ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, March 8, 2013 11:20 - չքննարկված

Հայաստանի համար սովետական ժամանակաշրջանի ամենավտանգավոր ինտրիգանը Սերժ Սարգսյանը եղավ…

«Հնարավոր է՝ Վարդան Սեդրակյանն ուներ ռեսուրսներ, որոնք մտահոգում էին իշխանություններին». Անդրիաս Ղուկասյան

ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍՅԱՆ | 16:59 | Մարտ 6 2013
«Հնարավոր է՝ Վարդան Սեդրակյանն ուներ ռեսուրսներ, որոնք մտահոգում էին իշխանություններին». Անդրիաս Ղուկասյան

«Մենք դեռ ամբողջությամբ չունենք պատկերացում Վարդան Սեդրակյանի քաղաքական առաքելության մասին, իսկ Վարդան Սեդրակյանն ուներ քաղաքական առաքելություն: Հնարավոր է՝ Վարդան Սեդրակյանն ուներ ռեսուրսներ, որոնք մտահոգում էին իշխանություններին: Դա կարող է լինել, օրինակ, կոմպրոմատ բնույթի տեղեկություններ կամ ապացույցներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքերով, այդ տեղեկությունները կամ ապացույցները կարող են առնչվել   «Մհերի դուռ» կազմակերպության հետ, քանի որ, ըստ Անդրիաս Ղուկասյանի, վերջին օրերին կարծես թե կապն արդեն Վարդան  Սեդրակյանի, Գառնիկ Իսագուլյանի և այս կազմակերպության միջև ուրվագծվում է:  Նախագահի նախկին թեկնածուի կարծիքով, եթե գործում է այդ սցենարը, ապա բնական է, որ Վարդան Սեդրակյանը դառնում է իշխանությունների համար վտանգավոր, և անհրաժեշտ է նրան մեկուսացնել:  Անդրիաս Ղուկասյանը  շեշտեց, որ ինքը ևս մյուսների նման կարող է ընդամենը ենթադրություններ անել, սակայն, թե որքանով դրանք մոտ կլինեն իրականությանը, դժվար է ասել: Ակնհայտ է միայն, որ առաջին հայացքից՝ այս ամբողջ պրոցեսն անտրամաբանական է:

«Պետք է նշել, որ հանրության համար սա անհասկանալի  իրադրություն է: Իսկ եթե քաղաքական պրոցեսն ուղղորդվում է նման անհասկանալի իրադարձություններով, նշանակում է՝ երկրում բացակայում են ազնիվ, թափանցիկ պայմաններ ընտրությունների անելու համար, դա բնորոոշ է շինծու ընտրական պրոցեսներին»,- եզրափակեց նախագահի նախկին թեկնածուն:

Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը  կալանավորվել էր երեկ, իսկ այսօր արդեն ԱԱԾ-ն նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ սպանությունը պատվիրելու  մեղադրանք է առաջադրել նրան:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ