Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, April 10, 2013 10:34 - 6 քննարկում

«Զորավարն» ու «աղոթած էշը» (տեսանյութ)

«Զորավարն» ու «աղոթած էշը» (տեսանյութ)

«Զորավարն» ու «աղոթած էշը» (տեսանյութ)

Եթե Սերժ Սարգսյանը նախագահ է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդդիմության առաջնորդ, ապա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանգիստ կարող է համատեղությամբ նաև տերտերություն անել։

Երեկ նշյալ անձանց համար նշանակալից օր էր։ Առաջինըերդվում էր «խփած» տոկոսների հիմքով, երկրորդըՀայաստանի երրորդ հանրապետության սահմանադրությունը հիմք ընդունելով՝ հայտարարում էր Հայաստանի չորրորդ հանրապետության ծննդյան մասին ու անմեղսունակի պես թափահարվում Ազատության հրապարակի հարթակում տեղադրված ամբիոնի վրա, իսկ երրորդը ցույց տվեց, որ հայկական բեմը մեծ դերասան է կորցրել։

Երբ հանրահավաքի մասնակիցները ապրիլի 9–ին շարժվեցին Բաղրամյան պողոտա, և երբ տեղի ունեցավ ընդհարում ցուցարարների ու ոստիկանների միջև, Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց կտրուկ քայլի՝ «զորավարի»հետ գնաց Ծիծեռնակաբերդ՝ մոմ վառելու։

Թե ինչ խորհուրդ ուներ Րաֆֆու համար այդ օրը և այդ պահին Ծիծեռնակաբերդ գնալը, այն էլ Վովայի ուղեկցությամբ, միայն ինքն ու «զորավարը» կիմանան։

Ծոմ, մեռելոց, դիակ, մոմավառություն, Հիսուսի հիշատակի մեկ րոպե լռությամբ հարգում, Ավետարան, շիրիմ, գերեզմանոց. սրանք են Րաֆֆու բառապաշարում հաճախ հանդիպող բառերը։ Րաֆֆու գործողությունները ծիսակարգային են ու հագեցած կեղծ պաթոսով։ Այդ առումով նա չի զիջում իշխանություններին ու հատկապեսՏիգրան Սարգսյանին, ով նույնպես աչքի է ընկնում կեղծ բարեպաշտությամբ և կանոնավոր կերպով հիշումմեռելոցները։ Կողմերն իրար արժեն։

Մի խոսքով, Հայաստանի քաղաքական դաշտի «տերտերները» փորձում են հասարակությանը կառավարել կղերական «կոդերով»։ Արդյունքում՝ «տիրացուն» վարչապետություն է անում, ոստիկանապետը՝«քահանայություն», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը վերածվում է «աղոթած էշի»։

Սևակ Մինասյան

 

 



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Vagarshak
Apr 10, 2013 10:52


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25999') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x89\xD5\xA3\xD5\xAB\xD5\xBF\xD5\xA5\xD5\xB4...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x89\xD5\xA3\xD5\xAB\xD5\xBF\xD5\xA5\xD5\xB4...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x89\xD5\xA3\xD5\xAB\xD5\xBF\xD5\xA5\xD5\xB4 \xD5\xA4...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219