ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, March 21, 2013 9:05 - 2 քննարկում

Սերժ, լուրջ եղիր, չխաբվես: Հռոմի Պապը Կադաֆֆիին էլ էր երկու ձեռքով բարեվ տալիս: Տեսա՞ր ինչ եղավ…

Մարտ 20, 2013 16:10

«Ֆեյք» նախագահը, աթոռից ընկնելու ասուլիսը և գաղջ մթնոլորտը (տեսանյութ)

«Ֆեյք» նախագահը, աթոռից ընկնելու ասուլիսը  և գաղջ մթնոլորտը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը «ֆեյք» նախագահ է, քանի որ «ՀՀ նախագահ» անունով կեղծ «էջ» է բացել Բաղրամյան 26 հասցեում գտնվող «օգտատիրոջ» անունից։ Եվ ահա այդ«ֆեյք» նախագահը երկու օր առաջ «ֆեյք» ասուլիս էր կազմակերպել՝ «ֆեյք» հարց տվողների մասնակցությամբ։

Ինչպես պարզվեց, լրագրողները դեկորատիվ ֆունկցիա էին կատարում աթոռից ընկնելու ասուլիսի ժամանակ, քանզինկարահանումն ու մոնտաժը կատարվել էր մեկ կենտրոնում՝ նախագահական նստավայրում։ Եվ այդ պայմաններում խոսել այն մասին, թե մամուլի ազատության վիճակը մեզ մոտ բարելավվել է, պարզապես ծիծաղելի է։ Թերթային ու համացանցային տիրույթում, այո՛, ազատություն կա, բայց հանգամանքների բերումով է այդպես ստացվել։ Սերժի ձեռքը պարզապես ճար չկա, թե չէ իրեն որ մնար՝ Սափարմուրատ Թուրքմենբաշին, Կիմ Չեն Իրը կամ Սադամ Հուսեյնը ազատամտության սիմվոլներ կհամարվեին նրա համեմատ։

«Մեկ օլիգարխի տնտեսության» ձգտող ՀՀԿ ղեկավարը ստիպված է հանդուրժում չվերահսկվող ԶԼՄ–ների գոյությունը, քանզի դեռ չի կարողացել լուծել իշխանական մոնոլիտի և քաղաքական դաշտն անապատացնելու խնդիրները։ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը թույլ չեն տալիս։ Ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները (Հովսեփ Խուրշուդյան, Արմեն Մարտիրոսյան) ուզում են, որ Սերժին կից «ողջախոհ» հատվածը հաղթի, ինչի արդյունքում մենք կունենանք թուրքմենբաշիզմի հայկական տարբերակը, բայց առայժմ երիտօլիգարխիան չի կարողանում քաղաքական դաշտի հաճախորդների օգնությամբ հաջողության հասնել և դուք, հարգելի՛ ընթերցողներ, դեռ հնարավորություն ունեք կարդալ այսպիսի նյութեր։

Հայաստանի անկախության պատմության ընթացքում չի եղել դեպք, երբ նախագահն ասուլիս տա մեկ տասնյակից ավել լրատվամիջոցի, և այդ ասուլիսը նկարահանվի մեկ տեսախցիկով, մոնտաժվի ու բաժանվի հեռուստաընկերություններին՝ այն էլ մեկ օր անց, երբ այդ միջոցառման տպագիր տարբերակն արդեն տարածված էր։ Նման բան միայն Հյուսիսային Կորեայի տիպի երկրներին է ներհատուկ։

Փաստորեն, Սերժի օրոք «ֆեյք» է նաև «մամուլի ազատություն» կոչվածը։ Մամուլի ազատության իմիտացիան փոխարինելու է եկել իրական ազատությանը։

Ի դեպ, ինքնաասուլիսի ժամանակ Սերժն իր պատկերացումները ներկայացրեց լրատվական դաշտի գործունեության և արտագաղթի միջև գոյություն ունեցող կապի մասին։ Ըստ նրա՝ երկրում ստեղծված գաղջ մթնոլորտն է պատճառը, որ մարդիկ հեռանում են Հայաստանից։ Սերժը, բնականաբար, նշեց, թե ովքեր են«ժողովրդի թշնամիները» կամ այլ կերպ ասած՝ գաղջ մթնոլորտ ստեղծողները՝ երկու հեռուստաընկերություն, տպագիր ու էլեկտրոնային մամուլ։ «Եթե արտագաղթի մասին չխոսեն, ապա այն կդադարի գոյություն ունենալ». սա՛ է Սերժի պատկերացրած երջանկության բանաձևը, և նա սպառնում է այդ ուղղությամբ ահագին ջանքեր թափել։

Այն, որ երկրում գաղջ մթնոլորտ կա, անվիճելի է, բայց այդ մթնոլորտը Սերժն ու լրատվական դաշտը գրեթե 100 տոկոսով սեփականաշնորհած իր փեսան են ստեղծել՝ վարվող ներքին ու արտաքին քաղաքականությամբ և«մուտիլովկայական» քարոզչությամբ։

Նկատենք, որ Սերժի կողմից ակնարկի ձևով քննադատվող նախորդ իշխանությունների օրոք հեռուստաընկերությունները վերահսկվում էին՝ այս կամ այն մարդուն եթեր թողնելու կամ չթողնելու տարբերակով, իսկ ազդեցիկ թերթերի գերակշիռ մեծամասնությունը հակաիշխանական ուղղվածություն ուներ (համացանցային լրատվամիջոցներ չկային կամ աննշան ազդեցություն ունեին)։ Կային նաև փակված լրատվամիջոցներ, բայց չկային «ընդդիմադիրի» կարգավիճակում աշխատող լրատվամիջոցներ։ Իշխանամետ լրատվամիջոցն իշխանամետ էր, իսկ ընդդիմադիրն՝ ընդդիմադիր։ Լղոզվածություն և կեղծիք չկար։ Ո՛չ Լևոն Տեր–Պետրոսյանը,ո՛չ Ռոբերտ Քոչարյանը չէին փորձում «դհոլացնել» տպագիր մամուլի ներկայացուցիչներին, մինչդեռ ցանկության դեպքում կարող էին։

Սերժը գնաց այլ ճանապարհով։ Նա քաղաքական դաշտում մարդկանց հաճախորդացնելու պրակտիկան կիրառեց նաև լրատվական դաշտում։ Արդյունքում՝ ընդդիմադիրի համարում ունեցող լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը չի տարբերվում Արտաշես Գեղամյանից, բայց փորձում է ներկայանալ «անկախի» կամ«թունդ ընդդիմադիրի» անվան տակ։ Այսինքն՝ սուտն ու կեղծիքը տարածվում է քաղաքացիական հասարակության բաղկացուցիչ մաս համարվող ԶԼՄ–ների կողմից, ինչը կեղտոտում է մթնոլորտը, և ինչը ավելի մեծ վնաս է հանրությանը, քան փակված լրատվամիջոցի առկայությունը։ Լրատվամիջոց փակելն, անշու՛շտ, սխալ մոտեցում է, բայց դա ավելի ազնիվ է, քան «պուտանկեքի» միջոցով հանրությանը բարոյականություն քարոզելը։

Այժմ հեռուստաընկերությունները ոչ միայն վերահսկվում են Բաղրամյան 26–ից, այլ նաև անմիջապես կառավարվում Սերժի ընտանիքի կողմից։ Սրանք միշիկական «Արմնյուզի» եթերում քսան րոպեով«երկխոսացրեցին» նաև «Ա1+»–ին, որն անկախ ու պայքարող մամուլի խորհրդանիշն էր մինչև այդ։

Այս պահին մնացել է երկու հեռուստաընկերություն, որոնք քաղաքական առումով առայժմ խնդիրներ չեն առաջացնում Սերժի համար, բայց ունեն դրա պոտենցիալը, քանզի այլ սեփականատերերի են պատկանում։ Ահա ա՛յդ հանգամանքն է հունից հանում «մամուլի բարեկամ» Սերժին, ու նա դժգոհում է գաղջ մթնոլորտից։  

Ինչ վերաբերում է տպագիր ու վերջին տարիներին արագ զարգացող համացանցային մամուլին, ապա այստեղ էլ, չնչին բացառություններով, գործ ունենք Սերժի փեսա Միքայել Մինասյանի կողմից սեփականաշնորհված տարածքի հետ։ Հաճախորդացման է ենթարկվել մի ամբող լրագրողական համքարություն՝ խմբագիրներով, լրագրողներով և վերլուծաբաններով հանդերձ։ Սրանց թույլատրված է անգամ Սերժին քննադատել, որպեսզի ընդդիմադիր մամուլի իմիտացիա ապահովելու օգնությամբ սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխման գործը գլուխ բերվի, որից հետո արդեն Սերժի չսիրած գաղջ մթնոլորտը կվերանա այնպես, ինչպես բոլշևիկներիօրոք էր։ Այսինքն՝ կլինեն միայն «բարի» լուրեր, իսկ Սերժն արդեն ասուլիս կտա ոչ թե «ֆեյքերին», այլ անշունչ առարկաներին, քանզի Սերժի ու իր փեսայի պատկերացրած երկրում «ֆեյքերի» կարիք այլևս չի լինի։ Կլինի մեկ «ֆեյք», մեկ օլիգարխ, մեկ փեսա, մեկ լրատվամիջոց և մեկ տիրացու։ Եվ ընդհանրապես, Հայաստանն այդ դեպքում կդառնա «ֆեյք» երկիր։

Եթե Սերժի նկարագրած գաղջ մթնոլորտի պատճառն այն է, որ դեռևս կան երկու կիսաանկախ հեռուստաընկերություններ, Բաղրամյան 26–ի վերահսկողությունից դուրս գործող մեկ ազդեցիկ թերթ և մատների վրա հաշվվող մի քանի լրատվավերլուծական կայք, ապա պետք է ամեն ինչ անել, որ այդ «գաղջ» մթնոլորտն ընդլայնվի, այսինքն՝ կիսաանկախ հեռուստաընկերությունները լրիվ անկախանան, իսկ տպագիր ու էլեկտրոնային մամուլի ավելի շատ միջոցներ գործեն նախագահական նստավայրի վերահսկողությունից դուրս։ Այ ա՛յդ դեպքում, իրոք, կհաղթահարվի Սերժի ու իր շրջապատի ստեղծած գաղջ մթնոլորտը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ «Մաուգլի» մուլտֆիլմի «Բլիժե բանդեռլոգի» տեսարանը հիշեցնող ասուլիսը շատ նման էր նախագահական վերջին «ընտրություններին», երբ կային բազմաթիվ ու բազմապիսի «վաստակավոր մրցակիցներ», բայց քվեարկության արդյունքները նկարվեցին ու մոնտաժվեցին մեկ կենտրոնում՝ նախագահական նստավայրում։ Փետրվարի 18–ին նկարված «ասուլիսը» նույնպես ցույց տվեցին բոլոր հեռուստաընկերություններով, բայց մինչև այդ՝ ԿԸՀ–ի կայքն անհետացել էր եթերից այնպես, ինչպես Սերժի ասուլիսը։

Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ո՞րն է Սերժ Սարգսյանին քարոզարշավի ժամանակ ու դրանից հետո քծնողՐաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի կամ Հրանտ Բագրատյանի տարբերությունն այն լրագրողներից, ովքեր երեկ «սուր» հարցեր էին տալիս «բարի» նախագահին։

 

 



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ТОЗДУМАНЯН КАНДУКАРАБ ТОРНАДОИ
Mar 21, 2013 11:24


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25639') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x93\xD5\xA1\xD5\xBD\xD5\xBF\xD5\xB8\xD6\x80...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x93\xD5\xA1\xD5\xBD\xD5\xBF\xD5\xB8\xD6\x80...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x93\xD5\xA1\xD5\xBD\xD5\xBF\xD5\xB8\xD6\x80\xD5\xA5\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219