ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, January 29, 2013 18:18 - 1 քննարկում

Սփյուռքի մի խումբ մտավորականներ թախանձագին խնդրում են ՀՀԿ-ից…

Եղբայրնե’ր, քաջ Նժեդեհի գաղափարակրողնե’ր: Աղաչում ենք մի բան արեք, հայ ժողովրդի ճակատագիրը ձեզնից է կախված: Ձեր կողմից առաջադրված նախագահական թեկնածուն պարզապես հոգեկան հիվանդ է և դրա բոլոր նախանշանները ակնհայտ են: Միթե՞ չեք նկատում նրա վարքի մեջ այդ ամենը: Սթափվեք և կասեցրեք առաջիկա աղետը…
Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են. Սերժ Սարգսյանը` գյուղացուն

 

Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են. Սերժ Սարգսյանը` գյուղացուն16:10 – 29.01.2013

ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական այցը Տավուշի մարզ սկսվեց սահմանամերձ Մովսես գյուղից: Սերժ Սարգսյանը գյուղի եկեղեցու բակում մոտեցավ առաջին իսկ պատահած տարեց տղամարդում և հետաքրքրվեց. «Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք»:

Ի պատասխան, տարեց մարդը պատասխանեց, թե ամենամեծ խնդիրն այն է, որ«գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են»:

«Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը:

«Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա»,- ասաց Մովսես գյուղի բնակիչը: Սերժ Սարգսյանը հարցրեց. «Գյուղում զավոդ լինե՞ր»: Տարեց մարդու՝ «հա»պատասխանից հետո, Սերժ Սարգսյանն ասաց. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի` ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»:

Ի պատասխան, գյուղացին ասաց, թե ինքը հողը մշակում է, ինչին Սերժ Սարգսյանը հակադարձեց. «Ուր է, որ մշակում եք, լավ էլի»:

Խոսակցությանը միջամտեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ ասելով.«Ասա, ասա, որ գյուղում վերանորոգված մշակույթի պալատ, մանկապարտեզ կա»: Սակայն տարեց մարդը դրա պատասխանն էլ ուներ. նա ասաց, որ վերանորոգված մանկապարտեզում ընդամենը 12 երեխա կա, դպրոցում՝ նույնպես, և «սենց որ գնա՝ գյուղը կհատի»:

 

Մանրամասները` 168.am-ում:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Hakob M.
Jan 29, 2013 19:47


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24659') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x86\xD5\xA1\xD5\xAD\xD5\xA1\xD5\xA3\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x86\xD5\xA1\xD5\xAD\xD5\xA1\xD5\xA3\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x86\xD5\xA1\xD5\xAD\xD5\xA1\xD5\xA3\xD5\xA1\xD5\xB0 ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219