Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, March 29, 2013 12:11 - 1 քննարկում

Ձեր կյանքով իսկական օրինակ ծառայե՜ք.

Ոչ միայն Քաղկեդոնի Տիեզերական ժողովը այլև, բոլոր Տիեզերական ժողովներն են շատ թե քիչ քաղաքական եղել, հոգեշնորհ հայր Կոմիտաս։ Կանգնած դիրքի ու մոտեցման հարցեր են։ Եթե Ա եք ասում, ապա Բ էլ ասեք կամ իսպառ լռեք, կասեր մեծ իմաստասեր Լյուդվիգ Վիտգենշտեյնը։

Մանկամիտ խորամանկությամբ կողմնապաշտություն մի արեք և իզուր տեղը մեր գլխին լոլոներ մի կարդացեք։ Ավելի լավ է, ձեր գործով զբաղվեք և առաջին հերթին ճշմարիտ աղքատության, խոնարհության ու Աստուծո նկատմամբ հնազանդության ուխտը լուրջի առնեք և մարդկանց ձեր ապրած կյանքով օրինակ ծառայեք։

Կարծեմ, ձեր օրինակը Տեր Հիսուս Քրիստոս է, եթե իսպառ մոռացել եք, պարզապես ձեզ համեստորեն հիշեցնեմ։

Հոգեշնորհ հայր Կոմիտաս, այս պարզ պատմությունը ձեզ և ձեր նվիրյալ միաբանակից եղբայրների համար շատ ուսանելի ու օգտակար կլինի։ Խնդրեմ, կարդացեք և փոխանցեք նաև ձեր հոգևոր եղբայրներին։ Գարեգին ապարանցուն ու Նավասարդ Կճոյանին չմոռանաք, խնդրեմ։ Բենթլին էլ ձեզ ղուրբան։

Ձեր կյանքով իսկական օրինակ ծառայե՜ք.

Մի օր մի կին իր փոքրիկ տղայի հետ գալիս է Մահմաթա Գանդիի մոտ։ ,,Մահմաթա, խնդրում եմ,, – ասում է նա, – ասա իմ տղային, որ շաքար այլևս չուտի,,։
Մահմաթա Գանդին խորհում և ասում է. ,, Բարի կին, տղայիդ հետ կրկին ինձ մոտ արի երկու շաբաթ հետո,,։
Շփոթված շնորհակալություն հայտնելով` կինը պատասխանում է, որ կանի ինչպես իրեն պատվիրվեց։
Երկու շաբաթ հետո նա կրկին գալիս է իր տղայի հետ։ Մահմաթա Գանդին նայում է փոքրիկ տղայի աչքերի մեջ և ասում. ,, Բավական է շաքար ուտես,,։
Շնորհակալ լինելով, սակայն զարմացած կինը հարցնում է Մահմաթա Գանդին. ,,Ինչու՞ պետք է երկու շաբաթ սպասեի, երբ նույնը իրեն նաև այն ժամանակ կարող էիր ասել,,։
,,Երկու շաբաթ առաջ,, – պատասխանում է Գանդին – ,,ես ինքս դեռ շաքար էի ուտում,, և ավելացնում. ,,Նախ ինքդ պիտի անձնավորես այն, ինչ որ ուրիշներից պահնջում ես, ուրիշներից պետք է պահանջես միայն այն, ինչը որ պատրաստ ես ինքդ անելու,,։

MARD



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

մարդ
Mar 29, 2013 21:12


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25823') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>,,\xD5\x86\xD5\xA1\xD5\xAD \xD5\xAB\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>,,\xD5\x86\xD5\xA1\xD5\xAD \xD5\xAB\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', ',,\xD5\x86\xD5\xA1\xD5\xAD \xD5\xAB\xD5\xB6\xD6\x84...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require( in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219