ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, February 20, 2013 5:40 - 6 քննարկում

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՁԵԶ ԵՄ ԴԻՄՈՒՄ.

Սվետլանա Մարգարյանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի…

 

Եվ դուք հավատու՞մ եք սրա խոսքերին,սա դեմագոգիա է…Այդ ո՞նց եղավ,որ երեկվա սադրիչը,երեկվա պառակտիչը այսօր հանկարծ գնահատեց ժողովրդին,նրա միասնականությունը,նրա շահը:Սա չէ՞ր,որ միացել էր ժողովրդի արյունը ծծած ,երկիրը թալանած ու անդունդ գլորած ԼՏՊ-ին ու նրա ոհմակին:Սա չէ՞ր,որ ընկերն էր հազարավոր ընտանիքներ կործանած,տասնյակ անմեղ երիտասարդներ ցմահ բանտերը լցրած Ջհանգիրայանի,սա չէ՞ր,որ կողք-կողքի էր կանգնել բանտերում տասնյակ կալանավորներ սպանած բորենի Սաղաթելյանի հետ…
Հիմի ելել ու դեմոկրատ է՞ խաղում,միասնականությա՞մբ է հիանում,երբ մի քանի տարի առաջ իր ատաման ԼՏՊ-ի հետ կոչ էր անում չսատարել Արցախին ու Արցախցուն:Երբ իրենց բորենիներով բաժանություն էին դնում Հայաստանի ու Արցախի մեջ,տարածում երիտասարդության մեջ՝ անհրաժեշտության դեպքում չկռվել Արցախի համար…Սրա՞նք չէի,որ ժողովրդին տարան կրակի բերան ու իրենք փախան ստորաբար…Ախր հենց սա էր, ինքը, որ կար…
Հիմի նորից մի խոսք է ասել և ուրախացած ծափ եք տալիս,հաշտություն եք կնքում,մոռանում ամեն բան,գիտեք թե գալիս է ազնվորեն հիանալու և միանալու ձեզ:Բա ձեզ է՞լ ինչ պիտի լինի,որ ճանաչեք դավաճաններին ու պառակտիչներին:Սրանք ախր 20 տարի դաժանորեն խաբել են ձեզ, ամեն ինչ բերել ձեր գլխին:Բա այսքանից հետո խրատ չեղա՞վ:Էլ ումի՞ց,ինչի՞ց եք ուզում ազատվել,եթե սրանց նորից տեղ եք տալիս ձեր շարքերում:Ո՞րն է տարբերությունը հիմիկվա կառավարության և սրանց…Միայն այն,որ սրանց ՀՀՇ-ի օրոք սրանց իշխանությունը օրը ցերեկով,մասսայական էր տեռորի ենթարկում ցանկացածին,ինչն այսօր գոնե փառք Աստծո ,չկա…Ո՞նց եք դավաճաններին,պատեհապաշտներին,սադրիչներին ու խաբեբ ազակործանիչներին նորից տեղ տալիս ձեր շարքերում…
Քանի՞ անգամ գլուխներդ պիտի խբեք պատին,որ հասկանաք՝ դավճանները չեն վերափոխվում…
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՁԵԶ ԵՄ ԴԻՄՈՒՄ.
Ի՜ՆՉ ԿՈՒԶԵՔ ԱՐԵՔ, ԻՆՉՊԵՍ ԿՈՒԶԵՔ ՊԱՅՔԱՐԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ,ԲԱՅՑ ՀԻՇԵ´Ք, ԵՐԲԵ´Ք ԹՈՒՅԼ ՉՏԱՔ,ՈՐ ՀՀՇ-ՀԱԿ-ից ԲՈՐԵՆԻՆԵՐԸ ԱՆՑՆԵՆ ՁԵՐ ՇԱՐԺՄԱՆ ԳԼՈՒԽ: ՀԻՇԵՑԵ´Ք, ԱՅՍՕՐՎԱ ԱՅՍ ՎԻՃԱԿԻ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՆՐԱՆՔ ԵՆ, ԱՅՍ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԴՆՈՂՆԵՐԸ ՆՐԱՆՔ ԵՆ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԵՐԸ ՇԱՂԱԽՎԱԾ ԵՆ ՆՈՒՅՆ ԱՐՅԱՆ ՄԵՋ,ԻՆՉ ՎՈՐ ԻՐԵՆՑ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԻՆԸ: ՆՐԱՆՔ ԱՄԵՆ ԲԱՆ ԿԱՆԵՆ,ՈՐ ԱՐՅՈՒՆ ՀԵՂՎԻ,ՈՐ ՎԱԽԵՆԱՔ ԴՈՒՔ, ՈՐ ԸՆԿՃՎԵՔ ԴՈՒՔ ՈՒ ԹՈՒԼԱՆԱՔ,ՈՐ ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾ ՀՈՒՆՈՎ ՏԱՆԵՆ ՁԵՐ ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔԸ՝ ՄԻՆՉԵՎ ԹՈՒԼԱՑՈՒՄ ԵՎ ՍՊԱՌՈՒՄ:ՉՄՈՌԱՆԱ´Ք, 3 ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՎ 3-Ն ԷԼ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՒՍՏԻ 3-Ն ԷԼ ՈՒՐԱԽ ԵՆ, ՈՐ ՄԻՄՅԱՆՑ ԵՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ՍՈՒՏ ԵՆ ՆՐԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՆԱԼՈՒ ԽԱՂԵՐԸ:
ՀԱՅ ԱԶԳ,ԴՈՒ ԽԵԼԱՑԻ ԵՍ ՈՒ ՔՈ ՄԵՋ ԿԱՆ ՇԱՏ ՈՒ ՇԱՏ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԻԿ,ԳՏԻՐ ԵՎ ՀԵՆՎԻՐ ՆՐԱՆՑ ՎՐԱ:
ՀԻՇԻ´Ր, ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀՀՇ-ՀԱԿ ՈՀՄԱԿԻ ԱՄԵՆԱԿԱՐԿԱՌՈՒՆ ԴԵՄՔՆ ԷՐ,ՈՐ ՇՊՐՏԵՑ ՔՈ ԵՐԵՍԻՆ ԱՆԱՄՈԹԱԲԱՐ.
«100% էլ հաղթած ըլնեք,մեկ է՝ իշխանությունը չենք տալու»: ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ——————————–

Svetlana Margaryan



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

smerch
Feb 20, 2013 10:19


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25096') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8D\xD5\xBE\xD5\xA5\xD5\xBF\xD5\xAC\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8D\xD5\xBE\xD5\xA5\xD5\xBF\xD5\xAC\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8D\xD5\xBE\xD5\xA5\xD5\xBF\xD5\xAC\xD5\xA1\xD5\xB6\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219