Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, April 24, 2013 3:57 - 1 քննարկում

Հաշվի առնելով հայերի օրեց-օր աճող եկեղեցիների պահանջարկը, երկու կաթողիկոսները Թուրքիայից պահանջել են վերադարձնել բռնագրվված հայկական եկեղեցիները՝ փաթեթավորված, աշխատող վիճակում, ինչպես նաև եկեղեցապատկան հողերը, գոմաղբով պարարտացված և քարերից մաքրված…

Մոսկվայի նորակառույց եկեղեցում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

14:27, 24 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայում միջոցառումներ են անցկացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի մամուլի ծառայությունից,  Մասկվայի նորակառույց եկեղեցական համալիրում հավաքվել էին հազարավոր հայեր` իրենց  հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:

Եկեղեցու բակում տեղադրված  պատմական խաչքարի մոտ ծաղկեպսակներ զետեղելուց հետո, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ  տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն, որի ավարտին Սրբազան հայրը կարդացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի համատեղ հայտարարությունը, որով Թուրքիայից պահանջվում է վերադարձնել բռնագրվված հայկական եկեղեցիները և եկեղեցապատկան տարածքները:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել ՌԴ-ում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, մի շարք քաղաքական, հասարակական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցու բարերարներ,  Մոսկվայի «Հայորդյաց տան« ուսուցիչներ, սաներ, «ՆՈՒՌ» եկեղեցասեր երիտասարդաց միության անդամներ:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

grigori
Apr 25, 2013 2:11


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('26224') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>&#8230;\xD5\xAF\xD5\xBF\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>&#8230;\xD5\xAF\xD5\xBF\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '...\xD5\xAF\xD5\xBF\xD5\xA1\xD5\xB6: \xD4\xBF...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219