ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, February 6, 2013 5:37 - 3 քննարկում

Մահափո՞րձ, թե՞ բեմադրություն. Վիրաբույժի և քննիչի կասկածները :

2013-02-06 10:06:38

Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպից հետո շատերը սկսեցին տարօրինակ հանգամանքներ գտնել և մատնացույց անել: Մեզ հետ զրույցում Հայաստանի հայտնի վիրաբույժներից մեկը (ով, հասկանալի պատճառներով, չցանկացավ, որ հրապարակենք իր անունը) իր մասնագիտական տարակուսանքը հայտնեց դեպքին հետևած մի շարք տարօրինակ հանգամանքների կապակցությամբ:

Բժիշկը պնդում է, որ Հայրիկյանի՝ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ աջ անրակի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետևանքով անհնար էր, որ փամփուշտը մնար մարմնի մեջ և դուրս չգար: Ավելին, ըստ բժշկի, միայն պարսատիկի (рогатка) հարվածից կարող էր քար/փամփուշտ մնալ մարդու մարմնում:

Երկրորդ տարօրինակ հանգամանքը բժիշկը համարում է դեպքից հետո տարածված տեսանյութը, որը, ըստ այդմ, արվել է դեպքից րոպեներ անց: Բժիշկը պնդում է, որ նման դեպքից րոպեներ անց վիրավորը չի կարող նման ցավային շոկ ունենալ (болевой шок), քանի որ սովորաբար նման շոկն սկսվում է դեպքից 15-20 րոպե անց միայն:

Երրորդ տարօրինակ հանգամանքը, ըստ բժշկի, հիվանդանոցի ընտրության հարցն է: Բժիշկի խոսքով՝ հրազենային վնասվածքով մարդուն սովորաբար տանում են տարածքում ամենամոտը գտնվող հիվանդանոցը: Պարզ է, քանի որ դեռ հայտնի չէ վնասվածքի աստիճանը, հետևավաբար՝ ամեն մի րոպեն կարող է դեր խաղալ վիրավորի կյանքում, և հետևաբար՝ նրան պետք է ցուցաբերել անհետաձգելի բուժօգնություն: Այնինչ՝ Հայրիկյանին տեղափոխում են ոչ թե մոտակայքում գտնվող ՝ Համալսարանական կլինիկական համար 1 հիվանդանոցը, այլ հասցնում են մինչև Նոր Նորքում գտնվող «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Չորրորդ կասկածելի հանգամանքը, ըստ բժշկի, այն է, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխած մարդուն, փամփուշտը հեռացնելու համար, վիրահատում են ոչ թե հենց նույն օրը, այլ մեկ օր անց: Բժիշկը տարակուսում է, որ հիվանդին վիրահատելու փոխարեն՝ նրա հիվանդասենյակը վեր են ածում անհամար թվով հյուրեր ընդունելու հյուրասենյակի: Բժիշկը զարմանալի է համարում այն, որ վերակենդանացման բաժանմունքը վերածվել էր «գյուղամեջի», մինչդեռ այնտեղ սովորաբար ընդհանրապես արգելում են օտար մարդկանց ելումուտը: Անգամ՝ հարազատներին:

Ի դեպ, մեզ հետ զրույցում Հայաստանի իրավապահ համակարգում աշխատող փորձառու քննիչներից մեկն էլ մեկ այլ տարօրինակ փաստ արձանագրեց: Նրա խոսքով՝ տարօրինակ հանգամանք էր այն, որ դեպքից անմիջապես հետո տարածված տեսանյութում ցուցադրում էին այն փամփուշտը, որը գտել էին դեպքի վայրում, և որը չէր կպել Պարույր Հայրիկյանին: Փորձագետը պնդում է, որ այդ փամփուշտը պրակտիկորեն հնարավոր չէր մթության մեջ նման արագությամբ հայտնաբերել: Նա նաև կասկածելի է համարում այն, որ չնայած Հայրիկյանը առաջիկ իսկ օրը պնդել է, որ տեսել է իր վրա կրակողին, իրավապահները ֆոտոռոբոտ կազմելու մասին հայտարարություն են արել միայն օրեր անց և ոչ թե անմիջապես: Նա նշում է, որ տարօրինակ է նաև այն, որ անմիջապես սկսվել է տարածվել «մահափորձ» վարկածը, այնինչ, կարող էր պատահել այնպես, որ դա եղել է հարբած խուլիգանի կողմից պատահական արձակված կրակոց: Ի դեպ, նա տարօրինակ է համարում նաև Հայրիկյանի որոշ հայտարարություններ, որտեղ նա սկզբում պնդում է, թե կրակել են 25-30 մետրից, ապա որոշ ժամանակ անց ասում է, թե ձեռքով դիմադրություն է ցույց տվել կրակողին, ինչի արդյունքում փամփուշտը չի դիպել նշանակետին:

Հ.Գ. Հայտնի քաղտեխնոլոգներից մեկն էլ, մեզ հետ զրույցում ամփոփելով ողջ կատարվածը, նշեց, որ այս ամենը իրեն բեմադրություն է հիշեցնում: Նրա խոսքով, քանի որ այս նախագահական ընտրությունների հանդեպ կար հասարակական 0 հետաքրքրություն, նման միջադեպ կարող էր բեմադրվել՝ ընտրությունների հանդեպ հետաքրքրություն արթնացնելու համար:

Աղբյուրը`ilur.am



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Hakob
Feb 6, 2013 8:06


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24825') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB2\xD4\xB1\xD4\xB6\xD5\x84\xD4\xB1\xD5\x89...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB2\xD4\xB1\xD4\xB6\xD5\x84\xD4\xB1\xD5\x89...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB2\xD4\xB1\xD4\xB6\xD5\x84\xD4\xB1\xD5\x89\xD4\xB1\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219