ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, March 16, 2013 4:11 - 8 քննարկում

Սամվել Կարապետյանը եկեղեցու մասին:

Published on Jun 29, 2012
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության «Մերկ պատմություն» շարքին:

Գիտնականը պնդում է, որ Հայ առաքելական եկեղեցին օտարին ծառայելուն վարժված կառույց է, և դրա համար նրա գոյությունը հանդուրժվել է մեզ տիրած ազգերի կողմից: Հուշարձանագետը վրդովմունք է հայտնում այն առնչությամբ, որ եկեղեցին շահագրգռված է ազգին խավարի մեջ, այն է` անգրագետ վիճակում պահելու հարցում, որպեսզի սնունդ առնի այդ ամենից:

Ըստ Կարապետյանի, հայ ժողովրդի հիմնարար խնդիրների հիմքում են Հայ առաքելական եկեղեցու կողմից քարոզվող արժեքները, քանի որ ցանկացած ազգային տեսակ իր հավատքի գաղափարաբանության պտուղն է: «Այն օտար սերմերը, որ ցանվել են եկեղեցու կողմից, իրենց օտար պտուղներն են տվել: Եվ մենք ավելի քան 1700 տարի կեղծիքի մեջ ենք ապրում»,- ասում է նա:

Ըստ գիտնականի, Հայ առաքելական եկեղեցին մի աղանդ է, որն, ի տարբերություն ժպիտով, գումարով և գրականությամբ Հայաստան խուժող այժմյան աղանդների, 1711 տարի առաջ արյունով և ավերով է մտել Հայաստան: «Այդ իսկ պատճառով Հայ առաքելական եկեղեցի անունով աղանդն ինձ համար մերօրյա նորամուտ աղանդներից ոչնչով տարբեր չէ»,- հայտարարում է Սամվել Կարապետյանը:

Նա կարծում է նաև, որ հայկական հեռուստաեթերը ողողած սերիալները ազգը բժժեցնելու թմրեցնելու, հիմարացնելու ու, լայն հաշվով, խավարի մեջ պահելու այն նույն միջոցն են, որին վարպետորեն տիրապետում և դարեր ի վեր գործարկել է Հայ առաքելական եկեղեցին:

Ըստ Կարապետյանի, դարերի ընթացքում մենք պետականություն չենք ունեցել հենց Հայ առաքելական եկեղեցու պատճառով: «Եկեղեցին ինքն է երկու անգամ պետականություն գերեզմանել: Այսօր էլ այն մտածում է բացառապես իր եկամուտի մասին ու թքած ունի ազգի վրա»,- ասում է նա:

«Չենք լռելու»-ի խնդրանքով Սամվել Կարապետյանը, հայտնի սկանդալից մեկ տարի անց, մեկնաբանեց իր ներկայությամբ Կաթողիկոսի արտահայտած դարակազմիկ արտահայտությունն այն մասին, որ ինքը «գործ չունի սարերում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ»: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին Կաթողիկոսի մամուլի քարտուղար Վահրամ քահանա Մելիքյանը հերքել էր, որ նման բան տեղի է ունեցել:
«Այդ ուրացումը ես վերագրում եմ այդ քահանայի ազնվությանը: Ինքը այնքան ազնիվ է, որ չի կարող հավատալ, թե Կաթողիկոսը նման բան է ասել»,- ժպիտը դեմքին մեկ տարի անց ասում է հուշարձանագետը:



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Խոսրով
Mar 16, 2013 6:28


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25537') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x81\xD5\xA5\xD6\x80 \xD5\xA1\xD5\xBC\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x81\xD5\xA5\xD6\x80 \xD5\xA1\xD5\xBC\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x81\xD5\xA5\xD6\x80 \xD5\xA1\xD5\xBC\xD5\xA1\xD6\x84...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219