Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 14, 2013 11:37 - 5 քննարկում

Յոթ փականքով փակված վկայություն…

Շատ դիպուկ է գրված վերնագրում՝ «ծանր վկայություն»… Իսկական, Հայրենասեր հայի ականջի համար չափազանց ծանր է այսպիսի բաներ լսելը, առավել ծանր է, երբ տեղեկանում ես, որ Արցախն Հայաստանից բաժանելու ամենագլխավոր մեղավորը ոչ թե Ստալինն է եղել այլ երկու հայորդիներ, որոնց մենք մեծագույն Հայրենասերներ ենք համարել ու համարում:

Նախ մեջբերումներ անհայտ ականատեսի օրագրից 1920 թվականի հուլիսի 4-ի և 10-ի գրառումներից.

…Մինչ մեր գործերը Ղազախ-Շամշադինում այսպես հաջող են ընթանում, Ղարաբաղից և Զանգեզուրից տխուր, շատ տխուր լուրեր են հասնում մեզ: Ղարաբաղը արդեն վաղուց է, որ ընդունել է Սովետական իշխանությունը, որտեղ լցված են սովետական գործակալներով և քարոզիչներով: Սովետական իշխանության դավերը վերջապես ընկճեց Ղարաբաղը, որ երկու և կես տարի չսրբապղծվեց Գերմանո-Թուրքական-Ադրբեջան կանոնավոր զորքերի և խուժանի ներխուժումով:

Սակայն մեր շտաբում այն կարծիքն է տիրում, նրանք ավելի շուտ այդ միջոցով օգտագործեցին սովետական իշխանությունը, վերջնականապես հարվածելու «Մուսավաթ» դավադիր կառավարության վերջին մնացորդներին, որոնք Գանձակում և Շուշիում փորձեր արին վերականգնելու իրենց դիրքն ու իշխանությունը: Եթե մեր ենթադրությունները ճիշտ են՝ նրանց արածը ռազմական մի ճարպիկ խաղ է, իսկ եթե մենք սխալվում ենք, ապա Ղարաբաղին կարելի է ասել, «Ահա մի լեռնական ժողովուրդ, որ մեր պատմության մեջ չտեսնված ապերախտություն և անօրինակ դավաճանություն գործեց հանդեպ իր ազատասեր արյունակիցների, որոնք նորանոր հաղթանակներ են տանում և Օլթիի և Կաղզվանի և Շարուր-Նախիջևանի ուղղությամբ»: Մեր կրծքի վրա սնված այդ լեռնական օձը, որին մենք տաքացրինք մերկ մնալով, որին կերակրեցինք սոված թողնելով հայ ժողովուրդը և որի գոյության պահպանման համար հազարավոր թանկագին կյանքեր շպրտեցինք մահվան գիրկը, այսօր նա խայթում է մեզ մեր ետևից և իր ժայթող թույնը կաթեցնում է Հայաստանի սրտում, ցանականալով սրա վայրկենական մահը:

Ցավալին այն չէ, որ Ղարաբաղը առանց մի գնդակ արձակելու կամովին իր վիզը մեկնում է սովետական յուրահատուկ լծի տակ, այլ այն, որ նա խաղալիք դարձած սովետական բռնակալներին և աշխարհակալներին՝ զենքի ուժով շարժվում է Զանգեզուրի վրա, նրան ևս փաթաթելու իր չարաբաստիկ բախտը: Տեսնենք վերջինս ի՞նչ վերաբերմունք ցույց կտա սովետական «ծիծեռնակներին»: Ասենք, ի՞նչ կարելի է սպասել Զանգեզուրից, չէ՞ որ սա Ղարաբաղի քույրն է և պակաս սև էջեր չի կազմել մեր հնագույն պատմության մեջ: (Տողերի հեղինակը չէր կարող կանխատեսել, որ բանակի հրամանատարությունը Նժդեհին է վստահելու Զանգեզուրի ճակատագիրը-smerch)

10 հուլիսի

Երկու ամսից ավելի է, որ համառ և անստույգ լուրեր են պտտվում Ղարաբաղի մասին, որ իբր նա ինքնակամ կերպով բացել է իր անառիկ, լեռնոտ դռները սովետական խուժանի առաջ և ընդունել է սովետական իշխանությունը: Անհետևանք չէին այն տարաձայնությունները: Մեր գլխավոր շտաբի տված պաշտոնական տեղեկությունները գալիս են հաստատելու այդ լուրերը և փարատելու այն ինքնակամ ենթադրությունները, որ մենք անում էինք:

Մայիսի մեկից սկսած, երբ սովետական Ռուսաստանի հայ կաշառված գործակալները Հայաստանի ամեն ծայրում նկրտում էին պայթեցնելու Հայաստանի Հանրապետությունը, և մեր անվճռական ու բարեմիտ կառավարությունը մի կողմից ղբաղված էր այս անգամ գործ ունենալ «սովետական Ադրբեջանի» հետ և մյուս կողմից ճնշել հայ բոլշևիկ կոչվածների դավադրությունները՝ Ղարաբաղը թողնված է եղել երեսի վրա: Հայաստանում կատարված անցքերի ելքին անտեղյակ՝ Ղարաբաղի մեր հրամանատարական կազմը թողնում է Ղարաբաղը, առանց մի գնդակ արձակելու, որովհետև «զգուշանում է» բարդություններից և քաշվում Զանգեզուր նոր դիրքեր գրավելու:

Դրոն, որ նշանակված էր Ղարաբաղի մեր զորամասերի հրամանատար, այդ խայտառակ նահանջը բացատրում է ինֆորմացիայի բացակայությամբ:

Երկու շաբաթ հետո միայն Դրոն տեղեկացնում է իրերի իսկական դրությունը, երբ բանը բանից անցած է լինում: Մի հարցնող լինի Դրոյից, թե ի՞նչ ինֆորմացիայի է սպասելիս եղել պարոն հրամանատարը, երբ իրեն քաջ հայտնի է, որ Ղարաբաղի ինֆորմացիան անկախ կառավարությունից, միշտ հասել է երկու շաբաթից ոչ շուտ. հետևաբար, սպասել առանձին կարգադրության և նոր միայն կռվել Հայաստանի անկախ տերիտորիան ոտնատակ անող սովետական փոքրաթիվ զորքերի դեմ, նշանակում է թույլ լինել, վախկոտ և ոչ վճռական:

Բայց շան գլուխը թաքնված է եղել ոչ թե ինֆորմացիան ուշ ստանալու մեջ, այլ մի հայ զորավարի այլասերված ռուսասիրության մեջ:

Ստույգ տեղեկություններ կան, որ Դրոն ասել է`

— Ռուսների դեմ դեռ գնդակ արձակած չկամ:

Եթե մի գիտակից զորավար այդպես է տրամաբանում, ապա էլ ինչու մեղադրել հասարակ զինվորին: Սուտ է, որ ասում են թե պատմությունը մեզ միշտ դավաճանել է, ընդհակառակը պատմությունը շարունակ մեզ հետ է եղել և միշտ էլ նպաստավոր հանգամանքներով: Մենք ինքներս ենք, որ մեզ ստոր կերպով գիտակցաբար թե անգիտակցաբար դավաճանել ենք:

Հայ ժողովուրդ, դու այնքան տկար գծեր ունես, որ ես որպես քո ծոցիծ ծնած զավակ հիանում եմ և միաժամանակ հիասթափվում, երբ նայում եմ քո ախտավոր պակասությունների վրա, որոնց կարծես թե փայփայում ես ու խնամում: Քո հոգեկան լավ գծերը և արհամարելի պակասները եթե կշռելու լինենք, դու կախված կլինես դատարկության մեջ տխուր հիշողություններով:

Երկրորդ հայորդին Անաստաս Միկոյանն է եղել, որն անձամբ դեմ էր. որ Ղարաբաղը մտցվի Հայաստանի կազմի մեջ և Կավբյորոն որոշում կայացնելիս հենց նրա տեսակետն է հիմք ընդունել…

Comment-SMERCH



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Արա Հովհաննեսյան
May 14, 2013 20:50


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('26573') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB4\xD5\xA1\xD5\xB7\xD5\xB6\xD5\xA1\xD5\xAF...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB4\xD5\xA1\xD5\xB7\xD5\xB6\xD5\xA1\xD5\xAF...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB4\xD5\xA1\xD5\xB7\xD5\xB6\xD5\xA1\xD5\xAF \xD4\xB4...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219