Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, March 22, 2013 2:56 - 7 քննարկում

Արման Մելիքյանը պատասխանում է…

Հայաստանի Սահմանադրական Դատարան դիմելն աննպատակահարմար գտանք նախ այն պատճառով, որ ՀՀ արդարադատության համակարգը անգործունակ և մեռած ենք համարում: Այսօր մեր երկրում չկա անկախ, անաչառ ու անկաշառ դատարան, իսկ հայցադիմում ներկայացնելով ես, փաստորեն, կճանաչեի այդ դատարանի դատելու իրավունքը և կանխավ պիտի համակերպվեի դրա ցանկացած վճռի հետ: Այդ ճանապարհով գնացին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը` ատացան այն վճիռը, որը նույնքան կանխատեսելի էր, որքան որ կանխատեսելի էր ընտրությունների կեղծումը: Ես չեմ խաղում և չեմ խաղալու իշխանությունների կողմից պարտադրված կանոններով ու նաև չեմ խաղում փողոցային ամբոխավարության կողմից պարտադրված կանոններով` առաջինն անընդունելի է, քանի որ թելադրված է անօրեն իշխանության շահերով, իսկ երկրորդը մերժելի է, քանի որ հիմնված է զգացմունքների և ոչ թե մասնագիտական որակների ու բանականության զուգակցման վրա: Մենք Հայաստանի իշխանական համակարգի որակական փոփոխության գործը շարունակելու համար այլ արդյունավետ ուղիներ ենք տեսնում, իսկ այն ինչ կատարվում է այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի անձի հետ կապված` քաղաքական առումով տեղապտույտ է, որը Հայաստանի առաջընթացի նվազագույն հեռանկարն անգամ չի պարունակում:Զգացմունքային առումով գուցե ասածս դժվարամարս լինի շատերի համար` մարդիկ սովորաբար գերադասում են խաբված լինել, բայց լսել իրենց համար հաճելի, սակայն սուտ խոսքեր:Երևի դա է պատճառը, որ զանգվածային մտածողությունն էապես տարբերվում է անհատական մտածողությունից, իսկ զանգվածային հիշողությունն էլ սովորաբար մտապահում է միջինը երկուսից չորս շաբաթվա իրադարձությունները: Այսօրվա իրավիճակը հանգուցալուծման երեք տարբերակ ունի` “արաբական գարուն” կամ սիրիական սցենար, իշխանության կողմից դժգոհ զանգվածի ուժային բռնաճնշում և, երրորդը, գործարք իշխանության ու Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի միջև: Իմ կարծիքով այս սցենարներից և ոչ մեկը Հայաստանի քաղաքացուն լավ ապագա չեն խոստանում: Իրական դրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է հետևողական ու սկզբունքային մասնագիտական աշխատանք և սա է իմ թիմի նախընտրած տարբերակը:

Արման Մելիքյան



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Արթուր
Mar 22, 2013 6:03


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25660') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8A\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD5\xB6 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8A\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD5\xB6 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8A\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD5\xB6 \xD5\x84\xD5\xA5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219