ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 1, 2013 2:36 - չքննարկված

Վախճանվել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը

SPORT ARMENIA | 11:59 | Փետրվար 1 2013

Վախճանվել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը

2013թ. փետրվարի 1–ի առավոտյան Լոս Անջելես քաղաք 81 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի  և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը:

Նա ծնվել է 1932 թ. ապրիլի 24–ին` Երևանում: 1959թ. հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995թ. , երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:

Վլադիմիր Ենգիբարյանը  արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի և վաստակավոր գործչի, ՀԱՕԿ–ի ոսկե շքանշանի:

Վլադիմիր Ենգիբարյանին  շնորհվել են  /2009 թ./ Հայաստանի և Արցախի բարձրագույն պարգևներ:

Ենգիբարյանի 80–ամյակին նվիրված տոնական արարողությունն անցած տարի նշվել է Երևանում, իսկ բռնցքամարտի դպրոցն անվանակոչվել է Վլ. Ենգիբարյանի անունով:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  փետրվարի 3–ին, ժամը 14–ին հոգեհանգստյան  արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը  նախատեսված  է ԱՄՆ –ում:

SportArmenia-ն ցավակցում է Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքին աշխարհահռչակ մեր մարզիկի մահվան կապակցությամբ։



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ