Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 12, 2013 20:25 - չքննարկված

ՀՀ իշխանությունները և լրատվական ծառայությունները երբևէ կդատվե՞ն ավտոկայանատեղի հսկիչներին ներկայացված հոդվածով:

«ՌԵԺԱՆՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՀՍԿԻՉՆԵՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐ ԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ

  • «Ռեժանս» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղի հսկիչները հյուրանոց այցելած հաճախորդների համար համաձայնության դեպքում հեռախոսազանգով կանչելու միջոցով մարմնավաճառուհիների են հրավիրել եւ նպաստել պոռնկությամբ զբաղվելուն: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:38-ամյա Է. Ա-ին  եւ Ա.Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք աշխատելով «Ռեժանս» հյուրանոցային համալիրում որպես ավտոկայանատեղի հսկիչ` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու նպատակով հյուրանոց այցելած հաճախորդների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, հեռախոսազանգերի միջոցով կանչելու եղանակով, պարբերաբար նպաստել է մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն։Քրեական գործ է հարուցվել 262  հոդվածի 1-ին մասով` պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որեւէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձեւով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով` մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից 4 տարի ժամկետով:

    Գործը դատարանում վարույթ է ընդունվել հոկտեմբերի 5-ին, առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ