Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 26, 2013 18:22 - չքննարկված

Արման Մելիքյան. “Ընթերցեցի իմ գրվածքին վերաբերող մեկնաբանությունները”:

Ընթերցեցի իմ գրվածքին վերաբերող մեկնաբանությունները: Զգացմունքային էին, ինչը հասկանալի էր:Որոշակի չարացածությունը ու նաև ինձ անձնապես վիրավորելու ցանկությունn ակնհայտ էր, սակայն, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված զգայուն իրավիճակը, չեմ ուզում դրա վրա սևեռվել: Միաժանակ տեսնում եմ, որ մի շարք հարցեր լրացուցիչ կամ կրկնական պարզաբանման կարիք ունեն: Դրանց մի մասը վերաբերում է իմ անձին, իսկ մյուսը՝ իմ կողմից ընտրված գործելաոճին: Ինձ տրվող հարցերից ամենահաճախ կրկնվողը հետևյալն էր,”եթե գիտեիք, որ ընտրությունները կեղծվելու են, ապա ինչու եք առաջադրվել”: Սա ինձ համար առավել սկզբունքային հարցն է և պետք է ասեմ հետևյալը՝ ես պարտադիր եմ համարում Հայաստանում օրինական ընտրությունների միջոցով պետական իշխանությունների ձևավորումը, քանի որ միայն իսկապես ԸՆՏՐՎԱԾ իշխանությունը կհենվի սեփական ժողովրդի այլ ոչ թե արտաքին ուժերի աջակցության վրա:Այդպիսի՝ ԸՆՏՐՎԱԾ իշխանություն ունենալու համար հարկավոր էր ապահովել իրավաչափ ընտրությունների անցկացում և ինձ համար առաջնայինը հենց դա էր:Ես նախապես հայտարարեցի, որ եթե ընտրությունների օրինականությունը նախապես չապահովվի ես հենց նախապես էլ դրանց օրինականությունը չեմ ճանաչելու: Այդպես էլ վարվել եմ՝ դեռ մինչև քվեարկության օրը հայտարարել եմ, որ արդյունքները չեմ ճանաչում: Ի դեպ չեմ ճանաչել նաև նախորդ ընտրությունների օրինականությունը և այդ մասին հրապարակավ հայտարարել այն ժամանակ: Առհասարակ, նրանց համար, ովքեր այդ մասին չգիտեն կամ չեն ուզում հիշել՝ ես դեռ 2007 թվականին եմ հրաժարական տվել ԼՂՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և հեռացել պետական համակարգից, քանի որ համաձայն չէի վարվող քաղաքական գծի հետ: Առավել հաճախակի տրվող հաջորդ հարցը վերաբերում է նրան, թե ինչու եմ թողել իմ հայրենի Ղարաբաղն ու եկել Հայաստան: Բանն այն է, որ թեև Արցախն ինձ համար նույնչափ հայրենի է, որքան Գյումրին, Վանաձորը կամ Գորիսը, ինքս ծնունդով երևանցի եմ ու,թերևս, այն հատուկենտ մասնագետներից մեկն եմ, ով Հայաստանից գնաց Արցախ աշխատելու, այլ ոչ թե հակառակը: Հաջորդ հարցը վերաբերում է ընտրագրավի գումարին և արդյոք չեմ ափսոսում, որ այդ գումարը կորավ: Ինքս, հրաժարական տալուց հետո, աշխատել եմ միայն հասարակական կարգով և եթե չլիներ համախոհներիս ու մտերիմներիս մշտական ու անշահախնդիր աջակցությունը ոչ միայն չէի կարող ընտրագրավը վճարել, այլև իմ ընթացիկ ամենահամեստ կարիքները հոգալու դժվարությունը կունենայի: Համարում եմ, որ իմ ընտրագրավը գողացել են իշխանություններն այնպես, ինչպես գողացել են նաև ինձ տրված տասնյակ հազարավոր քվեները: Արդեն ասել եմ, որ չենք ճանաչում ՀՀ դատական համակարգի գործունակությունը և իմ թիմն ունի սկսած գործը շարունակելու սեփական մարտավարությունն ու ռազմավարությունը՝ Սահմանադրական Դատարան չդիմելը այդ ընդհանուր մոտեցումների համատեքստում է:Ի դեպ դատարան դիմած թեկնածուները հանգիստ կարող էին իմ կողմից հրապարակավ ներկայացված փաստերն ու փաստարկներն օգտագործել:Ինձ համար նրանց պահվածքն անակնկալ չէր, սակայն թե ինչու դա չարեցին՝շատերի համար պատասխանի կարոտ առանձին մի հարց թող մնա: Մի բան կարող եմ հաստատ ասել՝ իրենց ձայնն ինձ տված քաղաքացիները երբեք իրենց այս ընտրության համար ափսոսելու, իրենց խաբված զգալու առիթը չեն ունենա: Ինչ վերաբերում է նրան, որ, իբր, “արաբական գարունով” և սիրիական սցենարով եմ մարդկանց վախեցնում, նախ ասեմ, որ վախեցնելու նպատակ չունեմ ու եթե ունենայի, ապա ավելի հեշտ ու համոզիչ կլիներ, եթե ոչ թե տարբերակներ առաջարկեի, այլ ուղղակի ասեի, որ այս ամենը արվում է ռուս դեսանտայիններին Հայաստան բերելու և տարածքները հետագայում նրանց ձեռքով թուրքին հանձնելու համար: Դրա փոխարեն, մասնագիտական վերլուծության հիման վրա, անբարենպաստ շարունակության երեք տարբերակ էի ներկայացրել, որոնցից մեկը՝Հովհաննիսյան-Սարգսյան պաշտոնների շուրջ բանակցություններն արդեն իսկ իրականություն է դարձել:Գուցե որոշ հարցեր բաց են մնացել ու դրանց պատասխանները հետաքրքրվողները մասնակիորեն կստանան ստորև ներկայցվող “Ազատություն” ռադիոկայանին տված իմ հարցազրույցում: Քննարկման մասնակիցներին իմ լավագույն մաղթանքները:Ազատություն TV «ընտրություններ 2013» Արման Մելիքյան …
► 34:04► 34:04
http://www.youtube.com/watch?v=1OqpG8hmfbM
Փտվ 8, 2013 – Uploaded by azatutyunradio
«Ազատություն» ռադիոկայանի «Ընտրություններ 2013» շարքի հերթական հյուրը ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն է: Զրույցը …


Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ