Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 27, 2013 17:04 - 2 քննարկում

ԴԱՎԱՅ ԴԱՍՎԻԴԱ՜ՆՅԵ…

Պարոն Սերժ Սարգսյան, հեռացի՛ր
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարիել Ղաջոյանը Բաց նամակով դիմել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նամակը ամբողջությամբ` ստորեւ:
«Հավաքիր «թիմդ» ու հեռացի՛ր:

Վերջերս մի անեկդոտ լսեցի, որը շատ բնորոշ է Ձեզ եւ նախկին երկու նախագահներին:

Դուք Ձեր շքախմբով շրջում եք հանրապետությունում: Տեսնում եք մի շքեղ հյուրանոց: Հարցնում եք Ձեզ ուղեկցողներին. Ո՞ւմն է այս հյուրանոցը: Պատասխանում են. Սաշիկինն է: Շարունակում եք Ձեր ճանապարհը: Տեսնում եք մի շքեղ սուպերմարկետ: Հարցնում եք. Ո՞ւմն է սա: Պատասխանում են. Սաշիկինն է: Շարունակում եք ճանապարհը: Հանդիպում եք մի սուպեր կազինոյի. Ո՞ւմն է սա,-հարցնում եք:

– Սաշիկինն է, – պատասխանում են: Շրջվում եք եւ Ձեզ ուղեկցողներին ասում. – Ահա, տեսնում եք, միայն ես եւ իմ խեղճ եղբայրն ենք աշխատում այս երկրի համար:

Սա, իհարկե, միայն անեկդոտ է, հորինված չար լեզու ունեցող մեկի կողմից (գուցե հենց Ձեր թիմակիցներից մեկի): Բայց այն, որ այսօր երկրի ու ժողովրդի համար «աշխատում են» միայն «խեղճ ու կրակ» թալանչիները` Ձեր թիմակիցները, փաստ է:

Անկախություն եւ ժողովրդավարություն հռչակած այս տարիներին ՀՀ երեք նախագահներդ, Ձեր կուսակիցներով եւ վարչախմբերով, հասաք նրան, որ լրիվ ոչնչացրեցիք ներազգային բարոյականությունը: Արդյունքում` այսօր Հանրապետության ազգաբնակչությունը, որոշ երջանիկ բացառություններով, դադարել է ԱՊՐԵԼՈՒՑ: Նրանք, թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր միջոցներով, միայն գոյատեւում են: Սա վերաբերում է, ինչպես շարքային քաղաքացիներին, այնպես էլ, առավել եւս, կուսակցական, իշխանական, իրավապահ, օլիգարխիկ խավերին` յուրաքանչյուրն իր գոյատեւման պահանջմունքներին համապատասխան: Սա ազգային աննախադեպ աղետ է եւ, վերջի վերջո, մեզ կհասցնի ինքնաոչնչացման:

Պարոն նախագահ, հանուն մեր ժողովրդի, հանուն Հանրապետության ապագայի, հեռացի՛ր: Հասցրել եք ազգը բարոյական եղեռնի: Հավաքիր թիմդ` իրենց նժդեհական հռչակած, Նժդեհի հայրենասիրության եւ գաղափարների հետ ոչ մի աղերս չունեցող ՀՀԿ-ական թափթփուկներին եւ արտագաղթիր: Ինչպես Շառլ Ազնավուրն է ասել. Գնացեք ձեր մաֆիաների գործունեությունը ծավալեք այլ երկրներում:

ՀԵՌԱՑԻ՛Ր…

Այսօր թե մեզ եւ, թե Ձեզ համար ամենանպաստավոր պահն է: Հեռացիր եւ թող այս տաղանդաշատ ու ստեղծագործ ազգը շունչ քաշի, իրեն զգա այս Հանրապետության տերը, որ կարողանա ԱՊՐԵԼ եւ ոչ թե գոյատեւել:

Պարոն նախագահ, խորհուրդ եմ տալիս (Ձեզանից տարիքով մեծ եմ եւ այդ իրավունքն ունեմ), հենց այսօր, առանց հապաղելու, ինքնաբացարկ հայտարարեք: Ձեր եւ Ձեր նախորդների մեղքերը քավելու սրանից ավելի հարմար պահ կարող է էլ չլինի:

Թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է: Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Գագիկ Ծառուկյանը եւ ոչ մի այլ նմանատիպ մեկը չի կարող հավակնել ՀՀ նախագահի թեկնածուի Ձեր «անցողիկ» թափուր տեղին: Այդ պարագայում ընտրողը կգիտակցի, որ ստեղծվել է բացառիկ մի հնարավորություն` ազատ ընտրություն կատարելու եղած վեց թեկնածուների միջեւ, որոնցից եւ ոչ մեկն, ինչպես Դուք, իր թիկունքում ապազգային, բարոյազուրկ, հանցագործ հենարան չունի: Յուրաքանչյուր ընտրող կգիտակցի, որ միայն ինքը պետք է որոշի, թե ումը տա իր ձայնը եւ ումը կցանկանար տեսնել ՀՀ նախագահի պաշտոնում, թեկուզ պայմանական մի կարճ ժամանակով:

Համաձայն եմ, թեկնածուների ցանկը լավագույնս չէ: Հնարավոր է, որ ընտրողները սխալվեն, բայց դա անհամեմատ պակաս եւ, որն ամենակարեւորն է, ուղղելի չարիք կլինի ժողովրդի եւ Հանրապետության համար, քան ՀՀԿ -ական ստոր մեթոդներով ձեռք բերված Ձեր «հաղթանակը»:

Հավատացե՛ք, պարոն նախագահ, հայ ժողովրդի ինքնապահպանման բնազդին: Նա, բռնությունից ազատ լինելով, շատ արագ կուղղի իր մեջքը եւ իր սխալները: Վերջապես դուրս կգա այս գարշահոտ փակուղուց եւ կկանգնի ժողովրդավարության ու զարգացման ուղու վրա:

Հավատացեք նաեւ, պարոն նախագահ, որ ժողովուրդը, ի տարբերություն Ձեզ, հիշաչար չէ, եւ ի վերջո, Ձեզ կների եւ լավագույնս կգնահատի Ձեր կատարածը:»

Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

C.C.
Jan 28, 2013 6:14


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24637') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD0\x9F\xD0\xBB\xD0\xB0\xD1\x87\xD1\x83\xD1\x89...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD0\x9F\xD0\xBB\xD0\xB0\xD1\x87\xD1\x83\xD1\x89...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD0\x9F\xD0\xBB\xD0\xB0\xD1\x87\xD1\x83\xD1\x89\xD0\xB8\xD0...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219