ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, February 20, 2013 1:58 - 4 քննարկում

Պարույր Հայրիկյան. «Ամեն ինչ պրծավ»: Սվետլանա Մարգարյան. «Դուք էն գլխից պրծած էիք»..

Պարույր Հայրիկյան. «Ամեն ինչ պրծավ».

| 08:03 | Փետրվար 20 2013
Պարույր Հայրիկյան. «Ամեն ինչ պրծավ». մամուլ

«Երեկ «Ժամանակը» ՀՀ նա­խագահի թեկնածու, ԱԻՄ նա­խագահ Պարույր Հայրիկյանին հարց ուղղեց` կմիանա՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի հավա­քին. «Իսկ ինքը միացա՞վ իմ հանրահավաքին, ի՞նչ միանա­լու մասին է խոսքը, իրենց հանրահավաքը իրենց հանրահավաքն է…»:

Քանի որ ընդդիմա­դիր ձայների մեծ մասը հավա­քեց Ր. Հովհաննիսյանը, հնա­րավո՞ր է, որ միանաք. «Պրծան էդ ընդդիմադիր ձայները, ամեն ինչ պրծավ, բայց երբ ձեզ հայտնի դառնա՝ ինչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, նոր կարող եք հարցնել իմ կարծի­քը, այլապես միանալն ինք­նանպատակ է», – ասաց Հայրիկյանը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։

 Սվետլանա Մարգարյան. «Դուք էն գլխից պրծած էիք»..

 

Վայ Աստված ջան,և էսպիսիների ետևից էր պատրաստվում գնալ ժողովուրդը:Ինչպե՞ս կարելի է այսքան «ես»-ակենտրոն լինել:Իմ ետևից,քո ետևից,իմ հանրահավաք,քո հանրահավաք…Իհարկե,պարույրը ինչի՞ պիտի գնա մեկի ետևից,այդ բոլորն են,որ պիտի գնան իր ետևից,ըստ իրեն:Դե այդ «բոլորն էլ» ընդհամենը 1% կազմեցին,տեսանք:Եվ չի էլ ընդունում,որ իր նման ՀՍԿԱ նախկին քաղաքական գործիչը ՏԱՊԱԼՎԵՑ,ՎԵՐՋԱՑԱՎ հենց իր այդ ես-ակենտրոն բնավորության պատճառով:
Եթե իրոք դուրս ես եկել ժողովրդի համար պայքարելու,եթե իրոք դեմոկրատական ձգտումներ ունես,ինչն իրականում շա՜տ կասկածելի է ինձ համար,ինչպե՞ս ես մտածում ժողովրդի,ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ հետ չլինել միայն այն բանի համար,որ քեզանից անհամեմատ շատ ձայներ ստացած թեկնածուն ինչ որ չի մասնակցել քո հանրահավաքին…Սա ի՞նչ ասելու բան է քաղաքական գործչի համար:Ի՞նչ է,բոլոր մյուս կուսակցությունների հանրահավաքներին ԼՏՊ-ն գնացել ու մասնակցե՞լ էր,որ այդ կուսակցությունները գնացին ու միացան ԼՏՊ-ին…
Վերջնականապես սպառեցիր քեզ,Հայրիկյան:Ահա քո պարտությունը,որի մասին ասել էի ընտրարշավից առաջ…
Կարևոր պահերին,ժողովրդի,ձեր ետևից գնացող անհատների համար ճակատագրական ու ծանր պահերին՝ լքել նրանց ու երես շուռ տալ՝ ահա քո և քո «պայքարի ընկերներից» շատերի բնավորությունը…
Մարդկանց,ձեր ետևից գնացողներին,ձեզ միամտաբար հավատացողներին դու և քո նախկին ընկերները նայում եք որպես աստիճաններ միայն՝ ձեր վեր բարձրանալու համար,որոնց պատրաստ եք ոտնահարել ցանկացծ պահի…
ՍՈՒՏ ԵՆ ԵՂԵԼ ՈՒ ԱՅՍՕՐ ԷԼ ՍՈՒՏ ԵՆ ՁԵՐ ԲՈԼՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՄԱՍԻՆ,ես հո դա շատ լավ գիտեմ:Ինչպես ասում են՝ տառապանքս փորձ ունի…
Նույնն էիք 1996-ին,նույնն եք մնացել և այսօր…
——————————————————————————
Այդ բանտերում անցկացրած իր ամենամտերիմներից մեկի՝ Նավասարդյանի կերպարի մասին բացահայտում կանեմ մոտ օրերս իմ «Կրակոց Թիկունքից» գրքի հերթական հատվածում և կտեսնեք,թե ովքեր են եղել այդ «քաջ» ու «բանտերի տանջանքը տեսած» քաղաքականները և ինչպես են «գնահատել» իրենց թիկունք կանգնած ամենանվիրյալներին…Ոչինչ չի մոռացվել ու չի մոռացվելու:Մարդիկ պետք է ճանաչեն նրանց,որ ԶԳՈՒՇԱՆԱՆ և ճիշտ գնահատեն իրենց կատարելիք քայլերը:


4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Կարինէ
Feb 21, 2013 18:24


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25116') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\xB6\xD5\xBD \xD5\xB9\xD5\xA5\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\xB6\xD5\xBD \xD5\xB9\xD5\xA5\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\xB6\xD5\xBD \xD5\xB9\xD5\xA5\xD6\x84 \xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php( in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219