Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, February 27, 2013 8:50 - 3 քննարկում

Սերժ Էժանյանի գրած պատասխան նամակի հետքերով՝ ուղղված Սերժ Թանկյանին:

Իմ բալիկի անունը Սերժ չէ, բայց նա էլ է ՀՀ հպարտ քաղաքացի

Երեկ կարդացի Սերժ Սարգսյանի պատասխան նամակը աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի քննադատական նամակին: Նամակում ռոմանտիկ նկարագրումների ու գեղեցիկ, քաղաքակիրթ ձեւակերպումների տակ թաքնված էր մեկ բան, որ «Սե՛րժ Թանկյան, դու փոքր ես դեռ, կամ որ նույնն է՝ դուք բոլորդ՝ ՀՀ բոլոր քաղաքացիներդ, դեռ շատ փոքր եք, որ ինձ ասեք՝ գնա, ու ես գնամ»:

Ոճը նույնն է՝ «ինչքան ուզեմ՝ էնքան խփեմ» տրամաբանությամբ:

«Իմ կրտսեր թոռնիկի անունը Սերժ է, ու նա դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել»…կարդում եմ ու մտածում.

«Իմ բալիկի անունը Սերժ չէ, բայց չէ՞ որ նա էլ ՀՀ հպարտ քաղաքացի է եւ իրավունք ունի ապրելու տեսահոլովակում պատկերված ապահով Հայաստանում»:

Բայց նա այսօր այնքա՜ն տխուր է, շա՜տ տխուր, որովհետեւ իր մտերիմ ընկերոջ՝ Սամվելիկի շինարար հայրիկին ճանապարհում են ՌԴ: Իմ բալիկի անունը Սերժ չէ, բայց իմ հպարտ բալիկը շատ տխուր է, որովհետեւ տխուր է նաեւ նրա ընկեր Սամվելիկը, տխուր է նրա ամբողջ դասարանը: «Կգնա Սամվելիկի հայրիկը, հետո կտանի Սամվելիկին, հետո՝ նաեւ Սամվելիկի հորեղբոր տղան կգնա….»,- լալիս է իմ բալիկը, որի անունը, այո՛,Սերժ չէ, եւ նա իրավունք ունի, որպես ՀՀ հպարտ քաղաքացի ինձանից իմանալու մի շատ հասարակ հարցի պատասխան. «Ինչու՞ են գնում»:

Ի՞նչ պիտի ասեմ նրան, պարո՛ն Սերժ Սարգսյան: Այո, Դուք նրան, ինձ, Սամվելիկին ու մյուսներին, ինչպես Ձեր նամակում է գրված՝ Ձեր ժողովրդին, ապահով Հայաստան խոստացաք… Այո՛, դուք խոստացաք կազմակերպել մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները, բայց մի՞թե… հաստատ չեք կարող ասել «այո՛»՝ նայելով 6-ամյա իմ որդու աչքերի մեջ, որովհետեւ նա դեռ շատ փոքր է, եւ անունն էլ Սերժ չէ, բայց նա իսկապես հպարտ քաղաքացի է ու 6-ամյա իր ընկերների հետ քննարկել ու վիճել գիտի, սովորեցնել, որ ընտրություններին բաժանվող փողը վերցնել չի կարելի: Հիմա դեռ նա փոքր է, ինչպես Ձեր թոռնիկը ու նույնպիսի փոքր ու խաղացող աչքերով մի բալիկ է: Եվ ես, Դուք, մյուսները՝ Սամվելիկի, Անիի ու Անահիտի մայրիկները, իրապես նրանց սերնդակիցներին հաշիվ ենք տալու:

Հաշիվ ենք տալու, թե ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո գտնվող Հայրենիքից մեծաթիվ հայեր գնացել են:

Դուք ականից եք խոսում, իսկ իսկական ականը արտագաղթն է: Եվ մենք, իսկապես, զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Քանի որ անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականության հաստատման օրակարգ ամրագրել:

Եվ հավատացեք՝ իմ բալիկի, Սամվելիկի, Ձեր թոռնիկի ու մյուսների համար լիովին միեւնույնն է` ով կլինի այս երկրի նախագահը՝ Դու՞ք, Րաֆֆի՞ն, էպոսագե՞տը…կարեւորը մեկն է, որ նրանք Սուրբ սարի ներքո գտնվող Հայրենիքում ապրեն՝ որպես օրենքի երկրում…

Եւ ես հավատում եմ հայ ժողովրդի զորավոր բազկի ուժին ու գիտեմ նաեւ, որ գալու է այդ օրը՝ Ձեզանով կամ առանց Ձեզ… Ես ու նաեւ Դուք կարող է հենց այդպես էլ չտեսնենք օրենքի երկիր Հայաստանը, բայց մեր բալիկները, հաստատապես համոզված եմ, կառուցելու են մեր երազանքների ու Ձեր տեսահոլովակի Հայաստանը:

Քրիստինա Մկրտչյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

hrach Markosyan
Feb 27, 2013 9:04


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25234') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB9\xD5\xA1\xD5\xBF\xD5\xA5\xD6\x80\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB9\xD5\xA1\xD5\xBF\xD5\xA5\xD6\x80\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB9\xD5\xA1\xD5\xBF\xD5\xA5\xD6\x80\xD5\xA1\xD5\xAF\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219