ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ . Tuesday, April 21, 2009 3:41 - 5 քննարկում

Սերունդ փչացնող հայկական հեռուստակայանները՝ քացու տակ

ԵԹԵՐԱ… ՉՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՀԶՈՐ» ՏՂԵՐՔՆ ՈՒ «ԱԽՃԻԿՆԵՐԸ» ՀՈՇՈՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆԸ

  • article's photo

    Ամենեւին էլ չափազանցություն չէ այն դիտարկումը, որ Հայաստանում եթեր հեռարձակվող հեռուստաընկերություններն ուղղակի տնաքանդիչ գործունեությամբ են զբաղված։ Եւ խոսքը միայն ճապաղ ու անբովանդակ սերիալների մասին չէ։ Ավելի ճիշտ, եթերը զավթած սերիալները ողբերգության մի հատվածն են։Իսկ որպեսզի հեռուստաթշվառության պատկերն ամբողջական դառնա, արժե հպանցիկ դիտարկել նաեւ, այսպես կոչված, ժամանցային, զվարճալի ու երաժշտական բնույթի հաղորդումները եւ, իհարկե, գովազդային հոլովակները։ Դրանք եւս առատորեն հորդում են հեռուստաէկրաններից։

    Կա այդպիսի հեռուստաընկերություն՝ «Դար 21», որը երաժշտական ուղղվածություն ունի, այսինքն՝ այդ ալիքով գրեթե ամբողջ օրը հեռարձակվում են զանազան տեսահոլովակներ, հիմնականում, այսպես կոչված, «ժամանակակից» ու թեթեւ ոճի ստեղծագործություններ։ Միգուցե նաեւ այդ պատճառով «Դար 21»-ի հեռուստալսարանը հիմնականում պատանիներն ու պարմանուհիներն են, երիտասարդ տղաներն ու աղջիկները։ Սա, կարելի է ասել, «երիտասարդական ալիք» է։

    Չէ, ես հասկանում եմ, անշուշտ, որ նման ալիքով փիլիսոփայական խոհեր չես ունկնդրի, բայց մարդիկ, ովքեր հայտնվում են հեռուստաէկրաններին, գոնե պե՞տք է հայերենին տիրապետեն։ Իսկ ի՞նչ են խոսում եւ ինչերե՞ն։

    Ահավասիկ մի թարմ նմուշ։ Օրերս հենց այնպես ալիքներն էի «թերթում» ու, միանգամայն պատահաբար, կանգ առա «Դար 21»-ի վրա։ Չգիտեմ, հաղորդավարուհու «Ես նոր եմ արթնացել» սանրվա՞ծքն էր պատճառը, թե՞ նրա ընտիր հայերենը՝ «ավելՆորդ», «գուՅնավոր»։ Սակայն դա դեռ ամենը չէ։

    Հաղորդավարուհու խոսքն ուղղակի ցնցող էր, եթե, իհարկե, դա կարելի է խոսք համարել։ Անվեջ շաղակրատող հեռուստաաստղը վերլուծում էր տեսահոլովակներն ու դա անում էր ինչ-որ օտար լեզվով։ Այսպես. «Երեք յուրովի գեղեցիկ աղջիկներ, որոնք շատ ճիշտ էին օգտագործված տեսահոլովակում, ճիշտ աշխատած էր իրենց վրա, եւ ամենակարեւորը՝ դրանք (!!!-Ա.Հ.) շատ համահունչ էին երաժշտության հետ, կադրերը ամենակարեւորը։ Եւ տեսահոլովակը դիտելուց դիսկոմֆորտ (նա արտասանեց՝ ձիսկամֆորտ- Ա.Հ.) չի առաջանում քեզ մոտ, որ այ էս պահին դու կուզեիր լրիվ ուրիշ կադրեր տեսնեիր, երբ որ աչքերդ փակես, դու ուրիշ պատկեր կտեսնես, էստեղ հենց այն է, ինչ որ աչքերդ կփակես, դրա հետ էլ կբախվես»։

    Սա ո՞ր լեզվով է։ Ոչ մի։

    Ի լրումն, հաղորդման վերջնամասում տեղեկացանք «Իմ վրա մի փոքր նինջ եկավ։ Ես արդեն բարի եմ, արդեն ոչինչ չեմ կարող ասել»։ Ուր էր, թե նա ի սկզբանե անխռով ննջեր, ու ոչինչ չասեր։

    Լավ, Աստված այդ եւ նրա նման բազմաթիվ այլ հեռուստահաղորդավարների ու վարուհիների հետ։ Ողբերգությունն այն է, որ հեռուստաէկրանների այս կողմում հիմնականում արթուն երիտասարդներն են։ Ու նրանք սովորում են՝ «հայերեն»։ Ու այդպես էլ սկսում են խոսել, չէ՞ որ ընդօրինակման սարքը հենց այդպես ու այդ է մտցնում նրանց գլուխը։

    Իբր «հայկո-մկոիզմները»՝ «տեսնցվցվել», «մեգաՊԻՍկել», «հզոր ա» ու նման բաները քիչ էին, հիմա էլ հոլովակագետներն են վրա տվել։ Մի՞թե զարմանալի է, որ այդքանից հետո, մեկ այլ ալիքով հեռարձակվող «ռեյծինգային» նման հաղորդման ժամանակ պատանի հեռուստադիտողներից մեկը գրել էր, թե՝ «բարեւ սաղ սիրուն աԽՃիկներին»…

    Լեզվի տեսչությունը թերեւս նույնպես ննջած է ու բարի։ Կամ՝ ուղղակի հոգնել են, թափ են տվել ձեռքներն ու. ինչ ուզում է, թող լինի։ Եւ լինում է։ Հնարավոր է, որ լեզվի տեսչությունը հարցը թողել է հեռուստաընկերությունների ղեկավարների խղճին։ Բայց դա էլ է անհույս տարբերակ, քանզի այդ մարդիկ ունեն միայն գրպան, իսկ խիղճ, ո՞նց ասեմ, չունեն։

    Ապացո՞ւյց։ Խնդրեմ։ Ազդեցության, հատկապես՝ երեխաների գիտակցության վրա ազդելու առումով թերեւս առաջին տեղում գովազդային հոլովակներն են։ Իսկ ի՞նչ են ցույց տալիս հայրենական գովազդով։ Հոլովակներից շատերի սյուժեն գրեթե նույնական է, իսկ ամենից հաճախ կրկնվող գովազդային «պատմությունը»… գողությունն է։ Այսինքն՝ գովազդվող ապրանքը, իրը պետք է գողանալ, թռցնել, փախցնել։ «Կեցցե գողությունը։ Գողությունը լավ բան է»։ Ըստ էության, այդ է քարոզվում։

    Մեկ այլ օրինակ, ի դեպ, էլի «Դար 21»-ի երեկվա հեռուստաեթերից։ Ինչ-որ հաղորդում էր, որի ժամանակ կարող էին հեռուստադիտողները զանգահարել եւ ողջունել որեւէ մեկին։ Հետաքրքիր է, որ շատերը ողջունում էին իրենց դասընկերներին (դե իհարկե, չէ՞ որ այնքան հազվադեպ են հանդիպում)։

    Ինչեւէ։ Զանգահարեց մի 9-րդ դասարանցի աղջիկ։ Հեռուստահաղորդավարուհին պարզեց, որ այդ աղջիկը կցանկանար նկարահանվել իր պաշտելի երգչի տեսահոլովակում։ Ու այդ հաղորդավարուհին հարցնում է.

    -Կցուցադրեի՞ր աչքերդ ու ոտքերդ։

    -Ոչ, միայն աչքերս…

    -Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ ես այդքան ժլատ։

    Հասկացա՞ք, եթե 14-15 տարեկան աղջնակը չի ցանկանում «ոտքերը ցուցադրել», նա ժլատ է։ Ափսոս միայն, որ հաղորդավարուհին ինքն էլ ժլատ դուրս եկավ. չցուցադրեց իր ոտքերն ու, ընդհանրապես։

    Սիրելի ծնողներ, մի՛ վստահեք հեռուստաընկերություններին։ Հատկապես՝ հայկական։ Ավելի ճիշտ՝ ՀԱԿԱ-հայկական։ Այսինքն՝ երբ ձեր երեխաները խաղաղ նստած են հեռուստացույցի առջեւ, իմացեք՝ նրանց ուղղակի հիմարացնում են, ու ոչ միայն։

    Այդ չարիքից առայժմ մեկ ելք կա՝ ուղղակի անջատեք հեռուստացույցը, քանի դեռ չի «միացել» հեռուստաընկերությունների տերերի գիտակցությունը։

  • ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Арам
Apr 22, 2009 11:22

( Zak)
Ես կցանկանայի ,որ մեր Հայ ազգի ամբողջ զանգվածը,կենտրոնացներ իր ուղեղը զուտ մի հասկացողության վրա,պահանջատիրության վրա: Ի վերջո մենք պետք է ունենանք հստակ դիրքորոշում,ստեղծենք ծրգրերի փուլային փաթեթներ,բաժանված երկու մասի,ծրագիր-ՄԻՆԻՄՈՒՄ և ծրագիր ՄԱՔՍԻՄՈՒՄ: Ի վերջո ցանկացած Հայ,նույնիսկ հիվանդ և անճարակ Հայ, պետք է իմանա իր ազգի ծրագրերի մասին, պետք է նույնիսկ դպրոցական հասակից երեխային դաստիարկել այդ ծրագրերի փուլերին ձգտելու ոգով: Չպետք է լինեն ազգի ներսում այդ ծրագրերին կասկածող տարրեր,բոլորը պետք է ի վերջո հասկանան,որ խաղաղություն ասած հասկացողությունը չի ստեղծվել Հայի համար: Խաղաղ ապրելը երկար ժամանակով, մեզ համար միշտ էլ եղել է երազանք, պատմության տարբեր կտրվացքներում:Ի վերջո մենք պետք է հասկանանք,որ մեզանից կախված չէ խաղաղ պայմաններում կապրե՞նք, թէ՞ պատերազմական իրավիճակում:Դե եթե այդպես է, ուրեմը պետք է միշտ աչքի տակ ունենալ վատը և ձգտել դեպի լավը:Լավը կլինի մերն ու մերը,իսկ եթե վատը բաժին ըկնի՞…Մենք պետք է վատի դեպքում,կանոնավոր կերպով մեծից փոքր,նվիրվենք վատի հաղթահարման ծանր աշխատանքին,անխտիր:Հարուստ ու աղքատ,հիվանդ ու առողջ,ողջ ու կիսամեռ,մայր ու մանուկ,թշնամի և բարեկամ,հայր և որդի,մայր ու դուստր,պապ ու տատ, մի խոսքով բոլորը: Պետք է սահմանվի խիստ պատիժ, այդ ծրագրերին արհամարանքով վերաբերվողների համար և առավել ևս ծրագրերի պատվիրանները չկատարողների համար:Այդ ծրագիրը պետք է լինի Հայ ազգի սեղանի գիրքը,նա կարող է Աստվածաշնչի հետ ունիսոն օգտագործելու դեպքում տալ աներեվակայելի արդյունք: Հանրաճանաչ գանգստերի խոսքերը,որ ատրճանակը Աստվածաշնչի հետ ավելի էֆֆեկտիվ է,քան միյայն Աստվածաշունչը:Պետք է վերջապես ժողովրդին բերել միասնականություն կոչվող հասկացողությն դաշտ,վախ ներշնչել այն տարրերին, ովքեր փոքրոգություն կդրսևորեն:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Арам
Apr 22, 2009 11:23

( Zak)
Մի բան պատմեմ երեխաների փոքր ժամանակ դաստիարակմանը նվիրված: Ուրեմը հին չեչենական արխիվից սև և սպիտակ փաստագրական տեսաժապավեն էի դիտում,որը ցուցադրում էր Ռուսական ТВЦ ալիքը:Կադրերը ցուցադրում են հետպատերազմյան ժամանակները, Գրոզնին և իր ներքին կյանքը: Կանգնած երկու հոգի զրուցում էին,համր ժապավեն էր առանց բառերի իսկ նրանց հարևանությամբ խաղում էին երկու մանուկներ: Հանկարծ նրանք սկսեցին կռվել միմյանց հետ: Գնում էր մի գլադիատորական պայքար,ոչ մեկը չէր միջամտում,բոլորը կանգնած նայում էին նրանց:Վերջապես նրանցից մեկը պարտվեց,բայց ամբողջովին արյունաթաթախ էլի ձգտում էր հաղթողին պատասխանել:Ոչ մեկը նրանց չազատեց: Հաղթողը հեռացավ մի,իսկ պարտվողը մյուս ուղղության վրա: Հապա մի պահ այդ ամենը պատկերացրեք մեր կյանքում: Եթե այդպիսի բան լիներ մեզ մոտ,սկզբից հինգերորդ հարկից մաշված չթի խալաթը հագը, վազելով կիջնեին մայրերը,հետո կհավաքվեին թաղի մեծերը,կազատեին նրանց և նրանց կդարձնեին չկռվող,միշտ աչքը հառած մի հարմար ազատողի ճամփին,սեփական արարքի համար պատասխան տալու անպատրաստ մի երկյուղած տարրի,իր ճշտի համար պայքարելու անկարող մի դեգեներատի,որն էլ 18 տարին լրանալուց հետո,բանակում չի ուզենա ծառայի:Է ո՞նց ծաոայի խեղճ հարիֆը,երբ մանկությունից ինքն իր համար պատասխան չի տվել անձամբ,այլ իր բոլոր պրոբլեմները իր տեղը ուրիշներն են լուծել: Ա’յ որտեղ պետք է փնտրել ազգի քայքայվածության պատճառները:Եթե ազգովի այս ամենի այսպես ասած «հախից կգանք», այն ժամանակ կլինեն ուրիշ ժամանակներ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Լիանա
Apr 23, 2009 1:14

( Zak)-ի խոսքերի այս մասը շատ ճիշտ է «Լավը կլինի մերն ու մերը,իսկ եթե վատը բաժին ըկնի՞…Մենք պետք է վատի դեպքում,կանոնավոր կերպով մեծից փոքր,նվիրվենք վատի հաղթահարման ծանր աշխատանքին:Հարուստ ու աղքատ,հիվանդ ու առողջ,ողջ ու կիսամեռ,մայր ու մանուկ,թշնամի և բարեկամ,հայր և որդի,մայր ու դուստր,պապ ու տատ, մի խոսքով բոլորը:»
Իսկ պատիժ հասկացողությունը մոլորեցնող է. ցանկացած հանցագործ Քառնեգինի սկզբունքով իրեն ոչ թե հանցագործ այլ պատժող կհամարի ու ամեն ինչ նորից տակնուվրա վիճակում կմնա:
Երեխաներին ու առհասարակ մարդկանց պետք է հետեւողականորեն բացատրվի սխալ քայլերից հեռու մնալու կարեւորությունը: Սխալ քայլ կատարողը ինքն է ընկնում փորձանքի մեջ.նա պետք է ոչ թե վախենա այլ զգուշանա:
Մեր պապերի խորհուրդները հազար ու մի օրենքներից, կանոններից ու պատիժներից զորեղ են:Պետք է վերականգնվի մեծի խրատին ականջալուր լինելու հայերիս սուրբ ավանդույթը,որը հազար ու մի գիր ու գրականությունից առավել է:Չի կարելի աչքաթող անել,ճարահատյալ հայատյացները ահռելի ջանքեր են գործադրում մեր ավանդույթները արմատախիլ անելու համար,բայց դա նրանց չի հաջողվում,որովհետեւ իմաստությունը մեր գենից անբաժան է եւ վաղ թե ուշ գլուխ է բարձրացնում ու խոնարհեցնում տկարամիտ,բայց երկրիս երեսին ապրելու իրավունք ունեցող ազգերին:Հայությունը ջրի պես անհրաժեշտ է մարդկությանը:Մեր հոգիները պղտորողներն իրենց թշվառ կարճամտության զոհերն են:Հայերս համայն մարդկությանը պետք է սթափեցնենք,որպեսզի դադարեն պղտորել կյանքի աղբյուրները:
Այս հոդվածը գրողի նման նրբանկատորեն ու առանց ջղաձգման իր վճռական խոսքն ու առաջարկը ներկայացնող,ֆիլտրելու կարողությունից չզրկված , կամքի ուժով մարդկանց ակտիվության միջոցով վաղ թե ուշ կմաքրվի նաեւ հեռուստատեսությունը:
Իսկ չեչենների վարքը ամենեւին էլ օրինակելի չէ: Չի կարելի ագռեսիայի տենդով վարակված մարդկանց ինքնասպան վարքը ընդօրինակելու մղել ու կրկին մոլորության մեջ գցել մեր ազգին: Մենք ուժեղ ենք ու խելացի, բայց մեր կրթական համակարգի ու գրականության մեջ հայատյաց թշվառները ինքնանվաստացման սունկերի սպորներ են ցանել ու դրանք բազմանալով թուլացնում են մեզ ու օտարամոլ դառնալու վտանգի առաջ կանգնեցնում մեր սերունդներին:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Լիանա
Apr 23, 2009 1:58

1. Տեղեկատվական ցանկացած աղբյուր, մենք ՝ ընթերցողներս պետք է վերահսկենք ու զրկենք Հայաստան ու հայ բառերը անվանարկելու իրավունքից /ինքս էլ այդպիսի քայլի էի դիմել Արտյոմ Խաչատրյանին նամակ գրելով : Անչափ շնորհակալ եմ ստեփան Քիրեմիջյանից, որ գնահատեց իմ այդ համարձակ քայլը ու անտեսված չթողեց/:
2.Մեր տան ներսում/Հայաստանում/ կատարվող ամեն ինչ չի կարելի ի ցույց դնել ու հարեւաններին պատմել թե ով ինչպես է զուգարան գնում կամ ականջը մաքրում:
3.Կրթական համակարգը պետք է ազգային արժանապատվության հարցում չթերանա եւ երեխաների ուղեղը չլցնի ինքնաքննադատության ընկճող ու ստրկանիտ դարձնող ախտով: Նրանց պետք է ամիսը մեկ տանել ազգային մշակույթն ու իմաստությունը ներկայացնող կենտրոններ / նույնիսկ չպետք է պարտադրել,որ սովորեն, նրանք շնչով կներծծվեն իմաստությամբ եւ անկոտրուն ուժով/:
4.Սպառնալիքը կվերանա, եթե սկսենք հետեւողականորեն պահել հիգիենայի կանոնները ու առողջ դիմադրողականություն ունենանք:
/Իսկ գլխապատառ մկանների ուժը այս ու այն կողմ վատնող կարճամիտ չեչենները իրենց ազգի աքիլլեսյան գարշապարն են ու վաղ թե ուշ դառնում են օտարի խամաճիկներ՝ ինքնասպանության դրդելով սեփական ազգին:/
Երեխա դաստիարակողները լավ գիտեն, թե ինչ մեծ համբերություն ու հետեւողական խրատական է անհրաժեշտ լավ սերունդ եւ անխախտ ու ամուր ընտանիք ունենալու համար:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Арам
Apr 23, 2009 8:56

Իշխանությունները չեն փոխվել, փոխվել են անունները, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է: մեր երկրի պաշտոնական ներկայացուցիչները հանգիստ մոռանում են Արցախում ընկած իրենց մարտընկերներին: Եթե ներկայիս իշխանության որդեգրած քաղաքականությունը պաշտպանվի, որը միայն պարտվողական, զիջողական և դավաճանական է, ապա մի օր մեր պետությունը կկոչվի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ քաղաք- պետություն` Երևան:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*