ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, February 12, 2013 19:46 - 5 քննարկում

Աբստրակտ ընտրություններ: Նախագահի թարախ սև ֆոնի վրա, Ռաֆֆու գորշը պայծառ արև է աչքներին երևում, իսկ «բդերի» մասին ակնարկները անհասկանալի են, գյումրեցիք քյալլա կուտեն…

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԸ ՏԱԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

  • article's photo

    «Ղուրբանդ էղնիմ, այ ըսիգ մարդ է, իսկական թագավոր, ժողովուրդ, հավաքվեք, Րաֆֆին Լեննագան է եկել»,- հայտարարություն անող տղամարդը լայնաժպիտ ու գրկաբաց շտապում է իրեն մոտեցող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: «Չէ, չէ, ինչ թագավոր,- ողջագուրվելուց հետո գյումրեցուն ուղղում է թեկնածուն,- թագավորներ չկան, ամեն ինչ միասին ենք անելու, միասին ենք հաղթելու»:

    Շիրակի մարզի մի շարք գյուղական ու քաղաքային համայնքներ այցելելուց հետո «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ դրամատիկական թատրոնում նշանակված հանդիպումը որոշում է շրջել Գյումրու ավտոկայանում: Մեծ-մեծ լճափոսերն ու սառած ցեխակույտերը շրջանցելով՝ թեկնածուն շտապում է գյուղ մեկնողներին բարեւել, հարցնել նրանց որպիսությունն ու հորդորել ճիշտ որոշում կայացնել:

    «Մենք քեզի հետ ենք, Րաֆֆի ջան», «Րաֆֆի թագավոր», «Մեծատառով մարդ, իսկական հայ», «Երբ բդի մեզի փրկես էս գել ու գազաններից», «Դու մեր գլխի վրա տեղ ունիս», «Այ ըսիգ նախագահացու է, մեզի նման հասարակ մարդ է, օր հասել է շուկա», «Րաֆֆին բդի մեր նախագահն էղնի», այս ու նմանատիպ այլ արտահայտություններով թեկնածուին դիմավորում են Շահումյան փողոցի մանրածախ առեւտրի կրպակատերերը:

     

    «Էս սաղ մարդկանց անունից, օր ըստեղ կանգնած օրվա հացի փող կաշխատին, փոքր բիզնեսով զբաղվողների անունից ես ձեզի կհավատացնեմ, օր մենք ձեզի բդի ընտրենք, մեր ձենը ձեզի բդի տանք, իմացեք, օր սաղ Գյումրին ձեր կողքին կանգնած է»,- շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում հավաքվածների անունից նախագահի թեկնածուին է դիմում բարձրահասակ մի տղամարդ, հետո շուռ գալով իրեն շրջապատած մարդկանց՝ հարցնում. «Ճիշտ չեմ ըսե՞ տղեք, մենք սաղս էլ Րաֆֆիի մեջքին կանգնած ենք, մենք մեր ձենը կուդանք իրան, մենակ ըսա, թե Էրեւանը համը չհանե: Արդեն հոգնել ենք էս վիճակից, ախր ինչքան կրնանք ըսպես խեղդված ապրինք»: «Մեր ցանկությունը մեր ձեռքերում է, մեկ անգամ հայ մարդը պիտի իր խոսքն ու գործը մեկ անի, մեր ցանկությունը պիտի հաղթի»,- ի պատասխան նկատում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

     

    Ժամը 16-ն էր, ու այդ ժամին սովորաբար Գյումրվա շուկան կիսադատարկ է լինում: Ցուրտ ու խոնավ եղանակը բաց երկնքի տակ առեւտուր անողներին ստիպում է արագ հավաքել ապրանքն ու որքան հնարավոր է շուտ լքել տարածքը: Սակայն նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի անակնկալ այցը խառնել էր բոլորի ծրագրերը: Շուկան լի էր մարդկանցով, շուկան եռում էր: Երկու ժամ անց նույն պատկերն էր Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար: «Րա-ֆֆի, նա-խա-գահ» վանկարկումներով ու հոտնկայս ծափերով են դիմավորում գյումրեցիները ՀՀ նախագահի թեկնածուին:

     

    «Թող ամբողջ Գյումրին, Շիրակ մարզը, Երեւան մայրաքաղաքը հյուսիսից մինչեւ հարավ, ողջ ժողովուրդը իմանա, որ այլեւս երբեք, մեր հայրենիքում հայ քաղաքացու, գյուղացու կամ շարքային ընտանիքի հետ խաղ չկա»,- արդեն ամբիոնից հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այո՜»,- ի պատասխան ալեկոծվում է դահլիճը: «Եվ հաղթանակը մերն է լինելու,- շարունակում է թեկնածուն,- ով չէր հավատում մի ամիս առաջ կամ մի տարի առաջ, մեղադրելու չէ: Մենք բոլորս գիտենք, թե 20 տարի ինչ վիճակի մեջ ապրել ենք՝ թշվառության, անգործության, աղետի գոտու, արտագաղթի, անարդարության, եւ մի անգամ մեր կյանքի ընթացքում, փետրվարի 18-ին, մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր օրենքը ետ պիտի բերենք դեպի ժողովուրդ»:

     

    «Սիրելի հայրենակիցներ, Աստվածաշունչն ասում է, որ առաջինները կդառնան վերջինները, եւ վերջինները կգան կդառնան առաջինները: Ժամանակն եկել է, որ նրանք, ովքեր վերջիններն որպես, երկրորդ, երրորդ սորտի քաղաքացի են կարծել, ի վերջո դառնան առաջինները Հայաստանի Հանրապետությունում:

    Դուք արդեն ընդունել եք, որ սա ձեր պայքարն է: Սա այլեւս Րաֆֆիի ու Սերժի, Հանրապետականի ու «Ժառանգության» պայքարը չէ, սա պայքար է բարու համար ու բարին այս անգամ պիտի հաղթի չարին»:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Smerch
Feb 13, 2013 2:43


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24968') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB6\xD5\xA1\xD6\x80\xD5\xB4\xD5\xA1\xD5\xB6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB6\xD5\xA1\xD6\x80\xD5\xB4\xD5\xA1\xD5\xB6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB6\xD5\xA1\xD6\x80\xD5\xB4\xD5\xA1\xD5\xB6\xD5\xA1\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219