Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, February 27, 2013 5:37 - չքննարկված

Արամ Աբրահամյան. «Ծառայել եմ չարին, կծառայեմ հավիտյան»:

Այ «Առավոտ»-ի ղամմազ խմբագիր… Գրել ես մի բան, որ մտնես ինչի՞ քամակը: Չես հասկանում, որ ԲՈՒՀ-երի ուսանողները նույնպես ընտրող քաղաքացիներ են և կարող են իրենց բողոքը հայտնել իրենց ազատությունների սահմաններում, որը անհատական բողոք չէ, այլ հավաքական: Հետևաբար նրանք կարիք ունեն մեկը մյուսի աջակցության: Էդ քո պնդուկ գլխին հասու չի՞, այ տականք:

Մի փաթաթեք վզիս. Առավոտ

Թողարկված է՝ 2013-02-27 09:24:27-ին

Մի փաթաթեք վզիս. Առավոտ

Թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է դասադուլին.

 

Ինձ հարցնում են` ինչպես եմ ես վերաբերվում ուսանողների մի խմբի` դասադուլ անելու մտադրությանը, ես դարձյալ կփորձեմ ձեւակերպել իմ վերաբերմունքը: Եթե 10, 100 կամ 1000 ուսանողներ ցանկանում են մասնակցել քաղաքական կամ քաղաքացիական պրոցեսին, դա նորմալ է, դա նունիսկ խրախուսելի է: Նրանք դժգոհ են ընտրությունների` պաշտոնապես հայտարարված արդյունքներից, ուսման որակից, դասախոսների կաշառակերություններից, ցածր մտավոր մակարդակից, նրանց հետամնացությունից, տգիտությունից` իրենց իրավունքն է բողոքել դրա դեմ, խաղաղ ցույցեր կազմակերպել օրենքով նախատեսված ցանկացած վայրում: Եթե նրանք ցանկանում են դա անել դասի ժամանակ, ապա դարձյալ խնդիր չպիտի լինի, մեզ մոտ կրեդիտային համակարգ է [կամ, համենայնդեպս, պիտի լինի], պարտադիր չէ` նստես դասերին, հանձնեցիր` կստանաս, չհանձնեցիր` հաջողություն:

Այն ռեկտորներն ու դեկանները, որոնք դեմ գնալով օրենքին ու բանականությանը` փորձում են երիտասարդների այդ գործունեությանը խոչընդոտել, ուսանողներին կողպել բուհերում եւ այլն` պատճառաբանելով, որ բուհերում քաղաքական գործունեությունը արգելված է, թող այդ խնդիրներով մտահոգվեն այն ժամանակ, երբ իրենց”վերեւից” հրահանգում են իշխանության միջոցառումներին “գլխաքանակ” ապահովել, ինչը նրանք իրականացնում են “փողկապավոր” ՀՀԿ-ական “կոմսոմոլների”` այսպես կոչված, ուսխորհուրդների միջոցով:
Բայց եթե չի կարելի մարդկանց կամքի վրա բռնանալ` ստիպելով նրանց գնալ իշխանության միջոցառումներին, ապա չի կարելի բոլոր ուսանողների վզին փաթաթել նաեւ ընդդիմադիր գործունեությունը:

Ենթադրենք, ուսանողների X խումբը ցանկանում է կազմակերպել հանրահավաք կամ երթ: Շատ լավ է` կանաչ ճանապարհ: Սակայն այդ խումբն իրավունք չունի շանտաժելու ուսանողների Y խմբին, որը ցանկանում է մասնակցել դասերին, թե` դուք, մնացողներդ, ծախված եք իշխանություններին, չեք ուզում պայքարել արդար Հայաստանի համար եւ կողմ եք ընտրությունները կեղծելուն: Բացի նրանից, որ նման շանտաժից բոլշեւիզմի հոտ է գալիս, դա կարող է առաջացնել հակառակ ռեակցիան եւ լարել երիտասարդներին իրար դեմ:

Ոչ ոք չի ապացուցել, որ այն ուսանողը, որը հանրահավաքի է գնում դասերից հետո, ավելի վատ քաղաքացի է, քան նրանք, ովքեր գնում են դասերի հաշվին: Կամ նա, ով բարձր է գոռում հանրահավաքի ժամանակ,  ավելի հուժկու է պայքարում արդարության համար, քան նա, ով լուռ է կանգնած:
Մի խոսքով` մարդկանց պետք է տրվի հանգիստ ընտրելու իրավունք` առանց բարոյական ճնշում գործադրելու: Սովորաբար այդ ճնշումը բացատրվում է նրանով, որ “մենք պետք է պայքարենք միասնաբար”. “ով հայ ժողովուրդ…” եւ այլն: Այդ ամենն, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց, որպես կանոն, “միասնավարը” առօրյա լեզվով նշանակում է` “իմ ուզածով”: Միասնական են միայն Սահմանադրությունն ու Օրենքը: Մնացածը կարող են տարբեր լինել:

 

Hakob.K.



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ