ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, February 13, 2013 7:22 - չքննարկված

Ահա թե ինչու էր Կալաշնիկով Պողոսը հայհոյում Հովիկ Աբրահամյանին: Առաջինը Պողոսը հայտնաբերեց, որ Սերժի ձախողումը նրա ձեռքի գործն է…

Շիրակի մարզ նախընտրական այցելության ժամանակ, Սերժ Սարգսյանը աչքի ընկավ ընթացիկ քարոզարշավին բնորոշ «անմիջականության» հերթական ակտով: Անմիջականությունը թերեւս կարելի է գրել նաեւ առանց չակերտների: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը ցուցաբերում է բառի բուն իմաստով անմիջականություն, ընդ որում, կարծես թե գիտակցված անմիջականություն: Ըստ երեւույթին, նրա նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը Սարգսյանին ասել է՝ «շեֆ, քարոզարշավում՝ ինչպես քաղաքականության մեջ, խելք պետք չէ, քարոզարշավում պետք է անմիջականություն»:Սերժ Սարգսյանն էլ հավատացել է փորձառու Հովիկ Աբրահամյանին ու փորձում է լինել հնարավորինս անմիջական: Իսկ անմիջականությունը, ինչպես հայտնի է, խիստ անհատական գործակիցներով չափվող կատեգորիա է: Սերժ Սարգսյանի գործակիցներն այնպիսին են, որ անմիջականության ակտերը Սերժ Սարգսյանը համար ոչ թե նախընտրական կապիտալի կուտակման, այլ հակառակի էֆեկտն են ունենում:Միգուցե դրանով է բացատրվում այն, որ օրինակ Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության անցկացրած սոցհարցման տվյալով, որ հրապարակվել է փետրվարի 9-ին, Սերժ Սարգսյանը հունվարի համեմատ ունեցել է վարկանիշի 10 տոկոս անկում: Այսինքն, նույնիսկ հրապարակային սոցիոլոգիան, որ Հայաստանում ավանդաբար հանդես է գալիս իշխանապահապան դիրքերից, ստիպված է եղել արձանագրել Սարգսյանի անմիջականության «էֆեկտը»:Եթե այդ կազմակերպության հունվարի հարցմանը Սերժ Սարգսյանը 68 տոկոս է «խփել», ապա փետրվարի տվյալով «խփածն» արդեն 58 տոկոս է:

Անմիջականությունն անշուշտ նաեւ բազմաշերտ երեւույթ է: Հայաստանի իշխանության պատմության մեջ այն տեղ ունի ոչ միայն որպես նախընտրական տեխնոլոգիա:

Հայաստանի իշխանության անմիջականության «հայր» կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանին: Նրա անհատական գործակիցներն առայժմ թերեւս անհասանելի են Սերժ Սարգսյանի համեմատ: Քոչարյանը ընդդիմադիրներին սպառնում էր «ականջներից քաշելով» իջեցնել խորհրդարանի ամբիոնից, հայտնի էին նրա բնորոշումները «մոսկաների» մասին, հետո նա Պողոս Պողոսյանի համար էր ասում, թե ափսոս մահացել է, թե չէ մի քանի բան կարելի էր ասել: Քոչարյանի ընտրանին այդ առումով իսկապես շատ ավելի հարուստ է, քան այն, ինչ Սերժ Սարգսյանը մատուցում է նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Բայց, Սարգսյանն այդ ընթացքում փորձում է գուցե անցնել հենց Քոչարյանի հետքերով:

Բանն այն է, որ երկրորդ նախագահի անմիջականության տարբեր դրսեւորումների շերտերից մեկը՝ կարեւոր շերտերից մեկը, իշխող համակարգին եւ հասարակությանը սեփական ինքնավստահությունն ու այսպես ասած դրության տերը լինելը ցույց տալն էր: Իհարկե, այստեղ էլ, ամեն գործիչ դա ցույց է տալիս, ինչպես ասում են, իր «կարդացածության չափով», թեեւ հաճախ իհարկե նաեւ այլ կերպ են ասում՝ առավել եւս, որ շատերը կարդալ չեն սիրում:

Բայց, զուտ փաստական իմաստով, անմիջականությունը հատկապես Հայաստանի իշխող համակարգի արժեքային սահմաններում հանդիսանում է ինքնավստահության կարեւոր չափանիշներից մեկը: Այսինքն, եթե «շեֆն» ազատ է իրեն զգում, ձգված չէ, ամեն բառի վրա երկար չի մտածում եւ այլն, ուրեմն նա ինքնավստահ է, դրության տերն է, ուրեմն նրա դեմ «խաղ չկա»:

Ռոբերտ Քոչարյանի անմիջականության կարեւոր շերտերից մեկը հենց դա էր՝ իշխող համակարգում անվերապահ լեգիտիմության հասնելու եւ պահպանելու կարեւոր գործիքներից մեկը:

Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանն էլ ներկայում փորձում է կիրառել այդ գործիքը, ցույց տալու համար, որ ինքնավստահ է եւ հանդիսանում է դրության տերը:

Բայց այստեղ իհարկե կա մի էական հանգամանք, որը Սարգսյանն ու անմիջականության տեխնոլոգները հաշվի չեն առել: Դա տեխեկատվական ենթակառուցվածքների զարգացումն ու բազմազանությունն է, որը բերել է հասարակական հաղորդակցության եւ ընկալումների զգալի էվոլյուցիայի, զգալիորեն փոխելով նաեւ հասարակությանն ու երեւույթների ընկալումը հասարակական շրջանակներում:

Հետեւաբար այն, ինչ հաջողությամբ կամ անվնաս աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի պարագայում, Սերժ Սարգսյանի պարագայում դառնում է բումերանգ:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ