Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 5, 2013 3:48 - 1 քննարկում

Հիմա էլ Սեդրակյանն է իսկականից համը հանում… Կասկածանքներ ինքնասպանական-մահափորձական Հայրիկյանի հասցեին:

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը խոստանում է այրել իր ավտոմեքենան, եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ
Փետրվար 04, 2013 | 19:41
Եթե Պարույր Հայրիկյանը չդիմի Սահմանադրական դատարան, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու պահանջով: Այս մասին Սեդրակյանն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Հարցին, թե նա ունի՞ այդ իրավունքը, Սեդրակյանը պատասխանեց. «Այո ունեմ: Ես որպես թեկնածու կարծում եմ, որ այս տեռորիստական ակտը նախ մի հոգու դեմ չէր ուղղված: Երկրորդ. ես տեսնում եմ, որ եթե նա չդիմի ՍԴ, ապա սա գաղտնի գործարք է իշխանությունների հետ: Այս պայմաններում արդեն ընտրությունները վերածվում են առեւտրի»: Նախագահի թեկնածուի խոսքով` նույն հաջողությամբ, եթե դա վարկանիշային հարց է եւ, եթե Սահմանադրական դատարանը մերժի, խոստանում է այրել իր մեքենան:
«Ես էլ նույն հաջողությամբ կայրեմ իմ ավտոմեքենան: Փողոցում մի տեղ կկանգնեցնեմ իբր խանութ եմ մտել, հետո կասեմ. «Տեսեք, ինչ եղավ» ու իմ վարկանիշը կբարձրանա: Կարողա՞ տուն տունիկ ենք խաղում, ինքն էլ ամենատաղանդավորն է»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

HAYK GRIGORYAN
Feb 5, 2013 18:15


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24819') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.yout...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219