարկե հակված է լինելու ռուսների հաջողությանը նպաստելուն, քանի որ Ռուսաստանի հետ միշտ էլ հեշտ է պայմանավորվել ու բաժանել «ավարը»: 

Բայց, վերջին շրջանում նկատելի է, որ Արեւմուտքը Հայաստանի տնտեսության հարցում իր շահերը պաշտպանելու առումով տրամադրված է բավական լուրջ եւ պատրաստ է մրցակցության: Համենայն դեպս, Արեւմուտքը աշխուժություն է ցուցաբերում դեսպանների անմիջական եւ բավական բաց ու անկաշկանդ աշխատանքի եւ հայտարարությունների տեսքով: Հետեւաբար թերթաքարային գազի պաշարների առկայության դեպքում, Արեւմուտքը հազիվ թե նախկինի նման զիջի հեշտությամբ: 

Իհարկե, որեւէ մեկը միամիտ չէ, կարծելու համար, որ Արեւմուտքը այստեղ առաջնորդվում է բացառապես հայ ժողովրդի մասին «ծնողական» հոգատարությամբ: Հազիվ թե Արեւմուտքն ինքը գործ ունենար մի հասարակության հետ, որը կարող է որեւէ դեպքում այդ մակարդակով ընկալել աշխարհաքաղաքական զարգացումներն ու մրցակցությունը: Ավելին, Ռուսաստանի պարագայում հենց այդ մակարդակի ընկալումն է պատճառը, որ Հայաստանը այդ երկրի հանդեպ վերածվել է գրեթե փաստացի կամազուրկ օբյեկտի, խորացնելով հայերի եւ Հայաստանի հանդեպ արհամարհանքը նաեւ Ռուսաստանի իստեբլիշմենտի շրջանակում: 

Բանն այն է, որ հասարակությունը պետք է ընտրի, թե իր շահն աշխարհաքաղաքական որ շահագրգռությանն է ներդաշնակ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով: 

Ադ իմաստով, զուտ այն, որ Ռուսաստանը Հայաստանում կարող է ունենալ տնտեսա-քաղաքական մրցակից, արդեն իսկ խոսում է հանրության օգտին: Հանրությանը մնում է ընտրել, թե որ հարցում մրցակիցներից ով է իր համար առավել հեռանկարային գործընկեր՝ իր խնդիրներն ու շահերը սպասարկելու համար: 

Իսկ այստեղ կողմնորոշիչները կարող են լինել թե համաշխարհային փորձը, թե սեփական պատմական փորձը, թե ուժային կենտրոնների ժամանակակից տնտեսա-քաղաքական պոտենցիալը, եւ թե առաջին հերթին արժեքներն ու մտածողությունը, որոնք տալիս են ստեղծագործական պոտենցիալի բացահայտման եւ զարգացման առավել լայն հնարավորություն, ինչն արտահայտվում է աշխարհում քաղաքակրթական ուժերի ներկայիս հարաբերակցությամբ:     Հակոբ Բադալյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

C.C.
May 23, 2013 5:26


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('26743') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBF\xD5\xA1\xD6\x80\xD5\xA4\xD5\xB8\xD6\x82...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBF\xD5\xA1\xD6\x80\xD5\xA4\xD5\xB8\xD6\x82...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBF\xD5\xA1\xD6\x80\xD5\xA4\xD5\xB8\xD6\x82\xD5\xB4 ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219