Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, February 24, 2013 11:01 - 4 քննարկում

Րաֆֆի Հովհաննիսյան, կանիծվես հավիտյան, եթե այս անգամ էլ դու լինես ժողովրդին լքողը ու չլինես այս առնետի ճակտին թքողը…

 «Ինչ արեցիր Րաֆֆի, այս ինչ արեցիր…»

Այսօր – 22:11

Այսօր լրագրողների հետ հանդիպում իրականացրեց Ահարոն Ադիբեկյանը:

Հանդիպումը ի սկզբանե լցոնված էր զանազան կոչերով, քան լուրջ քննարկումներով, կամ գոնե կանխատեսումներով, սոց.գուշակումներով:

Ադիբեկյանը նախ փաստեց, որ ընտրությունների արդյունքները անակնկալ չէին իր համար, և ամեն ինչ ընթացավ իր կանխատեսածին համաձայն (այստեղ երևի թե փորձեց իրեն համոզել, որ իր կանխատեսումները աննախադեպ անփոխարինելի են):

Ինչևիցէ…

Սոցիոլոգի խոսքով` իրենք կազմակերպել էին սեպտեմբերից ի վեր յոթ սոցիոլոգիական հետազոտություն, որոնցից վերջինը` Հանրապետական կուսակցության պատվերով:

Ինչպես նշեց վերջինս, իրենց հետազոտության վերջնական արդյունքներն ինքը ներկայացրել է Սերժ Սարգսյանին, և վերջինս համոզվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող հաղթահարել մոտ քսան տոկոսի տարբերությունը:

Ստացվում է այնպես, որ Ադիբեկյանի «ուսումնասիրություններին» համապատասխան հանրապետական թեկնածուն արդեն իմացել է, որ ՀՀ ընդհանուր տարածքով մոտավոր ինչքան ձայն է հավաքելու:

Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի մասին` սոցիոլոգը կոչ է արել «հարգել ընտրողների իրավունքը և չփորձել մեր պահպանողական հարմարվող ժողովրդին հեղափոխական դարձնել», ապա սկսեց հիմնավորել, որ հայ ժողովուրդը իր բնույթով հարմարվող է և չի ուզում իշխանափոխություն:

Իշխանափոխության հնարավորության մասին Ադիբեկյանը նշեց. «Ապա նայեք ովքեր են նախագահի թիմը, եթե նա ուզենա էլ, իր թիմը թույլ չի տա հրաժարական տալ»:

Ի դեպ բանախոսը լռեց կեղծիքների մասով:

Հանդիպման վերջում կրկին Ադիբեկյանը, չմոռացավ ևս մի քանի կոչ անել` դե «տուն է թող լինի» տարբերակի մեջ:

Դիմելով չգիտես լրագրողների՞ն, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանին նա սկսեց դարակազմել իր կոչը.

«Հարգել ընտրողներին և չօգտագործել նրանց տրամադրություններն ու հոգսերը, քանի որ Հայաստանում կա 46 տոկոս աղքատություն և բնականաբար միշտ դժգոհողներ լինելու են»:

Ինչ վերաբերում է Գյումրիին, Ադիբեկյանի կարծիքով այն միշտ ընդդիմադիր է եղել և, բնականաբար, դա կախված է նաև Գյումրիում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Ստացվում է իշխանությունների կողմից ուղարկված այլ մունետիկները, սուրհանդակները, գուժկանները, ոչ մի լուրջ էֆեկտ չապահովեցին հանրության շրջանակներում, որով փորձում էին հուսալքել կամ կոտրել ժողովրդի պայքարի ու արդարություն հաստատելու ոգին…և ինչ…

Հրապարակ է դուրս եկել, մերօրյա Կանխատեսողը, որ ոչ այլ ով է, քան, իշխանությունների ծրագրերը, իբր սոց.հաշվումներով կանխատեսող, նրանց տոկոսների վերաբերյալ արդեն ծրարով կնքած նախահաշիվները, իբր սոց.հարցումներով լեգիտիմացնող…

Համառոտ ասած, գոնե հայաստանյան իրականության մեջ սև մոգություն` սպիտակ տեխնոլոգիաներով…

Ի դեպ, այնքան ակներև է խուճապը վերին էշելոններում, որ երբ հրահանգել են Ադիբեկյանին լրագրողների ներկայությամբ մաքրում կատարի իր կանխատեսումներով, սա էլ շատ բան ասելու հրահանգի ճնշման տակ, էլ ինչ ասես, որ չարտաբերեց.

-Թե այ Րաֆֆի, հազիվ էինք, ժողովրդին բթացրել, ապատիայի թրեյնինգներ կազմակերպել, հարմարվող դարձրել, այնքան ու այնչափ, որ անգամ.

-ռեկորդային գնաճ էինք կազմակերպում բողոքող չկար,

-օրը ցերեկով մարդ էինք սպանում, երկար չէր տևում բողոքի պահանջը,

-խաղաղ պայմաններում, զինվորների դիակներ էինք տուն ճանապարհում, էլի խնդիր չկար,

-Գյումրիում արդեն երկաթե տնակներն էին կոռոզիայի ենթարկվում, մարդիկ ստիպված փայտե եռանկյուն տնակում էին գոյատևում, էլի սահուն էինք մարսում…

-արտագաղթ, աղքատություն, օլիգարխների ամենաթողություն…

-ամեն ինչ կար, բայց ժողովուրդը շաաաաաատ հարմարվող էր դարձել….

-Իսկ հիմա, մի ամբողջ ազգ, պահանջատեր է դարձել…

-Ինչ արեցիր Րաֆֆի, այս ինչ արեցիր…

Վերջինը ձևակերպումը թերևս օրվա հառաչն է, ողջ վարչակարգում…



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

HIYAN
Feb 24, 2013 12:55


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25159') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB6\xD5\xA5\xD6\x80\xD5\xA5\xD5\xBD...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB6\xD5\xA5\xD6\x80\xD5\xA5\xD5\xBD...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB6\xD5\xA5\xD6\x80\xD5\xA5\xD5\xBD\xD5\xAB ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219