ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, February 9, 2013 19:45 - չքննարկված

ՍԴ-ը Հայրիկյանից միաժամանակ կստանա երկու խնդրագիր: Մեկը ընտրությունները հետաձգելու, մյուսը՝ իր դիմումը ետ վերցնելու: ՍԴ-ը կգործի ըստ Սերժ Սարգսյանի որոշման…

Ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու պահանջով Պարույր Հայրիկյանն այսօր կդիմի ՍԴ

Փետրվար 08, 2013 | 16:36

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պատրաստվում է  դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան` ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու խնդրով: Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ դիմումը պատրաստվում են այսօր ներկայացնել, այժմ սպասում են փաստաբանին, որպեսզի նրա հետ ճշտեն մի քանի նրբություններ:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ ցանկություն ունի, որ ՍԴ-ն իր դիմումը մուտքագրի փետրվարի 10-ի ամսաթվով, բայց, քանի որ փետրվարի 10-ը կիրակի է` դիմումը կներկայացնեն այսօր:

Մյուս կարեւոր իրավական նրբությունն այն է, որ Պարույր Հայրիկյանը ցանկանում է, որ դիմումի մեջ նշեն, որ այն քննելու ժամանակահատվածում իրենք ամեն րոպե կարողանան հետ կանգնել ընտրությունները հետաձգելու իրենց որոշումից: Այսինքն` չորսօրյա ժամկետում ՍԴ-ն Հայրիկյանի դիմումը քննելիս հնարավոր է, որ այդ ընթացքում նրա առողջական վիճակը համեմատաբար լավանա, կարողանա մասնակցել քարոզարշավին, այցելի մարզեր եւ հնարավորություն ունենա հետ կանգնել ընտրությունները հետաձգելու իր որոշումից:

ԱԻՄ ղեկավարի խոսքով` իր առողջական վիճակը հիմա լավ է, միայն աջ ձեռքն է  ցավում: Վաղն էլ պարզ կլինի, թե երբ դուրս կգրվի: Նախագահի թեկնածուն անպայման ցանկանում է  այցելել հեռավոր մարզեր, հանդիպել ընտրողների հետ միայն, եթե, իհարկե, առողջական վիճակը թույլ տա: Մանրամասները եւ տեսանյութն` առաջիկայում:

Լուրեր Հայաստանից – NEWS.am



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ