ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, April 3, 2013 2:01 - 3 քննարկում

Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը:

Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունըՎերջերս ընկերոջս` Համլետ Գեւորգյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությանն էի ներկա: Թեման վերաբերում էր 1895-1908թթ. հայ ազգային-ազատագրական պայքարին ՀՅԴ-ի` այդ պայքարի գլխավոր կազմակերպչի մասնակցության պատմությանը:

Քննարկման ժամանակ իմ ելույթում նշեցի, որ ատենախոսությունը, ընդհանուր առմամբ դրական լինելով հանդերձ, ունի մի կարեւոր թերություն: Հեղինակը դաշնակցության գաղափարա-քաղաքական հայացքներին անդրադառնալիս անտեսել է դրանց` ջհուդա-մասոնականությունից ծագումնաբանությունը:
Տարրական պատմաճանաչողություն ունեցողի համար իմ նկատած թերությունը պետք է որ տեղին համարվեր (իմ ատենախոս ընկերոջ կողմից ասածս որոշ չափով այդպես էլ համարվեց): Բայց… Պաշտպանությունից հետո միջանցքում դեպ ինձ շտապով մոտեցավ մի հոռի դաշնակցական ու, բացելով իր տգիտության տրցակը, շուտասելուկով դուրս տվեց, թե «մեր 100 տարվա կուսակցությունը դուք` հեթանոսներդ վարկաբեկում եք»: Հետո էլ թե` «ամեն ինչում մասոնականության մատնահետքն եք տեսնում»: Նախ ասեմ, որ հեթանոսությունը (հայերեն` ցեղահավատքությունը) բնավ էլ ամեն ինչում մասոնականության մատնահետք չի տեսնում (ցեղահավատքությունը հենց մասոնականությունից սկզբունքորեն տարբերվող հավատ-աշխարհաճանաչողություն է), իսկ այնտեղ, որտեղ մասոնականության մատնահետքը կա, դա հեթանոսները չեն կարող չտեսնել:

19-րդ դարի վերջերից, որպես Հայաստանյայց եկեղեցու ապրած կերպարանափոխություններից մեկի` գաղափարա-քաղաքականի արդյունք, հայ կյանքում հայտնված Դաշնակցություն կուսակցությունը, սովորաբար, ինչպես իրեն ծնող եկեղեցին, իրեն սրբացնելու, իր թերիները բնավ չտեսնելու, դրանք կոծկելու կամ որպես առավելություններ ներկայացնելու սովորույթը ունի: Ներկա դեպքում` դաշնակցականը ինչպե՞ս կարող է խոստովանել իր կուսակցության եւ մասոնականության` համաշխարհային այդ չը-ար ուժի, ինչպես նաեւ այդ ուժի մի մասնավոր արտահայտություն երիտթուրքականության` հայության գլխին մեծ եղեռն բերողի սերտ կապը. կամ էլ, եթե փաստերի ճնշման տակ խոստովանի էլ, ապա այդ կապի մեջ հաստատ ինչ-որ լավ բան կտեսնի…

Բայց դե պատմություն կա չէ՞: Իսկ այդ պատմության փաստերը (ըստ Լեոյի եւ Րաֆֆու) ասում են հետեւյալի մասին (մեր կողմից ավելացնենք փաստերի մեկնաբանությունը միայն): Դաշնակցության նախնական ծնունդը կապվում է 1890թ. հետ, «երբ Թիֆլիսում էլ գոյություն ստացավ հայդուկային կռվի մի կազմակերպություն` «Երիտասարդ Հայաստան»1 անունով» (Լեո, «Անցյալից»): Կազմակերպության մկրտարանը‘մասոնականության` հակաազգայնության, այս աշխարհի դեմ դավադրության, գաղափարա-քաղաքական մշակման դարբնոցի, այդ ամենը ֆինանսավորող գլխավոր կենտրոններից մեկն էր` Ժնեւը, իսկ մկրտիչները` մասոնները:

Կազմակերպությունը հայդուկային` հատվածային կռիվն էր համարում թուրքահայերի համար ինչպես ներքին` դասակարգային, այնպես էլ արտաքին` թուրքական թշնամուց ազատվելու գլխավոր միջոցը: Երիտհայերը, որոնց մեջ առանցքայինները եկեղեցու ծոցից դուրս եկածներն էին, հույս ունեին, որ Եվրոպան` քրիստոնեական Հայաստանի մկրտարանն ու կնքահայրը, իրենց թիկունքին է կանգնելու իրենց նպատակների իրագործումի ճանապարհին: Կազմակերպությունը, միացած մի փոքր ավելի շուտ ստեղծված նույն գաղափարաբանությամբ առաջնորդվող հնչակյան կուսակցության հետ, ի պատասխան իրենց ազատական քայլերի տեղի ունեցող թուրք կառավարության տեռորին պատասխանում էր կարմիր տեռորով, որին զոհ էին գնում շատ հայեր, ովքեր նրանց կողմից դիտվում էին որպես հեղափոխության թշնամիներ: «Հեղափոխական դաստիարակություն այնպիսի ուղղությամբ, ինչպիսին ընդգրկել էր հայ հայդուկային մտայնությունը, չպիտի ծառայեր ամբողջ հայ ժողովրդի փրկության: Այս արդեն շատ պարզ էր հեղափոխական բռնկումների առաջին իսկ խառն թվականներին` 1890-ին: Փտած էր այդ ուղղությունը հիմքից», – գրում է Լեոն: Երիտշարժումը, ինչպես նկատվեց, հայի հոգուց չծնվեց, այլ` Հայաստանյայց եկեղեցուց` ջհուդական այդ կառույցից, որն իր պատմության ընթացքում միշտ էլ աշխատել է «նոր»` որպես թե «դարձի եկած» հային «հին» հայի դեմ հանել` իհարկե շահարկելով նաեւ արտաքին թշնամու հանգամանքը: Շարժումը օտարածին էր նաեւ զուտ գաղափարա-քաղաքական առումով: «Նոր» հայերի շարժման այդ ծագումնաբանությունը պարզորոշ պատկերացնելու համար հետ գնանք:
Ողջ միջնադարը, կրոնա-քաղաքական առումով դիտած, «հանուն աստծո» «սրբազան» պատերազմների ու թալանի պատմություն էր, որի գլխավոր առանցքը կրոնական կառույցներն էին: Այդ թալանի ու պատերազմների տեսություններն ու գործնական մարմնավորումի տեխնոլոգիաները ներկայացված էին եբրայական ու եբրայածին զանազան կրոնական գրքերում, որոնցով չը-արիները երկար ժամանակ առաջնորդվում էին: Անցան սակայն երկար ու ձիգ այդ ժամանակները, եւ մաշվեցին այդ տեսություններն ու տեխնոլոգիաները, թալանվողներն ու հալածվողներն էլ հասկացան դրանց, դրանք մշակող կրոնական կառույցների ինչ լինելը: Բացի այդ, կրոնական միջնադարում խառնածինները` անմաքուր այդ մարդիկ չէին կարողացել լիովին կտրել ազնվականության քոքը, դրա մնացած արմատները ազնվականության նոր ծիլեր էին տվել. ազնվականության նոր եղեռն էր պետք կազմակերպել: Չը-արիների` իրենց հին ռազմավարության փոփոխության ենթարկելու մեկ այլ դրդապատճառ էլ կար: Նրանց դարավոր իղձն է միշտ եղել ազգերի նկատմամբ համաշխարհային տիրապետության հասնելը, որի համար իր դերն արդեն կատարած կրոնականությունն այլեւս խոչընդոտում էր: Ահա թե ինչու նոր` կրոնականից տարբերվող գաղափարախոսություն ու նոր կարգախոսներ էին արդեն պետք: Նոր գաղափարախոսությունը մասոնականությունն էր` հրեա մասոնների առանցքով, նոր կարգախոսները` «Ազատությունը», «Եղբայրությունը» եւ «Հավասարությունը»` հին հունական դիցաբանության նիմֆաների պես գայթակղիչ, բայց իրականում` մարդ խժռող, մարդու ստեղծածը լափող:
Մարդկության մեջ գցված նոր ժանտախտը` մասոնականությունը (ֆրանկմասոնականությունը, հայերեն` ազատ որմնադրությունը), որ երեւան գալուց ի վեր ինչ եղեռններ ասես չի արել, նախասկզբնապես առաջացել է 18-րդ դարում Անգլիայում, ջհուդներով ու արիա-սեմական խառնածիններով լեցուն այդ երկրում: Այդ գաղտնի կազմակերպության երեւան գալու ժամանակը մասոնները հորջորջեցին հենց, որպես թե, նոր ժամանակներ կամ նոր դարաշրջան, – մի պիտակ, որը ցայսօր էլ պահպանվում է: Հետո այն իր բջիջների (օթյակների) ցանցը նախ տարածում է Ֆրանսիայում, ապա` մյուս երկրներում: Այդ թվում` Թուրքիայում եւ Ռուսաստանում: Երեւան գալով ու արագընթաց տարածվելով (մասոնականությունը միջնադարից ժառանգած հսկայական տնտեսական, մշակութային ու կրթական ռեսուրսներ ուներ)` մասոնականությունը իր գերիշխանության տակ վերցրեց ամերիկա-եվրոպա-ասիական մշակույթի, կրթության, քաղաքականության, տնտեսության զգալի մասը: Ազնվականներից շատ-շատերը (մշակութային գործիչներ, փիլիսոփաներ, գիտնականներ…) անգամ ընկան դրա թակարդը: Աշխարհի տարբեր ծեգերում ստեղծված մասոնական այդ օթյակների գերնպատակն էր արիական ազգերի նոր սպանդը, նրանց ստեղծածների, դարերի ընթացքում նրանց կուտակածների նոր թալան-կողոպուտը, որոնց հասնելու համար մի կարճ ուղի էր մատնանշվում` հեղափոխություն ամենուր:
Արեւելյան երկրներից մեկում` Պարսկաստանում 1858-60թթ. ընթացքում առաջացած մասոնական մի գաղտնի կազմակերպության մասին հիշատակություն ենք հանդիպում Րաֆֆու «Կայծեր»-ում: Համաձայն գրողի պատմածների, կազմակերպությունը կոչվել է «Ֆարմուշխանա», այսինքն` «մոռացության տուն»: Կազմակերպության մեջ ընդունվելու «գլխավոր պայման» է եղել ամեն ինչ մոռանալը. «մոռանալ այս աշխարհի հետ կապող ամեն ինչը (անգամ` մորը, հորը, քույրերին, եղբայրներին)» եւ իրեն զգա որպես մեկը, ով «այս աշխարհում կորցնելու ոչինչ չունի», ինչպես նաեւ` «այն բոլորը, ինչ որ տեսել-լսել է» կազմակերպությունում: Այսինքն` կազմակերպության մեջ մտնողը պետք է պահպաներ սաստիկ ծածկամտություն: Գրողի ապրած ժամանակներում դեռեւս հայտնի չէր գաղտնի մասոնական այդ կարգի կազմակերպությունների` օթյակների բուն նպատակը. հայտնի էր միայն արտաքինը` շատ-շատերի խելքը ուտող նպատակը` այն, որ, ասենք, «Ֆարմուշխանա»-ի շուրջը համախմբած մտավորականները ցանկանում էին հող նախապատրաստել երկրում անցկացվող բարեփոխումների, եվրոպական լուսավորության ու քաղաքակարթության տարածման համար: Ինքը` Րաֆֆին էլ է խոստովանում, որ չգիտի «մոռացության տան» բուն նպատակների մասին: Գրում է. «Թե ի՞նչ նպատակ ուներ այդ գաղտնի հիմնարկությունը, ես չգիտեմ, որպես չգիտեին նրա յուրաքանչյուր անդամները, թե ինչ է գործում իրանից բարձր աստիճանի վրա գտնվող անդամը: Կրտսեր անդամը ավագի հլու գործիքն էր, պետք է անպայման կերպով հնազանդվեր նրան, պետք է կատարեր ամեն բան, ինչ-որ կհրամայեր նա, առանց գիտենալու, թե ինչ նպատակով էր գործում: Հիմնարկության բուն խորհուրդը պահպանվում էր նրա գլխավորների մոտ: Մյուսները անգիտակցական մեքենաներ էին միայն, անդամների յուրաքանչյուր առանձին նշաններից կարող էր ճանաչել մյուսին, առանց գիտենալու նրա անունը, նրա ով կամ ինչ լինելը: Միայն որոշ խմբեր (բարձրագույն օթյակների անդամները,-Ս.Մ.) իրանց մեջ գաղտնիք չունեին, իսկ ամեն մի խումբ, առանձին վեր առած, միմյանց գործունեությունից տեղեկություն չունեին»: Գրողի «Կայծեր»-ը հենց «մի այսպիսի հասարակության մեջ» ընկածի` Ֆահրատի` տարիներ անց արած պատմություն է, – գրողի կողմից փայլունս ներկայացված մի պատմություն, որը հետագայում շատ բանով որոշեց Հայաստանում առաջացած հայդուկային` հեղափոխական կազմակերպությունների գաղափարաբանությունը, մարտավարությունը եւ կառուցվածքը…

Մասոնականության արեւելյան օթյակներից մեկի կողմից էլ թուրքահայաստանում 1890թ. ստեղծվեց «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությունը, զուգահեռն էլ` Արեւելյան Հայաստանում: Ամենայն հավանականությամբ, այդ կազմակերպությունը Րաֆֆու կողմից հիշատակված «մոռացության տան» կամ դրա նմանի մի նոր կերպարանքն էր: Ճիշտ է, գրողը նկատում է, որ «Ֆարմուշխանա»-ն «հայտնվեցավ եւ անհետացավ մի կարճատեւ փոթորիկի նման…», բայց իսկությունը բնավ էլ այդպիսին չի եղել, որն է ցույց տալիս մասոնականության, հետագայում բացահայտված, իրական ճանաչողությունը… Այն, որ կազմակերպությունը մասոնական մատնագործության հետեւանք էր, թեկուզ եւ անուղղակի իմաստով, վկայում է արդեն իսկ այն փաստը, որ նույն Թուրքիայում մի փոքր ավելի շուտ ստեղծվել էր մասոնածին «Երիտասարդ Թուրքիա» կուսակցությունը (անունների ընդհանրությունը չի՞ վկայում դրանց նույն ծագումնաբանությունն ունենալու մասին), այն տարբերությամբ, որ երկրորդը ամենաուղղակի իմաստով էր մասոնական կառույց (դրա գլխավորները բոլորն էլ Սալոնիկից եկած ծպտված (կրեպտո) հրեաներ էին): «Երիտասարդ Թուրքիա»-ն անվանվում էր նաեւ «Առաջադիմություն եւ միություն կուսակցություն», – անուն, որը համանմանություն ունի «Երիտհայաստանի» հիման վրա կարճ ժամանակ անց ստեղծված հայաստանյան նոր քաղաքական կազմակերպության` ՀՅԴ-ի հետ («առաջադիմություն»-ը ընդհանրություն ունի «հեղափոխության», իսկ «միությունը»` «դաշնակցության» հետ):
Ի՞նչն էր Թուրքիայում երիտշարժումների (հայկական, թուրքական, նաեւ հունական, բուլղարական… ) ստեղծման նպատակը: Անմիջական երեւացողը արյունարբու Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումն ու, որպես թե, սահմանադրական` նոր Թուրքիայի հիմնումն էր: Ինչ խոսք, դա բոլոր ազգերի, հատկապես հայերի, ովքեր առավել չափով էին իրենց մաշկի վրա զգում համիդյան սարսափները, առավել ցանկալի նպատակն էր: Բայց երեւացողի տակ խորքային նպատակ էր թաքնված, որին ծրագրված էր ծառայեցնել երեւացողը: Դա արդեն ոչ մի ազգի (այդ թվում նաեւ թուրքի) շահերի հետ կապ չուներ, բացի հրեա մասոններից: Աբդուլ Համիդը չէր կատարում հրեաների բուռն ցանկությունը` հողատարածք հատկացնել Պաղեստինում` այն զուտ հրեաներով բնակեցնելու եւ այդտեղ հրեական պետություն հիմնելու համար (հրեա մասոնները դրա դիմաց հսկայական չափերի հասնող ոսկի էին առաջարկում): Վրիժառության մոլուցքով միշտ առաջնորդվող հրեաներն էլ ինչպե՜ս հանդուրժեին Աբդուլ Համիդի իշխանությունը եւ դա տապալելու համար ինչպե՜ս ըստ ամենայնի չօգտագործեին Թուրքիայի տարածքում ապրող մյուս` Աբդուլ Համիդից ոչ պակաս դժգոհ ազգերի ուժերը, նրանց խելքը ուտելով ազատություն, եղբայրություն, հավասարություն եւ նմանատիպ այլ գայթակղիչ, բայց իրականում սին քարոզներով: Այդ նպատակին էին ծառայում հրեա մասոնների ստեղծած երիտշարժումները: Իշխանության գալուց հետո նրանց համար արդեն դժվար չէր իրականացնել մյուս գերնպատակը` թալան-կողոպուտը, հայերի, հույների, բուլղարների, նաեւ` համիդյան իշխանության հարստություններին տիրանալը, եւ դա ամեն գնով` եղեռններ, մեծամեծ զանգվածներով մարդկանց տեղահանումներ:

«Երիտասարդ Հայաստան» կազմակերպության հիմնումը հրեա մասոնների փայփայած այդ նպատակների ծիրում պետք է հատկապես տեսնել:

1 Դրանից մի փոքր ավելի շուտ Արեւելյան Հայաստանում էլ էր ստեղծվել դրա համանմանը «Գաղտնի ընկերություն» անվամբ:

մաս2

Տեսնենք, թե ինչ “հասունացում” ապրեց “Երիտասարդ Հայաստան”-ը: Նրա համանմանությունը “Երիտասարդ Թուրքիա”-ի հետ խիստ աչքի էր ընկնում, որը մատնում էր դրանց նույն ձեռագիրը: Ահա թե ինչու մտածվեց փոխել դրա անունը` բայց պահպանելով էությունը: Նյութի նախորդ մասում նկատվեց, որ կազմակերպության նոր անունը՝ “Հայ հեղափոխական կուսակցություն”՝ նման էր “Երիտասարդ Թուրքիա” կուսակցության մյուս անվանը՝ “Առաջադիմություն եւ միություն”: Իսկ անունը բառացի կրկնում էր ռուս իրականության համար մասոնների ստեղծած կուսակցության անունը՝ “Սոյուզ ռուսկիխ ռեվոլյուցիոներով”: Ռուսաստանի մասոնականության բառարանից էր վերցված նաեւ դաշնակցության մամուլի անվանումը՝ “Դրոշակ”: Ժնեւում այդ ժամանակ կար “Սոյուզ ռուսկիխ ռեվոլյուցիոներով”-ը1, եւ այդ “սոյուզ”-ը թարգմանվեց “դաշնակցություն”: Իսկ “Դրոշակ”-ը ԱՄՆ-ում հրատարակվող ռուս հեղափոխական “Զնամյա” թերթի անունից էր վերցված: Այսպիսով, “Երիտասարդ Հայաստան”-ի նոր “արդուզադն” էլ է մասոնական: Այդպիսին չէր միայն հայ-ը, որը, ինչպես կտեսնենք, ընդամենը մի դեկորի դեր էր կատարում բառակապակցության մեջ եւ ոչ մի կերպ չէր ձուլվում մյուս բառերի հետ:
Դաշնակցության գաղափարախոսությունն էլ էր “Երիտասարդ Հայաստան”-ի գաղափարախոսության պես իր էությամբ ամբողջովին մասոնականությունից վերցված: Սա մի անկախ՝ ազգային կյանքի առանձնահատկություններով ու իրողություններով, հայի հոգետիպով ու աշխարհայացքով պայմանավորված գաղափարախոսություն չէր, այլ լոկ կրկնություն էր հնչակյան մարքսիստական ու երիտհայաստանյան անարխիստական գաղափարախոսությունների: “Նույն հայդուկային կռիվը, գործողության նույն եղանակը՝ տեռորը, նույն եվրոպապաշտության ֆետիշիզմը: Դաշնակցությունը չէր գալիս ազատագրական շարժմանը նոր (հայկական,-Ս.Մ.) կերպարանք տալու, նոր ուղիներ չէր գցում ու հարթում, այլ պարզապես ուզում էր նստել հնչակյանության տեղը”,- գրում է Լեոն: Դաշնակցական գաղափարախոսության եւ մասոնականության, դրա հատկապես մարքսիստական արտահայտության կապը ցայտուն երեւում է հատկապես նրա՝ 1892թ. ընդհանուր ժողովում ընդունած ծրագրում: Ծրագրի ընդհանուր գաղափարական մասը՝ ներածությունը գրել էր ոչ այլ ոք, քան մարքսիստ Ստեփան Զորյանը (Ռոստոմը` “Քոթոթ” անվանված): Մարքսիզմին մակերեսորեն անգամ ծանոթը չի կարող չնկատել, որ դաշնակցության ծրագրի այդ հիմնադրույթները մարքսիստական գաղափարներից արված մի պարզ արտագրություն են ընդամենը: Այդտեղ էլ ենք տեսնում նույն՝ հասարակությունը ըստ փոխբացառող դասակարգերի՝ իշխողների եւ իշխվողների բաժանումը. “տիրող անհավասարությունը հոգեւոր-գաղափարական ճանապարհներով վերացնելու, այդպես “եղբայրություն”, “ազատություն” եւ “հավասարություն” հաստատելու համար մարդկության ռեֆորմատորներից”՝ ուտոպիական վարդապետության քարոզիչներից դժգոհությունը. դասակարգային “կատաղի կռիվը”. եւ դա կյանքի թե գաղափարական-հոգեւոր եւ թե, հատկապես, իրական-առարկայական ոլորտներում. պարզ է՝ նաեւ “այս աշխարհի քանդումի”՝ հեղափոխության եւ անդասակարգ հասարակության՝ սոցիալիզմի հաստատման, – հայի բնույթին ու աշխարհընկալումին խորթ գաղափարները: Ծրագրում ոչ մի խոսք չկա ազգային միաբանության, ազգային որակների վերականգնման, ազգային կրթում-դաստիարակումի, ըստ այդմ՝ ազգը աստիճանաբար նվաճողներից ազատագրումի տանելու մասին:
Ժնեւյան մասոնական կենտրոնը ուշադիր հետեւում էր, որ Դաշնակցությունը դուրս չգա իր գծած ուղեծրից: Այդ վերահսկողությունը կենտրոնացնելու համար նա որոշում է Դաշնակցությանն ընդգրկել 2-րդ ինտերնացիոնալի՝ միջազգային մասոնական այդ կազմակերպության մեջ: Խոսքը տանք Լեոյին. “Դաշնակցությունը մտել էր 2-րդ ինտերնացիոնալի մեջ՝ ռուսական ԷսԷռ-ների2 փեշի տակ:
Երաշխավոր հսկողի հարկավորություն կար, եւ այդ դերը կատարում էր Ժնեւում ապրող հայտնի ԷսԷռ (ջհուդա-մասոն,-Ս.Մ.) Վ. Լունկեւիչը: Հենց որ նկատում էր, թե “տղերքը” հակասոցիալիստական շեղումներ են անում, իսկույն գնում էր “Դրոշակի” խմբագրություն եւ, շեմքից դեռ ներս չմտած, ասում է. “Էս ի՞նչ ա”3: Բացատրություններ, մեկնություններ… Լունկեւիչը ծանր շարժում էր գլուխը, իր պահանջներն էր դնում եւ հիշեցնում, որ ԷսԷռ-ական կուսակցությունն է երաշխավորը ինտերնացիոնալի առաջ4: Եվ այսպես, մտրակելով էր նա պահում Դաշնակցությանը սոցիալիզմի հարթակի վրա”:

Ինտերնացիոնալի համագումարները՝ միջազգային մասոնական այդ ժողովները լավ առիթ էին մասոնական լիդերների համար հանդիպելու տարբեր երկրների սոցիալիստական ուժերի ղեկավարների հետ, հանդիպել եւ նրանց հաշվետվությունը լսել, նրանց ականջը քաշել, խրախուսել, եւ պարզ է, նաեւ գաղտնի խոսակցություններ եւ պայմանավորվածություններ անել: Հերթական այդպիսի մի ժողովի Դաշնակցության կողմից մասնակցում է Վարանդյանը: Նա հանդիպում է իր մասոնական լիդերներին՝ Կաուտսկուն, Վանդերվելդին, Տրոցկուն, եւ նրանց պատմում Դաշնակցության սոցիալիստական գործունեության մասին, նրանցից նոր հրահանգներ ստանում եւ վերադառնալով՝ պարծենալով պատմում իր այդ պատմած-լսածների մասին: Մասոնական գործունեության վրա քաշած գաղտնիության քողը հնարավորություն չի տալիս որոշակիորեն ասել, թե մասոնական լիդերների եւ Վարանդյանի միջեւ ինչ պայմանավորվածություններ են եղել: Բայց պարզ է մի բան. Վարանդյանի գալուց հետո Դաշնակցության եւ երիտթուրքերի կուսակցության հարաբերություններն ավելի են սերտանում…
Մասոնականության ազդեցությունը դաշնակցության վրա արտահայտվում էր անգամ կուսակցության մեջ ընդունված՝ անդամների միմյանց նկատմամբ դիմելաձեւերի հարցում: Ավանդաբար հայոց մեջ ընդունված դիմելաձեւն է եղել ըստ տոհմական պատկանելության (կամ՝ ըստ ծննդավայրի, ըստ ազգային ու սեռային աստիճանակարգությունում զբաղեցրած դիրքի) դիմելաձեւը: Դաշնակցությանը ժնեւյան մկրտարանից պարտադրվեց մասոնական որոշ օթյակներում ընդունված դիմելաձեւը՝ ընկերը5: Բայց ընկեր-ը ոչ թե օրգանական կապի (որպիսին ընկերն ընկերոջ նկատմամբ ունենում է), այլ ընդամենը կուսակցական-գաղափարական (այս “բարոյականությամբ” “ընկերը” “ընկերոջ” համար ընդամենը գաղափարական արժեք է ներկայացնում):
Հիմա դաշնակցության եւ երիտթուրքականության կապին անցնենք: Պարզ է, որ սրանք վերջին հաշվով գաղափարա-քաղաքական նույն ակունքներից դուրս գալով՝ մի որոշ ժամանակ ձեռք ձեռքի տված էին գործելու:
Դաշնակցություն-երիտթուրքականություն միությունը կայացավ 1907թ. Փարիզում՝ մասոնականության այդ մյուս գլխավոր օջախում: Այդտեղ տեղի ունեցած “Թուրքիայում գործող կուսակցությունների (դրանցից ամենախոշորը երիտթուրքականն էր,-Ս.Մ.) կոնգրեսը”6, որին հայկական կողմից մասնակցում էր դաշնակցությունը, հրապարակում է մի հայտարարություն, որում կողմերը “ձեռք ձեռքի տված”, “եղբայրաբար”, “հանդիսավոր միմյանց խոսք տալով” որոշում են պայքարել “Աբդուլ Համիդի գահընկեցության”, “ներկա ռեժիմի արմատական փոփոխության” եւ “մի ներկայացուցչական ռեժիմի՝ պառլամենտի հաստատման” համար: Կոնգրեսի այդ որոշումը բավական էր, որպեսզի կարճ ժամանակ անց Թուրքիայում տեղի ունենար իշխանափոխություն, ընդ որում՝ հեշտ, անարյուն: Թուրքիայում երիտթուրքերը եկան իշխանության, որում իր ներդրումն ունեցավ նաեւ հայ “ազգային” կուսակցություն Դաշնակցությունը, պարզ է՝ իր ուժի չափով: Դրանից հետո սկսվեց երիտթուրքեր-դաշնակցություն մտերմությունը: Լեոն ծանոթանալով այդ օրերի՝ Կ. Պոլսի հայ մամուլի հետ՝ ի՜նչ տեսնի այնտեղ. “Հայ թուրքական եղբայրության ի՜նչ տեսարաններ: Կարծես թե իրականության չէ այդ, այլ՝ հատվածներ “Հազար ու մի գիշերներից””:
Երիտթուրքական հեղափոխությունից անմիջապես հետո երիտթուրքերը որոշում են Կ. Պոլիս բերել վտարանդիության մեջ մահացած երիտթուրքականության հոր՝ Դամադ փաշայի մարմինը: Այդ հանդեսը վերածվում է հայ-թուրքական “եղբայրության” մի ցույցի, որին տոն տվողներն են լինում դաշնակցական գործիչները՝ իրենց փքուն ճառերով: Հանդեսից հետո հայ թե թուրք այցելում են Գրիգոր Օտյանի գերեզմանին: Այս անգամ էլ “եղբայրության” տոն տվողները երիտթուրքերն են լինում: Հեղափոխության “մեղրալուսինը” մթագնել էր դաշնակցության միտք-զգացմունքները:

1908-09թթ. Ռուսաստանում գլուխ է բարձրացնում ստոլոպինյան ռեակցիան, որի հետեւանքով շատ դաշնակցականներ (նաեւ՝ ոչ դաշնակցականներ) են ձերբակալվում: Հեղափոխականները Ռուսաստանից Թուրքիա են փախչում՝ այդտեղից իրենց ջհուդա-մասոնականությունից վերցրած ազատ քաղաքական սիրո ու ատելության սկզբունքը իրականացնելու եւ այդտեղից Ռուսաստանի վրա իրենց հեղափոխական քարերը նետելու: Այս անգամ էլ Թուրքիան է դաշնակցականների համար դառնում ազատության ու իրենց հեղափոխականության արտահայտման խարիսխ: Թուրքիայում մեր անընդհատական հեղափոխության տեսլականով ապրողներն իրենց հեղափոխությունն արդեն արել էին, – հիմա էլ պետք էր չէ՞ Ռուսաստանին անցնել (նրանք չէին մոռանում նաեւ Պարսկաստանը): Թուրքերին ու երիտթուրքերին՝ իրենց երկրից դաշնակների այս՝ իրենց ոխերմ թշնամու դեմ երեխայական հոխորտանքները մի լավ զվարճացնում էին…

Սակայն հանկարծակի ընդհատվում է երիտթուրք-դաշնակցություն մեղրամիսը. 1909թ. գարնանը Աբդուլ Համիդը երիտթուրքերի թշնամի պահպանողական ուժերի օգնությամբ հեղաշրջում է կատարում: Բայց դա կարճ է տեւում. երիտթուրքերը վերականգնում են իրենց “հեղափոխական” իշխանությունը, որին օժանդակում են նաեւ դաշնակները: Սուլթանը գահընկեց է արվում եւ աքսորվում Սալոնիկ՝ մասոնա-երիտթուրքականության որջը: Բայց մինչ իր արյունոտ աթոռից հեռացվելը՝ Համիդը հայերի հանդեպ իր հերթական ոճրագործությունն է կատարում՝ կազմակերպում է Ադանայի ջարդը, որին զոհ է գնում մոտ 30 հազ. հայ: Փաստերը վկայում են, որ ջարդի կազմակերպումին ու իրագործումին երիտթուրքերը եւս մասնակցել են, թեեւ իրենք դա լրիվ գցում էն “հին ռեժիմի” վրա: Այդ մասին է վկայում այն, որ նորից իշխանության գալով` նրանք ամեն կերպ աշխատում էին կոծկել “Ադանայի գործը”, բավարարում չտալ հայերի արդար պահանջներին եւ այլն: Բայց դաշնակցությունը դա չէր տեսնում կամ էլ չտեսնելու էր տալիս: Նա ժամանակավոր մի ազատություն էր ստացել, պառլամենտում մի քանի աթոռ ուներ եւ կարծում էր, թե բանը հավիտյանս այդպես է լինելու: Դաշնակցության հովանավոր մասոնական ուժերը իրենց գերնպատակները քողարկելու համար թույլ չէին տալիս, որ նա ճանաչեր երիտթուրքականությանը, թույլ չէին տալիս, նա էլ չէր տեսնում, որ “նոր” թուրքական կարգը մասոնական վերին օթյակներին ի սպաս դրված մի ազգայնամոլական կարգ է, որ երիտթուրքը նույնիսկ Աբդուլ Համիդից ավելի թշնամի է ամեն մի առանձին ազգային շարժման, որ նա Աբդուլից ավելի հետեւողականորեն է աշխատելու հայից օսմանցի ձուլել: Այնպես որ, շարունակվում էին դաշնակցության “եղբայրական” հարաբերությունները երիտթուրքերի հետ: Վերջիններիս Ադանայի ջարդի մեջ մասնակցությունը, դրանից հետո՝ տմարդի վերաբերմունքը եղեռնագործության զոհերի ու դրանից տուժողների նկատմամբ,-դույզն անգամ չսասանեց այդ մտերմական հարաբերությունները: Թուրքական պառլամենտում նստած հայ պատգամավորները, ովքեր մեծ մասամբ դաշնակցականներ էին, իրենց գրեթե լուռ էին պահում Ադանայի եղեռնագործության հանդեպ. ոչ մի բողոք ու պահանջ: Լռությունը ոսկի էր… “Դժվարություններ ստեղծել երիտթուրքերի կառավարության դեմ, դաշնակցությունը չէ ուզում: Ավելի արտոնված դիրք գրավելու համար՝ նա նույնիսկ պաշտոնապես գրավոր դաշինք կնքեց երիտթուրքերի կուսակցության հետ եւ առուծախի առարկա դարձրեց նույնիսկ Ադանայի արյունը: Ստանալով երիտթուրքերից խոստում, թե առաջիկա պառլամենտական ընտրություններին դաշնակցականներին կտրվի 20 տեղ, կուսակցությունը ստորագրում է պայմանագրի այն հոդվածն էլ, որ ասում էր, թե Ադանայի արյունահեղությունը պիտի մոռացության տրվի” (Լեո): Երիտթուրքերին դեռ պետք էր դաշնակցության՝ իրենց հանդեպ այս անվերապահ հավատը: 1909 թ. հեղաշրջումից հետո նրա դիրքերն այնքան էլ կայուն չէին:

Ո՜վ կպատկերացներ, որ երիտթուրքերի նկատմամբ դաշնակների այս ջերմ սերը կարող էր փոխվել: 1912թ. պառլամենտական ընտրության արդյունքում դաշնակցությունը խոստացված 20 պատգամավորների փոխարեն միայն 12-ը ստացավ: Ստացվեց, որ բարեկամները խաբեցին բարեկամներին: Դաշնակցության կուսակցական եսամոլությունը խիստ վիրավորվեց:

Աստիճանաբար նրա մեջ սկսեց հին՝ դեպի Եվրոպա ու Ռուսաստան “սերերը” հիշվել: Նոր նա “տեսավ” “նոր” ու “ազատ” Թուրքիայի ինչ լինելը, նոր “զգաց”, որ նոր իշխանությունը հնի ավելի վայրագ տեսակն է` “Թուրքիան միայն թուրքերի համար” տեսլականի ավելի բռի իրագործողը…

Եվրոպա-Ամերիկա-ասիական քաղաքական շարժերը, որոնք իրենց հիմքում ունեին թալանչիական շահեր հետապնդող մասոնական հրեշի սարքած խարդավանքներն ու դավադրությունները, տարածաշրջանը հրում էին դեպ մեծ ողբերգությունը՝ համաշխարհային պատերազմը: Կողմերը իրենց ուժերն էին ի մի բերում: Պատերազմը սկսվելուց օրեր առաջ դաշնակցականները Էրզրումում ընդհանուր ժողով են անում: Ժողովին երիտթուրքերի կողմից ներկայացուցիչ է մասնակցում, ով առաջարկում է դաշնակցությանը իր՝ հայկական ուժերը միացնել գերմանա-թուրքական դաշինքի ուժերին, ինչպես նաեւ կովկասահայության մեջ ապստամբություն հրահրել ռուսների դեմ: Փոխարենը ինչ-որ խոստումներ են տրվում: Այդ դրամատիկ իրավիճակում Դաշնակցությունն իր պատմության ընթացքում երեւի եզակի ճիշտ քայլերից մեկն է անում: Ժողովը երիտթուրքական առաջարկի կապակցությամբ կայացնում է մի վճիռ, որը միակ արդար, ճշմարիտ ու տրամաբանական վճիռն էր միմյանց բախվող սալի ու կռանի մեջ գտնվող մի թույլ ազգի համար: Որոշվեց չընդունել երիտթուրքական առաջարկը եւ ծագող պատերազմում պահել չեզոքություն: Բայց հայության փրկությունը առաջիկա արհավիրքներում ապահովող այդ որոշումը մնաց թղթի վրա: Ավելի վճռորոշ եղավ Կ. Պոլսի դաշնակցական կոմիտեի եւ Կովկասի արեւելյան բյուրոյի որոշումը՝ ոչ թե չեզոք չմնալ, այլ բռնել Ռուսաստանի կողմը եւ տալ նրան այն ամենը, ինչը մերժվել էր թուրքերին: Խոսքը տանք իրավիճակին ըստ ամենայնի տեղյակ, ժամանակի հայ լուսանցքային քաղաքական մտքի կրողներից մեկին՝ Լեոյին. “Ես փաստեր շատ ունեմ պնդելու համար, որ այդ ոճրագործ որոշումը կայացել է ոչ միայն առանց բուն երկրի գիտության, այլեւ հակառակ նրա ցանկության: Ժողովուրդը Կ. Պոլսի եւ Թիֆլիսի պոռոտախոսներից շատ լավ էր հասկանում իր դրությունը եւ միայն մի բան էր ցանկանում, որ իրենց թույլ տրվի անցկացնել պատերազմական փոթորիկը, ինչպես ինքը կարող էր: Այսպես չեղավ դժբախտաբար: Այդ ժողովուրդը՝ անմեղ եւ անլեզու մի ամբոխ, “փրկիչներ” չափազանց շատ ուներ, եւ դրա հետեւանքով նրա համար փրկություն չէր մնում այլեւս”: Թուրքահայաստանի եղերական բախտը որոշված էր: Նա պետք է մասոնական հրեշին կեր դառնար` նրա համար նորանոր ախորժակներ բացելու համար: Արյան գետեր հոսեցին. երիտթուրքական, նրա թիկունքին կանգնած հրեամասոնականությունը իր ուզածի ամենածայրագույնին հասավ: Ինչպե՜ս դրա համար դաշնակցությանը վարձահատույց չլիներ: Բայց վարձահատույց` ամենաժլատ կերպով. Հայաստանի մի փոքր հատվածին անկախություն տրվեց,- “անկախություն” դաշնակցական իշխանությամբ: Եվ պարզ է, որ երիտթուրքականության նկատմամբ դաշնակցության սերը մի օր պետք է էլի արտահայտվեր: Ռուսական արջի արթնանալու հետեւանքով, երբ ռուսական կարմիր բանակն ուղղվեց Հայաստանի վրա, եւ դաշնակցական իշխանության վերանալը օրերի հարց էր, կուսակցությունը, հատկապես նրա հրեից փեսա Սիմոն Վրացյանը, իր փրկության փրկանակը տեսնում է, ի զարմա՜նք, 1915թ.-ից հետո, Կարաբեքիր փաշայի մեջ, ով իր հաղթական պատերազմների արդյունքում Ալեքսանդրապոլի պայմանագիրն էր պարտադրել Հայաստանին: Փաշային առաջարկվում է միանալ եւ միասին կռվել Ռուսաստանի դեմ: Իհարկե հազար ու մի մեղայականներ էլ են հնչեցվում, դատապարտվում, սխալ է համարվում կուսակցության՝ դեպի երիտթուրքիան ունեցած երախտամոռ անցյալը: “Մենք 30 տարի սխալված էինք՝ մեզ թշնամի համարելով օսմանցիությանը, – գրում է այդ օրերի դաշնակցական մամուլ “Անկախ Հայաստանը”,- մինչդեռ մեր իսկական թշնամին Ռուսաստանն է եղել, որից ազատվելու համար մենք պիտի միանայինք թուրքերի հետ”: Բայց Կարաբեքիրը հո էն գլխից էլ գիտեր՝ որն է իր սերը, որը՝ ատելությունը:

Այսօր… այսօր դեպ Թուրքիան դաշնակցական հին սերը փորձում է սեփականել դաշնակցական 1-ին հանրապետության ժառանգորդ 3-րդ հանրապետությունը: Որից էլ` խանդի տեսարանները: Բացի այդ՝ նաեւ իշխանության կարոտաբաղձությունը…

Իբրեւ ամփոփում մեջբերենք Հովհաննես Քաջազնունու՝ Դաշնակցության առանցքային դերակատարներից մեկի խոսքերը. “ՀՅ դաշնակցությունն անելիք այլեւս չունի”…

Սերգեյ Մանուկյան

1 Այս միությունը ռուսական ցարական կայսրությունը տապալելու, Ռուսաստանում հեղափոխությունը գաղափարապես կազմակերպելու նպատակով Ժնեւում ստեղծված մի մասոնական կազմակերպություն էր:
2 Սրանք ռուսաստանյան մասոնական թեւի ճյուղերից մեկն էին ներկայացնում:
3 Դե, զտարյուն հայ “տղերքի” մեջ հայն էլ էր խոսում… Եվ հայելու մեջ իրենց նայելով տեսնում էին, թե օտարածին կուսակցական սքեմի մեջ իրենք ինչ հիմարն են երեւում:
4 Դժվար չէ ենթադրել, որ խոսքը երաշխավորի մասին չէ միայն եղել, այլ նաեւ այն մասին, որ ԷսԷռ-ական կուսակցության միջոցով է Ինտերնացիոնալը ֆինանսավորել Դաշնակցությանը եւ, հետեւաբար, նա դրա համար պատասխանատու էր կենտրոնի առջեւ (մասոնականությունը փողերը քամուն չէր տալիս…):
5 Որոշ դեպքերում էլ՝ եղբայրը՝ “ազատ որմնադրության” դիմելաձեւը:
6 Ուշադրություն դարձնենք, որ մասոնական քաղաքական բառարանը այսօր էլ նույնն է մնացել. ինչպես հայտնի է՝ այսօրվա հայաստանյան “ընդդիմադիր” դաշտն էլ է հռչակվել որպես “կոնգրես”:

“Լուսանցք” Թիվ 132, հունվարի 15 – 21, 2010թ.
“Լուսանցք” Թիվ 133, հունվարի 22 – 28, 2010թ.



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

smerch
Apr 3, 2013 6:18


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25891') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219