ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, March 6, 2013 20:28 - 3 քննարկում

Աստվածների Երկիրը անաստված սեռժականների կրնկի տակ…

На русском

Վ.Սեդրակյանի փաստաբանը` քննիչին. Բացատրեք ինչն է մեղադրանքի հիմքում, որ կարողանամ պաշտպանվել

Վ.Սեդրակյանի փաստաբանը` քննիչին. Բացատրեք ինչն է մեղադրանքի հիմքում, որ կարողանամ պաշտպանվել

 6 մարտի 2013 – 14:39 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը ու հաժարվում է ցուցմունքներ տալ: Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն անհասկանալի է համարում իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը և դրա հիմքերը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված մեղադրանքի էությունը հասկանալի է, բայց որոշման մեջ նշված չէ հիմքը: «Ես այս պահին քննիչին միջնորդություն եմ գրում, որ հարգելիս, բացատրեք հիմքը: Ի՞նչ կապ ունեն մեղադրանքն ու դրա հիմքերը իմ պաշտպանյալի հետ, տեղյակ չենք մյուս երկու կալանավորվածներն ինչ ցուցմունքներ են տվել: Երկու հոգի կրակել են մեկի վրա, մենք ուզում ենք հասկանալ` դրա հետ ի՞նչ կապ ունենք: Ես իրավաբանության կանոններից ելնելով ասում եմ` ինձ բացատրեք ի՞նչն է իմ մեղադրանքի հիմքում, որ ես կարողանամ պաշտպանվել», – ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Վարդան Սեդրակյանի փաստաբանը նաև ասաց, որ պատրաստվում են բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշումը, որով նախագահի նախկին թեկնածուն 2 ամսով կալանքի ենթարկվեց: «Իհարկե շատ մեծ հույսեր չունենք, որ բավարարելու են մեր բողոքը»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ հանդիպելու է Վարդան Սեդրակյանին և քննարկելու են իրենց հետագա անելիքները:

ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։

Հայտարարություն

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ Հանրապետության Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամիս ժամկետով կալանքը:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 87 հոդվածի առաջին մասի համաձայն Հանրապետության Նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:
Նույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն Հանրապետության Նախագահի թեկնածուն, ընտրված Նախագահը մինչև Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռեւս որոշում չի կայացվել Հանրապետության ՆԱխագահի մեկ այլ թեկնածու՝ Ռաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչեւ օրս հանդիսանում է Հանրապետության Նախագահի թեկնածու եւ կալանավորվել չէր կարող:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Anna
Mar 6, 2013 21:02


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25362') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD5\xBF\xD5\xBE\xD5\xA1\xD5\xAE...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD5\xBF\xD5\xBE\xD5\xA1\xD5\xAE...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD5\xBF\xD5\xBE\xD5\xA1\xD5\xAE \xD5\x90...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219