ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, March 29, 2013 12:14 - 3 քննարկում

Արամ Հարությունյան. «Ժողովուրդը Րաֆֆիին անիծելու է, քանի որ նա մարում է շարժումը»

 

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ գիտի՝ Արարատում Րաֆֆի Հովհաննիսյանը քանի ընտրական հանձնաժողովում է իր տեղերը տվել ՀՀԿ-ին: Նրա խոսքերով՝ հանձնաժողովներում «Ժառանգության» անդամները եղել են գյուղապետարանի աշխատողներ, գյուղապետի տեղակալ, կամ ընդհանրապես մարդ չի եղել։–Իսկ եթե մարդ չկա, նշանակում է՝ իշխանությունը մեկին պետք է դրած լինի,–ասել է նա:

Ա. Հարությունյանը սրանով է պայմանավորում արձանագրությունների տակ «Ժառանգության» անդամների դրած ստորագրությունները.

–Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է շնորհակալ լինի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի անդամներին, որոնք պահել են նրա ձայները:

Իսկ հետընտրական գործընթացները Արամ Հարությունյանն աննախադեպ զավեշտալի է համարում:

–Չի եղել այնպես, որ այդքան ձայն հավաքած ընդդիմության թեկնածուն նման պահվածք որդեգրի։ Զգում եմ։ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հետընտրական գործընթացը մարել, որովհետև այդքան դժգոհություն իշխանություններից երբեք չի եղել: Ժողովուրդը գնաց և դեմ քվեարկեց իշխանություններին` ձայների մի մասը տալով Ր. Հովհաննիսյանին, իսկ նա խաղում է իշխանության խաղը,–նշել է Ա. Հարությունյանը:

Նա հատկանշական է համարում Երևանի ավագանու ընտրություններից առաջ իշխանության կոմից ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանին հիշելը, ինչը, ըստ բանախոսի, ցույց է տալիս, թե իշխանությունն իրականում ումից է վախենում: Ա. Հարությունյանը համոզված է, որ եթե ավագանու այս ընտրություններում ընդդիմադիր ուժերը միավորվեն, ապա հաջողություն կունենան.

–Անգամ դրանից հետո ընդդիմությունը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Բայց շատ բան կախված է Րաֆֆի Հովհաննիսյանից։ Ինչքան շուտ Ազատության հրապարակն ազատվի Րաֆֆի Հովհաննիսյանից, այնքան շուտ ընդդիմությունը կհամախմբվի, և վատ կլինի իշխանության համար։ Րաֆֆին հստակ պետք է ասի՝ Սերժ, դու չես ընտրվել, հեռացիր։ Ժողովուրդը Րաֆֆիին անիծելու է, քանի որ նա մարում է շարժումը։



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Vaneci
Mar 29, 2013 16:35


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25817') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBF\xD5\xA5\xD5\xB2\xD5\xAE\xD5\xA1\xD6\x80...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBF\xD5\xA5\xD5\xB2\xD5\xAE\xD5\xA1\xD6\x80...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBF\xD5\xA5\xD5\xB2\xD5\xAE\xD5\xA1\xD6\x80\xD5\xA1\xD6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219