ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, May 21, 2013 3:18 - չքննարկված

Խայտառակություն. Վերջապես հասկանալի դարձավ, թե ով է Րաֆֆին, և որն է նրա առաքելությունը:

Խայտառակություն. Վերջապես հասկանալի դարձավ, թե ով է Րաֆֆին, և որն է նրա առաքելությունը
2013-05-20 08:25:00
Տպել

Դիտելով ստորև ներկայացված տեսանյութը, հանգիստ կարող ենք Հուլիոս Կեսարի կեցվածքն ընդունել և նրա բառերում (դու էլ Բռուտոս) մի փոքր անվանափոխում անելով բացականչել. «Դու էլ Րաֆֆի»: Փաստորեն ստացվում է, որ Րաֆֆին միշտ էլ լավ տեղյակ է եղել Գագիկ Ծառուկյանի մտադրություններից, տեղեկացված լինելը մի կողմ, նա գնահատում է Ծառուկյանի ուղիղ պահվածքը, նույնիսկ ֆետիշացնելով  վերջինիս ասում է, որ Գագիկը միշտ իր հետ մաքսիմալ անկեղծ է եղել: Հիշեցնեմ` Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբևէ դեմ կգնա գործող իշխանություններին: Այդ մասին Ժառանգություն կուսակցության առաջնորդը պատմեց այսօր` պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին, թե արդյոք անակնկալ էր իր համար Ծառուկյանի այն հայտարարությունը, որ Բարգավաճ Հայաստանը չի կարող ընդդիմություն դառնալ:

Եվ այսպես, հարգելի Րաֆֆի,

• Դուք Ձեզ հաշվետվություն տալի՞ս եք, թե  ճակատագրական ուշացումով ինչ անկեղծանալ անկեղծացաք,
• Դուք Ձեզ հաշվետվություն տալի՞ս եք, որ սրանով ապացուցեցիք, որ անձամբ Դուք երբեք մինչև վերջ անկեղծ չեք եղել թեկուզ Ձեզ ընտրողների հետ,
• Դուք Ձեզ հաշվետվություն տալի՞ս եք, որ այս դեպքով Դուք արդեն լուրջ կասկածի տակ եք դնում նաև Ձեր և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին անձամբ Ձեր կողմից պատմածների իսկությունը, միգուցե այդտե՞ղ էլ եք, ինչ որ մի բան թաքցնում, ինչպես դա արեցիք Ծառուկյանի դեպքում,
• Դուք Ձեզ հաշվետվություն տալի՞ս եք, որ եթե Ծառուկյանի ասածը հնչեցնեիք Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ապա ընտրություններն այլ ընթացքով կգնային,
• Դուք Ձեզ հաշվետվություն տալի՞ս եք, որ այն քաղաքական ուժերը, որոնք այս ընտրությունների արդյունքում չհաղթահարեցին անցողիկ շեմը, միգուցե հաղթահարեի՞ն, եթե Ձեր կողմից այս անկեղծությունը հնչեր մինչև ընտրությունները, չէ՞ որ Դուք բոլորից լավ եք հասկանում, որ այդ դեպքում ԲՀԿ-ն չէր զբաղեցնի երկրորդ տեղը,
• Դուք Ձեզ հաշվետվություն տալի՞ս եք, որ եթե Դուք դա ասեիք ընտրություններից առաջ, ապա շատ հնարավոր է, որ այս ընտրություններում երկրորդ տեղը կզբաղեցներ հենց Ձեր «Բարևը», այդ դեպքում նորից հարց է առաջանում, իսկ ինչու՞ չասեցիք, չէ՞ որ դրանով գոնե Ձեր թիմին ծառայություն մատուցած կլինեիք, իսկ ինչու՞ չարեցիք, միգուցե Դուք ԲՀԿ-ի հետ նույն խաղն էի՞ք  խաղում, այդ դեպքում է միայն ամեն ինչ պարզ դառնում,
• Դուք Ձեզ հաշվետվություն տալի՞ս եք, ընդհանրապես ի՞նչ եք անում, այս ի՞նչ խաղեր եք խաղում ժողովրդի գլխին,
• Դուք Ձեզ հաշվետվություն տալի՞ս եք, որ այս հաղորդումից հետո Դուք այլևս Դուք չեք…

Կարեն Թումանյան

– See more at: http://hartak.am/arm/index.php?id=2899#sthash.suaxDYbr.yzSgKNdM.dpuf



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ