Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, February 10, 2013 7:50 - 1 քննարկում

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված փափուկ մահափորձի հաստի փաստով …

ՍԱԴԻՍՏ մամուլի կենտրոնի հղումը ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ-ին, իր «Ակն՝ ընդ ական, ատամն՝ ընդ ատաման» վերնագրով իսկապես անհասկանալի էր և ընթերցողների պահանջով վերափոխվել է, պահպանելով հղման հեղինակի իրավունքները, տեղադրելով  նախադասություն իր իսկ հղման տեքստից: ԱԴՄԻՆ

Նոր մանրամասներ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից.

09 Փետրվարի 2013 – 16:31

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված փափուկ մահափորձի հաստի փաստով հարուցված օտարերկրեա գործակալների քրեական գործի քննության շրջանակներում կատարված քննչական և այլ բազմաբնույթ տեսակի դատավարական գործողություններից բխող արդյունքների, մասնավորապես, ձեռք բերված սուբյեկտիվ ցուցմունքների, տեսաձայնագրությունների և այլ օբյեկտիվ չհաստատված տեղեկատվության, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական ստորգետնյա և արբանյակային կապով պայմանավորված միջոցառումների, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրի վերլուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր հարյուր տոկոսանոց ենթադրություն, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են սուբյեկտիվ չհաստատված փաստեր և օբյեկտիվ կանխատեսված նախադրյալներ:
Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ և հետախոզական դատա-իրավական գործողությունների արդյունքում ձերբակալվածներից մեկի նկուղային ժամանակավոր բնակարանում՝ քաղաքային կոյուղու հարևանությամբ հայտնաբերվել է «Նագան» տեսակի հատուկ ծուռփող ատրճանակ, որի փողի ծռության անկյունը կատարված է արտասահմանյան հետախուզական ծառայությունների հատուկ գաղտնի լաբորատորիաներում: Նման ահարկու զենքից արձակված խորանարդ գնդակը, 25-30 սանտիմետր հեռավորությունից, ընդունակ է շրջանցել ոսկրակռճիկային համակարգը, արհամարելով լյարդի և թոքերի նոսր հյուսվածքները և հանգրվան գտնել մարմնի փափուկ մսերի մեջ, առաջ բերելով զոհի անասելի գոռոց-բոռոցը և հրահրել քաղաքական անկանխատեսելի համաշխարհային սկանդալ և խառնաշփոթ, առանց սպառնալու ենթակայի կյանքին, հատկապես երրորդ կարգի երկրներում և մասնավորապես ԽՍՀՄ-ի նախկին անկախացած հանրապետություններում: Նման ծուռափող զենքը օգտագործվել է սովետական չեկիստների կողմից Վիետնամում, Աֆղանստանում, Աֆրիկյան անկախացած երկրներում և այդ է պատճառը, որ այդ երկրների տասնյակ հազարավոր մարդիկ իրենց մարմնի փափուկ մասերում կրում են խորանարդ գնդակներ: Այդ խմբին պատկանող զենքից, ըստ մասնագետների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված խորանարդ գնդակը՝ «սե-յեք» դիրքով:

Բացի այդ, ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել են ինչպես դեպքի, այնպես էլ դրան նախորդող մի քանի օրերի իրադարձություններին վերաբերող մի շարք փաստական հանգամանքներ և փաստեր հաստատող եզրահանգումներ, որոնք լրիվ կամ մասնակի համընկնում են մինչև կասկածյալների ձերբակալումը ստացված այլ օբյեկտիվ տեղեկությունների,ինչպիսիք են օդի ջերմաստիճանը Երևանում և Ստեփանակերտում, օդի հարաբերական խոնավությունը սահմանամերձ գյուղերում, Արթիկում և Թալինում, այդ թվում նաև` տեսաձայնագրությունների, ստորերկրյա և արբանյակային կապի միջոցների, փորձառու արտասահմանյան փորձագետների եզրակացությունների և ցուցմունքների հետ:

Միաժամանակ, քրեական վարույթն իրականացնող մարմինը հասկանալով գործի բացառիկ բարդությունը և կարևորությունը, քանի որ հանցագործության մեջ կասկածյալները թմրամոլների անվան տակ թաքնված օտարերկրյա չեկիստներ են, հետևաբար այս գործը լիիրավ դուրս է գալիս ոստիկանության իրավասությունից և մտնում է ԱԱԾ-ի տիրույթ: ԱԱԾ-ն մշակում է երկողմ համաձայնագիր հանցագործություն կատարած խմբի հետ, ըստ որի նրանք պարտավոր են հանրությանը համոզել իրենց կատարած գործի անհրաժեշտության մասին, միաժամանակ զղճալ ամբողջ սրտով: Հարկ եղած դեպքում ասուլիսներ անցկացնել լրատվական միջոցների հետ, մնալ խրոխտ և պատվախնդիր: Այս ամենի հետ զուգընթաց ԱԱԾ-ն շարունակում է ստուգել ինչպես ձերբակալվածների հայտնած մյուս տեղեկությունները, այնպես էլ նախաքննության սկզբում առաջ քաշված և դեռևս չհերքված հանցանքի կատարման մնացած հոտած վարկածները:

Քրեական վարույթն իրականացնող մարմինն այսուհետ ևս շարունակելու է ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների շրջանակներում հանրությանը պարբերաբար մոլորեցնող տեղեկատվություն տրամադրել իրականացվող նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների վերաբերյալ, այնքանով, որքանով դա չի վտանգի սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքներն ու ՀՀ նախագահի շահերը:

SADIST Մամուլի կենտրոն



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Hakob
Feb 10, 2013 14:53


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24922') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>&#8220;\xD4\xB8\xD5\x86\xD4...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>&#8220;\xD4\xB8\xD5\x86\xD4...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '"\xD4\xB8\xD5\x86\xD4\xB4\xD4\xBB\xD5\x84\xD4\xB1\xD4\xB4...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor.. in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219