Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, April 17, 2013 0:52 - չքննարկված

«Ինչո՞ւ են հայերից արյուն վերցնում» հաղորդման հետքերով:

Ցողունային բջիջները ՀՀ-ում և այլուր մարդասիրական հենքով հավաքում և
հանձնում են , սակայն անհրաժեշտության դեպքում մեծ գումարներ են կորզում
անհատից: Այս գործով զբաղվող ,,ընտրյալների ,, ապազգային ,ապաքաղաքակրթական
մոտիվացիան ակնհայտ է և թմբիրի մեջ գտնվող երկրաբնակներին կարող են տանել վերադարձչունեցող տեղեր : Այս գործընթացը դուրս է գալիս առողջապահական , մարդասիրական ընկալման տիրույթներից և դառնում է գլոբալ – քաղաքական նշանակություւն ունեցող հարց , ավելի կարեվոր քան էներգակրի կամ զենքի հարցը ,
քանի որ այդ պաշարների ուղղորդված օգտագործման դեպքում կարելի է որոշակի
ուղղությամբ շարժել , ձևափոխել կամ ձևավորել քաղաքակրթական գոտիներ
համապատասխան մտավոր , ոգեհուզական և ֆիզիկական պարամետրերով :
Ավելին , անմաքուր մղումներով արարածները երկրի բնակիչներին անհասկանալի
,,բնական ,, ազդեցությունների / մասնիկներ , դաշտեր / ենթարկելով կարող են նրանցթվաքանակի զգալի կրճատում առաջացնել և ցողունային բջիջների կիրարկմամբ իրենց հարմար հանրության վերագործարկում իրականացնեն : Այսինքն այս գործոնը վեր է ածվում անմրցակից համաշխարհային տիրապետության հասնելու կենսաբանական -ռազմավարական հզոր խաղաքարտի :Ծրագրի արագընթաց , կայծակնային իրականացման հավանականությունը և հնարավորությունը խիստ կմեծանա , եթե որպես շահագրգիռ կողմ հանդես գա կամ գան կասկածելի բարք ու վարք ունեցող արտաերկրային քաղաքակրթական միավորները :
Այդ հանգամանքը բավականին լուրջ և խիստ պատասխանատվության է կանչում
երկրաբնակ բավարար բանականություն ունեցող էակներին ընդհանրապես ,
սոցիալտնտեսական , քաղաքական , գաղափարախոսական , որոշ վերապահումներով
նաև կրոնաբարոյական խոր ճգնաժամի մեջ գտնվող , կենսականության և կենսա-
տարածքների համար անհասկանալի , անորոշ և անհամեմատ հզոր հակառակորդի
հետ վաղնջենական ժամանակներից մարտնչող հայ ազգի ասպետական երդումով

մարտադաշտ իջած զավակների վրա ՝ մասնավորապես : Իրավիճակն իրոք որ առաջագնա օրհասական է դառնում և՛ մարդկության և՛ այս բազմաչարչար ազգախմբի համար , որն իր բարեշրջական զարգացման հոլովույթում համամարդկային հնչեղություն ունեցող վտանգավոր մի քանի սխալների համար արժանացել է նման ճակատագրի : Ինչ խոսք , եթե Տիեզերական Բարձունքներից գաղափարի և կարողության օգնություն չտրվի , քաղաքակրթությունն էլ , հայ ազգն էլ կստանան համապատասխան օրենքներով վաստակած տրամաբանական շարունակությունը :Կստացվի , որ մարդ արարածն իր հպարտության և անհնազանդության պատճառով դատապարտված է դեգերելու խավարի , տառապանքի և անգիտության տիրույթներում : Կարող են ասել , որ մարդն ազատ է ընտրության հարցում սակայն անհասկանալի է մնում նման ընտրության իմաստն ու տրամաբանությունը :

Ցողունային բջիջների տեսակի վարքը , որակներն ու երկարակեցությունն ցույց են տալիս , որ նրանք են բնական օրենքներին և կանոնակարգված կեցությանն ամենամոտ կանգնած կենսակիրները , որոնք որոշակի տրամաբանությամբ ,, նախանյութ ,, են հանդիսանում կենսաֆիզիկական համակարգի ՝ մարմնի համար : Նրանց ի հայտ գալու , ձևավորվելու և սպասման ընթացքը , դեռևս չբացահայտված իրողություններով հանդերձ , խիստ տարբերվում է մասնագիտացված դաշտ / հյուսվածք , օրգան /իջած այլայլված , շեղված միավորների արտահայտություններից : Պարզ է , որ տեղի է ունենում ավելի բնական վիճակից հարկադիր օտարում :Այդ բջիջներիխիստ տարբերակված ֆունկցիոնալ խայտաբղետությունը / հյուսվածք , օրգան / և ընդգծված կարճակյացությունը / 2-5 օր / դրա վկայություններն են : Պարզ է նաև , որ այդ մեկնարկային հարկադրանքի հետևանքով , կախված բնական վիճակից շեղման աստիճանից և հարկադրանքի տեսակից , մեկնարկում / ոսկրածուծ / և հետագա մասնագիտացման դաշտերում / հյուսվածք , օրգան , նյարդաբջիջ /կնկատվեն համապատասխան բջջաբանական , կենսաբանական , հյութաշարժական այլազանություններ : Տրամաբանական է նաև բուն ոսկրածուծային ձևաբանական
կենսաքիմիական և հյութաշարժական փոփոխություններն անցանկալի ուղղությամբ : Նման դեպքերում մարմնակառուցողական ամբողջ գործընթացը 

դրսևորում է առաջագնա ախտահարվածության և դիսֆունկցիայի արտահայտություններ : Ուստի ցողունային բջիջների առաջացման , պահպանման
և հետագա մասնագիտացման ընթացքների , անցումների գիտելիքը ՝ տեղի , վիճակի ,
ազատության , իրավունքի և բարոյականության առումներով , կարող է լույս սփռել
առանձին մարդու մարմնավոր գոյության և գործունեության վրա մասնավորապես
և այդ անհատներից կազմված հավաքականության , գիտակցության ,
բանականության , հուզականության , մղումների և գործունեության վրա ՝
ընդհանրապես :
Հուսանք , որ ընտրության , խելացի և արդյունավետ գործունեության հարցում քաղաքակրթական դաշտը կգտնվի պատշաճ բարձրության վրա , զերծ կմնա ճակատագրական սխալներից և կկարողանա լուծել բարեշրջական զարգացման հետ կապված խնդիրներ :
Բարեգութն Աստված Ստեղծիչն ու Արարիչն ամենայնի Օգնական և Պահապան Մայր Երկրին և Նրա բնակիչներին :TB


Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ