Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, January 31, 2013 0:51 - 1 քննարկում

Կեղտոտ Խաղ…

Var Dan Hovhanisian1988 Թվականին երբ սկսեց Ղարաբաղյան շարժումը, կարելի էր ասել որ այն ժամանակ հոգեբանական հասունացած չէր և ոչ այնքան զարգացած: Ցանկանում եմ շեշտել հասունացած բառը: Ժողովուրդը զգաց ինքնագիտակցությունը: Արդեն նոր էր սկսվում ժողովրդի միասնության իղձը: Եվ անխտիր տարիքից և մասնագիտությունից մարդիկ սկսեցին իրար սիրել և հասկանալ իրար, հարգել մեկը մյուսին` միայն այն բանի համար որ Հայ են: Հայ բառը ժողովրդի համար դարձել էր մի պատվական անուն, և հպարտության արգասիք: Եվ այդ բոլորի հետ միասնականության օրերին նաև միացավ բնական աղետների գործընթացը, որը ժողովրդին ավելի արթնացրեց: Նրանք ովքեր չէին միացել մինչև այդ, միացան: Չնայած աղետը` երկրաշարժը խլեց հազարավոր զոհեր, բայց ժողովրդի մեջ սկսեց ավելի աճել ապրելու և գոյատևելու կամքը: Հազարավոր մարդիկ զոհաբերաբար իրենց մղում էին դեպի դիմացինը, ինչ որ բարություն անելու ցանկությամբ: Կցանկանաի նշել այս փոքրիկ նոթատետրում նկարագրել մարդկանց հոգեբանական աստիճանները` վերելքի և վայրեջքի պահերը:
Թատերական հրապարակ 1988 թվականի սկզբին արդեն ժողովրդական միասնությունը հասավ այն աստիճան, որ ընդգրկեց բոլոր բնագավառները, միասնաբար կազմակերպվում էր ոչ միայն Երևան քաղաքի գործադուլները, այլև ամբողջ հանրապետության: ՈՒսանողական միասնությունները, աշակերտական և ամբողջ մասաների միությունը հասցրեց այն բանին, որ արդեն Կոմկուսի ղեկավար ապարատի ներկայացուցիչները արդեն հավատափոխ էին դեպի ժողովրդական մասաները: Կցանկանաի նկարագրել 1991 թվականի իշխանությունների գործողությունները ընդհանրապես բոլոր բնագավառներում, սկսած արտաքին պաշտպանությունից, մինջև անգամ կրոնական և եկեղեցական աշխատանքներում: Մինչ իշխանության գալը ՀՀՇ-ի ներկայացուցիչները, նկատի ունենալով այդպես կոչված « Ղարաբաղ Կոմիտեի » անդամները: ճիշտ հաշվարկները իրենց արդյունքը ցույց տվեցին 1991 թվականին:
Լավ գիտակցելով քաղաքական ճգնաժամը ԽՍՀՄ-ում նրանք գործողությունների հետ լավ դասավորեցին, ամեն մարդ կատարում էր իր վրա դրված պարտականությունները: Թվարկեմ դրանցից կարևորագույները, սկսելով այն Խաչիկ Ստամբոլցյանից` հավատացիալ գրագետ և գործունյա մարդ 1988 թվականին մասաներին` ժողովրդի կողմից հարգվեց իր առաջ քաշած հարցերի համար: 1988թ-ին նստեց քաղաքական հացադուլի և ավելի համոզեց իր նվիրվածությունը իր հայրենասիրական գաղափարի և ժողովրդի սերը շահելով դեպի ինքը: Ստամբոլցիանի առաջ քաշած հարցերը զուտ առողջապահական էին և էկոլոգիական, որոնցից էր`
1 Հայաստանի ատոմակայանի փակումը,
2 Սումգայիթի զոհվածների, ավելի ճիշտ ցեղասպանության ճանաչումը,
3 Երևանի Նաիրիտ քիմիական գործարանի փակումը և այլ առողջապահական մանր ու մեծ հարցեր:
Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946 թ. Ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1968թ. ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ: Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
ժողովրդական մասանների սերը շահեց իր խորիմացության և լրջությամբ և կշռադատված ելույթների համար: Տեր-Պետրոսյանի առաջ քաշած հարցերն էին Կրեմլի կատարած քաղաքական սադրանքների և այդ թվում Հայաստանի կոմկուսի կատարած և վարած քաղաքականության վերլուծությունը, թատերական հրապարակի ամբիոնից, ժողովրդի կողմից լավ կազմակերպված էր ընդունվում նրա ելույթները: Նրա առաջարկած գործադուլի կոչերը ընդունվում էին պատշաճ: Հաջորդ լիդերը Վանո Սիրադեղյանն էր, (ծնվ. 1946թ. Նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում), հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ, «առավոտ» թերթի հիմնադիր։ 1988.թ-ից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1990–1992 և 1997–2000թթ. ՀՀՇ – վարչության նախագահ, 1990–1992թթ.-ին Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1992-1996 թթ. ՀՀ Ներքին Գործերի նախարար, 1996-98թթ. Երևանի քաղաքապետ: 1996 – 1999թթ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր: 1999թ. վերընտրվում է, որպես պատգամավոր: Սիրադեղյանի ետևից գնում էր հիմնականում թույլ սեռի ներկայացուցիչները:
Լեզվի հռետոր, բանաստեղծ, մասանների սերը վայելեց ինֆորմացիայի բնագավառում, գիտակցելով լրատվական միջոցների պասիվությունը կամ էլ վակումը: 1988 թվականին ժամանակին նա ճիշտ հասցնում էր որոշ հետաքրքիր ինֆորմացիա հավաքել ԽՍՀՄ-ում կատարվող իրադարձությունների մասին:
Աշոտ Մանուչարյան, լավ լեզվի հռետոր, գործունյա երիտասարդ, ժողովրդի սերը վայելեց հիմնականում, սահմաններում և Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձությունները քննադատելու քննարկելու և մեկնաբանելու համար:
Վազգեն Մանուկյան, հետևյալ Հայոց Համզգային Շարժման լիդերներից մեկն էր որը Հայոց Համազգային շարժման ծրագրի գլխաոր հեղինակն էր, ժողովուրդական մասսաներին կարողանլով տանել իր ետևից, որպես խորիմաց մարդ: Վազգեն Մանուկյանին վերաբերող հարցերը տնտեսական ճգնաժամն էր և կոմունիստ ղեկավարների քննադատելը: Սահմանափակվելով այս մի քանի քաղաքական գործիչների մասին հետագայում կանդրադառնամ նրանց խմբի մյուս անդամներին:
Իրոք որ ոչ մի վատ բան չի կարելի ասել անհատականությունների մասին, սակայն միասին վերցրած նրանց աշխատանքների փաստացի վկան մենք էինք և նրանց ստեղծած հասարակական խավի զոհը մենք էինք: Այս թվարկած աշխատանքները իրոք որ շատ էին հուզում ժողովուրդական զանգվածներին և շատերը նվիրված և խաբված կամ շահից լնելով գնացին նրանց ետևից: Խորհրդային 70 տարիներին լինելով խավբված արդեն նշմարում էր ինչ որ գեղեցիկ ապագայի մի ինչ որ նշույլ: Հաշվի առնելով 1988 թվականի այդ բազմամիլիոնանոց ցույցերը, ժողովուրդը զգաց որ միասնական և միահամուռ կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն, որ իր միասնակաության մեջ է մեր հաղթանակի գրավականը: Զգաց որ այդ ուժը ի վիճակի է անգամ հաղթել Խորհրդային կայսրության հզոր մեքենային, որը կոչվում է Կոմունիստական Կուսակցություն: Ղարաբաղ կոմիտեն նրա ուղեցույցն էր որը պետք է առաջնորդեր ազգային գաղափարախոսությամբ դեպի լուսավոր ապագա:
1988 թվականի երկրաշարժից հետո Ղարաբաղյան կոմիտեի ձերբակալությունը անտեղի չէր КГБ -ի կողմից: 1988 թվականի Երևանյան ցույցերը զարմացրել էին ամբողջ աշխարհը, բազմամիլիոնանոց միտինգները և ցույցերի ընթանում էին շատ հանգիստ առանց որևէ ագրեսիվ գործողությունների, ոմանք դա վերագրում էին Ղարաբաղ Կոմիտեի ներկայացուցիչների գործադրած ջանքերի:
Կցանկանաի հերքել այդ անհեթեթությունը:
Հայ ժողովուրդը միշտ ազգահավաքներին իրեն դրսևորել է միշտ պատշաճ, երբեք ագրեսիվություն չի ցուցաբերել, պատմությունը դա է վկայել և ապացուցել և դա չի կարելի վերագրել Ղարաբաղ Կոմիտեին: Եվ հաշվի պետք է առնել այն փաստը, որ Հայոց Ազգային Շարժման առաջին շարքերում էին անձնազոհ առաջամարտիկներ ինչպիսին էր` Մովսես Գեորգիսյանը, Պարույր Հայրիկյանը, և Իգոր Մուրադյանը, Կարեն Սիմոնյանը Աշոտ Նավասարդյանը չնայած որ նրանք Ղարաբաղյան շարժման հենց առաջին շարքերում էին բայց կապ չունեին լիդերների քաղաքական « շախմատային » խաղերին 1988 թվականի Ղարաբաղյան կոմիտեի ձերբակալությունը ավելի բարձրացրեց Կոմիտեի անդամների ռետինգը: 1988 թ. դեկտեմբերի 10-ին Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել էին և վեց ամիս պահվել Մոսկվայի « Մատրոսսկայա Տիշինա » բանտում, նրանց ձերբակալությունը ցնցել էր անգամ ողջ սփյուռքին անգամ Ղարաբաղ կոմիտեի անդամներին ֆրանսիայի պատվավոր քաղաքացու պատիվ էր շնորհվում անկախ այն բանից թե ով է և ինչ գործ է կատարել: Քաղաքակրիթ հասարակությունը սատար էր կանգնում Ղարաբաղ Կոմիտեին, Երևանում չնայած այդ դժվարին պայմաններին ազգահավաքներին ժողովուրդական մասսանների հիմնական նպատակը դարձել էր Ղարաբաղ Կոմիտեի անդամների ազատության մեջ տեսնելն էր, ստեղծվել էին հատուկ կոմիտե, որը զբաղված էր հատուկ այդ հարցով: Ձերբակալվածները հատուկ Մոսկվայից ժամանակ ՊԱԿ-ի գործակալներ էին որոնք ուղղորդվում էին միայն Կենտրոնական Կոմիտեի կողմից որը անձամբ Մ. Գորբաչովի ղեկավարության տակ էր գործում: Հետագայում ազատվելով կալանքից Կոմիտեի անդամները ավելի աշխույժ սկսեցին գործել փորձելով օգտագործել ժողովուրդական զանգվածներին աջակցությունը:
Ողջ սփյուռքը և արտասահմանը հետևում էր Խորհրդային Հայաստանում տիրող քաղաքական անցքերին: Ժողովուրդը հոգնել է Խորհրդային երկրում տիրող անարդարություններից, ցանկանալով հոգում փայփայել ինքնորոշման երազանքի բողբոջները: Արտաքին ուժերը և Խորհրդային հզոր անվտանգությունը արդեն հասկացել էր որ Հայ ժողովուրդական միասնության գաղափարախոսությունը կարող է վտանգել Խորհրդային Կայսրության հիմքերը այդպիսով փորձելով իր գրած սցենարով ուղղորդել ազգային շարժումը: Հայ ժողովրդի մեջ արթնացել էր միասնակաության ոգին Հայոց Համազգային Շարժումը սկսեց մագլցել իր առաջաընթացի առաջին սանդուխքը` Հայաստանի Գերագույն Սովետի պատգամավորների ընտրությունները: Սփյուռքում գտնվող Հայ վտարանդի Երեք կուսակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ), Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն ( ՍԴՀԿ) Ռամկավար Ազատական Կուսակցություն (ՌԱԿ) իրենց հավանությունը տվել էին միանլաու Հայոց Համազգային Շարժմանը: Բացի բարոյական աջակցությունը նրանք փորձում էին ֆինանսական աջակցություն ցուցաբերել սփյուռքից: Դա այնպիսի մի մթնոլորտ էր ստեղծել, որ աղետյալ գոտին և քաղաքական պայքարը դարձել էր միայն ազգային հարց և դա գիտակցում էին քաղաքական լիդերները:
Հանցագործություն կլիներ եթե չհիշատակել հետևյալ հարցերը, որոնք օգտագործում էին ապագա պատգամավորների թեկնածունները, դրանցից առաջինը Կոմունիստական կուակցական ղեկավարների քննադատելն էր, շեշտելով այն որ կուսակցական ղեկավարներ արտահերթ օգտվում են բնակարանների և մեքենների հերթագրումից, այդ թվում օգտվելով ծառայական մեքենաններից հանգստի ուղեգրերից:
Մի խոսքով օգտագործելով Կուսակցկան տոմսերը և պաշտոններ վայելում են հարուստ երկրի բարիքներից, Ապագա ՀՀՇ-ական պատգամավորները քննադատում էին Կոմունիստական ղեկավարների մինչև անգամ անձնական նիստն ու կացը, ցանկանալով քարկոծել նրանց: Հայոց Համազգային Շարծման առաջին համագումարում անգամ դրվեց այն հարցը, որպեսզի ժողովուրդը հասկանալով այդ ամենը գնա նրանց ետևից, փորձելով ընտրություններում իր ձայնը տալ Ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող անհատներին, որոնք հենց նույն` « Ղարաբաղ Կոմիտեի » անդամներն էին: 1989թ. Օգոստոսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորական ընտրություններում ՀՀՇ -ն տարավ թե բարոյական և թե քաղաքական հաղթանակ: Ժողովուրդը հավատաց որ կարող է միասնակաությամբ հաղթահարել ցանկացած դժվարություն: Վերադառնալով օրհասական հարցերին որոնք ավելի արդիական էին:
Կոմունիստական կուսակցությունը չկարողացավ այդ ընտրություններում դուրսգալ հաղթանակով, Ազգային ժողովում պատգամավորների մեծ մասը ՀՀՇ ականներ էին կամ էլ ոչ կոմունիստ պատգամավորները: Հայոց Համազգային Շարժումը արդեն թևակոխում էր նոր փուլ, հրապարակներից տեղափոխվելով Գերագույն Սովետի դահլիճ « Գերագույն Խորհուրդ » Կոմունիստական ղեկավարներ ամեն ջանք գործադրում էին որպեսզի իրենց ձեռքից չկորցնեն ողջ իշխանությունը: Նույնիսկ ընտրություններից առաջ արգելել էին միտինգները և երթերը, սակայն ժողովրդական զանգվածները համառում էին չնայած որ ոստիկանները և ազգային անվտանգության ամեն ինչ անում էր հեռացնելու գլխավոր ակտիվիստներին: Հիմնարկ ձեռնարկություններում կոմունիստ ղեկավարներ ադմինիստրատիվ տուժերի էին ենթարկում նրանց ովքեր չէին ներկայանում աշխատանքի: ՀՀՇ-ի լիարժեք հաղթահարել էր աստիճանի առաջին սանդուխքը և հարկավոր էր որպեսզի ամրապնդեր իր դիրքերը: 1990թ. հուլիսին ԳԽ-ի նախագահության ընտրությունները առջևում էին կայն բարձրունքներ որոնք դեռ պետք է նվաճվեին: Գործի դրվեցին հայրենասիրական գաղափարախոսության վերաբերող լոզունգները, առաջինը որ շտապ պետք էր դադարացնել Երևանին սպառնացող քիմիական հրեշը` Նայրիտ կաուչուկի քիմիական գործարանը, և Մեծամորի ատոմակայանը էկոլոգիական հարցերը դարձել էին օրհասական հարց, բացատրելով նրանում որ այդ երկու հսկա ձեռնարկությունները վտանգում են ապագա գենոֆոնդի որակը: Օրհասական հարց էր նաև հայ Ադրբեջանական սահմանագծին անվտանգության հարցը: Լիդերները ամեն ինչ անում էին բարձրացնելու իրենց վարկանիշը: Գերագույն Սովետի նախագահական արշավին մասնակցում էին մի քանի պատգամավորներ, որոնցից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, մյուսը Վազգեն Մանուկյանը և Վլադիմիր Մովսեսյանը վերջինս Կոմունիստական կուսակցություն ղեկավարներ: Ընտրական պայքարում Վազգեն Մանուկյանը օգտագործելով իր հմուտ խորամանկությունը, հանելով իր թեկնածունը տեղը զիջեց իր ընկերոջը` հաղթանակը գրանցվեց Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին:
Վազգեն Մանուկյանը 1990թ. Օգոստոսի 13-ի ն ԳԽ-ի կողմից նշանակվեց ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ) դառնալով Լևոնի Տեր-Պետրոսյան աջ ձեռքը և խորհրդականը, նա սկսեց անխտիր վարել կադրային քաղաքականությանը արագ նվաճում, այդպիսով իրենց ձեռքը վերցնելով պետության ղեկը: Իսկ թե ինչ էր կատարվում բոլորի աչքից հեռու դա միայն հայտնի էին լիդերներին : Կազմակեպելով ինքնադատադտանի մի շարք գործողություններ վերացնելով Կոմունիստ, այդ թվում ԱԻՄ-ի նույն իրենց շրջապատի անհատների, մտավորականների և զինվորական գործի հմուտ մասնագետներին: Այսինքն ֆիզիկապես ոչնչացնելով նրանց, որոնք քաղաքական ասպարեզում կարող էր իրենց մրցակից կամ « վտանգ » ներկայացնել Լևոն Տեր-Պետրոսյանին: Այդ բուրգի վերևում էր կանգնած, հնարավոր է որ այդ գաղտնի ծրագրերը կազմվել էին Վազգեն Մանուկյանի և Վազգեն Սարգսյանը, իրենց ձեռքի տակ ունենալով Աղվանստանի պատերազմով անցած մի քանի երիտասարդների, որոնք ընդունակ էին իրագործել Վազգեն Մանուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի « մաքրման » գործողություններ, իրարկե հետագայում վարձահատույց լինելու նպատակով: Իսկ Վազգեն Մանուկյանը իրագործելով իր կադրային քաղաքականությունը փոխեց ողջ համակարգը սկսելով ՆԳՆ-ից վերջացրած արողջապահությունով: Եվ ամենանակարևորը որ նրանց պետք էր հզոր ներքին գործեր, որպեսզի ապահովվեին իրենց իշխաությունը և իրենց անվտանգությունը:
Չէի ցանկանա մոռանալ նաև, որ գործի էր դրվել մի քանի կարևորագույն լոզունգներ, որոնց ետև թաքնվում էին իշխանության ձգտող լիդերները: Դրանցից կարևորագույն « Նայրիտի » բացումը և Ատոմակայանի բացումը: Հաշվի առնելով որ մի քանի բարձրաստիճան պաշտոնյանների կողմից ժամանակին Հայաստանի ատոմակայանի հումքը վաճառվել էր պարսիկներին և նրանք հսկայական միջոցներ էին կուտակել այդ գործարքից: Կաին ժամանակներ, որ որոշ մարդիկ Նաիրիտը և Ատոմակայանը կապում էին էկոլոգիական ցեղասպանության հետ, սակայն մի քանի տարի անց կարելի է ասել որ այդ վտանգը վերացավ: Հայաստանին նոր իշխանավորների գալուց հետո: Հիմա հերքվում է երկրաշարժի վտանգը, այդ թվում էկոլոգիական և առողջապահական վտանգ անցած էր: Պարոն Ստամբոլցիանը շեշտում էր, որ պետք է ժամանակին լուժել այդ պրոբլեմները, իսկ հիմա հակառակն էր պնդում: Հանցագործություն կլիներ չշեշտել, որ բազմահազարանոց ժողովուրդը գիշեր ցերեկ ամիսներով նստացույց էին անում « Նաիրիտ » կոմբինատի պատերի տակ, որպեսզի դադարեցվի` հրեշի, թունավոր արտադրամասերի աշխատանքները, իսկ հիմա նաև ավելացել էր կրկնակի պրոբլեմները` ճգնաժամը խանութների դատարկ ցուցափեղկերն էի, սննսամթերքի պակասին գումարվում էր դրանց թանկացումները: Ինչպես ՀՀՇ-ական լիդերներն էին ասում, որ կոմունիստ պաշտոնյանները վարում էին բյուրոկրատական քաղաքականություն հիմա իրենք էին էին վարում այդ նուն քաղաքականությունը, սակայն այժմ իրենք են ավելի սարսափելի արարքներ թույլ տալիս : Ազգային ծրագրերի փոխարեն մշակում են անձնական ծրագրեր: Հանրապետությունում անխտիր տիրում էր անարդարությունուն, խանութներում, գործկոմներում, շրջանային խորհուրդներում, քաղաքային խորհուրդներում, նախարություններում, և այլուր, չկա խիղճ և մարդասիրություն, ծրագրերը դեպի փակուղի են տանում: Ժողովուրդը չգիտես ինչու դժգոհում է, բայց ինչպես շատ տարիներ առաջ լռում է և վախենում է արտահայտվել բարձրաձայն: Խորհրդային կայսրության տապալումը բացասական ազդեցություն ունեցավ Հանրապետության համար, սակայն պատերազմի մեջ ներքաշված երկիրը կարողանում էր դիմակայել ժամանակների մարտահրավերներին, փոխանակ ստեղծվեր ուժեղ պաշպանական համակարգ, ստեղծվում էր և հզորացվում ներքին գործերի համակարգը, միլիցիայի հզորացվում: Նրանց առաջին որոշումներից մեկն էր որը պատմական էր դա Հայաստանի Անկախության Հռչակագրին էր 1990-ի օգոստոսի Գերագույն խորհրդի նիստում սկիզբ դրվեց անկախության գործընթացին: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն իսկ հաջորդ օրը` օգոստոսի 24-ին ընդունվեց դրոշի մասին օրենքը, որով Հայաստանի պետական դրոշ ճանաչվեց եռագույնը: Դա ժողովրդական մի ցնծություն էր գնալով Հանրապետության վիճակը վատանում էր թե տնտեսական և թե քաղաքական առումով: Վազգեն Մանուկյանը շարունակում էր իր ազգադավան երթը, այժմ նույն իրենք էին տնօրինում հսկա առանձնատները և ծառայողական մեքենանները չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը: Քաղաքում սկսում են հայտնվել փողոցային առևտրի սեղանիկները ժողովրդի լեզվով ասած « Քավորի սեղանիկները » : Լիդերները գործադրում էին ամեն ինչ, որպեսզի արագ շահույթ բերի կուսակցական ֆինանսների հզորացվում կարևորագույն ընթացք էր նրանց համար: Վազգեն Մանուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակներին քննադատելով Կոմունիստական ղեկավարներին, որ Կոմունիստ իշխանավորնեին որ Աղետյալ գոտում շինարարությունը դանդաղ ընթանում, իսկ հիմա նրանք գալով իշխանության ընդհանրապես մոռացել են այդ թեման, պատճառբանելով որ պատերազմական վիճակ է և շրջափակում է: Սակայն այո պատերազմական վիճակ էր, բայց ոչ նրանց համար Երևանում պատերազմական վիճակը աննկատ էր, նույն քաղաքական գործիչը իր նորմալ կյանքով ապրելով ձեռք է բերում նյութական միջոցներ` անշաժ գույք և հիմնարկ ձեռնարկություններ: Այսինքն նույն ակտիվ շինարարության ռիթմը շարունակվում էր միայն ոչ աղետյալ գոտում, այլ սեփական առանձնատները որոնք ձգվում էին Երևան Հրազդան ավտոմայրուղու երկանքով: Այդ հսկա շինարարությունը հենց աղետյալ գոտու համար նախատեսված շինանյութով էր իրականացվում: Պետությունը պատճառբանելով, որ շրջափակում է սակայն հասկայական միջոցներ է վատնում իրենց Լիդերների բանկային գումարները բազմապատկելուն: Իսկ այդ ամենը թողնելով մի կողմ վերադառնանք ապագա սերունդի և մշակույթին: Ինչպես ասացի « քավորի սեղանիկները » կարծես թե լուծում էին մատաղ սերնդի դաստերակման հարցը, երեխանները դպրոց գնալու փոխարեն իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար կանգնում էին սեղանիկների մոտ և առևտուր անում: Հիմնական վաճառքով զբաղված էին երիտասարդ երեխանները 15-25 տարեկան նույնիսկ ավելի փոքր: Վազգեն Մանուկյանի և իր համախոհներին կարծիքով դա նպաստաբեր է երեխանների համար, քանի որ երիտասարդը ընկած առևտրով փողոցում հանցագործություն անելու ժամանակ չի ունենա: Իսկ պարոն այրերը մոռանում են որ եթե մեր երիտասարդները դպրոց և բուհ գնալու փոխարեն սեղանի մոտ կանգնեն, ապա ո՞վ է մի տաս տարի հետո երկրի ղեկը վերցնելու, ո՞վ է ազգային գաղափարախոսության ժառանգորդը լինելու: Երիտասարդը սեղանիկի մոտ կանգնելով սովորում է խաբել, գողություն անել, ձեռք բերում անարդար ապրելու մի հատկություն, որը վնասակար է հենց իր երկրի համար: Փորձեք սեղանիկների մոտ կանգնած երիտասարդին հարցնել Հայ ժողովրդի պատմության կամ գրականությունը վերաբերյալ հարցր, ապա ինքներդ կհամոզվեք թե ինչ սարսափելի բան է սեղանիկները, դա ոչ թե գեղեցկացնում էր առանց այդ էլ աղքատացած փողոցները, այլև հոգեբանական հարված էր հասցնում ազգային նկարագրին: Մտավորականները օր առաջ ցանկանում էին իրենց ընտանիքներով հեռանալ այդ անկիրթ ու չքավոր երկրից:
Մինչդեռ Հայկական Սփյուռքից ստացվող հսկայական միջոցները Հայաստան մտնելով, նորից շրջան էին կատարում և վերադառնում Եվրոպական բանկեր, այս անգամ Լիդերների անձնական հաշիվների վրա: Բացի դա նրանք արհեստականորեն ստեղծելով դիֆեցիտ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքների` բենզինի, գազի, մոմերի լուցկու, ալյուրի, շաքարավազի, և այլն որոնք իրենց հերթին բերում էր այդ ապրանքների թանկացմանը:
Անգամ Հայկական Սփյուռքում հանգանակված գումարները և օգնության ուղարկված բեռները` դեղորայք, մանկական կերերը, անգամ շոկոլադները և այլ անհրաժեշտ ապրանքներ « Գթություն Բարեգործական Միությանը » վաճառելով հարստացնում էր ՀՀՇ-ի քաղաքական այրերին, իսկ թե ով էր այդ Բարեգործական միության ղեկավարը արդեն դա հայտնի է որ ինքը` Խաչիկ Ստամբոլցիանը: Միգուցե նա չէր այդ ամենի հեղինակը, բայց նրա գլխին կաին այն մարդիկ, որոնք ավելի իշխանություն ունեին նրա վրա: Հանրապետության բոլոր բնագավառներում կաշառք տալը և վերցնելը դարձել էր մի ավանդույթ, սակայն դեռ առջևում նորից քաղաքական փոփոխումների վտանգն էր, դա Նախագահական ընտրություններ էր:
1991թ. հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (83, 4%) ընտրվում է Հայաստանի Հանրապետության նախագահ, իր ձեռքին արդեն ունենալով երկրի կառավարման ողջ լծակները, այժմ նրան խանգարող չկար, քաղաքական բոլոր վտանգավոր մրցակիցները կամ ոչնչացված էին կամ էլ քրեական տարբեր հոդվածներով բանտերում փակված: Հետաքրքիրն այն էր որ հանրապետությունում սկիզբ առած օրհասական կրիզիսը, պետական այրերը ոչինչ չէին ձեռնարկում իրավիճակը շտկելու համար: 1991թ. Սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից: Իսկ թե ինչ էր արել նա իր գործունեության ընթացքում, ոչ մեկ չհարցրեց, որովհետև նրանք միասին էին գործել և գործում: Հետագայում` 1992թ. Սեպտեմբերին նշանակվելով ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը:
Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձեւավորվեց ՀՀ կանոնավոր բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվեց Ղարաբաղի բանակի փայլուն հաղթանակների շրջանը, ռազմական գործողությունները փոխարինվեցին քաղաքական բանակցություններով: 1993թ. օգոստոսին ազատվելով պաշտպանության նախարարի պաշտոնից, նորից հանգիստ և խաղաղ անցավ մեկ այլ աշխատանքի խուսափելով պատասխանատվությունից: Վազգեն Մանուկյանը չմոռանալով ՀՀՇ-ի ամենանակարևորը դեմքերից մեկին Վազգեն Սարգսյանին, որը 1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների այդպես ասած հրամանատարն էր հետագայում Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին` ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչը: Վազգեն Սարգսյանր նա ավելի սկսեց ակտիվ լինել իր անձնական կարողությունները բազմապատկելու, նա էր հանդիսանում ՀՀ Զինված Ուժերի այդպես ասած նախահայրը, նա մագլցելով չանցավ, այլ թռիչքներով և նույնիսկ իրեն թույլ տալով մի քանի անգամ գոռալ և մատ թափ տալ այդպես ասած իր ասելով այդպես զինակից ընկերների վրա, չնայած որ մի քանի անգամ իր զինակից ընկերներից դաս ստանալուց հետո հասկանում էր որ այդ տղաները նպատակները ավելի կարևոր են քան նախարարի պաշտոնը և գործը, փորձում էր այլևս չհակառակվել դաշտային հրամանատարներին քանի որ նրանք ազգային շահը գերադասում էին անձնականից և ժողովրդի հանդեպ ոտնձգություններ անողին կարող էին պատժել:
Այլ վարելով խորամանկություն փորձում էր իր կողքը հավաքել մարդկանց և հերոսական նկարագիր տալ, որպեսզի հետագայում կարողանա ազատ գործել, ի դեմ « կռվող տղանների » որոնք ինչպես ասածի անձնազոհ նվիրված էին հայրենիքի գործին: Վազգեն Սարգսյանին կարողանում էր կազմակերպել, և դասավորել բոլոր քայլերը, և որպես քաղաքական գործիչ խելացի էր, սակայն եթե նա այդ կարողությունները ծառայեցներ ի շահ Հայրենիքին և ժողովրդին ապա երկրիը չէր հայտնվի այս օրհասական վիճակին:
Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Վազգեն Սարգսյանը չուներ փորձ և քաղաքականությունը նրանից հեռու էր, սակայն նորից եմ կրկնում կարողանում էր լավ կազմակերպել: Պաշտպանության հարցերին կանդրադառնամ հետագայում, իսկ հիմա տնտեսական և սոցիալական հարցը կարևորներից մեկն էր քանի որ պատերազմական ժամանակաշրջանում թիկունքը համարվում է ճակատի մատակարողը, իսկ մեր հայկական գործոնում դա այդպես չէր: Պետությունը ամեն ինչ գցելով անհատ գործարարների վրա, այսինքն նույն այդ գործարարները իրենց հարազատներն էին ստեղծում էին մի նոր հասարակարգ և դասակարգ, որը եղել էր դեռ անցիալում, դա ` բուրժուազիան և մոնոպոլիզմն է: Հիմա կմտածեք ինչու այդպես սուր արտահայտություններ: Քանի որ բուրժուազիա և մոնոպոլիզմ ասելով մենք պատկերացնում ենք Ալեքսանդր Շիրվանզադե՝ Քաոս վեպը իհարկե այն մարդիկ որոնք տեղյակ են մեր Հայ դասականներից: Այդպիսով բուրժուազիա և մոնոպոլիզմ ասելով պատկերացնում ենք Մարկոս աղա Ալիմյանին իր զավակներով, որոնք իրենց ժամանակաշրջանում լկտիաբար էին իրենց պհում: Հիմա վերադառնանք մեր ժամանակները և համեմատենք նույն աղքատությունն էր նույն պատերազմական վիճակը նույն սովահար ժողովուրդը և նույն վերնախավը, որը նոր էր ձևավորվում, դրանք դեռ սկիզբն էր քանի որ ձևավորվում էր նոր կապիտալիզմ, որը հասունանում և զարգանում էր ավելի արագ: Պատմությունից մեզ հայտնի է « Նեխած կամ Փտած » կապիտալիզմ բառերը և դրանք իրոք որ հասունալով վերածվելու էր մոնոպոլիզմի: Վերադառնալով 1992 թվականին: Հանրապետության համար ավելի շատ ծանր բաժին ընկավ 1992 թվականի ձմռանը, սոցիալ տնտեսական ճգնաժամին միացավ էներգետիկ ճգնաժամը` գազի և էլեկտրաեներգիայի մատակարարումը: Հանրապետությունում սկսվեցին էլեկտրաեներգիայի հովհարարային անջատումները, և գրաֆիկով աշխատող սահմանափակ ռեժիմը: Ձմռանը իրոք դժվարությունները շատ էին, բայց եկեք մի քիչ ետ դառնանք և կտեսնենք արդյունքները: Էներգետիկ օրհասական վիճակը հանրապետությունը հասցրել էր կործանման վիճակին: Պարզբանումը սկսելով Երևանից: Ամռանը չգիտես ինչու՞ չնախատեսվեց փոխել հին կաբելները և տրանսֆորմատորները, ինչու՞ ժամանակին չկուտակվեց բավականին քանակությամբ հեղուկ վառելիք, ծագած հարցերը շատ են սակայն և այդ հարցերը ուղված պետք է լինի Վազգեն Մանուկյանին: Երևանում չեն գործում ջեռուցման ցանցերը, դրա հետևանքով շարքից դուրս էր գալիս առանց այն էլ վատ վիճակում գտնվող կոյուղինները, դրանց ծախսերը կապված էր հազարավոր ռուբլիների հետ: Օրերով անջատվում է էլեկտրականությունը, ինչ ինչ պատճատներով, միայն բնակիչներից հավաքած դրամից հետո տալիս են էլեկտրականությունը , այս իհարկե օգուտ է և եկամտաբեր էլեկտրոցանցի աշխատողների համար: Բնակարաններում պայթում էին ջեռուցման մարտկոցները, շարքից դուրս էին գալիս էլեկտրոսարքերը: Հանրապետության որոշ շրջաններում դադարեցված էր գազի մատակարարումը, Հանրապետությունում պարաֆին ներմուծող անհատներին ձեռնատու էր այդ բիզնեսը, մանավանդ երբ Վրաստանից եկող գազամուղը չգիտես թե ինչպես պայթեցվում էր կամ էլ արվում էր արհեստականորեն, որոնք նպաստում էին ապրանքների ինքնարժեքի վրա:
Օրհասական էր հեղուկ վառելիքի վիճակը, օրեցոր ավելանում էր գները, հաշվի առնելով որ բնակիչներից մի զգալի մաս իրենց բնակարանները տաքացնում էին հենց այդ հեղուկ վառելիքով` նավթով, իսկ ժողովուրդի զգալի մասը անցել էր նախկին փայտի վառարաններին, որը թողել էինք դեռևս նախկին դարասկզբին: Անտառափայտի պակասի արդյունքում Երևանի բնակիչներից շատերը սպառել էին հին կոշիկները և հին գրքերը, և անցել էին քաղաքի այգիների ծառահատման գործին, այրում էին վառարաններում ինչ այրվում էր, անգամ իրենց բնակարանների մանրահատակը: Սովին ցրտին, պատերազմին, և շրջափակմանը գումարվել էր կարծես մեր վայ ղեկավարությունը: ժողովուրդական մի ասացվածք կա « բոզը բոզի հետ է ընկերություն անում, խելոքը խելոքի » հնարավոր բան չէ, մի ղեկավար գալով մի պաշտոնի իր շուրջն էր հավաքում իր համախոհներին և իր ընկերությանը իր հայացքներին բնորոշ մարդկանց, նույնը վերաբերում էր Հանրապետության նախարներին: ժողովուրդական մյուս ասացվածքը հնչում է այսպես « Ասա` ո՞վ է ընկերդ, ասեմ` ով ես դու. » այստեղ կարելի է օրինակ բերել, ձեզ շատ ծանոթ անձանց` Վազգեն Մանուկյանին. Վազգեն Սարգսյանին, Խաչիկ Ստամբոլցիանին և Համբարձում Գալստյանին, երևի այս քանակով սահմանափակվենք ընկերների անվանացանկը և անցնենք վերլուծությունը: Նախագահի ընկերների ցանկը շեշտելով անցնեմ կարևորագույն հարցերից հարցին` Հայաստանի Հանրապետության սահմանների հարցն է, որը նույնպես կախված էր սոցիալ տնտեսական պրոբլեմից: Սահմանները ոչ միայն պետք է ամուր լինեն սահմանապահ զորքերի դիմադրողական ուժով, այլև պետք է ամրապնդվի սահմանային գոտու բնակչության սոցիալական ապահովվածությամբ: Եթե հեռավոր սահմանային գյուղերում չկան նորմալ ճանապարհներ, գյուղ տեխնիկա, կուլտկենցաղային օջախներ, չկա կապ արտաքին աշխարհի հետ, չկա երաշխիք անվտանգ գոյատևելու, գյուղացին երբեք այդ գյուղերում չի կարող գոյատևել, էլ ուր մնաց ապրի և ստեղծի: Մեր ղեկավարությունը այդ մասին քաջատեղյակ է, սակայն միջոցներ ձեռք չի առնում այդ խոչնդոտը վերացնելու համար: Առաջնահերթ հարցերից է նաև ճանապարհաշինությունը և տրանսպորտի հարցերը: Հանրապետության վիճակը ավելի վատացավ 1992 թ. Փետրվար և մարտ ամիսներին, առատ ձյան ծածկույթը դժվարացնում էր տրանսպորտային կապը շրջանների հետ: Էներգետիկ ճգնաժամը ավելի վատթարացավ, երկու ժամյա հովհարարային անջատումները դարձան ինը ժամյա կամ ավելի: Սառցակալած ճանապարհնեը անանցանելի էին դառնում, նույնիսկ Երևանում անդամալուծված էին բազմահազարանոց թաղամասեր, վատթարացել էր հացամթերքների հարցը, գոյանում էին բազմաթիվ հերթեր, որտեղ նույնիսկ մարդիկ դատարկաձեռ տուն դառնում, առանց հացի: Դրան գումարվում էր քաղաքի ջրամատակարարումը:
1992 թվականի ձմեռը դա հիշեցնում էր Լենինգրադյան բլոկադայի տարիները, սակայն ի տարբերություն, որ Կրեմլի ղեկավարությունը ժողովուրդի հետ էր, իսկ մեր հանրապետության ղեկավարությունը չգիտես թե որտեղ և ում հետ: Հանրապետության կատվածահար վիճակում էր, չէր գործում տրանսպորտային միջոցները, հացամթերքների պակասը, էլեկտրաեներգիայի մատակարարումը, գազի մատակարարումը, չկար մի ճյուղ կամ բնագավառ, որ գործեր նորմալ ընդանար, դրան միանում էր հիվանդությունների աճը, առողջապահական հիմնարկները գործում էին պատվերով երաժշտության նման:
1992 թվականի սկզբին Ներքին գործերի նախարի պաշտոնը ստացավ Վանո Սիրադեղյանը, որը դեռևս 1988 թվականից աչքի էր ընկել իր հռետորությամբ, և վայելում էր փառք և պատիվ, իրարկե միայն կանանց շրջապատում: Նա կարողանում էր հիմնականում քանդել, բայց նորոգման գործում, դեռևս ոչ մի փաստ չի արձանագրվել: Ժամանակը ինքը ցույց տվեց Աշոտ Մանուչարյանի գործերը, և ցույց կտա նաև Վանո Սիրադեղյանինը: 1992 թ Մարտ ամսին նոր Գերագույն Խորհուրդը սկսեց քնարկումներ զինվորականության մասին և պատճռաբանումներ չի գտնում, որ ինչ որ պատճառներով հետաձգվել էր այդ կարևորագույն հարցերից մեկը: Կցանկանաի մեջ բերել մի կարևորագույն հարց` Երևանի Շենգավիթի շրջանում կատարված պայթունի մասին, և Արթիկում կատարված զինվորականներից զենք և զինապահեստները առգրավելու մասին: Նախ կցանկանաի ներկայացնել Հայաստանին Հանրապետության պաշտոնական հայացքները: Հանրապետության հեռուստատեսությունը ներկայացրեց, որ այդ պայթունը եղել է պայթուցիկ նյութերի կուակված պահեստից և մեղադրեց այն անձին, որը « Թաքցրել » էր այդ զինամթերքը իր բակի ավտոտնակում: Իսկ հիմա ներկայացնեմ իմ անձնական տեսակետը, այդ հարցի վերաբերյալ: Ուրեմն երբ Ռուկական Կենտրոնական հեռուստաընկերությունը ցուցադրեց Խոջալուի դեպքերը, ադրբեջանցիները դա վերագրեցին հայերի կողմից իրագործված ցեղասպանություն, և ամբողջ ուժերով սկսեցին հարձակվել Ղարաբաղյան պատերազմական գծի ողջ երկանքով, ի պատասխան վրեժի: Վերադառնանք հիմա առաջին հարցին: Շենգավիթի շրջանի դեպքին, արդյոք մենք կամ մեր իշխանությունները կարող էինք արդկոք այդ դեպքը նկարագրե, որպես դիվերսիա Ադրբեջանի կողմից, և ձեռք առնել համանման գործողություններ Ադրբեջանի դեմ: Հայաստանի Հանրային հեռուստատեսության այդ լուրը կրկնվեց նար ռուսական հեռուստաընկերությունների կողմից, և դրան միացավ արտասահմանյան հեռուստաընկերությունների կողմից աղաված տարբերակը, լեզու դնելով ադրբեջանցիների բերանը: Իսկ Արթիկի դեպքը մեր իշխանությունները նկարագրեցին նույն պաշտոնական ձևով, որ այդ միջադեպի մեղավորները կբացահայտվեն և կպատժվեն: Ինչու՞ հանրապետության ղեկավարությունը վախեցավ թաքցնել և անմեղանալ, սակայն ի տարբերություն մեր հարևանների իրնենց բոլոր մեղքերը բարդում էին հայերի վրա:
Ադրբեջանի իշխանությունները ամեն ինչ անում էին որպեսզի բալոր մեղքերը բարդեն Հայաստանի և հայերի վրա: Այդպիսի դեպքերը շատ էին, իսկ մեր ղեկավարները կառչած իրենց պաշտոններին մեղավորներ էին ման գալիս յուրայինների մեջ:
1992 թվականի կորուստները ճակատային գծում, սարսափելի էր: Արծվաշենի դավաճանությունից հետո թշնամուն ծախվեց նաև Շահումյանի շրջանը, որը ինչպես ապացուցված էր ուներ բավարար քանակի զինված ջոկատներ, որպեսզի կարող էր դիմակայել խոշոր հարձակմանը, էլ չեմ ասում որ նույնիսկ հնարավորության դեպքում կարող էր արժանի հակհարված տալ թշնամուն և մարտական գործողություններ հայկական բնակավայրերից տեղափոխելով Ադրբեջական տարածք:
Մեր ճակատային գծից նախորոք ականազերծվում են պաշպանական ականները և շրջան տանող ճանապարհ բացում ադրբեջանցիներին հաղթարնակած բանակի և Սովետական դիվիզիայի զորքերի առջև, այդ մասին լավ տեղյակ են ականատեսները, որոնք պնդում էին, որ դա դավաճանություն է, որտեղ մեր ղեկավարները ծախեցին և շրջանը, և խաղաղ բնակչությանը և անգամ շրջանում գտնվող ինքնապաշտպանական ջոկատներին: Այդ դեպքերի մասին հստակ տեղեկություններ կա, Շահումյանի շրջապատումից դուրս եկած Հայաստանի Հանրապետության Հատուկ Գնդի Հրամանատար Գնդապետ Վլադիմիր Կարապետյանի ռազմական օրագրում այդ մասին գրված է, ցավոք սրտի Հրամանատարը չհասցրեց տեսնել իրեն օգնության հասած նոր ուժերին: Գնդապետի մեքենան 1992 թ. հունիսի 17-ին Մարտակերտի Մադաղիս գյուղի մատույցներում պայթեցվում է: Պետական վարկածով մեքենան պայթել է հակատանկային ականի վրա Մարտակերտի Հակոբ Կամարի (Լուլասազ) գյուղի մոտակայքում: Սակայն ականատեսները որոնք տեսել են գնդապետի պայթած մեքենան, պնդում են որ պայթուցիկը մեքենայում է եղել, և հաշվի առնելով այն փաստը, որ Հակոբ Կամարի գյուղը այդ ժամանակ գտնվել է թիկունքում և հակատանկային ականը այնտեղ չի կարող հայտնվել, այն էլ ճակատային գծից բավական հեռու` երկու հայկական գյուղերի միջև: Ուրեմն ինչումն է այն հակառակ վարկածը, որոնք ներկայացրել էին Հայաստանի պետական մարմինները: Հաշվի առնելով այն փաստը որ մինչ Շահումյանի անկումը` հուլիսին Շահումյանի կենտրենական շտաբում գնդապետ Կարապետյանը ներկայացրել էր մինչ այդ մշակված Շահումյանի ադրբեջանաբնակ Շեֆեկ և Զեյվա գյուղերի ազատագրման ողջ ծրագիրը, որն էլ իր հերթին ապահովվելու էր Շահումյանի շրջանի բնակչության անվտանգությունը, սակայն նրա առաջարկած ծրագիրը մերժվում է Շահումյանի շրջանի ինքնապաշպանական շտաբի ղեկավարների կողմից, որի ղեկավար` Մեղրյան Շահենի կողմից, որը չցանկանալով որ հետագա հաղթանակների դափնին մնա երիտասարդ գնդապետին: Հետագայում առանձին հանդիպումում նույն ինքը` Շահեն Մեղրյանը խոստացավ որ իրեն ևս դավաճանել են և շրջանի կորուստի մեղքը բարդել էր Վազգեն Սարգսյանին և Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների վրա: Սակայն մի քանի օր հետո նրա հեռուստայելույթից հետո այն ուղղաթիռը որում գտնվում էր Շահեն Մեղրյանը չգիտես թե ինչու խփվում է Քելբաջարի մոտակայքում, որի արդյունքում զոհվում է Շահեն Մեղրյանը իր հետ տանելով այդ դավաճանության գաղտնիքը:
Գնդապետ Կարապետյանի ծրագիրը կարելի էր համարել իրագործված վերլուծելով որոշ մանրամասներ կցանկանաի պարզաբանել: Մինչ Շահումյանի ողբերգական դավաճանությունը և անկումը: 1992 թվականին մայիսին Հայկական ինքնապաշպանական զորամիավորումների հաղթանակները, որոնցից են Լաչինի և Շուշիի ազատագրումը և այլ հաղթանակները ճակատային տարբեր տեղամասերում ադրբեջանական բանակին բարոյալքել էին և թուլացրել:
Շուշի և Լաչինի կորուստներից հետո բարոյալքված էր, դրան գումարվում էր ադրբեջանում քաղաքական խառնաշփոթը, բացի դա Շահումյանի տարածքում էին գտնվում Հայկական ինքնապաշտպանական մի քանի հայտնի ջոկատներ որոնք մարտական լավ փորձ ունեին և համապատասխան մարտական տեխնիկա, իրագործելու նման մարտական գործողություններ որը առաջարկում էր գնդապետ Կարապետյանը: Սակայն Հայաստանի Հանրապետության ղեկավարների դավաճանություն արդյունքները եղավ այն որ կորցրեցինք բացի Արծվաշենը, Շահումյանը, այլև Մարտակերտի շրջանի մեծ մասը և Հադրույթի շրջանի մի քանի գյուղեր: Շահումյանի տարածքը հանձնելով դավաճաններև հանձնեցին նաև շրջանում գտնվող ինքնապաշպանական ջոկատները այդ թբին նաև շրջանի խաղաղ բնակչությանը, որոնք այդ փախուստի և խուճապի մեջ չհասցրեցին անգամ դուրս գալ սեփական բնակարաններից: Կորուստները շարունակվում էին Հ.Հ իշխանավորները և ինքնապաշտպանությունը ղեկավարող պաշտպանության նախարարություն ղեկավարները անուշադիր գտնվեցին նաև Կապան Գորիս տանող Ճանապարհի անվտանգություն հարցում: Լաչինի մարդասիրական միջանցքը դարձել էր ադրբեջանական ուժերի ակցանում և դառնալով մի իսկական մսաղաց, անտեղ կոտորվում էին նորակոչիկ զինվորներ, մեր նախարներից ոմանք պատասխանատվությունից խոսափելու համար հրաժարական էին տալիս և անցնում մեկ այլ պաշտոնի: Հանրապետության նախագահի հրամանով կազմակերպված զորահավաքը անց էր կացվում զինվորական զինկոմիսարյատների միջոցով, որտեղ իրենց զգացնել էր տալիս անօրինականությունները: Կանչվում էին բանակ բանվոր աշխատավորների երեխանները, իսկ առևտրականների զավակները գումարով կամ մաղարիչով ազատվում էին, իսկ պաշտոնյանների զավակները ընդհանրապես չէին էլ հիշում: Նորակոչիկը կանչվում էր բանակ և երկու ամիս դեռ չոլորած հետո կամ սովորացնում էին կամ էլ առանց սովորացնել ուղարկվում էին Լաչին առաջին գիծ: Ճակատային անհաջողությունների արդյունքում, որոշ մարդիկ մեծ գումարներ էին աշխատում: Նորակոչիկ զինվորների ծնողները ամեն ինչ անում էին որպեսզի իրենց զավակները չհայտնվեն ճակատային գծում դա էլ գռգռում էր ՊՆ-ում գտնվող որոշ մարդկանց ախորժակը, որոնք ավելի մեծ գումարներ էին շորթում:
Այնպիսի պայմաններ էր էին կարծես վերադարձել էինք դարասկիզբ տասնյակ այդ նույն իրավիճակի նկարագրությունը կարող ենք կարդալ Ստեփան Զորյան 1925 թվականի գրված « Պատերազմ » վեպում: Կրկնվելով միայն կասեմ որ պատերազմը միայն Մաճկալանց Դավիթների համար էր և ոչ թե տանուտեր Արսենենց համար, Այս պարագայում նկատի ունեմ ՀՀՇ-ական տանուտերերի: Երկրի տերերը իրենք էին և նրանց մատնացույց անող չկար կռիվա, կռիվ…
— Կռի՜վ, էս նեղ մաջալին էդ էր պա՛կաս, — կասեր Ծիրանանց Արշոն, բայց դե մեր պետական այրերը առիթը բաց չթողնելով գումարներ էին աշխատում:
Երկրում վխտում էր հանցագործությունը գողերը նույն իշխանավորներն էին իսկ իշխանավորները նույն գողերը: Կցանկանաի մեջ բերել մեծ Վարպետի` Ավետիք Իսահակյանի խոսքերը ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ պոեմից:
Ի՞նչ է օրենքը, – մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,
Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:

Ե՛վ իրավունքը, և՛ օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում,
Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:

Ի՞նչ է օրենքը, – մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,
Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:

Ե՛վ իրավունքը, և՛ օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում,
Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:

Յոթն անգամ ահա՛ ատում եմ, ատում իշխանությունը – սերունդներ լափող,
Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուր



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SVETLANA
Jan 31, 2013 15:54


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24687') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBF\xD4\xB5\xD5\x91\xD5\x91\xD4\xB5\xD5\x8D...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBF\xD4\xB5\xD5\x91\xD5\x91\xD4\xB5\xD5\x8D...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBF\xD4\xB5\xD5\x91\xD5\x91\xD4\xB5\xD5\x8D \xD5\x80...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219