ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, February 13, 2013 3:36 - 1 քննարկում

Ինչպե՞ս չգնահատես խելոք դեսպանին, երբ հասկանում է, որ սահմանամերձ շփման գծից պետք է հեռացնել դիպուկահարներին, այլ ոչ թե բնակչությանը:

Հեռացրեք դիպուկահարներին շփման գծից

13:43 | ԱՅՍՕՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) տեղի է ունեցել «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում: Մոտ 12 ժամ տևած հանդիպմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջազգային իրավունքի և համագործակցության հարցերով տնօրենը, բազմաթիվ անդամ պետությունների ներկայացուցիչներ` ներառյալ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, ովքեր խստորեն դատապարտել են աշխարհի որևէ մասում անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները:

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Նա դատապարտել է բոլոր տեսակի ոտնձգություններն ու ահաբեկչական գործողությունները Սիրիայի խաղաղ բնակչության դեմ` խորը մտահոգություն հայտնելով նաև սիրիահայ համայնքի վիճակի կապակցությամբ, նշելով, որ Հայաստանը շարունակում է ընդունել Սիրիայից փախստականներին, որոնք խորապես անհանգստացած են իրենց երկրում ահագնացող բռնություններով:

Անդրադառնալով մինչ այդ քննարկմանը Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից հնչեցրած հայտարարություններին` դեսպան Նազարյանը հայտնել է, որ իր համար անակնկալ չէր երկար տարիներ Բաքվի կողմից կիրառվող փաստերի աղավաղման պրակտիկան: Նա հավելել է, որ ժամանակն է եկել փոխարինելու քարոզչության այդ անփոփոխ հռետորաբանությունն ու սին մեղադրանքները կառուցողական քայլերով, որոնք նպաստավոր միջավայր կստեղծեն հարցի խաղաղ կարգավորման համար: Կարեն Նազարյանը հիշեցրել է Խոջալու բնակավայրում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ այդ ժամանակաշրջանի Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը, որտեղ վերջինս մեղադրում է ադրբեջանական ընդդիմությանը իշխանությունը զավթելու նպատակով սեփական ժողովրդի նկատմամբ սպանդ իրականացնելու գործում:

Դեսպանը շարունակել է, թե Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկի այն անձանց, որոնք իրականացրել են Խոջալուի սպանությունները, ինչպես նաև 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերի դեմ վայրագությունները: ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնավորապես նշել է. «Ուղիղ 25 տարի առաջ, ի պատասխան Արցախի ժողովրդի խաղաղ ու ինքնորոշման իրավունքի սահմանադրական պահանջին, ադրբեջանական իշխանությունները ջարդեր իրականացրեցին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բնակվող անպաշտպան հայերի դեմ: Վայրագություններն իրականացվեցին հայ փոքրամասնության նկատմամբ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց տանը, և, ովքեր հարձակման ենթարկվեցին միմիայն իրենց էթնիկ պատկանելիության համար: Այնուհետև Բաքվում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ քաղաքներում իրականացվեցին առավել վայրագ ու զանգվածային կոտորածներ` հանգեցնելով շուրջ կես միլիոն հայերի էթնիկական զտումների և տեղահանության»:
Կարեն Նազարյանն այնուհետև հիշեցրել է ԱԽ-ին, որ այդ վայրագություններին հետևել են Ադրբեջանի ռազմական գործողություններն ու հարձակումները, որոնք նպատակ ունեին ռազմական լուծում տալու ԼՂ հարցին` տարածաշրջանում սանձազերծելով ագրեսիա Արցախի հանդեպ:
ՀՀ դեսպանն անդրադարձ է կատարել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցին, որտեղ հղում է կատարում քաղաքացիական հաստատությունների ու օբյեկտների դեմ հարձակումներին, ինչը, ըստ ԿԽՄԿ ուսումնասիրությունների, առավել բարդ ու քիչ ճանաչում գտած հումանիտար խնդիր է: Ըստ Նազարյանի, Հայաստանը միանում է այն դիրքորոշմանը, որ ԱԽ պետք է առավել ակտիվ մոտեցում որդեգրի կանխելու ու արձագանքելու նման միջադեպերին, և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել առողջապահական հաստատությունների, քաղաքացիական օբյեկտների տրանսպորտային միջոցների դեմ ուղղված հարձակումները` ներառյալ քաղաքացիական օդանավերի նկատմամբ սպառնալիքները:
Այդ համատեքստում, Հայաստանի դեսպանը կրկին անգամ ԱԽ ուշադրությունն է հրավիրել առ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին իրականացնել փոխվստահության ամրապնդման միջոցառումներ` չեզոքացնելու սահմանամերձ շրջանների քաղաքացիական բնակչության դեմ ուղղված վտանգը` առաջարկելով հեռացնել դիպուկահարներին շփման գծից և հրադադարի դեպքերի խախտման համար ստեղծել հետաքննող մեխանիզմներ:
Կարեն Նազարյանն իր խոսքն ավարտել է` հայտնելով Հայաստանի հանձնառությունը խաղաղարար գործընթացին, նշելով նաև, որ հիմնահարցերը պետք է կարգավորվեն միմիայն խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա:
Այս մասին հայտնում է ԱԳՆ-ը։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Hovel Margare
Feb 13, 2013 3:59


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24969') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBE\xD5\xB8\xD5\xB4\xD5\xAB \xD6\x85\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBE\xD5\xB8\xD5\xB4\xD5\xAB \xD6\x85\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBE\xD5\xB8\xD5\xB4\xD5\xAB \xD6\x85\xD6\x80 \xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php( in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219