ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 31, 2013 12:40 - 3 քննարկում

«Թարս բուսած խիար» – «Դեպի Ապահով Հայաստան» ծրագիրը սկսվեց…

Ըստ «Թարս բուսած խիար» ծրագրի Հայրիկյանը դառնում է «Միասնական Ընդդիմադիր թեկնածու» և հանդիսավոր կերպով պարտվում է, կատարելով հիմնական առաջադրանքը՝ «Ժողովրդին բերման ենթարկել դեպի ընտրատեղամասեր»:
Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում. վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր – 00:04

Lurer.com-ին հաջողվեց որոշ տեղեկություններ ճշտել րոպեներ առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ կրակել էին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:

Lurer.com–ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պարույր Հայրիկյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածքով։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայրիկյանի առողջական վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։

 

Մահափորձ Պարույր Հայրիկյանի դեմ (լրացվում է)00:43 01/02/2013

Մահափորձ Պարույր Հայրիկյանի դեմ (լրացվում է)Այսօր երեկոյան, 24.00-ի սահմաններում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել: Այս պահին “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Էդուարդ Շարմազանովը, ՀՀ նախագահի մյուս թեկնածուները եւ այլ բարձրաստիճան անձինք: Ինչպես մեզ հաջողվեց ճշտել` նախագահի թեկնածուն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հայտնի չէ դեռ քանի կրակոց է եղել, սակայն Պարույր Հայրիկյանին դիպչել է երկու փամփուշտ` ձեռքին եւ որովայնի շրջանում: Դեպքը տեղի է ունեցել Տպագրիչների փողոցում` Պարույր Հայրիկյանի տան մոտ:

Ինչպես հայտնել է “Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոցում վիրահատության կարիք այս պահին չկա, Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, թոքի վնասվածք չունի, ինչպես տեղեկացնում էին ավելի վաղ:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Menua
Jan 31, 2013 14:32


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24686') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xAD\xD5\xA5\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xAD\xD5\xA5\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xAD\xD5\xA5\xD5\xB2\xD5\xAF...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219