Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, January 31, 2013 23:48 - 5 քննարկում

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԵԼՔԵՐ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Սերժ Սարգսյանի համար բարդ ժամանակահատված է: Հիմնական մրցակիցների բացակայությունը նրա համար մղձավանջ է այն առումով, որ զրկվում է նրանց միջոցով լեգիտիմանալու հնարավորությունից, ինչը տեղի ունեցավ խորհրդարանի ընտրությանը, երբ կուսակցությունները մասնակցեցին ընտրությանն ու վերցրեցին մանդատները, դրանով ընդունելով ընտրության արդյունքը և դեմոկրատիայի երևույթականություն ապահովեցին բռնապետության համար:
Անհերքելի փաստ է, որ Սերժ Սարգսյանը միայնակ է մնացել հասարակության առջեւ և նորից կանգնել է լեգիտիմության հարցի առջև, այսինքն իր թիվ 1 խնդիրն է հանրությանը համոզել, որ մասնակցեն ընտրություններ հորջոջվող խեղկատակությանը, թեկուզ դեմ քվեարկելու միջոցով և այստեղ ընտրողները տոտիկ-տոտիկ մոտենան ընտրատեղամասերին և մի քիչ հերթեր ստեղծեն ու մի քիչ խառնաշփոթ:Սա կլինի հայ ժողովրդի ամենամեծ նվերը կրիմինալ վարչախմբին:
Խնդիրը լրջացել է այնքան, որ Սերժ Սարգսյանը նախնական սարսափ ունենալով իր պոտենցիալ հակառակորդներից կատարեց անհաշվենկատ քայլ՝ ընտրողների քանակը արհեստականորեն աճեցրեց այն հասցնելով 2,5 միլոնից առավել և հիմա վարչախումբը հաշվարկելով իր հնարավորությունները կանգնել է ընտրողների առնվազն 15 տոկոսանոց մասնակցության խնդրի առջև: Քրեաօլիգարխիկ համակարգը բանեցնելով ադմինիստրատիվ ռեսուրս կոչվածը և բանակը հազիվ կարողաղանան ապահովել 400.000 “ընտրողի” մասնակցություն հայտարաáված 2,5 միլիոնից: Ստացվել է այնպես, որ բռնապետությունը հայտնվել է իր փորած փոսի մեջ:

Ներկայումս Հայաստանում գործում է բացարձակապես միակուսակցական բռի քաղաքական համակարգ, որի գոյությունը բացառում է ազատ, արդար ընտրությունների իրագործում և միայն բռի միակուսակցական քաղաքական համակարգի պարագայում է հնարվոր է սպառնալիքի, շանտաժի, հաշվեհարդարի միջոցով մրցակիցներին հանել ընտրապայքարից: Այսինքն Հայաստանում դե ֆակտո տիրում է միակուսակցական սանձարձակ համակարգ, որը թալանում է ազգային հարստությունը և խոչնդոտում է ազատ ընտրությունների կազմակերպումը, հարկավոր է այնպես անել, որ դե յուրե նույնպես հաստատվի բռնապետության գոյությունը.. Եվ այսօր ով որ մասնակցում է նախագահական ընտրություններին՝ թեկնածու և ընտրող, ապա ժողովրդավարության պատրանք և երևույթականության են ստեղծում նույն բռնատիրության համար, սակայն իրականությունը լրիվ հակառակն է:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԵԼՔԵՐ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ

ՔԱՅԼ 1
Խնդիրը պարզ է բոլորիս համար,իսկ բռնապետական համակարգը փոխելու ելքերն առավել պարզ են՝ առանց միտիգների ու հացադուլների, առանց հեղափոխության, առանց արյան և զոհերի:
Հարկավոր է գիտակցել, որ հանրությանը տրված է բացառիկ հնարավորություն ՈՉ ասել բռնատիրությանը և դա ցանկացած ընտրող կարող է անել՝
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ՉԳՆԱԼ ԸՆՐԱՏԵՂԱՄԱՍ,
հնարավորության դեքում դուրս չգալ տանից: Այդ քայլով կստացվի, որ ընտրողն իր բողոքն է հայտնում համատարած թալանի, անպատժելիության, կոռուպցիայի և այդ ամենի արդյունք հանդիսացող ցինիզմող տառապող միակուսակցական համակարգի հանդեպ: Այս քայլը քաղաքագիտության մեջ կոչվում է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ և մարդկության պատմության մեջ բազմաթիվ են պայքարի նման պրակտիկան, երբ բռնապետության դեմ անհնազանդությունը ստիպել է սթափվել վարչախմբին և ճարահատյալ կատարել քայլեր ի շահ երկրի քաղաքացիների:

ՔԱՅԼ 2
Հաջորդ կարևոր քայլը վերաբերվում է նախագահի թեկնածուներին, որոնք ուղղակի պարտավոր են միչև ս.թ. փետրվարի 5 հայտարարեն իրենց թեկնածությունը հանելու մասին՝ միակուսակցական սանձարձակ համակարգի համար ժողովրդավարության շղարշ չստեղծելու համար: Իսկ այն նախագահի թեկնածուներն, որոնք կշարունակեն “պայքարը” , ապա կբացահայտվեն որպես քրեաօլիգարխիկ համակարգի հաճախորդներ և որևէ արդարացում, որ միայնակ ուզում են պայքարել որ ինչ որ բան փոխել երկրում ներկայումս իրականցավող ընտրություններ կոչվող ֆարսի միջոցով, ապա նրանք ևս պատասխանտու կլինեն կեղծիք և անարդարության համար:Նույնը կվեաբերվի բոլոր այն կուսակցություններին ու անհատներին, որոնք կոչ կանեն մասնակցել ընտրություններին, թեկուզև դեմ քվեարկելու կամ քվեաթերթիկը անվավեր դարձնելու միջոցով: Դա հենց բռանապետության սարքած բլեֆն է՝ գնացեք ընտրատեղմաս, իսկ քավեարկության արդյունքները տեխնիկական հարցեր են վաղուց:

Հայ ընտրողը չմասնակցելով ընտրություններին ցույց կտա միջազգային հանրությանը, որ Սերժ Սարգսյանը չունի հայ ժողովրդի մանդատ, հետևաբար հայ ժողովրդի 80 տոկոսից ավելին չի կրում պատասխանատվություն Սերժ Սարգսյանի ստորագրած պայմանագրերի, մսխված միլիարդավոր դոլար արժեցող վարկերի հանդեպ: Նա ներկայացնում է մի փոքր հանցագործների խմբի, որոնք տիրացել են ազգային հարստությանը, մենաշնորհային դարձրել տնտեսությունը և քաղաքական համակարգը՝ ապահովելով բռապետության գոյությունը:

ՔԱՅԼ 3

Ժողովրդի շահերով տոգորված և իրենց ընդդիմադիր համարող պառլամենտական կուսակցության պատգամավորները իրենց համամասնական ցուցակով հանդերձ հրաժարվում են իրենց մանդատներից:

Եթե ժողովուրդը չի մասնակցում ընտրություններին որպեսզի չլեգիտիմացի հանցավոր վարչախմբինի և նրա պարագլխին, ապա նույնը պետք է անել պառլամենտում…
Վայր դնելով համամասնական ցուցակի մանդատները և ամբողջ ցուցակով հրաժարվելով մանդատից՝ կպարալիզացնեն հանցավոր ռեժիմի քաղաքական հենարանի՝ ՀՀԿ-ի գործունեությունն և կստիպեն իրականացնել նոր պառլամենտական ընտրություններ:Այս պարագայում հանցագործները նորից պետք է միլիոններ ծախսեն, որ մանդատ ունենան, բայց այս անգամ մտավախություն կունենան, որ ընդիմությունը նորից կգնա նույն քայլին… Ու այստեղ էլ կսխալվեն վերջնական՝ այդ ընտրություններին էլ կկեղծեն արդեն 100 տոկոսով՝ ընդիմությանը դուրս կթողնեն պառլամենտից, որպեսզի 3-րդ անգամ չգնան արտահերթ պառլամենտական ընտրություննեի… իսկ եթե նորից մի 5 տոկոս թուլափայ տան, ապա նորից է պետք հրաժարվել մանտադներից՝ ամբողջ ցուցակով հանդերձ…

Այս պահին սա է միակ ճանապարհը անարյուն հեղափոխության՝ կամ պառլամենտն էլ տալ հանցագործներին ամբողջությամ կամ ստիպել գնալ արդար ընտրությունների ճանապարհով՝ վերցնել պառլամենտի մեծամասնությունը և վերահսկողությունը կառավարության հանդեպ…

Նրանք որոնք կմասնակցեն ընտրություններին որպես ընտրող կամ որպես թեկնածու՝ ոչնչով չեն տարբերվում ազգային անվտանգության խնդիր դարձած վարչախմբից…

ԲՈՅԿՈՏ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ

1-02-2013

Boykot.am



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ԹԱՄԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ_ ՆՅՈՒ ՅՈՐՔ
Feb 1, 2013 4:05


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24697') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x83\xD5\xAB\xD5\xB7\xD5\xBF \xD5\xB4\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x83\xD5\xAB\xD5\xB7\xD5\xBF \xD5\xB4\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x83\xD5\xAB\xD5\xB7\xD5\xBF \xD5\xB4\xD5\xB8\xD5\xBF...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219