ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, February 23, 2013 14:45 - 1 քննարկում

Ներողություն արտահայտության համար. «Տո քյո՛ռ, քանի տարի ըդիկ կսենք, բեյնդ չմտավ, հմիկ դու մեր վրա կծախես մեր ըսածը»:

ՀՀՇ-ն այլեւս չկա. Տեր-Պետրոսյանի սկանդալային ելույթը

    • Ներքին կյանք – 

Այսօր ՀԱԿ դաշինք, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, չկա, մեկ տարի առաջ էր սկսվել քայքայման պրոցեսը, բոլոր հեռացածներն ունեն իրենց պատճառաբանությունները, ՀՀՇ արտահերթ համագումարին իր ելույթում ասաց ՀՀ Լևոն Տեր-Պետրոսյանը, հարցեց` ի՞նչ անել: Նրա խոսքով, ՀՀՇ-ն ունեցել է փառավոր ժամանակներ, ունեցել է նաև խայտառակ ժամանակաշրջան: Նրա կարծիքով, ՀՀՇ-ն Վանո Սիրադեղյանի նախագահությունից դուրս գալուց հետո դարձել էր լավագույն դեպքում մի գեղական «կլուբ», եթե չասենք աղանդ: 

«Ի՞նչ քաղաքական գործություն էր ծավալել այս կուսակցությունը մինչև 2007 թվականը, ես համարում եմ ՀՀՇ-ի պատմության ամենախայտառակ շրջանը. իմիտացիա արեց, պարբերական համագումարներ, ճառեր, կենացներ, անցյալի հիշողություններով հպարտացողներ, մասնակցեց ընտրությունների, ունեցավ խայտառակագույն արդյունքներ, և հիմա եթե Կոնգրես չկա, մենք հայտնվում ենք 2000-2007 թթ. վիճակում, սա՞ է մեր ցանկացածը»,- ասաց նա։ 

«Ես չեմ ուզում, որ ՀՀՇ-ն կերակրի միայն թանգարանի, այդպիսի կուսակցություններ արդեն կան»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

Լևոն Տեր-Պետրոսյանը ջրով խմեց ՀՀՇ կենացը, ապա շարունակեց ասելով՝ թող չդիտվի, որ փոքր մի նախաձեռնող խումբ հավասար իրավունքներով միանում է մի շատ մեծ բանի, մնացածների հետ բոլորը չեն կարող մտնել այս կուսակցություն, գալու է 1000 մարդ, ով նոր ավյուն է բերելու: 

«ՀՀՇ-ի անդամների 95%-ը ավելի մեծահասակ է, քան հիսուն տարեկանը: Բիձեքով, այս քյաչալված մազերով պիտի ազգ պահե՞նք: Փառք Աստծո, որ երիտասարդների ռեզերվը կա, այլապես մեզ վիճակվելու էր մեր պատմական կուսակցությունների բախտը, մեր թոռներին էինք պատմելու, մեզ դրանից ի՞նչ»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: 

Նրա խոսքով՝ մի բան էլ իրենք են պարտական երիտասարդներին, որ այս գործի մեջ են մտնում. «Մենք մնում ենք հինգ տարի առաջ ձևափոխված մեր կաշվի մեջ, որևէ նոր բան չի ստեղծվել: Անունը փոխելով, մարդու էությունը փոխվե՞ց: Եթե սա չեղավ, ուրեմն այլընտրանքն անապատ է»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: 

Ի դեպ, ՀՀՇ-ն քվեարկեց ՀԱԿ կուսակցության միանալու օգտին. ավելի քան 400 ներկաներից 375-ը կողմ էր, 6-ը՝ դեմ, 3-ը՝ ձեռնպահ: Սակայն հայտարարվել էր, թե համագումարին հրավիրված է եղել 700-ից ավելի պատվիրակ:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Sofia
Feb 23, 2013 16:13


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25142') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>Srikayi verj...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>Srikayi verj...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'Srikayi verj@', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32): com in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219