ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, February 21, 2013 13:31 - 5 քննարկում

ՀՀԿ-ի հիմնադիր Աշոտ Նավասարդյանը եթե ողջ լիներ, ՀՀԿ-ի փոխնախագահ Աշոտյանի մասին կասեր. «Հիմար մտքեր՝ քաչալ գլխի խորխորատներում»…

Աշոտյան. ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն Րաֆֆիին կհանեն բեմահարթակից

    • Ներքին կյանք – 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանn, անդրադառնալով Ազատության հրապարակում ՀՀԿ հանրահավաքի հարցին, ասել է իր կարծիքը. «Թեպետ այսօր օրենքով սահմանված կարգով Ազատության հրապարակում թույլ տված էր Հանրապետական կուսակցության հանրահավաքը, սակայն մեր գործընկերների երեկվա հայտարարությունը, այն գործելաոճը, որը փորձում են որդեգրել, ստիպում է մեզ հրաժարվել մեր օրինական հնարավորություններից՝ հնարավոր սադրանքներից, բախումներից, անիմաստ կրքերից խուսափելու համար»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների՝ այսօր Ազատության հրապարակում գտնվելն օրենքով սահմանված կարգով չէ: 

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ իրենց կուսկացությունն, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, «թասիբի գցելու» կուսակցություն չի: «Պետք չէ մեզ բզբզել և թամաշա անել: Մենք գիտենք ինքներս ինչ ենք ուզում, ինչ ենք անում, ոնց ենք անում և ինչպիսի դաշտում ենք մեր գործողությունները տարածում: Գնացեք, նման տեսակի ռեպլիկներով բզբզեք նորաթուխ, ինքնակոչ, ինքնահռչակ, քաղաքական նիրհից արթնացած բազմաթիվ քաղաքական ուժերի»,- նշեց նա՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ում նկատի ունի: 

Պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանը կլսի՞ ժողովրդի պահանջը և այսօր Ազատության հրապարակոմ կհանդիպի՞ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Երեկ տարածվել է նախագահի մամլո խոսնակի հայտարարությունը՝ առ այն, որ նման պատրաստակամություն նախագահը հայտնել է: Մնացյալ արձագանքները այդ հայտարարության, կարծում եմ, նախագահի հետ հանդիպումից խուսափելու քաղաքականություն է»: 

Ընդդիմության այն պնդումներին, թե ընտրությունները կեղծվել են, ՀՀԿ փոխնախագահը պատասխանում է, որ 58 տոկոս ձայներ է ստացել Սերժ Սարգսյանը, և միջազգային բոլոր դիտորդական առաքելությունները պնդում են, որ այս ընտրությունները լավագույնն էին մեր նորագույն պատմության մեջ: 

«Պետք է սովորել ընդունել սեփական պարտությունը: Ամբողջ նախընտրական քարոզարշավը մեր փաստացի թիվ մեկ ընդդիմադիր մրցակիցը վարեց շատ քաղաքակիրթ, արևմտյան տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Սա ենթադրում է, որ հետընտրական գործելաոճը նույնպես պետք է լինի այն մշակույթի շրջակներում, որն այդ թեկնածուն փորձում է ներմուծել Հայաստան: Ցավալի է, երբ որ հետընտրական զարգացումների մշակույթը կարծես թե կրկնում է նախորդ բոլոր ընտրություններից հետո եղած մշակույթները: Դա այն դեպքում, երբ արևմտյան մշակույթը ենթադրում է, որ պարտված թեկնածուներն առաջինն են զանգահարում և շնորհավորում հաղթած նախագահին»,- ասաց Աշոտյանը: 

Միաժամանակ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ չի ուզում ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խաբեց  իր ընտրողին «պուպուշ» արևմտյան տեխնոլոգիաներվ, բայց համենայնդեպս շատ կտրուկ ու զգալի էր փոփոխությունը «մոդեռն Րաֆֆիից դեպի վատ իմաստով ավանդական պարտված ընդդիմադիր թեկնածու»: 

Հարցին, թե կառավարությունում փոփոխություններ սպասվո՞ւմ են, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, որ վստահ է՝ իշխանության դեմքը փոխվելու է, իշխանության մեջ փոխվելու են դեմքեր, բայց դա բացարձակ կապ չունի ընտրությունների արդյունքների հետ: 

«Կարծում եմ՝ վաղուց հասունացած պահ է, երբ որ, այո, որոշակի փոփոխություններ իշխանության ներսում տեղի կունենան, իշխանության բոլոր այն ճյուղերում, որոնց կազմավորման գործընթացը պայմանավորվում է նոր ընտրություններով, ընտրությունների արդյունքով և հետընտրական լիազորություններով: Ինձ համար չանհանգստանաք, կարծում եմ՝ երկրիս օրակարգում շատ ավելի լուրջ հարցեր կան»,- ընդգծեց նա: 

Արմեն Աշոտյանը նշեց, որ այս հանրահավաքային շարժումը նպատակ ունի իր շուրջը «սոսնձել բոլոր այն 37 տոկոս ձայները, որ նա փախցրել է»: «Իր տեխնոլոգները շատ լավ հասկանում են, որ դա ըմբոստ էլեկտորատն է, որը քվեարկել է ընդդեմ Սերժ Սարգսյանի: Իրականում դա Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական քաղաքական կապիտալը չէ, և հետընտրական զարգացումները Րաֆֆի Հովհաննիսյանին կարող են տանել այն ուղղությամբ, որ իրականում դառնա ոչ թե այդ պահին 37 տոկոս ձայն հավաքած ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ քաղաքական գործիչ, որը տնօրինելու է այդ 37 տոկոս ձայները հետընտրական շրջանում: Իր շահերն այստեղ բախվելու են ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և մի շարք այլ քաղաքական ուժերի շահերի հետ, որոնք այս ընթացքում, չեմ կարծում, որ տան իրենց նախկին քաղաքական կապիտալը Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց Աշոտյանը: 

Նա նշեց, որ դրանով է բացատրում նաև այդ ուժերի ակտիվ ներգրավումը երեկվա հանրահավաքին՝ նպատակ հետապնդելով՝ թույլ չտալ, որպեսզի ընդդիմադիր գործչի թիվ մեկ սանդղակը հասնի միան Րաֆֆիին և փորձել շատ պատեհ պահի, շատ գեղեցիկ ձևով Րաֆֆի Հովհաննիսյանին, պատկերավոր ասած, հանել բեմահարթակից: 

«Ակնհայտ է նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարը արևմտամետ քաղաքական գործչի կերպար է, իսկ ընդդիմադիր ձայները տնօրինող ուժերը հիմնականում հյուսիսային, ռուսամետ քաղաքական գծի հետևորդներ են եղել: Խոսքը գնում է Բարգավաճ Հայաստանի մասին, ՀԱԿ-ի և Դաշնակցության: Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետևում կանգնած ուժերը գուցե փորձեն Հայաստանում ընդդիմադիր էլեկտորատը դարձնել արևմտյան էլեկտորատ: Եվ ակնհայտ է, որ այդ էլեկտորատի ձայների պառլամենտական տերերը պետք է թույլ չտան և թույլ չեն տալու»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Արթուր
Feb 21, 2013 15:57


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25113') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB7\xD5\xBD \xD5\xB7\xD5\xB6\xD5\xA5\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB7\xD5\xBD \xD5\xB7\xD5\xB6\xD5\xA5\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB7\xD5\xBD \xD5\xB7\xD5\xB6\xD5\xA5\xD6\x80\xD5\xA8...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219