Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, May 2, 2013 13:00 - չքննարկված

Արա՛, հերիք ա բռնաբարեք էդ խեղճ ժողովրդին, արա՛…

Ինչպես ՀՀԿ–ի, այնպես էլ ԲՀԿ–ի հանրահավաքին, այնուամենայնիվ, ինչ–որ բան պայթեց

Մայ 02, 2013Չի մեկնաբանվել

ՀԱԿ–ի վերջին եւ ԲՀԿ–ի այսօրվա հանրահավաքից հետո “Ազատության” հրապարակը բոլոր սիրողների սիրտը հավանաբար կրծում է նույն մտահոգությունը՝ ինչեր տեսավ ու լսեց այս հրապարակը։ 1988-ից մինչեւ 2013 հանրահավաքային կուլտուրայի ինչպիսի կտրուկ անկում արձանագրվեց՝ թե՛ խոսքի, թե՛ հրապարակային արձագանքների, թե՛ մասնակցության չափաբաժնի ապահովման իմաստով։

Ո՞ւմ մտքով կանցներ, որ հայ ժողովրդի գլխին կգա մի օր, երբ ԲՀԿ–ն կարող է նախընտրական հանրահավաք կազմակերպել՝ որպես նմանը չունեցող ընդդիմադիր կուսակցություն։ Գոնե 5 տարի առաջ աներեւակայելի կլիներ, որ  “բարեգործ” ԲՀԿ–ն կարող էր խոսել ընտրակաշառքի անթույլատրելիության մասին, ու երբ մինչ այդ փաստերն աղաղակում էին ԲՀԿ—ի՝ բարեգործության քողի տակ ու անսքող բաժանվող ընտրակաշառքից, ալամ–աշխարհի բուրժուաներին հալածող ՀԱԿ–ը կրծքով  կսատարի բուրժուածին այս ուժին՝ ընտրակաշառք բաժանելու նրա մեղքը բարդելով իշխանությունների վրա։

Բայց քանի որ աշխարհում, այնուամենայնիվ, կա արդարություն, եւ այն պայթում է կամ փուչիկների կամ գրոտեսկի տեսքով, ապա ինչպես ՀՀԿ–ի, այնպես էլ ԲՀԿ–ի հանրահավաքին, այնուամենայնիվ, ինչ–որ բան պայթեց։ Խոսքը այն մոլորված մարդկանց մասին է, որ տաքսիներով ժամանել էին ուղիղ “Ազատության” հրապարակ եւ այնպես տարվել զրույցով, որ անգամ չէին զգացել հանրահավաքի ավարտն ու երթի ազդարարումը։ Երթը շարժվել, հասել էր Մաշտոցի պողոտա, բայց հրապարակում մոլի ԲՀԿ–ականները փնտրում էին ճանապարհը՝ միանալու իրենց ընկերներին։

Հուսանք, որ տաքսիներով միտինգի բերվող եւ կեսճամփից մոլորված մոլիներն այլեւս առիթ չեն ունենա մասնակցելու աշխարհի ամենաընդդիմադիր ուժի ամենահուժկու քարոզարշավին։ Ոչ թե այն պատճառով, որ բուրժուազիայի դեմ կատաղի պայքար մղող ՀԱԿ–ը աշխարհի երեսից կվերացնի բոլոր բուրժուաներին, այլ որովհետեւ շուտով, շատ շուտով կավարտվեն այս ընտրությունները։ Քիչ մնաց։ Համբերենք։

Մարինա Բաղդագյուլյան



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ