Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, February 11, 2013 6:58 - 1 քննարկում

ԵՎ ԿՅԱՆՔԸ ԱՊԱՑՈՒՑԵՑ,ՈՐ Ո՛Չ ՈՔ ԷԼ ՄԵԶ ՀԱՆԳԻՍՏ ՉԹՈՂԵՑ ԵՎ ՉԻ՛ԷԼ ՏԱ…

 Ահա թե ինչու եք դուք՝Սվետլանա,այդպես պաշտպանում Հայրիկյանին եվ մերկապարանոց կերպով ժխտում իմ ներկայացրած փաստարկները այն մասին,որ այդ մահափորձ կոչեցյալը սարքովի գործ էր… Պարզ է հիմա: Զատիկյանը,ինչպես եվ Հայրիկյանը,նույն սեպարատիստն է հանդիսանում: Պատահական չէ որ երկուսն էլ մեկ դաշտի մեջ էին գտնվում՝սեպարատիստների: Անկախ այն բանից,որ իր դատավարության ժամանակ հայտարարում է թե. ՝՝Ժիդա-ռուսական կայսրությունը դա իրավական պետություն չէ եվ դա պետք է ամուր հիշել՝՝-ուց ,նորից այդ սեպարատիստ լինելու հանգամանքը նրա վրայից չի իջնում: Իր բնորոշած ՝՝Ժիդա-ռուսական կայսրության դեմ պայքարելու նպատակը նա տեսնում էր միայն ՝՝անկախ՝՝ Հայաստանի շրջանակներում,իսկ թե արդյոք նա մտածում էր,որ գոյություն ունի ՝՝ԲԻԼԴԵՐԲԵՐԳՅԱՆ ԱԿՈՒՄԲ՝՝եվ ինչպես են մտածում այդ ակումբի տղերքը գլոբալ քաղաքականություն իրականացնելու հարցում ամեն մի երկրի հանդեպ առանձին-առանձին,դա նա չէր իմանում…իսկ եթե իմանում էլ էր ապա նրա ՝՝անկախական՝՝ միտումները միայն ուղղակիորեն վտանգում էին Հայ ժողովրդի գոյապահպանական շահերը,այն է ՝լինել Ռուսական կայսրության կողքին,կամ կազմում՝ինչպիսի քաղաքական ռեժիմ որ գոյություն էլ որ կունենա այնտեղ: Նա իրեն չէր էլ հարցնում,որ լա՛վ,անկախացանք,իսկ ո՞ր կողմը մեզ հանգիստ կտա այսուհետ.Ռուսաստանը՞,թե՝ Արեվմուտքի պարոնայք-գլոբալիզատորները… Ես,պարբերաբար տեսնելով ՝՝Հայրիկյան նախագահ՝՝ հայտարարությունները,մշտապես թողնում էի քոմմենտ եվ պահանջում կախաղան հանել այս ավանտյուրիստ եվ մտածված արեվմտյան գործակալ հանդիսացող Պարույր Հայրիկյանին: Այսօր ինձ պատահաբար,թե անհրաժեշտաբար մետրոյոի վագոնում երթեվեկության պահին,երբ վերադառնում էիԳարեգին Նժդեհի հրապարակից, հանձնվեց Պարույր Հայրիկյանի ստորագրությամբ կոչ-թռուցիկը: Հարկ եմ համարում մեջբերել այն հատված առ հատված եվ կատարել դրա մեկնաբանությունը: Ահա այն . ՝՝Սիրելի հայրենակից,Մենք միասին վերականգնել ենք ԱՆԿԱԽ Հայաստանը.եկել է պատմական ՊԱՀ-ը՝ կերտելու ԱԶԱՏ Հայաստան: Հանուն այդ նպատակին ես մասնակցում եմ ընտրություններին, եվ,դառնալով նախագահ, կանեմ ինձնից կախված ամեն բան ,որ մենք լինենք մեր ճակատագրի տերը՝ ապրենք օտար եվ սեփական կեղեքիչներից ազատագրված՝ անընդմեջ ինքնորոշվող հասարակության մեջ:՝՝ : Պարույր Հայրիկյանը ողնուծուծով ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ եվ ՀԱԿԱՌՈՒՍ բնույթի քաղաքական գործիչ է : Դա նորություն չէ եվ նա ամեն հարմար առիթով աղաղակում է այդ մասին: Այժմ,երբ նա ասում է ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ բառակապակցությունը նա նկատի է առնում այս անգամ այն,որ դեռ Հայաստանում են գտնվում ռուսական զորքերը եվ հարկ է դրանից ազատվել: Այս բառակապակցությանը անմիջապես հետեվող ՝՝…ապրենք օտար եվ սեփական կեղեքիչներից ազատագրված՝՝-ը արդեն ուղղակիորեն նկատի ունի ներկայիս շատ թե քիչ ռուսամետ իշխանությանը ,որը այնքան անհրաժեշտ է ազգային անվտանգության տեսանկյունից Հայաստանին: Շարունակում եմ մեջբերումս նրա կոչից.՝՝ Այսօր ամեն ինչ արվում է ,որպեսզի քաղաքացիները հուսահատվեն եվ հեռու մնան քաղաքական գործընթացներից: Դա իրավիճակը հսկելու ամենակարճ ճանապարհն է : Մինչդեռ մեզնից եվ միայն մեզնից է կախված,թե ինչպիսի կյանք ու հայրենիք կունենանք: Աջակցելով ինձ՝ դուք աջակցում եք անցյալում անկախության,ազգային բանակի,սահմանադրության եվ այլ ազգային արժեքներիհամար պայքարած եվ դրանք ձեր սեփականությունը դարձրածգործչին:՝՝ Ի՛նչ է սա… Հայրիկյանը իր այս կոչում ուղղակիորեն դեմ է գնում մեր ազգային անվտանգությանը: Փաստացիորեն նա դեմ է ռուսական զորքերին մեր երկրի ներսում գտնվելուն եվ նրանց կողքին հավասարեցման նշան է դնում ներկայիս իշխանություններին անվանելով երկու ուժերին էլ կեղեքող: Նա դեմագոգ է .ամբոխի համար բաժանելով թռուցիկ-կոչը վստահ է որ ամբոխը չի տրամաբանի,որ իր այսպես կոչված պայքարի արդյունքում ստեղծված ազգային բանակը սպառազինված է ռուսական կամ խորհրդային արտադրության զինատեսակներով, եվ որ այդ զինատեսակների մատակարարող է հանդիսանում հենց այն երկիրը,որի դեմ է ուղղված եղել իր այդ պայքարը: Հայրիկյաը իր հայտարարած անկախություն ասելով հասկացել եվ հասկանում է միայն անկախություն խորհրդային եվ ռուսական ազդեցությունից,այլ տեսակ անկախություն նա չի պատկերացնում. նրա համար հաճելի է նույնիսկ ,որ Հայաստանը լինի ԱՄՆ-ի կամ Եվրոմիության հումքային կցորդը,ստրուկը,քան որ երկրում ամրապնդվի ռուսական փրկարար ազդեցությունը : Իր կոչը այս ապազգային մարդը վերջացնում է դրամական ողորմահավաքի խնդրանքով … Իսկ այժմ համագործակցած իշխանությունների հետ մահափորձեր է սարքում իր գլխին եվ ամբողջ կոկորդով գոռում է թե մեղավորը Ռուսաստանն է:Հայ մարդը միայն մեկ անպատասխան հարցի առկայությամբ ՊԱՀ – ից (Պարույր Արշավիրի Հայրիկյան) ազգային ԳԱՀ-ը հեռու պիտի պահի: Կարո՞ղ է որեւէ մեկը պատասխանել, թե ինչպե՞ս ՊԱՀ-ը դուրս պրծավ իրենից շա՜տ ավելի մեծ տրամաչափով քաղաքական գործիչներ կերած-մարսած ՊԱԿ-ի ձեռքից: Համենայն դեպս, իմ կարծիքով, միայն մեկ տառի փոփոխություն է տեղի ունեցել, այն է գործիՉը դարձել է գործիՔ…Ահա՛ թե ով է Պարույր Հայրիկյանը: Իմ ասածը չի տանում այն բանին ,որ գտնվենք այս կամ այն պետության լծի տակ…բայց դուք ինձ կարո՞ղ եք ապացուցել,որ այժմ հայը կարողանում է կառավարել իր երկիրը այնպես,որ ապահովի այն պայմանները,որն ապահովում են նրա ֆիզիկական գոյության երաշխիքները… Ես չեմ տեսնում,որ պատրաստ է…եվ Հայաաստանը գտնվել է միշտ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մեջ իր գրեթե ողջ պատմության ընթացքում եվ հենց դա է պատճառը եղել նրա գոյապահպանության համար,ահա թե ինչ կասեմ. դաշնային պետական կազմավորման մեջ գտնվելն է հայի գոյապահպանության երաշխիքը եղել,այլ ոչ թե կրոնը,լեզուն,գիրը եվ մնացած չոռն ու ցավը…դաշնության մեջ ՝՝ԼԾԻ՝՝ֆակտորը բացառվում է …Իսկ մենակ կարգավիճակովդ եվ միայնակ հզորության հասնելը մտքներիցդ հանեք,քանի որ ոչ մեկն էլ մեզ հանգիստ չի տա.ԵԼՔԸ ես նշում եմ ներկայիս պայմաններում միայն ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ դաշինքի մեջ է ,կամ այստեղ,կամ այնտեղ. մեզ կոնկրետ հանգամանքները հուշում են որ այլ կերպ վարվել չենք կարող:
Ստալինը դեռեվս մարգարեաբար նշել է ,որ ամենատարբեր տեսակի հողի վրա անջատումը ԽՍՀՄ-ից տվյալ նախկին սուբյեկտին կդնի ստրկացուցիչ կախման մեջ արեվմուտքից. այդ մարդը փայլուն հասկանում էր թե ինչ ուժեր են կառավարում աշխարհը: Իսկ այժմ նայեք շուրջնոլորը.ի՞նչ ենք տեսնում…
Ստալինը իրավացի՛ էր,այնինչ…նրա շիրիմին իներցիայի ուժով կեղտ են լցնում եվ նրա մասին ով դրական է խոսում հայտարարվում է ազգի դավաճան: Այժմ Հայ մարդը չի կարողանում գնահատական տալ շատ եվ շատ հարցերի,քանի որ իրական պատմությունը չգիտե. ահա թե որտեղից է գալիս ամեն բան: Իսկ քանի դեռ չեն իմանում իրենց իրական պատմությունը,ուրեմն դեռ շատ կտուժեն եվ կմոլորվեն,այդ թվում անիրատեսորեն այսպես կոչված անկախ լինելու հարցում… թե որն է ներկայիս կամ ապագայի անկախը,ոչ ոք դեռ կոնկրետ պատկերացում չունի եվ շատ հարցեր դեռ բաց են մնում : Հաշվի չառնե՞նք ,որ գտնվում ենք մի քանի թշնամական պետություններով շրջապատված,ուրեմն – միայն կոնկրետ ռազմաքաղաքական,տնտեսական դաշինքի մասին կարող է խոսք լինել,ոչ պակաս դրանից:Բանակ ունես? Այնքանով ունես,որը կախված է դրսի սպառազինության մատակարարումից,որը գալիս է …այո,Ռուսաստանից. գրեթե բոլոր զինատեսակները Ռուսական -խորհրդային ծագման են…սա էլ նկատի ունեցեք-սկսած ամենավերջին փամփուշտից ,վերջացրած ինքնաթիռով եվ հրթիռով եվ ուղղաթիռով:Ունենա”լ ազգային ես… դեմ չեմ,ունեցիր,բայց ինչպե՞ս …ի՞նչ ազգային ես… քաղաքական,տնտեսական,ռազմական անկախության մասին ենք խոսում ներկայիս գիշատիչ գլոբալիզացիայի պայմաններում.երբ միայնակ առյուծը մշտապես հոշոտվում է բազմաքանակ բորենիների կողմից… ուրեմն դա էլ մոռացեք: Առայժմ դեռ հայ տեսակը պահպանելու մասին է խոսքը:Այստեղ ազգը թերսնման պատճառով եվ բուժօգնության տարրական պակասից է մահանում… սրա վրայով թռնել կարո՞ղ եք… Մոնթեյի նման մեծ հայրենասերը նույնիսկ իր մտքերում գրել է որ Հայաստանի ,ապագա մեծ Հայաստան կերտելու հարցը պատկերացնում է միայն խորհրդային պետության կազմում. ի դեպ,նա մեծ եվ իրատես տեսաբան էր եվ նույնիսկ գծագրել էր մի քարտեզ,որով նախատեսում էր,թե որ տարածքները կարող են մտնել ՀԽՍՀ կազմի մեջ Արեվմտյան Հայաստանից:
Իմ խոսքերում միայն մեծ իրատեսություն կա, միայն կրծքին խփել եվ գոռալ հայրենասեր լինելու մասին բավական պայման չէ անկախության տանող: ԱՅԺՄ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ: Եվ լիբերալ Լեվոնի կեղծ իդեոլոգիայից եկող կեղծ չեզոքության գաղափարը ավելի է խորացնելու ներկայիս ներքաղաքական ,գաղափարական ,տնտեսական ճգնաժամը: Եվ նորից եմ պնդում. կյանքն ապացուցեց,որ մեզ ո՛չ ոք հանգիստ չի տա…

Sadist



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Խոսրով
Feb 11, 2013 10:05


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24933') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA5\xD5\xB2\xD5\xAB\xD5\xB6\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA5\xD5\xB2\xD5\xAB\xD5\xB6\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA5\xD5\xB2\xD5\xAB\xD5\xB6\xD5\xA1\xD5\xAF ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219