Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, February 14, 2013 10:19 - 5 քննարկում

ՇԻԶՈՖՐԵՆԻԱՆ ԿՄԱՏՈՒՑՎԻ ԱՄԲՈԽԻՆ ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ԱՄՈԹԻ ԵՎ ՄԵԾ ՑԻՆԻԿՈՒԹՅԱՄԲ:

Ինչպես որ ասվել էր՝ ՍԵևԺԱ-ՀԱՅՐԻԿՅԱՆԱԿԱՆ ՇԻԶՈՖՐԵՆԻԱ: Այսպիսով,ի՞նչ ենք տեսնում եվ արդյունքում ի՞նչ ստացվեց… Ստացվեց այնպես,որ սցենարիստ-ռեժիսորները տեսան,որ իրենց բլեֆը բացահայտվել է՝ ընտրությունների հետաձգման եվ միասնական թեկնածուի ձեվավորման մասով: Ժամանակ շահելուն միտված գործընթացը,որ այնքան անհրաժեշտ էր թե՛ Հայրիկյանին,թե՛ Սերժին,այլեվս պետք չէ նրանց եվ մնացած բոլոր մյուս թեկնածուներին: Ինչու՞,քանի որ նախ ՝բացահայտվել էր այս ամենի սարքովիությունը , պարզունակությունը,եվ այժմ,ստիպված եղան երկու կողմն էլ ետ կանգնել իրենց առաջին պլանից եվ անցնել պլան ՝՝բ՝՝ -ին ՝գործում է պահեստային սցենարը. այն է ՝ հրաժարվել ընտրությունները հետաձգելու մտքից,քանի որ արդեն բավականին աղմուկ է բարձրացել,մարդիկ արդեն հետաքրքրված են այս ամենով եվ ընտրողներն այնուամենայնիվ ընտրտարածքներ կգնան … Գործող նախագահ Սերժ Սարգսյանը այսպիսով ցանկանում էր միանգամից առաջին փուլով հարցերը լուծել իր օգտին՝ հանձին միասնական թեկնածույի առկայության: Բանն այն է ,որ թեկնածուների նման առատության պայմաններում երկրորդ փուլի ռիսկայնությունը մեծ է… Ահա թե ինչից է խուսափում Սերժ Սարգսյանը: Բայց ինչ արած,դիրիժորը այսպես թե այնպես՝ նա է: Արտաքին ուժերին ինչ խոսք,ձեռնտու է Հայաստանի Հանրապետության ղեկին տեսնել ողնուծուծով արեվմտական-արեվմտամետ-լիբերալ Րաֆֆի Հովհաննիսյանին,դրա մասին չէ խոսքը: Միաժամանակ մեծ դժբախտություն չի ,եթե այդ ղեկին շարունակի գտնվել Սերժ Սարգսյանը. այստեղից հարց-ԻՆՉՈՒ՞… Պատասխանը շատ պարզ է . տեսնենք թե ինչպիսի քաղաքական զարգացումներ կատարվեցին Հայաստանի Հանրապետությունում:Այսպես,2008 թվականի մարտի 1-ի ԱՐԵՎՄՈՒՏՔԻ հովհանավորությամբ Լեվոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող եվ հայ անունը կրող ամբոխի միջոցով իշխանափոխության ձախողումը,արդեն ստիպեց նույն Արեվմուտքին վարվել բոլորովին այլ միջոցներով եվ դիմել ֆինանսա-տնտեսական գերակայությանը: Արեվմտյան գերտերությունների,մասնավորապես անգլո-ամերիկյան ֆինանսիստ-բանկիրների եվ դրանց սպասարկող դուստր մասնաճյուղերի միջոցով, համատեղ ջանքերով Հայաստանի վզին փաթաթվեց արդեն միլիարդավոր դոլլարների հասնող արտաքին պարտքը: Նախագահ Սերժ Սարգսյանը այս քաղաքականության համար կատարյալ թեկնածու դուրս եկավ… Օգտագործելով հայ գործարարների նախագահի կողմից թելադրվող հարստացման խաղի պայմանները,այդ բանկիրները իրենց վարձու եվ սպասարկող քաղաքական գործիչների միջոցով սկսեցին լցնել վարկային ֆինանսավորմամբ հենց այդ կլանի բերանը: Խիստ հետեվողական եղան այդ ֆինանսավորողները միայն մի բանում. երբեք Հայաստանում չպետք է լինի զարգացող տեխնոլոգիաներով երկիր,չպետք է ունենա արդյունաբերություն,չպետք է կառուցվեն գործարաններ եվ այլն… Գումարը,որը հասնելու էր միլիարդավոր դոլարների պետք է ուղղվեյին ՈՉ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ,այն է- ասֆալտապատում,դպրոցի ,մանկապարտեզների նորոգում եվ նման զիզի-բիզի բաներ… Սերժ Սարգսյանը,որպեսզի ՝՝նեղություն չկրի՝՝ իր այդ ՝՝փայլուն՝՝ կատարողականության մեջ,ուղղակի օձիքից քաշեց եվ բերեց վարչապետի աթոռին նստեցրեց Տիգրան Սարգսյանին…մի աղվեսի,որին նստեցնել այդ պաշտոնին եվս թելադրված էր Արեվմուտքից: Այժմ համառոտ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին. ՝՝Տիգրան Սուրենի Սարգսյանը (ծ. հունվարի 29, 1960, Կիրովական), հայ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Հայաստանի վարչապետն է 2008 թ. ապրիլի 9-ից։ Կրթությունը-1977-1978 թթ. – ք. Երևան, տեխնիկական թիվ 14 ուսումնարան
1978-1980 թթ. – ք. Երևան, Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ
1980-1983 թթ.- ք. Լենինգրադ, Ռուսաստան, Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ, գերազանցության դիպլոմ
1983-1987 թթ. – Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու
1994 թ. – ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ
1996-1997 թթ. – ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ:
Աշխատանքային գործունեություն- 1987-1990 թթ.- Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար
1988-1993 թթ.- Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ
1990-1991 թթ.- տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր
1990-1995 թթ. – ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ
1993-1994 թթ.- Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում
1995-1998 թթ. – Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ
1995-2008 թթ.- Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն
1998-2005 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
2005-2008 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում)
2005-2007 թթ.- Միջպետական բանկի խորհրդի նախագահ
2008 թ. ապրիլի 9-ից 2012թ. մայիսի 31-ը` ՀՀ վարչապետ:
2012թ. հունիսի 2-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ:
2011 թ. ընտրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ: Կուսակցական պատկանելություն-Հայաստանի Հանրապետական կուսակցություն:՝՝ Հարգելի ընթերցողներ,այժմ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ դարձրեք նրա կրթական եվ աշխատանքային կենսագրության հետեվյալ մասերին ՝ ՝՝1994 թ. – ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ
1996-1997 թթ. – ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ՝՝, եվ՝ ՝՝1995-2008 թթ.- Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն
1998-2005 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
2005-2008 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում)
2005-2007 թթ.- Միջպետական բանկի խորհրդի նախագահ
2008 թ. ապրիլի 9-ից 2012թ. մայիսի 31-ը` ՀՀ վարչապետ:
2012թ. հունիսի 2-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ՝՝ մասերին… Տիգրան Սարգսյանը լրիվ պատրաստի կադր է Արեվմուտքի համար… նա փայլուն վերապատրաստում կամ հենց ուղղակի պատրաստություն է անցել Արեվմուտքում եվ ուշադրություն դարձրեք այն բանին,որ նա վարչապետ է նշանակվում հենց 2008 թվականի ապրիլի 9-ից որպես ՀՀ վարչապետ, եվ նշանակվում է հենց Սերժի կողմից!: Իսկ այժմ ներկայացնեմ մի թատրոն. երեվակայենք մի պայմանական զրույց,որը տեղի է ունեցել այսպիսի դիվանագիտական ձեվակերպումներով… Գործող անձեր ՍԵՐԺ, ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆ: Սերժի մոտ .- Քլինթոն.՝՝ Միսթր Սարգսյան… շնորհավորում եմ ձեզ ,որ ընտրվել եք որպես ՀՀ փրեզիդենթ…սակայն տեղի ունեցան այնպիսի դեպքեր,որոնք վերածվեցին զանգվածային անկարգությունների… ինչպե՞ս կմեկնաբանեյիք այդ կատարվածը … Ամերիկյան հանրությունը եվս զարմացած էր,որ նման հանգիստ եվ համերաշխ երկրում տեղի ունեցան նման անկարգություններ…՝՝ : Պատասխան- Սարգսյան.-՝՝ Մեծարգո պետքարտուղար … այդ ո՞ր մի երկրում չեն լինում նման ընդհարումներ…ուղղակի մարդիկ կան որոնք դժգոհ են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեվանքով իրենց մոտ ստեղծված դիֆիցիտային իրավիճակից եվ պահանջում են արմատական ռեֆորմներ եվ ցանկանում են այդ միանգամից,հասկանում եք… այնինչ միանգամից ,կամ գոնե շատ կարճ ժամանակահատվածում նման փոփոխություններ պրակտիկորեն,խոստովանեք,որ հնարավոր չէ եվ ժամանակ է պետք…՝՝ : ՔԼԻՆԹՈՆ.՝՝ Այո, ես լրիվ հասկանում եմ ձեզ,սակայն Ամն կառավարությունը ունի մի հետաքրքիր ծրագիր,որին ծանոթանալը ձեզ համար կներկայացնի մեծ հետաքրքրություն: Համոզված եմ դրանում միսթր փրեզիդենթ… Եվ ավելացնեմ,որ այդ ծրագիրը առավել արագ կբավարարի ձեր երկրի այն պրոբլեմները,որոնց պատճառով տեղի են ունենում նման անկարգություններ… Խնդրեմ,միսթր փրեզիդենթ… համեցեք ԱՄՆ կխոսենք առավել կոնկրետ նշյալ համագործակցության մասին: Հուսով եմ ,որպես ԱՄՆ պետքարտուղար ,Դուք չեք հրաժարվի ձեր երկրի խնդիրները լուծել,որքան հնարավոր է շուտ ,որպեսզի նման տխուր իրավիճակներ չստեղծվեն եվ չզոհվեն այն դժգոհ քաղաքացիները,որոնց արդար պահանջը պետք է բավարարում գտնի…հուսով եմ կհամաձայնեք հետս որ դա այդպես է…՝՝ : Սերժ- ՝՝Մոտ ժամանակներս կհանդիպենք եվ կզրուցենք առավել կոնկրետ հարցերի շուրջ,մեծարգո Պետքարտուղար, հայ ժողովուրդը անտարբեր չի մնա իրեն բարին կամեցող եվ ոչ մի օգնական ձեռքի հանդեպ…՝՝: Ես ներկայացրեցի մոտավոր կերպով նման թատերական ներկայացումը : Սերժը ,այսպիսով հայտնվում է մի խաղում,որից դուրս գալ,կամ ետ նահանջել անկարող է: Այսուհետ,որքան ֆինանսական այսպես կոչված ՝՝օգնություն՝՝ որ գա Հայաստան ,գալու է տոկոսներով եվ որի մարմանը չեն հերիքի նույնիսկ Սերժի ծոռի եվ մյուս սերունդների ջանքերը… Իսկ Տիգրան Սարգսյան կոչեցյալը՞… Ահա,շարունակեմ եվս մի քիչ թատրոնը. Քլինթոն.- ՝՝ Այդժամ ,միսթր փրեզիդենթ,ցտեսությունից առաջ կասեյի ,որ ԱՄՆ կառավարությունը առաջիկա համագործակցության համար Հայաստանի վարչապետ ,որպես գործադիր իշխանության գլխավորի, առավել հիացմունքով կդիտի,եթե նշանակվի ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ,որը ունի մեր դիտարկումներով մեծ փորձ ֆինանսական միջոցները խելամիտ տնօրինելու առումով եվ գիտե որպես պրոֆեսիոնալ իր գործը… Ցտեսություն,մինչ նոր հանդիպում արդեն ԱՄՆ-ում,կամ …Շվեյցարիայում: Խորհրդարանական ընտրություններ 2012 ՝՝ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ – 2012 -նախընտրական հանրապետական ծրագրում նշվում է տառացիորեն հետեվյալը – “Հանրապետական կուսակցությունը եվրոպական քաղաքական համայնքի կողմից բարձր գնահատականի է արժանացել որպես վստահելի և պատասխանատու գործընկեր՝ դառնալով Եվրոպական ժողովրդական կուսակցության ընտանիքի անդամ՝՝: Պարզ է չէ՞ այժմ հարգելի հայրենակիցներ,թե ինչու՛ է հարգանքի արժանացել Հանրապետական կոչեցյալ կուսակցությունը…եվ պարզ չէ՞ ձեզ հարգելի հայրենակիցներ,որ այս Սերժա- Հայրիկյանական ՝՝մահափորձական՝՝ խաղը բնավ կազմակերպված չէ Արեվմուտքի կողմից,այլ միայն ՝ գործող նախագահի եվ մնացած բոլոր թեկնածուների կողմից,բացառությամբ մի քանիսի,որոնց անուններով չեմ նշի,դրա կարիքը չկա,քանի որ դուք դա տեսնում եք: Եվ մեծամասամբ Սերժի ռուսամետ կեցվածքը պայմանավորված է այնքանով,որքանով որ վախենում է սեփական գլխի համար… Քանի դեռ ռուսական զորամասերը կգտնվեն ՀՀ-ում.արտաքին քաղաքականության առումով նա պահպանում է ռուսական կողմնորոշում: Այդքանով նա ռուսամետ է,սահակաշվիլիական խաղերը նրան չեն ներվի հայաստանյան պայմաններում Ռուսաստանի կողմից: Ինչ խոսք,մեզ օդի պես անհրաժեշտ բան է լինել Ռուսաստանի կողքին որպես լոցման ձուկ,դրա մասին չէ խոսքը,այլ այն մասին,որ արդեն թե՛ Արեվմուտքին,թե՛ Ռուսաստանին,ձեռնտու է ,որ ՀՀ գահին մնա երկրորդ ժամկետով Սերժ Սարգսյանը. ինչ փույթ,թե նրա կողմից ղեկավարվող օլիգարխական համակարգը քաղաքական-տնտեսական առումով չի արտահայտում հայ ժողովրդի շահերը,նորմալ բարեկեցությունը, կա արտագաղթ եվ այլն… Դա արդեն արտաքին ուժերի հետ կապել չի կարելի,կամ կարելի է կապել մասնակիորեն,ինչը գալիս է արդեն նորից պետության գլխավորի կառավարման ՝՝բարեմտությունից՝՝… Իսկ այս թատրոնը միայն Հայաստանյան բնակչության համար սարքած թատրոն է ,ոչ ավելին… Դա պետք է որպես շղարշ,իբրեվ՝ հեռուստատեսությունով եվ մամուլով մատուցվելիք նյութ,իբրեվ տեղի ունեցող քաղաքական ՝՝ուժերի՝՝ ակտիվ պայքար,իբրեվ ֆանտաստիկ այսպես կոչված ՝՝ծրագրերի՝՝ պայքար, միայն թե խոսվի ի լուր ամբողջ աշխարհի,որ Հայաստանում տեղի ունեցան ՝՝արդար՝՝ընտրություններ ՝հանուն ՝՝ժողովրդավարության եվ Հայաստանյան պայծառ ապագայի… ՇԻԶՈՖՐԵՆԻԱՆ ԿՄԱՏՈՒՑՎԻ ԱՄԲՈԽԻՆ ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ԱՄՈԹԻ ԵՎ ՄԵԾ ՑԻՆԻԿՈՒԹՅԱՄԲ . ԱՀԱ ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԻ ԱՆՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՆՎԵՐՋԸ !

Sadist



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

AvS
Feb 14, 2013 11:10


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24987') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>Inchin ka sk...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>Inchin ka sk...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'Inchin ka skizb...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219