ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, January 29, 2013 17:45 - 2 քննարկում

Էշի քուռակի կարծիքը Սերժ Սարգսյանի մասին…

Սերժ Սարգսյանն ավելի անկեղծ է, քան Բարաք Օբաման. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ | 00:15 |

Հունվար 30 2013
Սերժ Սարգսյանն ավելի անկեղծ է, քան Բարաք Օբաման. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)

Հունվարի 28-ին` ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրը, Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցավ մի միջադեպ, որը համացանցում դարձավ հասարակական լուրջ քննարկման թեմա: Խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նրան մոտեցած մի կնոջ խոսակցության մասին է, որտեղ քաղաքացին մոտեցել էր նախագահին և լացակումած պատմում էր իր սոցիալական ծայրահեղ ծանր վիճակի մասին, ինչը սակայն բարկացրել էր Սերժ Սարգսյանին: «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»,- պատասխանել էր կնոջը Սերժ Սարգսյանը: Այդ պահին իրեն չկորցրեց հայտնի գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով կնոջը մեղադրեց ստախոսության մեջ` ասելով. «Պարո՛ն նախագահ, ինքը սուտ ա խոսում»:

Այս մասին 168.am-ը զրուցեց հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ: Մենք հետաքրքրվեցինք`արդյոք Հանրապետության նախագահն իրավունք ունի՞ նման կերպ խոսել քաղաքացու հետ, ինչի՞ հետևանք կարող ենք սա համարել, տվյալ իշխանության դիրքերի ամրապնդմա՞ն և չափից ավելի ինքնավստահությա՞ն, թե՞, ընդհանրապես, իշխանության և հասարակության միջև անջրպետի խորացման:

Ի պատասխան Աշոտ Մանուչարյանն իրեն հատուկ ոճով նշեց, որ սա «շահի աշխարհի» պաշտոնյայի անկեղծ կեցվածք է:

«Եթե աշխարհը կառուցված է շահի վրա, ամեն մարդ այդտեղ խոսում է այդ տեսակետից. ես նրան նայում եմ որպես շահի, եկամուտի, իշխանության մի էլեմենտ, որի միջոցով այդ ամենը ստանում եմ: Որպես ուրիշ գոյություն` նա ինձ համար գոյություն չունի, այդ մարդու համար էլ գոյություն չունի Սերժ Սարգսյանը, նա էլ նրա համար է այդպիսին, ուղղակի այդ մարդու բախտը բերել է, որ ինքը նախագահ չէ, թե չէ նույն վիճակում ինքն էր հայտնվելու,- ասաց Աշոտ Մանուչարյանը,- Այսինքն Սերժ Սարգսյանը երևի թե իրեն պահել է անկեղծ, դրա համար էլ մարդիկ վրդովված են: Եթե նա կեղծավոր լիներ, կժպտար, կասեր` վաղը անցեք ինձ մոտ և այլն, մարդիկ կհամարեին, որ ամեն ինչ նորմալ է: Այդպես է անում, օրինակ, Օբաման, բայց Օբաման հաջորդ օրը բաց է թողնում օրենքներ, կատարում է քայլեր, որոնց արդյունքում հազարավոր ամերիկացիներ մնում են առանց տուն, ինչպես եղավ 2-3 տարի առաջ, կամ ռմբակոծիչները հարվածում են Աֆղանստանում և Իրաքում, և հարյուրհազարավոր զոհեր են լինում: Ուզում եմ ասել` սա կեղծավոր կեցվածքն է… Իմ կարծիքով` պետք է շնորհակալ լինել Սերժ Սարգսյանին, որ նա այդ աշխարհի կեցվածը ցույց է տվել ու մեզ բոլորիս ասել է` սենց աշխարհ լինել չի կարող, որովհետև այդպիսի հարաբերություններ իշխանավորի և ժողովրդի միջև լինել չի կարող»:

Մենք հետաքրքրվեցինք` այսինքն Դուք Սերժ Սարգսյանին ավելի՞ դրական եք գնահատում, քան Բարաք Օբամայի՞ն:

«Այո´, անկասկած, որովհետև Սերժ Սարգսյանն անկեղծ է ցույց տալիս այդ աշխարհը»,- ի պատասխան ասաց Աշոտ Մանուչարյանը` միաժամանակ հավելելով, որ, չնայած դրան, երկու ղեկավարներն էլ իրականում «նույն արժեհամակարգի պահապաններն» են:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SVETLANA
Jan 29, 2013 18:11


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24657') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8F\xD5\xA5\xD6\x80 \xD4\xB1\xD5\xBD\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8F\xD5\xA5\xD6\x80 \xD4\xB1\xD5\xBD\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8F\xD5\xA5\xD6\x80 \xD4\xB1\xD5\xBD\xD5\xBF\xD5\xBE...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219